Վիկտորյան դարաշրջանի ոճով նոութբուքեր (լուսանկարներ)
21.07.2012
Եթե Ձեզ հոգնեցրել է Ձեր սեւ, սպիտակ կամ սովորական մի գույնի նոութբուքը, եւ կարծում եք, որ դիզայնի հարցում էլ կարելի է լինել ավելի ստեղծագործ, ապա շտապենք տեղեկացնել, որ ամերիկյան Datamancer ընկերությունը սկսել է վիկտորյան դարաշրջանի ոճով նոութբուքերի պատվեների ընդունումը :)
Նոութբուքերի արտաքին դիզայնն արվում է արժեքավոր փայտով եւ կիսաթանկարժեք քարերով: Որոշ հատվածներում օգտագործված է նաեւ ոսկի:
Շքեղ նոութբուքի հիմքում Asus-ի i7 Intel պրոցեսորն է՝ 8 գիգաբայթ հիշողությամբ:
Դիտվել է 4536 անգամ
|