Երեք հիմնական կանոն, որոնք կօգնեն ձեզ հեշտ հաղթահարել բաժանումը
18.06.2024
Զուգընկերոջ հետ հարաբերությունների ընդհատումը չի կարող անցնել առանց հետք թողնելու։ Հոգեբաններն ասում են, որ դա համեմատելի է սիրելիի կորստի հետ, երբ պետք է անցնել վշտի հինգ փուլերը՝ ժխտում, զայրույթ, սակարկում, դեպրեսիա և ընդունում։ Եվ կարևոր է չխրվել առաջին չորս վիճակերից մեկում, այլապես չեք կարողանա նորից երջանիկ լինել:
Ինչպե՞ս բաժանվել էկոլոգիապես մաքուր ձևով։ Ահա, թե ինչ են խորհուրդ տալիս հոգեբանները՝ Marie Claire-ի իսպանական տարբերակում տպագրված հոդվածում:
Դադարեցրեք (կամ նվազագույնի հասցրեք) շփումը ձեր նախկինի հետ
Հիմնական կանոնը նախկինի հետ բոլոր շփումները սահմանափակելն է, նույնիսկ, եթե իսկապես ցանկանում եք խոսել նրա հետ կամ նորից տեսնել: Եթե դա հնարավոր չէ, օրինակ՝ ընդհանուր երեխաներ ունեք կամ միասին եք աշխատում, շփումը նվազագույնի հասցրեք՝ թողնելով միայն ձեր համատեղ գործերին վերաբերող թեմաները։
Սկզբում այս կետը հավանաբար դժվար կլինի ձեզ համար։ Բայց սա լավագույն բանն է, որը դուք կարող եք անել, որպեսզի նվազեցնեք բաժանման պատճառով ունեցած ցավը և սկսեք ապրել ձեր կյանքով:
«Ապրեք» ձեր զգացմունքները
Իմաստ չկա թաքցնել ձեր զգացմունքները: Հոգեբանները վստահ են, որ պետք չէ վախենալ ցավին դիմակայելուց, որպեսզի հաղթահարեք այն և հետո հասնեք գիտակցության նոր մակարդակի։
Բացասական զգացմունքները հաղթահարելու համար կարող եք փորձել պահել զգացմունքների օրագիր կամ ձեր փորձառությունների մասին պատմել մտերիմներին կամ հոգեբանի:
Աշխատեք միայնության զգացումի և ինքնագնահատականի վրա
Բաժանումից հետո կարող եք ձեզ շատ միայնակ զգալ, և դա լիովին բնական է: Այս զգացումը հաղթահարելու համար աշխատեք չփակվել աշխարհից, այլ ավելի շուտ՝ աջակցություն փնտրեք ձեր ընտանիքից և մտերիմներից:
Հոգեբանները նաև զգուշացնում են. որոշ դեպքերում զուգընկերոջից բաժանումը կարող է խաթարել ինքնագնահատականը, ուստի արժե աշխատել նաև դրա վրա: Օրինակ՝ ամեն օր փորձեք ընդգծել ձեր ուժեղ կողմերը և գովել ինքներդ ձեզ: Այս տեսակի ինքնահիպնոզը իսկապես օգնում է:
Եվ ևս մեկ խորհուրդ. հիշեք, որ բաժանումը կարող է հիանալի փուլ լինել ձեր կյանքը վերաիմաստավորելու և այն էլ ավելի լավը դարձնելու համար: Կարևորը՝ ըմբռնումով և հոգատարությամբ վերաբերվելն է։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2066 անգամ
Читать на русском
|