Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․

01.09.2023

Աշնան առաջին ամսին հաջողությունը կուղեկցի Կենդանակերպի այն նշաններին, որոնք կցուցաբերեն էներգիա, արագություն և վճռական գործելու պատրաստակամություն։ Այս ամսվա նման ակտիվություն վաղուց չեք ունեցել։ Բառացիորեն ձեզ մոտ ամեն ինչ կստացվի, ժամանակ կունենաք ամեն ինչ անելու և ամենուր գնալու համար։ Յուպիտերին օգնելու է նաև Առյուծում գտնվող հետընթաց Վեներան: Նրա շնորհիվ ամսվա կեսը բարենպաստ կլինի ճանապարհորդությունների ու զբոսանքների, նոր փորձ ձեռք բերելու, սովորելու ու ինքնակատարելագործվելու համար։ Սեպտեմբերի վերջը բարենպաստ է ցանկացած տեսակի ձեռնարկումների համար, այն ամենը, ինչ կսկսեք այս ընթացքում, լավ հեռանկար կունենա։

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․ Խոյ

2023 թվականի սեպտեմբերին Խոյերը պետք է գործեն հստակ պլանի համաձայն։ Բայց դա դժվար չէ անել, եթե առաջնահերթությունը տաք կարևոր գործերին։ Անմիջապես դադարեցրեք այն, ինչն այլևս իմաստ չունի: Ձեր գիտակցության ներքո դիտարկեք լայնածավալ գործերը։ Երբեք մի մոռացեք մանրուքների մասին: Թող առաջադրանքը լինի փոքր, բայց դուք կարողանաք դրանից արդյունք ստանալ: Գաղափարներ շատ կլինեն, գլխավորն այն է, որ դրանք իրական հիմք ունենան։ Ֆինանսական վիճակն ուժեղացնելու համար ստիպված կլինեք այլ հայացքով նայել աշխատանքային դրվագներին։

• Բարենպաստ օրերը՝ 11, 16, 21, 25, 29
• Անբարենպաստ օրերը՝ 4, 8, 13, 23

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․ Ցուլ

Ցուլերը 2023 թվականի սեպտեմբերին կարող են հայտնվել դեպրեսիայի մեջ: Զարմանալի չէ, քանի որ ամսվա առաջին կեսին Մերկուրին կլինի նահանջող։ Ավաղ, տրամադրությունը կլինի ոչ աշխատանքային։ Դրանից էլ սխալներ ու խնդիրներ կառաջանան գործընկերների հետ հարաբերություններում։ Իրավիճակը կարգավորելու համար ստիպված կլինի մի փոքր արձակուրդ վերցնել: Ստեղծագործական տեսանկյունից նպատակներն իրականացնելու հնարավորություն կա։ Պարզապես հիշեք ասացվածքը՝ «Նախաձեռնողականությունը պատժելի է»։ Մի ձեռնարկեք նախագծեր, քանի դեռ ձեր նախկին աշխատանքը հավանության չի արժանացել:

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 9, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 3, 11, 26, 30 

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ. Երկվորյակ

Երկվորյակները շատ գործեր ու ծրագրեր կունենան։ Բայց արտաքին գործոնները և մտերիմների նկատմամբ մտահոգությունը կշեղեն նպատակների իրագործումից: Կկարողանաք ամեն ինչ ավելի արագ անել, դրսևորել ստեղծագործական տաղանդներ և ի ցույց դնել ձեր պրոֆեսիոնալ հմտությունները։ Ցավալի է, բայց 2023 թվականի սեպտեմբերին այդ ամենի համար ժամանակը չի բավականացնի։ Ամսի 3-12-ն ընկած հատվածում զգույշ եղեք. չեն բացառվում դժբախտ պատահարները, վնասվածքներն ու կենցաղային խնդիրները։ Հարկ կլինի դրանց հրատապ լուծում տալ։ Տեղափոխությունները պլանավորեք ամսվա վերջին երկու շաբաթվա ընթացքում, երբ Մերկուրին ուղիղ ընթացքի մեջ կլինի:

• Բարենպաստ օրերը՝ 2, 6, 22, 26, 30 
• Անբարենպաստ օրերը՝ 14, 18, 24, 28

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ. Խեցգետին

2023 թվականի սեպտեմբերին Խեցգետինները չափազանց ակտիվ և կենսունակ կլինեն։ Գործերով կսկսեք զբաղվել հենց ամսվա սկզբից, իսկ սեպտեմբերի 5-ից հետո միջոցառումներում առաջնորդական որակներ կդրսևորեք։ Հնարավոր են մասնակցություններ սեմինարների և գիտաժողովների: Գործընկերների հետ բանակցությունները հաջող կանցնեն։ Պարզապես ավելի հաճախ ականջալուր եղեք ձեր կանխազգացմանը: Դուք ունեք համոզելու շնորհ, բայց այն պետք է խելամտորեն օգտագործել։ Ամեն ինչ կստացվի, եթե լարված իրավիճակներում չշփոթվեք։ Արագ արձագանքեք ամեն ինչին, հաշվի առեք գործընկերների կարծիքը և աչքաթող մի արեք մանրուքները։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 18, 23, 27
• Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 21, 29

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ. Առյուծ

Գործել ըստ պլանի․ սա այն է, ինչ Առյուծներին պետք է այս ամիս: Եթե ունեք նպատակ, ապա անմիջապես անցեք դրա իրականացմանը։ Ամուր կանգնեք ձեր ոտքերի վրա, ամրապնդեք հարաբերությունները մարդկանց հետ և մի մոռացեք փոխզիջումների մասին։ 2023 թվականի սեպտեմբերին ձեր հաղթաթուղթը հաղորդակցման ճկունությունն է: Բայց միաժամանակ մի քանի բաների վրա ուժ և էներգիա ծախսելը մեծագույն սխալ է: Այդպիսով դուք ոչ մի բանում չեք կարողանա արդյունքի հասնել։ Չնայած՝ աշնան սկզբին հաջողությունը ձեր ուղեկիցն է լինելու։ Կարիերայում առաջընթացի համար հղկեք ձեր հմտությունները և գիտելիքներ կուտակեք:

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 10, 24, 28

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ. Կույս

Այս ամիս Կույսերի համար գլխավորը նպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտները նկատելն է։ Տեսա՞ք։ Անմիջապես զբաղվեք դրանց չեզոքացումով։ Եվ մտքներովդ չանցնի կասկածել ինքներդ ձեզ: Եղեք ինքնավստահ, համառ և նույնիսկ անսկզբունքային, եթե իրավիճակը դա է պահանջում: Աշխատանքային հաջողությունը երաշխավորված է։ Բայց հանձնարարություններին մոտեցեք ստեղծագործաբար: Հատկապես բարենպաստ կլինի 2023 թվականի սեպտեմբերի երկրորդ հատվածը։ Հնարավոր է հայտնվեն նոր նախագծեր, ծրագրեր ու վստահելի գործընկերներ։ Պարզապես շատ կտրուկ մի փոխեք պլանները: Նպաստավոր ամիս է հոգևոր աճի և ճանապարհորդության համար։

• Բարենպաստ օրերը՝ 8, 13, 18, 23, 27
• Անբարենպաստ օրերը՝ 11, 16, 25, 29

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ. Կշեռք

Կշեռքները խորքային հոգնած են, ուստի 2023 թվականի սեպտեմբերին նրանք հեշտությամբ կհայտնվեն դեպրեսիայի ճիրաններում։ Ո՞րն է իրավիճակից ելքը։ Միակ բանը, որ կօգնի՝ օձիքից բռնելը, թափահարելն ու առաջ գնալն է։ Մի վախեցեք՝ հաջողությունը ձեզ չի լքի։ Բարենպաստ ամիս է մարտավարական գործողությունների, հստակ պլաների ու ... հանգստի համար։ Այո, հնարավորության դեպքում կարող եք մի փոքր հանգստանալ: Ամսվա առաջին կեսին, երբ Մերկուրին նահանջող է, լուրջ որոշումներ մի կայացրեք: Ի մի բերեք ձեր մտքերը, կենտրոնացեք ամենակարևորների վրա:

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 10, 19, 28

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ. Կարիճ

2023 թվականի սեպտեմբերին Կարիճները պետք է խնայողոբար ծախսեն ներքին պահուստները։ Այո, դուք եռանդով լեցուն եք, բայց դա չի նշանակում, որ կարող եք ձեր վրա վերցնել ամեն ինչ և ողջ ուժերը սպառել։ Առանց ծրագրի, ռազմավարության և գործընկերների աջակցության ոչ մի բանի հնարավոր չէ հասնել: Այս ամիս ձեր կյանքում շատ իրադարձություններ տեղի կունենան։ Դրանք երկար ճանապարհորդություններ են, ռոմանտիկ հանդիպումներ ու արկածներ: Հնարավոր է, որ ճակատագիրը ձեզ հանդիեցնի մի մարդու հետ, ով վաղուց չէիք տեսել։ Կապը կվերսկսվի գործնական և շահավետ հիմունքներով։

• Բարենպաստ օրերը՝ 4, 8, 14, 23, 28
• Անբարենպաստ օրերը՝ 2, 11, 26, 30

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորներն աշնան սկզբին ուժ և ցանկություն կունենան կարիերա անելու։ Դա հիանալի է, շարունակեք այդպես: Միայն մեկ պայման՝ ոչ մի դեպքում չհիշեք անցյալը։ Թող որ այնտեղ սխալներ և հիասթափություններ եղած լինեն, բայց 2023 թվականի սեպտեմբերին ամեն ինչ միանգամից ուղղելու և մոռանալու հնարավորություն կա։ Ավելի շատ շփվեք հարազատների հետ, մի ապրեք միայն աշխատանքի համար։ Հնարավորություն կունենաք հանդիպել ձեր ընկերների հետ։ Բայց նրանցից մեկի հետ հարաբերությունները չեն ստացվի։ Նա կփորձի ձեզ օգտագործել իր անձնական շահի համար:

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 25, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 5, 23, 27

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ. Այծեղջյուր

2023 թվականի սեպտեմբերին Այծեղջյուրին դժվար ժամանակներ են սպասվում։ Ամսվա օրակարգում անցյալից եկող խնդիրների լուծումն է։ Դրանց մի մասը վերաբերում է թղթաբանությանը և իրավական խնդիրներին։ Այս ամենը կկատարվի ամսվա առաջին կեսին։ Քննությունները տեղափոխեք սեպտեմբերի երկրորդ կես, իսկ եթե ցանկանում եք վերականգնվել ինստիտուտում, ապա դա արեք ամսի 1-15-ը։ Վերջին երկու շաբաթը լավ է նոր նախագծերի վրա աշխատելու համար։ Ոչինչ չի խանգարի դրանք իրականացնել արագ և առանց խոչընդոտների։

• Բարենպաստ օրերը՝ 4, 10, 14, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 22, 26

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ. Ջրհոս

Ջրհոսների համար այս ամիս ամենակարեւորը թեթեւամտություն չանելն է։ Միայն սթափ մտքի առկայությունը և գործողությունների հաջորդականությունը կհանգեցնեն հաջողության: Զգացմունքները զսպեք և ամեն մի իրավիճակ մի դրամատիզացրեք: Բարձր ձայնով քննարկումերը կհանգեցնեն կոնֆլիկտների։ Եղեք ավելի իմաստուն և մեղմ, այդ դեպքում մարդիկ կձգտեն դեպի ձեզ: Դժվար ժամանակ է հոգեբանական իմաստով, այնպես որ ստեղծագործեք: Առանձնացեք, ոգեշնչվեք և հանգիստ իրագործեք ձեր գաղափարները։

• Բարենպաստ օրերը՝ 3, 7, 11, 25, 29
• Անբարենպաստ օրերը՝ 5, 9, 23, 27

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2023 թ․ Ձկներ

2023 թվականի սեպտեմբերը Ձկների համար խոստումնալից հանդիպումների ամիս կլինի։ Կհանդիպեք մարդկանց, ում վաղուց չեք տեսել։ Հենց նրանց հետ է սկսվելու համատեղ աշխատանքը։ Փաստաթղթեր ստորագրելիս զգույշ եղեք։ Ուշադիր լինելու դեպքում ուղեւորություններն ու բանակցությունները լավ կստացվեն։ Բացասկան երանգ կունենան արտասահմանյան գործընկերների հետ շփումները։ Ամսվա առաջին կեսին ստիպված կլինենք զսպել զգացմունքները, հավակնությունները և հպարտությունը: Միայն փոխզիջումը կօգնի կարգավորել հարաբերությունները։

• Բարենպաստ օրերը՝ 1, 4, 10, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 6, 12, 17, 26:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3734 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024
Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։ 

Ամսվա աստղագուշակ․ հունիս, 2024 թ․

01.06.2024
Ամիսը սկսվում է մոլորակների մեծ շքերթով. հունիսի 3-ին վեց երկնային մարմիններ կշարվեն մեկ գծում՝ Մերկուրին, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Ուրանը և Նեպտունը: Սա հսկայական ազդեցություն կունենա այն մարդկանց ճակատագրերի վրա, որոնց հովանավոր մոլորակները կլինեն այդ շքերթին:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2024 թ․

02.04.2024
Ապրիլը մեզ շատ վառ հույզեր ու իրադարձություններ է նախապատրաստել։ Ի՞նչ է սպասվում կենդանակերպի յուրաքանչյուր նշանի, կիմանաք՝ ծանոթանալով 2024 թվականի ապրիլի աստղագուշակին։

Ամսվա աստղագուշակ․ մարտ, 2024 թ․

01.03.2024
Ոմանք բախտ կունենան մարտին հանդիպելու իրենց երկրորդ կեսին, իսկ ոմանք կաշխատեն հոգևոր զարգացման վրա ու արագորեն կբարձրանան կարիերայի սանդուղքով:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար, 2024 թ․

01.02.2024
Ժամանակն է վերադառնալ գործերին և անցնել աշխատանքի: Փետրվարն այն ժամանակն է, երբ մարդիկ մտածում են ապագայի մասին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
11-07-2024 08:31
Սուրճի սիրահարների մոտ կարող են մաշկային խնդիրներ առաջանալ այս ըմպելիքը շատ հաճախ օգտագործելու հետևանքով: Սուրճը միզամուղ հատկություն ունի և կարող է հանգեցնել մաշկի չորացման, ջրազրկման: Ուստի այս ըմպելիքի սիրահարներին անհրաժեշտ է անընդհատ լրացնել ջրային հաշվեկշիռը։ Օրինակ՝ յուրաքանչյուր բաժակ սուրճից հետո կարելի է մեկ բաժակ ջուր խմել։
11-07-2024 08:27
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի բնակչուհին, որն աշխարհում գենետիկորեն ձևափոխված խոզի երիկամով փոխպատվաստված երկրորդ հիվանդն էր, մահացել է օրգանների փոխպատվաստման վիրահատությունից գրեթե երեք ամիս անց, հայտնում է UPI գործակալությունը։
11-07-2024 08:23
Շարլիզ Թերոնը նոր բան է փորձում իր կարիերայում. «Վերջերս ես մի փոքր հեռու էի ռադարից, բայց լավ արդարացում ունեմ: Դա պայմանավորված է նրանով, որ ես պարի ստուդիա եմ բացել»,-օսկարակիր դերասանուհին կիսվել է Instagram-ում: «Լատրինա Բոլջեր-Վաշինգտոնի eu Թայրել Վաշինգտոնի հետ միասին մենք ստեղծեցինք «The Six Compound»-ը»:
11-07-2024 07:53
Բրիթնի Սփիրսն ակնարկել է, որ բաժանվել է Փոլ Սոլիզից՝ իր նախկին տնային աշխատակցից ով, ինչպես պարզվել է, նաև հանցագործ է։ Աստղը նրա հետ ժամանակ էր անցկացնում այն բանից հետո, երբ ձախողվեց իր հոր հետ դատական գործընթացում, ինչը անհանգստություն էր առաջացրել ոչ միայն երկրպագուների, այլև նախկին ամուսնու՝ Սեմ Ասղարիի շրջանում:
11-07-2024 06:41
60-ամյա դերասան Նիկոլաս Քեյջը «Հոգիների կոլեկցիոներ» ֆիլմի պրեմիերային ներկայացել է կնոջ՝ Ռիկո Շիբատայի հետ, ով իրենից փոքր է 31 տարով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024
Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։ 

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
08.07.2024
Դիտվել է 664 անգամ
10.07.2024
Դիտվել է 143 անգամ
09.07.2024
Դիտվել է 138 անգամ
11.07.2024
Դիտվել է 115 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster