Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 12-18-ը 2024 թ․՝ կենդանակերպի բոլոր նշանների համար

12.08.2024

Նահանջող Մերկուրին եռում է, բայց դա այս շաբաթ մեզ վրա ընդհանրապես չի ազդի: Բանն այն է, որ Արևը տեղափոխվել է Առյուծի համաստեղություն, ինչը կայունացնում է իրավիճակը կենդանակերպում։

Խոյ

Աստղերը խորհուրդ են տալիս այս շաբաթ ուշադիր և զգույշ լինել։ Հիմա ժամանակը չէ առատաձեռն լինելու և ուրիշների դժբախտ սխալները ներելու համար: Երեքշաբթի օրը Խոյերը պետք է հնարավորինս հավաքվեն ու ակտիվ գործեն։ Բայց դուք չպետք է չափազանց համառ լինեք։ Արձագանքեք խելամտորեն և հաշվարկված, անկախ նրանից, թե ինչ դժվարությունների եք հանդիպում: Հինգշաբթի օրը բարենպաստ է պայմանագրերի կնքման, անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու համար։ Շաբաթվա երկրորդ կեսին աշխատեք բավականաչափ քնել, դա օգտակար կլինի։

Ցուլ

Կենդանակերպի այս նշանի տակ ծնվածներին բարենպաստ շաբաթ է սպասվում երկարամյա խնդիրների լուծման համար՝ ինչպես աշխատավայրում, այնպես էլ անձնական կյանքում։ Ձեր ջանքերն ապարդյուն չեն անցնի, իսկ մի քանի հաջողված որոշումները կարող են դրական ազդեցություն ունենալ ֆինանսական հատվածի վրա։ Նախաձեռնեք այն ինչ, սրտներդ կուզի, բայց արմատական որոշումներ մի կայացրեք: Չորեքշաբթի կարող է տեղի ունենալ անսպասելի ճանապարհորդություն կամ գործուղում։ Համաձայնեք, բայց չափազանց զգույշ եղեք տրանսպորտի բոլոր տեսակների և հատկապես ճանապարհներին:

Երկվորյակ

Այս շաբաթ Երկվորյակները հատկապես զգայուն կլինեն և կախված կլինեն հանգամանքներից ու այլ մարդկանց կարծիքներից: Երեքշաբթի օրը ձեր ղեկավարները կարող են սկսել ճնշում գործադրել ձեզ վրա և բարդ առաջադրանքներ տալ, բայց ձեր ֆինանսական վիճակը միայն կբարելավվի։ Հինգշաբթի օրը հոգ տարեք ձեր մասին թե՛ արտաքինից, թե՛ ներքինից՝ ներդաշնակություն, զգեստապահարանի կամ անձնական իրերի թարմացում, մերսող թերապևտի այցելություն, ամեն ինչ միայն ձեռնտու կլինի։ Շաբաթվա երկրորդ կեսին պետք է հատկապես զգույշ լինել տեխնիկայի ու սուր գործիքների հետ աշխատելիս։ Հանգստյան օրերին ուշադրություն դարձրեք ձեր սիրելիներին. այժմ կարևոր է հիշել ոչ միայն ձեր, այլև այլ մարդկանց մասին:

Խեցգետին

Այս շաբաթ Խեցգետինները փոփոխություններ կցանկանան, անձնական հարաբերությունները խզելու կամ երկարատև ձանձրալի աշխատանքը թողնելու ցանկություն կառաջանա։ Այս ամենին կարող է նպաստել հանկարծակի ի հայտ եկած անհամբերությունը. դուք կդադարեք բառերն ընտրել, ինչը, սովորաբար, ոչ մի լավ բանի չի բերում: Դուք այլեւս բավարար համբերություն չեք ունենա: Ուստի հիմա ամենալավն արձակուրդ ու ճամփորդության գնալն է։ Գումարի կարիք կզգաք, այնպես որ գնումները հետաձգեք ավելի ուշ շրջանի և ոչ մեկին պարտք մի տվեք:

Առյուծ

Ամառային արևը Առյուծներին նոր էներգիա կհաղորդի։ Մի վատնեք այն, շփվեք միայն դրական մարդկանց և նրանց հետ, ում հետ լավ փոխըմբռնում ունեք։ Երեքշաբթի օրը մեծ է վատ լուրերի կամ սթրեսային տեղեկատվության հավանականությունը։ Հնարավոր է՝ ստիպված լինեք վերանայել ձեր ծրագրերը և շտապ մշակել բազմաթիվ նոր տեղեկություններ: Ուրբաթ օրը հանգստացեք, շատ կարևոր է վերականգնել ձեր ուժերը։ Հանգստյան օրերին այցելեք համերգ կամ զվարճանքի միջոցառման: Դուրս եկեք և դրսևորեք ձեզ լավագույնս: Եթե ցանկանում եք սկսել արմատապես փոխել ձեր կյանքը, ապա հիմա ճիշտ ժամանակն է:

Կույս

Այս շաբաթ Կույսերը կզգան ուժերի որոշակի կորուստ և դժվարություններ ինքնաիրացման հարցում: Հատկապես դժվար կլինի ինքներդ ձեզ դրսևարել երկուշաբթի և երեքշաբթի օրերին։ Հանգամանքները բոլորովին անսպասելի որոշումներ կպահանջեն։ Համարժեք գնահատեք ձեր հնարավորությունները, փնտրեք ելքեր, առաջնորդվեք տրամաբանությամբ, ոչ թե զգացմունքներով։ Չորեքշաբթի օրը ձեզ օգնության կգան ընկերը կամ գործընկերը և ձեզ կաջակցեն թե՛ խորհուրդներով, թե՛ գործերով։ Այս շաբաթ հատուկ ուշադրություն դարձրեք ձեր հոգեվիճակին։ Ջանք ու ժամանակ մի խնայեք երջանիկ լինելու պատճառներ փնտրելու համար։ Հանգստյան օրերին խուսափեք աղմկոտ իրադարձություններից և մեծ հավաքույթներից։

Կշեռք

Այս շաբաթ Կշեռքները կարող են հայտնվել ինչ–որ մութ պատմությունների մեջ: Դուք կցանկանաք պաշտպանել ձեր իրավունքները, փնտրել արդարություն և ինչ-որ բան ապացուցել: Բայց սա կարող է հանգեցնել միայն ուժի և տրամադրության կորստի, այժմ լավագույն ժամանակը չէ «խաչակրաց արշավանքների համար»: Ընդմիջեք, նպատակաուղղված և խելացի հանգստացեք, իսկ հետո՝ հաջորդ շաբաթ, կկարողանաք հասնել հաջողության և կոնկրետ նպատակների։ Ուրբաթ օրը համբերատար եղեք ուրիշների հետ, ներեք նրանց սխալները և հնարավորության դեպքում օգնեք շտկել դրանք։

Կարիճ

Կարիճների համար այս շաբաթվա ամենաբարենպաստ օրը կլինի երկուշաբթին, անկախ նրանից, թե ինչ եք անում։ Ցանկացած աշխատանք հաջող կանցնի, դրա համար շատ էներգիա պետք կլինի։ Շաբաթվա կեսին հոգ տանեք ձեր առողջության մասին։ Այցելեք վարսավիրանոց և ուշադրություն դարձրեք ձեր արտաքին տեսքին։ Հինգշաբթի օրը հաջողության կհասնեք գործերում, հատկապես, եթե հանդիպման ժամանակ ելույթ ունենաք կամ շնորհանդես պատրաստեք, որը շահեկանորեն կներկայացնի ձեր աշխատանքի արդյունքները։ Ուրբաթ օրը հնարավոր է ընտանեկան բյուջեի անսպասելի համալրում։ Հանգստյան օրերին հոգ տարեք ձեր առողջության մասին և զբոսնեք։

Աղեղնավոր

Աստղերն Աղեղնավորներին խորհուրդ են տալիս այս շաբաթ հնարավորինս շատ ուժ հավաքել։ Հիմա ժամանակն է, երբ դուք պետք է դադարենք ամեն ինչ «հետագային» հետաձգել։ Գործի՛ անցե՛ք։ Ձեր ազդակներն ու մղումներն ուղղեք աշխատանքային խնդիրներին։ Անձնական ճակատում, ընդհակառակը, գործեք մեղմ և նրբանկատորեն՝ չպահանջելով արագ փոփոխություններ, այլ հստակ բացատրեք ձեր զուգընկերոջը, թե ինչ եք ակնկալում հարաբերություններից և ինչպես եք ցանկանում զարգացնել դրանք: Ուրբաթ օրը հնարավոր է երկար ճանապարհորդություն լինի գործընկերոջ հետ։ Մի մերժեք, հենց այս գործուղման ժամանակ կարող եք բացել ձեր գործունեության նոր ոլորտներ։ Զգույշ եղեք ջրավազանների մոտ և մի չարաշահեք սան ըմպելիքները:

Այծեղջյուր

Շաբաթը չափազանց բարենպաստ է Այծեղջյուրների համար, բայց սկսեք այն ակտիվորեն, իսկ հետո հաջողությունը ձեզ սպասեցնել չի տա։ Երկուշաբթի և երեքշաբթի օրը նվիրեք գործերի և փաստաթղթերի կարգի բերելուն։ Չորեքշաբթին բարենպաստ է նոր ծանոթությունների ու ճանապարհորդությունների համար։ Հինգշաբթի օրը խուսափեք վեճերից և շրջանցեք սուր անկյունները։ Ուրբաթ օրը նոր նախագիծ սկսելու հնարավորություն կլինի՝ բաց մի՛ թողեք այն։ Հանգստյան օրերին սիրելին ձեզ կուրախացնի հետաքրքիր առաջարկով կամ կցանկանա անակնկալ մատուցել։ Բայց խուսափեք էքստրեմալ ժամանցից, այս շրջանը հատկապես վտանգավոր է։

Ջրհոս

Շաբաթվա սկզբին հոգեկան անդորրը կորցնելու վտանգ կա՝ կապված ցանկությունների ու մտքերի մեջ շփոթվելու հետ։ Փորձեք ավելի քիչ արձագանքել տեղի ունեցողին և հանգստություն պահպանել։ Ընդհանրապես, մինչեւ ամառվա վերջ ավելի լավ է Ջրհոսները հետեւեն իրենց լեզվին, չտրվեն սադրանքների եւ խուսափեն կոնֆլիկտներից։ Ներեք ձեր գործընկերներին իրենց անզուսպության համար, մի մտեք հակադրության մեջ: Հանգստյան օրերին մաքրեք և կազմակերպեք ձեր անձնական իրերն ու զգեստապահարանը: Մի փոքր գնումներ կատարեք՝ տրամադրությունը բարձրացնելու համար։

Ձկներ

Շաբաթվա սկիզբը Ձկներից կպահանջի միանգամից մի քանի կարեւոր որոշումներ կայացնել։ Ձեր շրջապատում հանգամանքները կսկսեն կտրուկ փոխվել ոչ դեպի լավը, և այն ուղղությունը, որը դուք կընտրեք հիմա, կորոշի, թե արդյոք փոփոխությունները կլինեն բարենպաստ, թե ձեզ կստիպեն անհանգստանալ: Չորեքշաբթի և հինգշաբթի բարենպաստ օրեր են ճամփորդությունների համար, ցանկացած տեղ կարող եք գնալ, որտեղ էլ որ նախընտրեք՝ լավ կլինի։ Ձեր ուշադրությունն ուղղեք այլ ուղղության, բացահայտեք նոր վայրեր և հնարավորություններ: Շաբաթ օրը ժամանակ անցկացրեք ձեր սիրելիի կամ ընկերների շրջապատում, որանց հետ ձեզ լավ կզգաք։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1503 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 14-20-ը 2024 թ․

14.10.2024
Վերջապես կենդանակերպի բոլոր նշաններին կայուն շաբաթ է սպասվում, և յուրաքանչյուրը կստանա այն, ինչին արժանի է։ Հատկապես դժվար կլինի ջրի տարերքի ներկայացուցիչների համար:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 7-13-ը 2024 թ․

07.10.2024
Այս շաբաթ ավելի լավ է զգոնությունը չթուլացնել, քանի որ հնարավոր են խաբեություններ, խարդախություններ ու կորուստներ։ Բայց կլինեն նաեւ հաճելի պահեր, և, իհարկե, սեր։ Կենդանակերպի ո՞ր նշանը մյուսներից ավելի հաջողակ կլինի՝ ծանոթացեք մեր հորոսկոպում։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6-ը 2024 թ․

30.09.2024
Շաբաթը կլինի այս աշնան ամենահանդարտներից մեկը, սակայն կենդանակերպի որոշ նշաններ դեռ կբախվեն անհանգստությունների ու անախորժությունների: Ստուգեք, թե ինչ են կանխատեսում աստղերը ձեզ համար:

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 23-29-ը 2024 թ․

23.09.2024
2024 թվականի սեպտեմբերի վերջին շաբաթը դրական փոփոխություններ կբերի կենդանակերպի բոլոր նշաններին։ Միայն թե շաբաթվա կեսին պետք է ավելի ուշադիր և զգույշ լինել, քանի որ կա խաբեբաների հետ բախվելու վտանգ։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 16-22-ը 2024 թ

16.09.2024
Սեպտեմբերի 16-22-ն ընկած շաբաթը նոր հեռանկարներ և կարևոր փոփոխություններ կբերի կենդանակերպի յուրաքանչյուր նշանի համար։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 9-16-ը 2024 թ․

09.09.2024
Արեգակն ավարտում է իր ճանապարհն Առյուծի համաստեղությամբ, ինչը նշանակում է, որ կրակի տարերքի նշանների համար ամեն ինչ նվազման կգնա: Իսկ մնացա՞ծը։ Կարդացեք մեր հորոսկոպում.

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
14-10-2024 10:02
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024թ․ հունվար-մայիս ամիսներին ամուսնությունների թիվը եղել է 6324, ամուսնալուծություններինը՝ 1835։
14-10-2024 09:49
ԱՄՆ Կոլորադո նահանգում տան վաճառքից հետո սառցախցիկում մարմնի մասեր են հայտնաբերվել, որը, պարզվել է, պատկանել է տան նախորդ սեփականատիրոջ 16-ամյա դստերը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
14-10-2024 04:08
Բրազիլացի սուպերմոդել և դերասանուհի Ժիզել Բունդհենը բաց լուսանկարվել է Zara նորաձևության ապրանքանիշի գովազդային արշավի համար։ Համապատասխան հրապարակումը հայտնվել է նրա Instagram-ի էջում։ 44-ամյա մոդելը փորձել է իտալացի դերասանուհի Մոնիկա Վիտիի կերպարը։
14-10-2024 02:56
Քիմ Քարդաշյանի 11-ամյա դուստրը՝ Նորթ Ուեսթը, դժգոհել է, որ մայրն իր համար կերակուր չի պատրաստում։ Interview ամսագրի հարցազրույցում նրա աստղային մայրը նրան մի շարք հարցեր է տվել։ «Լավ, լուրջ հարց։ Ինչպե՞ս եմ ես պատրաստում»,- հարցրել է Քիմը։ Նորթը պատասխանել է. «Դու վաղուց չես պատրաստել մեզ համար»։ Նրա խոսքով՝ միակ բանը, որ Քիմը պատրաստել է երեխաների համար, պանրով մակարոնն է։
14-10-2024 02:14
Քանյե Ուեսթի նախկին օգնական Լորեն Պիսիոտտան դատական հայց է ներկայացրել ռեփերի դեմ՝ նրան մեղադրելով բռնաբարության մեջ։ Միջադեպը, նրա խոսքով, տեղի է ունեցել մի քանի տարի առաջ Փ. Դիդդիի հետ ձայնագրման ժամանակ, ով մեղադրվում է մարդկանց թրաֆիքինգի և մարմնավաճառության մեջ ներգրավվելու մեջ:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.10.2024
Դիտվել է 469 անգամ
09.10.2024
Դիտվել է 420 անգամ
10.10.2024
Դիտվել է 383 անգամ
14.10.2024
Դիտվել է 203 անգամ
12.10.2024
Դիտվել է 198 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster