54-ամյա Շերոն Սթոունն այնպիսի տեսք ունի, որ մինչև օրս էլ երիտասարդ աղջիկները, տարեկիցները կամ նույնիսկ նրանից կրկնակի փոքրերն անկեղծորեն նախանձել կարող են: «Ես ընդունում եմ ինձ այնպիսին, ինչպիսին կամ: Ես դեռ կյանքի ճանապարհի մեջտեղում եմ և շատ հեռու եմ ավարտից: Եթե ինչ-որ մեկը 50 տարեկանում իրեն ծեր է համարում, դա նրա անձնական ողբերգությունն է»,- այսպես է ասում կյանքի բոլոր հաճույքները մարդու համար կենսական պահանջ համարող Սթոունը:
Այս գեղեցկուհին փոքր ժամանակ «անճոռնի ճուտիկ» է հիշեցրել բոլորին: Նույնիսկ ինքն է այդ մասին խոստովանում: Տիկնիկներով չի խաղացել, նախընտրել է փակվել ավտոտնակում' գրքով և փոքրիկ լուսարձակով: Խոսել Շերոնը սկսել է 10 ամսականից: 4 տարեկանում արդեն կարդում էր, իսկ 5-ում 'գնում դպրոց և միանգամից 2-րդ դասարան: Այո, նա իսկապես տարբերվել է իր հասակակիցներից: Նրա IQ-ն կազմել է 154, ճիշտ այնքան, ինչքան Ալբերտ Էյնշտեյնինը:
Սիրել է արվեստ և հատկապես կինո, սակայն համոզված էր, որ բավականաչափ տաղանդ ֆիլմում նկարահանվելու համար չունի: Եվ երևի հենց դա էր, որ ստիպում էր նրան ավելի ու ավելի շատ ցանկանալ հայտնվել Հոլիվուդում: Իր առաջին հիսաթափությունը Շերոնն ապրեց, երբ իմացավ, որ առաջին սերը' Ջեֆ անունով մի երիտասարդ, սիրում է իր հարազատ քրոջը: Եվ մինչ Շերոնի քույրն ու սիրած տղան զբոսնում էին միասին, Շերոնը ստիպված էր տանը լաց լինել: Երկու տարի Շերոնը մինչև ականջների ծայրը սիրահարված էր այդ տղային:
Իսկ ճանապարհը դեպի մեծ էկրան սկսվել է ամենափոքրիկ մրցույթներց, ֆոտոմոդելային ընկերությունից: Մինչ այդ Շերոնը գումար էր վաստակում «Մագդոնալդս»-ում վաճառողուհի աշխատելով:
Մոդելային մրցույթներից մեկում էլ նա առաջին տեղն է գրավում, և մասնագետները խորհուրդ են տալիս նրան շարունակել մոդելային աշխատանքը, մեկնել Նյու Յորք: Շերոնը կիսատ է թողնում առանց այդ էլ նոր սկսած ուսումը Փենսիլվանիայի համալսարանում: Նյու Յորքում նկատում են Շերոնի գեղեցկությունն ու աշխատանքի վերցնում որպես մոդել: Չնայած որ նա առաջնակարգ չէր այդ ասպարեզում, բայց հասցրել է նկարահանվել մի շարք գովազդային հոլովակներում, որոնց միջոցով էլ գումար էր աշխատում:
Մի անգամ Շերոնը պատահաբար հայտնվում է այն սրճարանում,որտեղ այդ օրը էպիզոդիկ տեսարանի համար դերասանուհի էին ընտրում Վուդի Ալենի «Հիշողություն «աստղային փոշու» մասին» ֆիլմի համար: Շերոնին է մոտենում մի երիտասարդ և հայտնում, որ Ալենը խնդրում է նրան սպասել մի փոքր, չհեռանալ: Հենց այդ պահից էլ սկսում է Շերոնի աշխատանքը տեսախցիկի առջև: Դերերի պակաս երբեք չի եղել, բայց դրանցից ոչ մեկը «աստղային» չէր: Միայն 80-ականների վերջում նրան հաջողվեց նկարահանվել Առնոլդ Շվարցենեգերի հետ «Հիշել ամենը» ֆիլմում: Դավաճան կնոջ կերպարը իսկական փորձ դարձավ նրա համար դեպի այն դերը, որ հասցրեց Շերոնին Հոլիվուդի բարձունքները , որտեղից նա մինչ օրս չի իջնում: Պրոդյուսերներն ու ռեժիսորները նրան միայն բարդ հանգույցներում, դաժան տղամարդկանց կողքին և պայքարող ու շատ հաճախ տականք կնոջ կերպարում էին պատկերացնում:
1992-ին ամբողջ Հոլիվուդը ցնցվեց նոր շեդեւրի ի հայտ գալով: Իսկ այդ գլուխգործոցը Շերոնին և Մայքլ Դուգլասին էր պատկանում: Խոսքը «Հիմնական բնազդ» ֆիլմի մասին է, որտեղ Շերոնը գրող- մարդասպան է: Ֆիլմի տեսարաններից մեկում, երբ Շերոնը ի ցույց է դնում ներքնազգեստի բացակայությունը, դառնում է ֆիլմի գլխավոր, սկանդալային էպիզոդը: Այս տեսարանի համար 13 դերասանուհիներ հրաժարվել էին դերից: Շերոնի համարձակությունը վարձատրվեց: Նա միանգամից դարձավ Հոլիվուդյան մեգաաստղ, սա չտեսնված հաջողություն էր:
Չնայած, որ քննադատները այնքան էլ լավ կարծիքի չէին ֆիլմի մասին, բայց այն կարճ ժամանակում դարձավ ամենադիտված, ամենասիրելի ֆիլմը ոչ միայն Հոլիվուդում, այլև աշխարհի յուրաքանչյուր անկյունում, որտեղ կինոմաններին հայտնի դարձավ ևս մեկ հիանալի դերասանուհու անուն: Շերոնը դարձավ սեքս խորհրդանիշ: «Փառքը փոխել է իմ կյանքը: «Հիմնական բնազդ»-ի էկրան դուրս գալուց հետո, ես հասկացա, որ հայտնի եմ, որ այլևս չեմ կարող կարգավորել, ղեկավարել կյանքս: Ես սկսեցի գրավել տարօրինակ մարդկանց, տարօրինակ տղամարդկանց»:
Այս ֆիլմից հետո կտրուկ բարձրանում է Շերոնի պահանջարկը: Նրան են առաջարկում բազմաթիվ դերեր: «Ես խնդրում էի ռեժիսորներին ինձ դրական, բարի դեր տալ, քանի որ մարդկանց մոտ արմատավորվել էր այն կարծիքը, որ ես կամ մարդասպան, կամ այլասերված, կամ անբարոյական պետք է լինեմ»: 1993-ին Շերոնը դեր է ստանում «Շեպկա» թրիլլերում 2, 5 միլլիոն դոլարով: Այս գումարի մեկ երրորդն էր ստացել Շերոնն իր «Հիմնական բնազդ» ֆիլմի դերակատարման համար:
Դերասանուհու կյանքում տղամարդկանց պակաս երբևէ չի եղել, սակայն նրանցից շատերը Շերոնին կարող էին առաջարկել միայն սիրուհու դերը, իսկ նրա համար դա բավարար չէր:
Երկար ժամանակ Սթոունը հանդիպում էր պրոդյուսեր Մայքլ Գրինբերգի հետ: Չկար այնպիսի երեկույթ, որտեղ նրանք միասին չներկայանային: Մայքլն էլ հենց այն տղամարդն էր, ով կարող էր Շերոնին առաջարկել կնոջ թափուր տեղը: Թանկարժեք ռեստորաններից մեկում ռեժիսոր Գրինբերգը ամուսնության առաջարկություն է անում Սթոունին: Առաջարկն ավելի նման էր գործարքի: Տարիներ հետո Շերոնը պատմում է. «Նա ինձ ասաց, որ շահավետ կլինի երկուսիս համար էլ: Նրա կողքին կլինի ամենասեքսուալ կինը, իսկ ես կստանամ բոլոր լավագույն դերերը: Իսկ հավատարմության մասին խոսք չէր կարող լինել: Նա հենց այդ օրն ասաց, որ ես և ինքը բոլորովին ազատ ենք այդ հարցում»:
«Պայմանագիրը» կնքվեց, բայց իչքանով էր այն հաջող Շերոնի համար, դժվար է ասել: Հարսանիքից մի քանի օր անց Շերոնը երեկույթներից մեկի ժամանակ իր ամուսնուն տեսնում է երկու մոդելների հետ լողավազանում զվարճանալիս: Սկանդալն անխուսափելի էր. վիրավորված էր Շերոնի ինքնասիրությունը: Նա տեղում երկու աղջիկների մազերից քաշելով դուրս է շպրտում նրանց, ապտակում ամուսնուն և հեռանում: Այսպիսի դեպքերն անպակաս դարձան նրանցից: Բամաբասանքներն էլ ավելի շուտ էին տարածվում, քան դեպքն իրականում պատահում էր: Վերջին ակորդը «Մասնագետ» ֆիլմն էր, որտեղ Շերոնը խաղում էր Սիլվեսթեր Սթալոնեի հետ: Մայքլը հազիվ էր կարողացել համոզել ռեժիսորին, որ դերը խաղա կինը, բայց նկարահանումների ընթացքում Գրինբերգը ամիսներ շարունակ հետևում էր, թե ինչպես էր իր կինը գրավում Սթալոնեին: Նրանք այնպիսի բուռն, էրոտիկ տեսարաններ էին խաղում և այնքան բնական, որ ամբողջ նկարահանման խումբն իրեն անհարմար էր զգում: Մայքլը ապահարզան խնդրեց Շերոնից:
«Խաղատուն» ֆիլմում իր դերի համար Շերոնը նոմինացվեց «Օսկար»-ի: Սակայն մրցանակը ստացավ մեկ այլ դերասանուհի: Ֆիլմում Շերոնի գործընկերը Ռոբերտ դե Նիրոն էր: Ֆիլմը «Ոսկե գլոբուս» մրցանակ ստացավ: Շերոն Սթոունը համարվում է աշխարհի ամենացանկալի կանացից մեկը, եղել է նաև ամենագեղեցիկ կանանց սանդղակում և ամենաբարձր վարձատրվող աստղերից մեկը:
1996-ին «Գլորիա» դրամայում իր դերի համար Սթոունը ստանում է «Ոսկե գլոբուս» մրցանակ որպես ամենալավ դրամատիկ դերասանուհի: Այլևս Շերոնի համար չէին երկրորդ կարգի ֆիլմերը, նա նկարահանվում էր միայն առաջնակարգ ռեժիսորների ֆիլմերում, ստանում դրա համար մեծ գումարներ, փառք, սեր և ուշադրություն:
Նրա կոպիտ, բուռն դերերը շշուկների առիթ դարձան, որ Շերոնը լեսբուհի է:
Չնայած Շերոնը երբեք հերքումով հանդես չի եկել, բայց նրա կյանքում եղած բազմաթիվ տղամարդիկ ապացուցում են հակառակը: Այդ ցանկում են եղել պրոդյուսեր Բոբի Վագները, բիզնեսմեն,մուլտիմիլիարդեր Միշել Բենասերան և այսպիսի հարյուրավոր տղամարդիկ:
Սակայն այս «ոսկե» ցուցակի միջից Շերոնն այս անգամ ընտրում է լրագրող Ֆիլ Բրոնշտեյնին: Երեկույթներից մեկի ժամանակ Սթոունը ծանոթացավ խնամված արտաքինով, գրավիչ Ֆիլի հետ: Սթոունը հարցազրուցներից մեկում ասել էր. «Ես չեմ պատրաստվում ամուսնանալ մինչև 40 տարեկան: Ես կվայելեմ երիտասարդությունս, աշխատանքս, ամեն-ամեն ինչ, որպեսզի ընտանիք կազմելիս ընտանիքս ամբողջությամբ վայելի ինձ»: Շերոնն ու Ֆիլը ամուսնացան 1998թ. փետրվարի 14-ին, երբ երկու օր էր, ինչ լրացել էր Շերոնի 40-ամյակը: Ամուսնական մատանին Ֆիլի առաջին նվերն էր Սթոունին 18 ամսվա ծանոթության ընթացքում:
Մի քանի ամսից բոլորը խոսում էին այն մասին, որ Սթոունը հղի է: Չնայած մեծ ցանկությանը, բայց նրանց այդպես էլ չի հաջողվում երեխա ունենալ: Սկանդալները դառնում են սովորական: Շերոնին անընդհատ թվում է, որ Ֆիլը խղճահարությունից է իր հետ: Սակայն նրան մեծ անակնկալ էր սպասվում, երբ Ֆիլը հերթական սկանդալից հետո Շերոնին ստիպողաբար տանում է Տեխաս և խնդրում նրան չհարցնել ոչինչ: Անակնկալը փոքրիկ Ռոանն էր, ով դառնալու էր նրանց որդին: Շերոնի համար սա անբացատրելի էր: «Ես գիտեի, որ նա ինձնից ապահարզան է խնդրելու: Ես պատրաստ էի լսել նրանից այդ խոսքերը: Չգիտեմ, չեմ կարող նկարագրել, թե ինչ զգացի, երբ երեխային դրեց ձեռքերիս մեջ և ասաց, որ բացի մեզնից այս փոքրիկն այլևս ոչ ոք չունի»: Այս ընթացքում ինչեր ասես, որ չպատահեցին այս զուգի հետ. Ֆիլը մահացու հիվանդացավ, Շերոնին կրծքի քաղցկեղ վերագրեցին բժիշկները: Քաոս էր իսկական: Շերոնի կամքի ու սիրո շնորհիվ ամուսինն ապաքինվում է: Սթոունը շաբաթներով քնում էր' նրա հիվանդասենյակի առաջ նստած: Իսկ իր հիվանդության մասին Շերոնն ասում է. «Ես առողջացա միայն աղոթքների շնորհիվ: Ես գիտեի, որ պետք է ապրեմ: Ես գիտեի, որ կյանքը դեռ նոր-նոր է սկսվում»:
2003-ի հուլիսին' 5 տարվա համատեղ կյանքից հետո, զույգը հայտարարում է բաժանության մասին: Դեռ նոր ապաքինված դերասանուհին չէր ցանկանում բաժանվել, բայց Ֆիլին դա չկանգնեցրեց: Բամբասանքները շատ են տարաբնույթ, թե ինչը պատճառ դարձավ բաժանության: Բայց ամենահավանականն այն է, որ դերասանուհին կրկին որոշեց վերդառնալ մեծ էկրան: Շերոնի համար սա իսկական հարված էր: «Ես կցանականայի, որ դա երբեք տեղի չունենար: Ես լուրջ եմ վերաբերվում ամուսնություններին: Բայց իսկապես, իմ' էկրան վերադառնալուց հետո ընտանիքս քայքայվեց: Չգիտեմ' ինչու այդպես ստացվեց»,- ասում է Սթոունը: 2005-ին Սթոունը որդեգրում է երկրորդ տղային, իսկ հաջորդ տարում՝ ևս մեկին:
Մայրությունը փոխում է «քարե» Սթոունին: Նա այլևս չի խոսում իր պայմանագրերի, հասույթների, հաջողությունների մասին, այլ հետևում է տղաների դաստիարակությանը, ուրախանում նրանց հաջողություններով, փորձում տալ երեխաներին այն ամենը, ինչ նրանք կստանային ամբողջական ընտանիքում:
2005-ին Շերոնը նկարահանվում է «Հիմնական բնազդ» ֆիլմի շարունակությունում: Այն տարվա լավագույն վաճառք ապահոված ֆիլմը դարձավ: Գրեթե կրկնվեց նախկինի փառքը:
Շերոնի կյանքում բոլոր փորձությունները, դժբախտությունները նրան ավելի ուժեղացնում էին, պատրաստում հաջորդ հարվածին: Երեք անգամ մահից հրաշքով փրկված այս կինն այժմ 54 տարեկան է, բայց ի տարբերություն այլ աստղերի, դեռ նրան են վստահվում ամենասեքսուալ ու համարձակ դերերը: Շերոնը եղել և մնում է տղամարդկանց ուշադրության կենտրոնում, հիմա էլ նրա շուրջ են պտտվում բազմահազար երկրպագուներ, բայց Սթոունը դեռ չի գտել այն միակին, ում երկրորդ անգամ կվստահի իր սիրտը: «Ավելի լավ է լրիվ միայնակ լինել, քան զգալ քեզ միայնակ սխալ մարդու կողքին»:
Շերոն Սթոունը շարունակեց նկարահանվել ամենատարբեր ֆիլմերում, ստացավ ամենատարբեր մրցանակները, բայց անձնական կյանքում ամեն ինչ չէ, որ երջանկացնում է նրան: «Թող չզարմանան, երբ լսեն, որ ես այս տարիքում էլ փեսացու եմ փնտրում: Իսկ ի՞նչ, դուք կարծում եք՝ իմ կյանքն ավարտվա՞ծ է: Սխալվում եք, այն դեռ նոր է սկսվում», - ամերիկյան ամսագրերից մեկին վերջերս ասել էր Շերոն Սթոունը:
Սերը նման է սառցածածկ լեռ բարձրանալուն և այն էլ՝ մթով: Մի սխալ քայլ, և դու մեռած ես:
Իսկական տղամարդկանց մոտ պետք է ավելի ուժեղ լինի ուղեղը, և ոչ թե… Միայն սեքսուալությունն ու հարստությունը չէ, որ երջանկություն են բերում:
Ամուսնությունը դժոխքի ամենալավ արտահայտությունն է, որ ես երբևէ տեսել եմ:
Եթե դու խելացի ես, ապա կլինես նաև գեղեցիկ: Տգեղ կանայք չկան: Ոմանք գեղեցիկ են ինչպես վարդը, իսկ ոմանք' ինչպես կակտուսը:
Այս կյանքում կարևոր չէ, թե ինչպես ես դու ընկնում, կարևոր է, թե ինչպես ես բարձրանում:
Երբեք մի քնիր այն տղամարդու հետ, որի խնդիրներն ավելի շատ են, քան քոնը:
Չկա ավելի լավ բան, քան երեխան: Իսկ ավելի ճիշտ' ավելի լավ բան է նրանցից երկուսը, երեքը ունենալ:
Կանայք գուցե ձևացնում են օրգազմը, իսկ տղամարդիկ՝ ավելի վատ. ձևացնում են հարաբերությունները:
Ես միշտ իմացել եմ, թե ինչ եմ ուզում անել, անգամ երբ փոքրիկ աղջիկ էի:
31-08-2026 11:33 Երկար ժամանակ Լիխտենշտեյնի արքայազն Գեորգը և արքայադուստր Մարի-Նիվես ֆոն դեր Լեյենը թաքցնում էին իրենց առաջիկա հարսանիքի լուրը։ Սակայն մի քանի օր առաջ Գեորգի ծնողները՝ թագաժառանգ Ալոիսը և թագաժառանգ արքայադուստր Սոֆին, հաստատեցին ուրախալի լուրը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Նորին Թագավորական Մեծություն թագաժառանգ Ալոիսը և Նորին Թագավորական Մեծություն Լիխտենշտեյնի թագաժառանգ արքայադուստր Սոֆին ուրախ են հայտարարել իրենց որդու՝ արքայազն Գեորգի և արքայադուստր Մարի-Նիվես ֆոն դեր Լեյենի նշանադրության մասին։ Արքայադուստր Մարի-Նիվեսի և արքայազն Գեորգի հարսանիքը նախատեսվում է Գերմանիայում՝ 2027 թվականի ամռան վերջին»։
31-08-2026 11:23 Օգոստոսի սկզբին Մետրոպոլիտեն արվեստի թանգարանը հայտարարեց իր հաջորդ գարնանային ցուցահանդեսի թեմայի մասին, որը նաև կծառայի որպես 2027 թվականի Met Gala-ի կենտրոնական թեմա: Առաջիկա պարահանդեսի հերոսը կլինի Ջոն Գալիանոն, ով հայտնի է ոչ միայն իր հանճարեղ աշխատանքներով, այլև նորաձևությունից դուրս իր խիստ վիճահարույց պատմություններով: Հանրությունը անմիջապես թշնամաբար արձագանքեց լուրին, և Աննա Վինտուրին խորհուրդ տրվեց ավելի ընտրողական լինել իր ընկերների և Met Gala-ի հիմնական ելույթ ունեցողների հարցում: Օգոստոսի սկզբից ի վեր Մետրոպոլիտեն թանգարանը բախվում է աճող քննադատության՝ Ջոն Գալիանոյին մեծարելու իր ծրագրի կապակցությամբ: Բրիտանացի նորաձևության դիզայները 2011 թվականին ֆրանսիական դատարանում դատապարտվել է ատելության հանցագործության համար՝ իր հակասեմական դիտողությունների համար:
31-08-2026 11:06 Մարդկանց մեծամասնությունը պատրաստ է զոհաբերել սեփական բարեկեցության մի մասը՝ հանուն ավելի հավասար հասարակության, ցույց է տվել բրիտանացի գիտնականների հետազոտությունը, գրում է The Conversation-ը։ Հետազոտողները կարծում են, որ պետական քաղաքականություն մշակելիս բավարար չէ հաշվի առնել միայն բարեկեցության միջին մակարդակը։ Անհրաժեշտ է նաև ուշադրություն դարձնել, թե որքան հավասարաչափ է այն բաշխված մարդկանց միջև։
31-08-2026 10:27 Սասեքսի դուքսի և դքսուհու ընտանիքի մասին վերջին լուրերը ենթադրություններ են առաջացրել այն մասին, թե ինչ կանեն Մեգան Մարքլը և արքայազն Հարրին Մեծ Բրիտանիա վերադառնալուց հետո: BCS-ի աղբյուրները հայտնում են, որ ծնողները արքայազն Արչիին և արքայադուստր Լիլիբետին արդեն հաջորդ շաբաթ կուղարկեն Քոթսվոլդսի դպրոց: Մինչ ասում են, որ արքայազն Հարրին ուրախ է վերադառնալ բրիտանական հող, արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը «շփոթված» են նրանց հանկարծակի ժամանմամբ, ինչը ցնցել է թագավորական ընտանիքը: «Կա այնպիսի զգացողություն, որ Ուիլյամը ստիպված կլինի անընդհատ նայել իր ուսի վրայով: Նա չգիտի, թե ինչ անակնկալ է իրենց մատուցելու եղբայրը հաջորդիվ», - ասել է աղբյուրը:
31-08-2026 01:36 Անջելինա Ջոլին կրկին այցելել է Ուկրաինա: 51-ամյա դերասանուհին այցելել է Լվով և Տերնոպոլ: Հոլիվուդյան աստղի այցի նպատակը չի բացահայտվել, սակայն սա նրա առաջին այցը չէ այդ երկիր, քանի որ նա պարբերաբար այցելում է հակամարտության գոտիներ իր անկախ մարդասիրական առաքելության շրջանակներում: Նա այցելել է Ուկրաինա 2025 թվականի նոյեմբերին: Իսկ 2026 թվականի սկզբին դերասանուհին այցելել է Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև սահմանային գոտի: