Դուբայի միլիարդատիրոջ կինն իր վրա օրական 216 հազար դոլար է ծախսում. ո՞վ է նա
18.10.2023
Թխահերը ծախսելիս չի խնայում՝ միայն ռեստորանում շոկոլադի վրա կարող է ծախսել ավելի քան 7 հազար դոլար։
Լինդա Անդրադեն սոցիալական ցանցերի իսկական աստղ է, նա իր ժողովրդականության համար պարտական է վարած ապրելակերպին։ Աղջիկը Դուբայի միլիարդատիրոջ կին է։ Նա 24 տարեկան է և լողում է շքեղության մեջ, թխահերը չի թաքցնում, որ շատ բան կարող է իրեն թույլ տալ։ Նա նույնիսկ որոշել է նշել այն գումարը, որը օրական ծախսում է իր քմահաճույքների համար։
Լինդան իրեն անվանում է գլխավոր տնօրեն և Դուբայի իսկական տնային տնտեսուհի։ Թե որտեղ է աշխատում աղջիկը, չի նշվում, բայց ակնհայտ է, որ աշխատավարձից-աշխատավարձ ապրելն նրա համար չէ։
«Ես ուզում եմ, որ իմ աղջիկը դառնա մայրիկ-տնային տնտեսուհի: Տղամարդու վրա հույս դնելը լրիվ բնական է»,- ասում է նա։
Լինդան խստորեն հետևում է այս կանոնին՝ նա չի ամաչում ծախսել, իսկ ամուսինը չի սահմանափակում նրան տրամադրվելիք գումարը։ Lionlindaa-ն (աղջկա մականունն է TikTok-ում) կիսվում է, որ ամեն օր առասպելական գումարներ է ծախսում։ Ահա թե ինչ տեսք ունեն նրա կտրոնները «սովորական չորեքշաբթի օրը».
«Մի չորեքշաբթի ես ծախսեցի $216,789», - ասում է նա:
Ինչի՞ վրա է միլիարդատիրոջ կինը ծախսում փողերը։ Սննդի, զվարճանքի, հագուստի և մոլախաղերի վրա։ Օրինակ՝ մի օր աղջիկը ռեստորանում ընթրիքի վրա ծախսել է 229141 դոլար, իսկ միայն շոկոլադն արժեցել է 7210 դոլար։
Այնուհետև Ռիկին՝ ամուսինը նրա համար գնել է ոսկյա զարդեր, որոնք արժեցել են 201200 դոլար։ Եվ որպեսզի սիրելին չձանձրանա, նա 52210 դոլար է փոխանցել նրա «զվարճանքի» քարտին։
Լինդան սիրում է մոլախաղեր, նրա ավանդները հաճախ հասնում են $1,411,000-ի:
«Մացած գնումների վրա ես ծախսել եմ 356,214 դոլար», - ասում է նա:
«Wells Fargo սիրում է ինձ», - ամփոփում է Լինդան:
Այստեղ հարկ է նշել, որ Wells Fargo-ն ԱՄՆ հինգ խոշորագույն բանկերից մեկն է։
Բաժանորդները, իհարկե, զարմացած են ծախսերի ծավալից։ Ոմանք մեկնաբանել են. «Չորեքշաբթի օրը ձեր պատահական ծախսերը կարող են արմատապես փոխել իմ կյանքը»:
Բայց Լինդան իր կյանքն այնքան էլ հեշտ չի համարում։ Այն լցված է անհանգստությամբ և վտանգներով։ Նրա ամուսնության մեջ շատ պահեր են եղել, որոնք նա անվանում է «ամենավատ»: Օրինակ՝ աղջիկը խոստովանել է՝ վախենում է, որ իրեն կողոպտեն, և որ ամուսնուն կխլեն։ Վերջին վախը նրան հատկապես անհանգստացնում է։
«Կանայք ցանկանում են իմ տղամարդուն»: — սարսափով խոստովանում է բլոգերը։
Մրցակիցներից առաջ անցնելու համար նա փորձում է 100%-ամոց տեսք ունենալ, թեև կա ևս մեկ խնդիր՝ շուրջբոլորը չափազանց համեղ ուտելիքներ կան: Եվ դա աղջկան շատ հոգսեր է պատճառում։
Նա նաև նեղսրտում է, որ ամուսինը թույլ չի տալիս մեքենա վարել ու չափից շատ հագուստ է գնում։
Աղբյուր` LADYNEWS.am Դիտվել է 2782 անգամ
Читать на русском
|