Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Գեղեցիկ և մարզված ազդրեր. վարժություններ

19.06.2012

Ազդրերի ավելորդ կիլոգրամները հաճախ իսկական գլխացավանք են կանանց համար: Մարմնի համաչափությունը միշտ էլ ցանկալի է: Կան վարժություններ, որոնք կօգնեն բավականին դյուրին և արագ կերպով հեռացնել անցանկալի ճարպերը ազդրերից: Նախ պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին: Պետք չէ անիմաստ ժամանակ ծախսել դիետաների վրա, պարզապես Ձեր սննդակարգում ներառեք առողջ սնունդ' հարուստ վիտամիններով' անյուղ ձուկ, մրգեր, բանջարեղեն, կաթնամթերք… Բացառեք կարտոֆիլը, պահածոները, մակարոնեղենը, գազավորված ըմպելիքնեըր, ալկոհոլը, հացամթերքը:
Նաեւ վարժությունները կօգնեն Ձեզ հեշտ ու արագ ազատվել ազդրերի ավելորդ ճարպերից:

 

 

 

1. Այս վարժությունը կձգի և կամրացնի ազդրերի ներսի հատվածի մկանները: Հաճախ մեր մարմնի հենց այդ մասն է չմարզված մնում, իսկ այդ մկանները պատասխանատու են մեր մարմնի համաչափ զարգացման համար:
Նստեք գետնին, բացեք ոտքերը ինչքան հնարավոր է լայն: Կրունկը գետնից չկտրելով' դեպի Ձեզ ձգեք թաթը: Ձեռքի ափերով կպեք հատակին' մեջքի ետևում: Կատարեք շնչառական վարժություն. Շունչ քաշեք քթով, լավ արտաշնչեք բերանով: Շունչը պահեք, գլուխը կախ գցեք և դեպի Ձեզ քաշեք որովայնը: Այնուհետև ձեռքերը բերեք առաջ, ափերով դրեք գետնին, բայց արդեն ոտքերի միջև ընկած հատվածում: Մեջքով առաջ եկեք, մի կտրեք ձեռքերը գետնից' հետզհետե ավելի առաջանալով: Մի փոքր մնացեք Ձեզ համար մաքսիմալ հեռավորության վրա: Հաշվեք մինչև ութը, շունչը թողեք, ընդունեք նախնական դիրքը: Կրկնեք 3 անգամ: Աստիճանաբար շատացրեք կրկնությունների թիվը:

 

 

 

2. Չկա ուրիշ վարջություն, որն այսքան նպաստի ազդրերի փոքրացմանը: Վարժությունը կատարելիս չմոռանաք ռիթմիկ երաժշտության և լավ տրամադրության մասին:
Ծնկի եկեք, ձեռքերով կպեք հատակին: Մեջքը պետք է զուգահեռ լինի հատակին: Ազատ շարժեք ոտքը' մինչև վերջ այն չուղղելով: Մոտ 30 անգամ թափահարեք, այնուհետև փոխեք ոտքը: Մաքսիմալ շատ օգտագործեք կոնքերի մկանները: Երբ վերջացնեք, նստեք ծնկների վրա' հետույքով կպչելով կրունկներին: Ձեռքերը պահեք ուղիղ' հատակին զուգահեռ: Փորձեք գլուխը հասցնել ծնկներին: Թուլացեք և քայլեք սենյակով:

 

 

3. Սա ամենահեշտ վարժություններից է: Կքանստում եք, բարձրանում, մեկ քայլ առաջ գնում և նորից նույնը: Սկզբի համար 5-10 անգամ կրկնեք: Մի երկու շաբաթից Դուք առանց դժվարության 50 անգամ կկրկնեք: Կարող եք շարժվել բոլորովին փոքր քայլերով:

Դիտվել է 17322 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 5-11-ը 2025 թ․

05.05.2025
Աստղերը ասում են, որ ամսվա սկիզբը բարենպաստ կլինի գրեթե բոլորի համար։ Ո՞վ կլուծի կարևոր ֆինանսական հարցերը, և ո՞վ կկարողանա աշխատավարձի բարձրացում խնդրել։ Այս մասին ձեզ կհուշի մայիսի 5-11-ի շաբաթվա աստղագուշակը։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 28-ից մայիսի 4-ը 2025 թ․

28.04.2025
Աստղերը խոստանում են մեծ էներգիա, ոմանց այն անհրաժեշտ կլինի խոչընդոտները հաղթահարելու համար, իսկ մյուսներին՝ սիրո համար։ Կարևորը, որ այն հորդառատ կլնի։ Առավելագույնս օգտվեք պահից։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 21-27-ը 2025 թ․

21.04.2025
Օրացույցը կամաց-կամաց մոտենում է նորալուսնին, որն այս անգամ ընկնում է կիրակի: Սա շատ հարմար է՝ աստղերը կնախընտրեն նրանց, ովքեր ցանկանում են երկուշաբթի սկսել նորացման շրջանը։ Բայց դա ավելի ուշ, իսկ մինչ այդ դուք այս շաբաթ պետք է նախ ձերբազատվեք այն ամենից, ինչ ավելորդ է. եկեք դա անվանենք բեռնաթափում:

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 14-20-ը 2025 թ․

14.04.2025
Լիալուսնից անմիջապես հետո (ապրիլի 13) շաբաթը հեշտ և հիմնականում հաճելի կլինի։ Բայց, ցավոք, ոչ բոլորի համար: Բախտը կշրջվի որոշ նշաններից, և նրանք ստիպված կլինեն հույսը դնել միայն սեփական ուժերի վրա։

Շաբաթվա աստղագուշակ․ ապրիլի 7-13-ը 2025 թ․

07.04.2025
Մերկուրի նահանջն ավարտվում է ապրիլի 7-ին, և այս օրը նա կփորձի խլել մեր ողջ էներգիան։ Ուստի ոչ մի կարևոր բան մի պլանավորեք և ընդունեք այն փաստը, որ երկուշաբթին ծանր օր է։ Բայց հետո ամեն ինչ շատ ավելի զվարճալի կլինի:

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 31-ից ապրիլի 6-ը 2025 թ․

31.03.2025
Հետադիմական Մերկուրիի վերջին շաբաթն է, ուստի կյանքի որոշ ոլորտներ դեռ արգելափակված կլինեն, բայց ուրախությունն ու հաճույքը կամաց-կամաց իրենց տեղն են գրավում. կլինեն շատ բարենպաստ օրեր:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
09-05-2025 15:45
45-ամյա Միխայիլ Գալուստյանի դիմահարդարը, ում վերջերս կասկածում էին նրանից հղիության մեջ, կրկին խոսել է դերասանի հետ իր ենթադրյալ սիրավեպի մասին։ Միլենան իր սոցիալական ցանցերում դիմել է լրագրողներին. «Այս գրառումը ձեզ համար է։ Ես տեսնում եմ, թե ինչպես է ներկայացվում այն դերասանի մասին տեղեկատվությունը, որի հետ ես աշխատել եմ։ Ուզում եմ պարզաբանել իրավիճակը... Ես Միխայիլ Սերգեևիչի հետ միայն աշխատանքային հարաբերություններ եմ ունեցել։ Այո, ես աշխատել եմ Աֆրիկայում մի նախագծի վրա, բայց դա ավելի քան երկու տարի առաջ էր։ Եվ իմ գրառումը՝ հղի լուսանկարով, ոչ մի կապ չունի նրա անձնական կյանքի հետ», - գրել է աղջիկը։
09-05-2025 12:03
Սայմոն Քոուելը հիշել է երկրպագուների հետ շփման ամենատարօրինակ դրվագներից մեկը՝ ամուսնական զույգն իրեն 150,000 դոլար է առաջարկել սեքսի ժամանակ իրենց գնահատելու համար։ Էլիզաբեթ Դեյի հետ How To Fail փոդքասթի 65-ամյա նախկին American Idol-ի ժյուրին պատմել է այդ դրվագը՝ խոստովանելով, որ նույնիսկ կարճ ժամանակ մտածել է այդ խելահեղ առաջարկի մասին:
09-05-2025 12:01
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Ջուլիա Ֆոքսը մերկացել է Քորթնի Քարդաշյանի նոր գովազդային հոլովակի համար։ Գովազդային հոլովակում Ջուլիան նստած է լոգարանում և նայում է մանուշակագույն շշին՝ Քորթնի Քարդաշյանի Lemme ապրանքանիշի խորհրդավոր նոր ապրանքը գովազդելու համար։
08-05-2025 11:44
Միխայիլ Գալուստյանի կինը՝ 38-ամյա Վիկտորիան, խոսել է իրենց ամուսնալուծության մասին։ Մինչ այս պահը նա ձեռնպահ էր մնացել հրապարակային հայտարարություններ անելուց՝ սահմանափակվելով միայն կարճ մեկնաբանությամբ։ Վիկտորիան իր Stories-ում հրապարակել է կրտսեր դստեր՝ Էլինայի հետ լուսանկար և շնորհակալություն հայտնել բաժանորդներին աջակցության համար՝ նշելով, որ այժմ որոշել է կենտրոնանալ իր երեխաների վրա։
08-05-2025 11:40
Քայլի Ջենները և Թիմոթի Շալամեն որպես զույգ առաջին անգամ պաշտոնապես ներկայացել են հանրությանը։ Զույգը միասին կեցվածք է ընդունել Հռոմում կայացած David di Donatello 70-րդ մրցանակաբաշխության կարմիր գորգի վրա, որտեղ «Դյուն» ֆիլմի  29-ամյա  աստղը պետք է ստանա կինոյում ունեցած ակնառու նվաճումների համար մրցանակը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2025 թ․

01.05.2025
Գարնան վերջին ամիսը լի է նորացման էներգիայով, բայց այն հեշտ չի լինի։ Առնվազն կենդանակերպի նշանների մեծ մասի համար։ Աստղերը մեզ համար պատրաստել են մարտահրավերներ, որոնք կօգնեն մեզ ավելի լավը դառնալ և կատարյալ ամառ անցկացնել։

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
05.05.2025
Դիտվել է 978 անգամ
06.05.2025
Դիտվել է 597 անգամ
03.05.2025
Դիտվել է 380 անգամ
07.05.2025
Դիտվել է 336 անգամ
08.05.2025
Դիտվել է 258 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster