Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կին, որ գիտեր սեփական մահվան օրը. ՎԱՆԳԱ

31.05.2012

Աստծու կողմից տրված պարգև՞, թե՞ անձնական ողբերգություն է, երբ շատ բան գիտես, շատ բան ես տեսնում, լսում ու զգում, երբ տեսնում ես եղբորդ, ամուսնուդ, անգամ քո սեփական մահը, բայց չես կարողանում կանխել. սրա պատասխանը թերևս գիտեր միայն նա' 90-ականների մեծագույն պայծառատեսը' Վանգան:

Վանգելիա Պանդեվա Դիմիտրովան' հետագայում Գուշտերովան, ծնված օրից (1911 թ. հունվարի 31) մի հասարակ աղջիկ էր բուլղարական աղքատ ընտանիքում ու որևէ մեկից որևէ բանով չէր տարբերվում: Թերևս միայն մի արտառոց բան կարելի է առանձնացնել, որ կատարվել է հենց ծնված պահին: Նա լույս աշխարհ է եկել ահավոր թույլ, այնքան թույլ, որ չի կարողացել անգամ ճչալ, ինչը բնորոշ է առողջ ծնունդներին: Բացի դա նրա գլխից ավելորդ ականջներ իսկ ձեռքերից ու ոտքերից ավելորդ մատեր են եղել աճած: Ասում են' նրան անգամ անուն չեն տվել' մտածելով, թե չի ապրի, բայց արի ու տես, որ 2 ամիս անց նա ճչացել է: Վերջապես որոշել են փոքրիկի անունը դնել Վանգելիա, ինչը նշանակում է «բարի լուր բերած»: Մայրը մահացել է, երբ Վանգան եղել է ընդամենը 3 տարեկան:

Փոքրիկ Վանգելիան կապուտաչյա, չարաճճի աղջիկ է եղել: Սիրել է «բուժակ» խաղալ' իբր ընկերներին բուժիչ բույսեր դուրս տալով: 11 տարեկանում նրա խաղացանկ է մտել մի նոր խաղ, որ տագնապ է առաջացրել հոր մոտ: Վանգան սկսել է տանը կամ դրսում առարկաներ դնել, հետո ամուր փակել աչքերն ու փնտրել դրանք: Ու չնայած հոր ջղայնությանը' Վանգան չի դադարել սիրելի խաղը խաղալուց:

Շուտով նրա հայրը երկրորդ անգամ է ամուսնացել: Խորթ մայրը կարողացել է Վանգելիայի համար փոխարինել հարազատին:
Մի խոսքով' ընտանիքը ապրել է հանգիստ, և կարող էր այդպես էլ շարունակվել, եթե 12 տարեկան հասակում Վանգայի հետ տեղի չունենար շրջադարձային մի դեպք:


Մի ամպամած օր, երբ երեխաները խաղում էին բակում, հանկարծ նկատեցին մեծ, սև ամպ, կարծեցին, թե ամպրոպ է սպասվում, բայց ամպրոպի փոխարեն փոթորիկ բարձրացավ: Այն արմատախիլ էր անում ծառերը ու ողջ փոշին պտտում երկրի երեսին: Փոթորիկը բարձրացրեց նաև Վանգելիային ու գետնին շպրտեց շատ ավելի հեռու: Այնպես որ փոքրիկին գտան միայն երեկոյան' աչքերի մեջ ավազ լցված: Նա անգիտակից էր, իսկ երբ ուշքի եկավ, չկարողացավ բացել աչքերը: Տեղի բժիշկները խորհուրդ տվեցին նրան անհապաղ տեղափոխել մայրաքաղաք ու վիրահատել, բայց ընտանիքը գումար չուներ, իսկ մինչ կփորձեր ճարել, Վանգան վերջնականապես կուրացավ: Նրան տեղափոխեցին «կույրերի տուն» , որտեղ ապրեց 3 տարի ու այդ ընթացում սովորեց կարդալ, կար անել: Հենց այստեղ նա հանդիպեց նաև իր առաջին սիրուն' մի կույր երիտասարդի, ում հետ պատրաստվում էր կյանքը կապել: Բայց ճակատագիրն այլ կերպ որոշեց նրա ուղին: Խորթ մայրը մահացավ ու հայրը նրան հետ բերեց տուն:

Հետագա 10 տարիները դարձան ամենադժվարը Վանգայի կյանքում: Նա անընդհատ կար էր անում, բայց գումարը միևնույնն է քիչ էր: Հենց այս տարիներին էր, որ նա ծանր հիվանդացավ ու անկողնուն գամվեց: Այլևս ոչ ոք չէր հավատում, որ Վանգան կապրի, բայց մի գեղեցիկ օր նա ինքնուրույն վեր կացավ տեղից: Հենց այդ պահից էլ ի հայտ եկան նրա զարմանալի կարողությունները: Ասում են' նա մի տարի չքնեց' դրանից առաջ ընկնելով երկարատև տրանսի մեջ, որի ընթացքում խոսում էր ոչ իր ձայնով: Հետո հենց ինքը տարակուսանքով նկատեց, որ տեսնում է այն, ինչն ուրիշների մտքով անգամ չի անցնում: Սակայն սրա մասին նա միանգամից չխոսեց: վախենում էր, որ իրեն գժի տեղ կդնեն: Մի օր էլ չդիմացավ ու հարևանուհիների մոտ բերանից թռցրեց, որ ապրիլին պատերազմ է սկսվելու: Նրան, իհարկե, չհվատացին, բայց տարօրինակ խոսքերը հիշեցրեցին իրենց մասին, երբ ապրիլի 6-ին գերմանկան զորքը նախահարձակ եղավ: Այդ օրվանից էլ Վանգային սկսեցին «պայծառատես» կոչել, ու նրա տան մոտ հերթեր գոյացան:


Մարդիկ նրա մոտ էին գալիս իմանալու իրենց զինվորագրված հարազատների մասին, Վանգան էլ գրեթե անսխալ ասում էր, թե որտեղ է տվյալ մարդը, մահացած է, թե ոչ: Բուլղարացի գիտնական Գեորգի Լոզանովն ուսումնասիրել է Վանգայի գուշակություններն ու եկել այն եզրակացության, որ նրա խոսքերը դուրս են գալիս համընկնում լինելու հնարավորության սահմանից, քանի որ դրանց հավանականությունը հասնում է 80 տոկոսի: Ահա մի քանի օրինակներ.

Մի անգամ նրա մոտ է եկել դերասան Վյաչեսլավ Տիխոնովը, բայց չի հասցրել անգամ շեմքն անցնել, երբ Վանգան բացականչել է. «Դու ինչու՞ չես կատարել ընկերոջդ' Յուրի Գագարինի խնդրանքը: Չէ՞ որ վերջին թռիչքից առաջ նա խնդրել էր քեզ մի զարթուցիչ գնել ու դնել սեղանին իբրև հիշատակ»: Տիխոնովը ապշած է մնացել, քանի որ այդ դեպքի մասին բացի իրենից ու Գագարինից չի իմացել ոչ ոք:

Վանգան գուշակել է նաև Լեոնիդ Լեոնովի մահը' ասելով, որ վերջինս կհասցնի միայն տեսնել իր վեպի' «Եռանկյունու» հրատարակությունն ու հաջողությունը, ինչն այդպես էլ եղել է:

Երբ Վանգայի մեծ եղբայրը պատրաստվում էր մտնել պարտիզանական ջոկատ, քույրն աղաչում էր նրան չանել դա' ասելով, որ եղբորը կսպանեն 23 տարեկանում: Բայց Վասիլը չլսեց ու մեկնեց ռազմաճակատ: Հոկտեմբերին ընտանիքն իմացավ, որ նրան գերի են վերցրել, դաժանորեն խոշտանգել ու գնդակահարել:

Անցյալն իմանալու ձգտումն է եղել նաև պատճառը, որ Վանգայի ապագա ամուսինը դիմի նրան: 1942 թվականին զինվոր Դիմիտր Գուշտերովը եկել է կույր գուշակի մոտ' իմանալու, թե ով է սպանել իր եղբորը: Հանկարծ Վանգան դիմել է նրան անունով ու ասել. «Գիտեմ' ինչու ես եկել: Ոզում ես իմանալ եղբորդ սպանողի անունը: Հնարավոր է, որ որոշ ժամանակ անց ես ասեմ քեզ, թե ով էր հանցագործը, բայց դու պիտի երդվես, որ վրեժ չես լուծելու, քանի որ կանցնի ժամանակ, ու դու կտեսնես նրա վախճանը»: Հետո Դիմիտրն էլի մի քանի անգամ այցելել է Վանգային, իսկ որոշ ժամանակ անց նրանք ամուսնացել են:

Ինքը' Վանգան, իր կարողությունները բացատրել է ինչ-որ անհասկանալի մարմինների առկայությամբ, որոնց ծագումը բացատրել չի կարողացել: Նա ասում էր, որ խոսում է մահացածների հետ: Նրա հաճախորդներից շատերն էլ են պնդում, որ տարօրինակ կնոջ մոտ իրենք լսել են մահացած հարազատների ձայները. «Երբ իմ դիմաց որևէ մեկը կանգնում է, նրա շուրջ են հավաքվում իր մահացած բարեկամները: Նրանք իրենք են ինձ հարցեր տալիս ու պատասխանում են իմ հարցերին: Ես ընդամենը փոխանցում եմ ողջերին այն, ինչ հաղորդում են մահացածները»:

Վանգան չէր կանխում դեպքերը, այլ միայն գուշակում էր: Սակայն նա նաև կարողանում էր զանազան հիվանդություններ բուժել բույսերի միջոցով: Հիմնականում նա խորհուրդ էր տալիս հիվանդներին լողանալ իր ասած բույսերի թուրմով, քանի որ մաշկի միջոցով արված բուժումը ավելի արդյունավետ էր համարում: Նա երբեք չի հերքել բժշկության դրական կողմերը, բայց հաճախ ասել է, թե դեղերի շատ կիրառությունը վտանգավոր է, քանի որ դրանք «խցանում են մարդ-բնություն կապը»: Վանգայի մեծ սիրո մասին դեպի բնությունը շատ են խոսում, բայց կույր գուշակը միշտ խորհուրդ էր տալիս բուժվել այն բույսերով, որոնք աճում են հայրենի երկրում: Շատ-շատերին են օգնել նրա դեղատոմսերը, իսկ այ ամուսնուն նա անգամ օգնել չփորձեց, քանի որ ասաց, թե դա է ամուսնու ճակատագիրը, իսկ ինքը իրավունք չունի ճակատագրի դեմ դուրս գալու: Ասում են' ամուսինը կյանքի վերջին տարիներին շատ է խմել: Վանգան տեսել ու հասկացել է ամեն ինչ, բայց կանխել չի կարողացել: Երբ ամուսինը մահանալիս է եղել, Վանգան ծնկի է իջել նրա մահճի առաջ ու երկար արտասվել, իսկ երբ նա հոգին Աստծուն է հանձնել, Վանգան դադարել է լացելուց ու քնել է ընդհուպ մինչև թաղումը: Հետո ասել է. «Ես ուղեկցեցի նրան մինչև այն տեղը, որ նախատեսված էր նրա համար»:

Իսկ ինքը' գուշակը, երբեք չի վախեցել մահվանից' ասելով, որ այն գոյություն չունի. «Մահվանից հետո մարդու մարմինը փտում է, ինչպես ամեն կենդանի բան, բայց նրա մի մասնիկը, կամ, եթե կուզեք այդպես անվանել, ապա' հոգին, չի փտում, այլ շարունակում է զարգանալ, որ հասնի ավելի բարձր աստիճանի: Հենց դա է անմահությունը»:

Մահը Վանգան ընդունեց ժպիտով: Հիվանդ էր աջ կրծքի ուռուցքով ու ասում էր, որ գիտի' իր ժամանակը լրացել է, դրա համար էլ թույլ չտվեց իրեն վիրահատել: 1996 թվականի օգոստոսի 10-ին բժիշկները արձանագրեցին հիվանդի վիճակի լավացում: Վանգան սկսեց խոսել մի ֆրանսուհի 10-ամյա աղջնակի մասին, ով իր մեռնելու օրը պիտի կուրանա ու ստանա շնորհը: Այդ աղջիկը այժմ պիտի լինի մոտ 26 տարեկան և, ով գիտի, գուցե մի օր լսենք նաև նրա անունը:

Վանգայի զարմուհու խոսքերով'մահից առաջ նա հաց ու ջուր ուզեց, ապա խնդրեց, որ իրեն լողացնեն, իսկ հետո ասաց. «Այ հիմա ես պատրաստ եմ»: Մոտ ժամը 9-ին Վանգան ասաց, թե իր հետևից են եկել մահացած հարազատների հոգիները, սկսեց խոսել նրանց հետ, իսկ ժամը 10-ին բժիշկները գրանցեցին նրա մահը:

Կգա հրաշքների ժամանակը, և մարդիկ ոչ նյութական շատ հայտնագործություններ կկատարեն:

Տիեզերքում կյանք կհայտնաբերվի, ու դա ցույց կտա, թե ինչպես է կյանքն առաջացել երկրի վրա:

Կգա օրը, երբ քաղցկեղը կառնվի ամուր երկաթների մեջ (նրա խոսքերը մեկնաբանում են, թե իբրեւ քաղցկեղի դեմ դեղը շատ երկաթ կպարունակի):

Ապագան պատկանում է բարի մարդկանց, նրանք ապրելու են հիասքանչ աշխարհում, որն այսօր մենք չենք կարող անգամ պատկերացնել:

Հոգին չի մեռնում: Պարզապես վատ մարդկանց հոգիները չեն կանչվում երկինք ու չեն փոխակերպվում: Երկիր են վերադառնում միայն լավագույն հոգիները:

Դրախտն ու դժոխքը անմարմին կյանքի երկու ձևերն են: Եթե մահացածի անհրաժեշտությունը կա իբրև կենդանի, դա դրախտն է:

Մի փորձեք լիովին ազատ լինել: Ոչ ոք ազատ չէ:

Մի նախանձեք, որովհետև իմ տարած ծանրությունը հնարավոր չէ բարձրացնել:

Ուզում եք բացատրել այն, ինչ ես անում եմ: Ինչպե՞ս է հնարավոր բացատրել, երբ դա Աստծու ձեռքի գործն է: Իմ պարգևն Աստծուց է: Նա կուրացրել է ինձ, բայց տվել է այլ աչքեր, որոնցով ես տեսնում եմ և' տեսանելի, և' անտեսանելի աշխարհը:

Աստված տվել է իմ կարողությունները, ու նա էլ կորոշի, թե ում հանձնել դրանք հետո: Ինձնից ոչինչ կախված չէ:

Լարա Առաքելյան

Դիտվել է 36448 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ
Anahit | 26-01-2018 22:32
inch e spadvum inc
yana | 06-12-2012 13:27
chhavatal anhnarin e, amen inch lkarces irakan lini
HAMLET | 08-06-2012 00:39
YES HAVATUM EM VANGAYI GUSHAKUCYUNERIN SHAT ..yes angam kardacel em nra masin grvac grqer@ ..yev ays hodvacnel er sht lav@

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Լեգենդար Էդիթ Պիաֆի 15 արտահայտություն տղամարդկանց, սիրո և փառքի մասին

10.10.2025
1963 թվականի հոկտեմբերի 10-ին մահացավ լեգենդար ֆրանսիացի երգչուհի և դերասանուհի Էդիթ Պիաֆը։ Նա կենսուրախ և գրավիչ կին էր, որը շարունակում է ոգեշնչել կինոգործիչներին և երաժիշտներին իր պատվին ստեղծագործություններ կերտել։

Բելլա Հադիդին շտապ տեղափոխել են հիվանդանոց. մոդելի արցունքախառը լուսանկարը հիվանդասենյակից

18.09.2025
Սուպերմոդելը խոստովանել է, որ իր մոտ Լայմի հիվանդության՝ տզային բորելիոզի, ևս մեկ սրացում է, որով նա տառապում է ավելի քան տասը տարի:

Անջելինա Ջոլին պատրաստվում է լքել ԱՄՆ-ն, հենց իր կրտսեր երեխաները դառնան 18 տարեկան

20.08.2025
50-ամյա Անջելինա Ջոլին չի պլանավորում ապրել Միացյալ Նահանգներում: Դերասանուհին մտադիր է տեղափոխվել արտասահման, հենց որ իր կրտսեր երեխաները՝ Նոքսը և Վիվիենը, դառնան 18 տարեկան:

Նա ասաց «այո»․ Քրիշտիանու Ռոնալդուն ամուսնանում է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

12.08.2025
Ինը տարվա հարաբերություններից հետո ֆուտբոլիստն ամուսնության առաջարկ արեց իր սիրելիին։

Դուբայում խեղված ուկրաինացի մոդելն առաջին անգամ պատմել է ողբերգության մասին

22.07.2025
Ուկրաինացի OnlyFans մոդել Մարիա Կովալչուկը, որին մարտին հաշմված գտել էին Դուբայում ճանապարհի եզրին, առաջին անգամ խոսել է իր հետ կատարվածի մասին: 

Պատմական շենք և «շքեղ» նվերներ հյուրերին. մանրամասներ Ջեֆ Բեզոսի ու Լորեն Սանչեսի առաջիկա հարսանիքից

21.06.2025
Նոր մանրամասներեն շարունակում են ի հայտ գալ 61-ամյա Ջեֆ Բեզոսի և 55-ամյա Լորեն Սանչեսի առաջիկա շքեղ հարսանիքից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
08-11-2025 12:04
Գաստրոէնտերոլոգները զգուշացրել են, որ կիվիի օգտագործումը վտանգավոր է որոշ մարդկանց համար նշելով, թե ով պետք է խուսափի այս մրգից։ Կիվին բարձր թթվային մթերք է, որը կարող է առաջացնել այրոց և ստամոքսի լորձաթաղանթի գրգռում: Այս խնդիրը հատկապես սուր է գաստրիտով և ստամոքսի խոցով տառապող մարդկանց մոտ, բացատրել է գաստրոէնտերոլոգը: Ավելին, կիվին կարող է ալերգիկ ռեակցիաներ առաջացնել էկզոտիկ մրգերի նկատմամբ գերզգայունություն ունեցող մարդկանց մոտ:
08-11-2025 12:02
Netflix-ը ձեռք է բերել «Մոխրի հովիտ» վեպն էկրանավորելու իրավունքները, որը սցենարիստ Սթիվեն Գագանի կողմից «Մեծն Գեթսբի»-ի ժամանակակից ադապտացիան է։ Ֆիլմի գործողությունները տեղի կունենան ժամանակակից Սան Ֆրանցիսկոյում։ Գագանը, ինչպես սպասվում է, հանդես կգա ոչ միայն որպես սցենարիստ, այլ նաև կնկարահանի ֆիլմը։ Այս մասին հաղորդում է Deadline-ը:
08-11-2025 11:52
Սմարթֆոնների օգտագործումը, ինչպես նաև քնելուց առաջ այլ պայծառ լույսի աղբյուրների ազդեցությունը, կարող է մեծացնել կյանքին սպառնացող սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը, գրում է Daily Mail-ը՝ հղում անելով Ամերիկյան սրտի ասոցիացիայի (AHA) հետազոտությանը։ Նշվում է, որ ուղեղը պայծառ լույսն ընկալում է որպես սթրես և ակտիվացնում է ազդանշաններ, որոնք կարող են իմունային պատասխան և արյան անոթների բորբոքում առաջացնել։ Դա, իր հերթին, կարող է հանգեցնել աթերոսկլերոզի և մեծացնել մահացու հիվանդությունների, մասնավորապես՝ սրտի կաթվածի և ուղեղի կաթվածի վտանգը։
08-11-2025 11:43
Նոյեմբերի 6-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ ռեժիսոր Արշո Հարությունյանի «Թանկարժեք տղաները» ֆիլմի պրեմիերան, որը ստեղծվել է «Sharm Holding»-ի և «Mitoyan Production»-ի համատեղ արտադրությամբ։ Ֆիլմում հանդես են եկել Մկրտիչ Արզումանյանը, Խորեն Լևոնյանը, Լուիզա Ներսիսյանը, Թամարա Պետրոսյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Սուրեն Ղազարյանը և այլք։
08-11-2025 02:11
Արքայազն Հարրին դժգոհ է կնոջ՝ Մեգան Մարքլից, իրենց անձնական կյանքից լուսանկարներ հրապարակելուց, հաղորդում է Page Six-ը: «Նա լավ գիտակցում է, որ կինը պարծենում է իրենով: Նրան դուր չի գալիս, երբ մարդիկ նրան ցուցադրում են սոցիալական ցանցերում», - թերթին ասել է աղբյուրը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2025 թ․

01.11.2025
Տիեզերքը կցուցաբերի հումորի զգացում՝ պարգևատրելով անկեղծներին և ծուռ հայելի պահելով նրանց առջև, ովքեր պարծենում են:

LADYNEWS TV
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
03.11.2025
Դիտվել է 591 անգամ
05.11.2025
Դիտվել է 279 անգամ
04.11.2025
Դիտվել է 276 անգամ
06.11.2025
Դիտվել է 230 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster