Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ․

08.05.2023

Կենդանակերպի բոլոր նշանների կյանքի ներուժը կավելանա, ինչը բարենպաստ կանդրադառնա ուրիշների հետ շփման վրա։ Դուք ուշադրության կենտրոնում կլինեք, ուր էլ որ գնաք։

Մտերիմների հետ հարաբերությունները կզարգանան ներդաշնակ ու վստահորեն։ Հապճեպ որոշումներ մի կայացրեք՝ փոխելով գործունեությունը կամ աշխատանքը, սա ամենաբարենպաստ պահը չէ փոփոխությունների համար։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Խոյ

Դրական տրամադրությունը Խոյերին թույլ կտա հեշտությամբ հաղթահարել խոչընդոտները և հաղթանակած դուրս գալ ցանկացած իրավիճակից: Կարևոր է միայն ոչ մի տեղ չուշանալ. հավաքված չլինելը կարող է առաջացնել ուրիշների դժգոհությունը: Հանգստյան օրերին թույլ մի տվեք, որ հարազատները ծանրաբեռնեն ձեզ իրենց խնդիրներով, գնացեք քաղաքից դուրս՝ պիկնիկի, փոփոխությունների ժամանակն է։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Ցուլ

Ցուլերը կկարողանան մեծ հաջողությունների հասնել այն խնդիրների իրականացման հարցում, որոնք նախկինում իրենց առջեւ դրել էին։ Պարզապես խուսափեք շտապելուց, մի հուսահատվեք, նույնիսկ եթե թվում է, թե ինչ-որ բան ըստ պլանի չի ընթանում։ Ձեր անձնական կյանքում ցանկալի փոփոխությունները շուտով կլինեն։ Կզգաք ինքնավստահություն, ուրախություն և ներքին ներդաշնակություն։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Երկվորյակ

Փորձելով հընթացս սարեր շուռ տալ, Երկվորյակները կարող են գերագնահատել իրենց ուժերը: Ավելի շատ հետաքրքրվեք գործընկերների խնդիրներով, քանի որ թիմում ընկերական մթնոլորտը միշտ կարևոր է։ Սա լավ ժամանակ է նրանց համար, ովքեր պետք է տեղափոխվեն նոր աշխատանքի։ Ընտանիքի կամ ընկերների հետ քաղաքից դուրս ճանապարհորդությունը թույլ կտա ձեզ փախչել մանր խնդիրներից։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Խեցգետին

Կենտրոնացեք ամենակարեւորի վրա, այդ դեպքում չնչին թյուրիմացությունները չեն խանգարի ձեր նպատակների իրականացմանը։ Թեեւ առջեւում կարող են որոշ դժվարություններ լինել, Խեցգետինները կկարողանան հաղթահարել դրանք, հատկապես, եթե համախոհներ գտնեն։ Չորեքշաբթի օրը ստիպված կլինեք պաշտպանել ձեր հայացքներն ու համոզմունքները։ Ընտանիքը ձեր գաղափարների և ներդրման կարիքը կունենա: Կարեկից եղեք սիրելիների խնդիրների նկատմամբ։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Առյուծ

Առյուծները հաջող գործնական բանակցություններ կունենա, որոնք կբարձրացնեն ինքնազգացողության մակարդակը։ Հինգշաբթի օրը աշխատավայրում ավելի լավ է ավելորդ ակտիվություն և նախաձեռնողականություն չցուցաբերել, քանի որ դա կարող է թշնամանք առաջացնել գործընկերների շրջանում։ Ուրբաթ օրը ձեզ կարող է այցելել գաղափարների լայն տեսականի՝ մի արհամարհեք դրանք, այլ ուշադիր մտածեք: Հանգստյան օրերին դժվար թե կարողանաք մեկ տեղում նստել, ուստի սիրելիի հետ մեկնեք ճամփորդության կամ ընտանիքի հետ էքսկուրսիայի։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Կույս

Այս շաբաթ ստեղծված իրավիճակը կարող է Կույսերից պահանջել սովորականից ավելի ակտիվ լինել։ Բայց հաջողության հասնելու բոլոր հնարավորությունները կան ինչպես անձնական կյանքում, այնպես էլ գործերում։ Չորեքշաբթի օրը չափազանց ազնիվ և անկեղծ եղեք ձեր սիրելիի հետ. միասին կարող եք սարեր շրջել և երազանքներն իրականություն դարձնել: Ֆինանսական վիճակն անհանգստություն չի առաջացնի։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Կշեռք

Գործերն աստիճանաբար առաջ կգնան, հիանալի տրամադրություն կունենաք։ Սա կատարյալ շրջան է շփման և գործնական փոխհարաբերությունների համար։ Աստղերը խոստանում են անձնուրաց աջակցություն ընկերներից կամ հարազատներից, մի հրաժարվեք օգնությունից։ Դուք կարող եք ձեզ թույլ տալ հաճելի գնումներ, բայց պետք չէ շատ ծախսել։ Միայնակ Կշեռքները հնարավորություն կունենան հանդիպելու իրենց զուգընկերոջը։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Կարիճ

Շատ թյուրիմացություններ ու անախորժություններ կմնան անցյալում, կբարելավվեն հարաբերությունները գործընկերների հետ և ընտանիքում։ Աշխատանքի սթրեսային տեմպը նվազեցնելու հնարավորություն էլ կլինի։ Սա Կարիճներին թույլ կտա հիշել տան, սիրելիների և այլ հաճելի բաների մասին։ Հանգստյան օրերին արժե գնալ կարճատև ճանապարհորդության կամ գնումների:

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Աղեղնավոր

Աղեղնավորների համար խոստումնալից ժամանակաշրջան է։ Որքան շատ ջանք գործադրեք և որքան շատ հեռատեսություն դրսևորեք, այնքան ավելի հեշտ կլինի հաղթահարել դժվարություններն ապագայում: Եթե չծուլանաք, կարող եք շատ բանի հասնել։ Հնարավոր են անսպասելի հանդիպումներ ու ծանոթություններ՝ շփվող եղեք։ Ուրբաթ օրը սպասվում են կարեւոր նորություններ, որոնք խոստանում են փոխել ձեր կյանքը։ Հանգստյան օրերը կանցնեն հաճելի և անկաշկանդ մթնոլորտում։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Այծեղջյուր

Այծեղջյուրների համար ակտիվ, իրադարձություններով հագեցած շաբաթ է։ Հնարավոր են ճամփորդություններ, շփումներ նոր գործընկերների հետ, նախագծերի քննարկում։ Երկուշաբթի օրը ձեր ծրագրերը հաջողությամբ կիրականացվեն, ինչը չի կարելի ասել առաջիկա երկու օրերի մասին։ Ձեր շահերը կարող են հակասել ուրիշների շահերին: Հանգստյան օրերին ձեր հոգին կջերմացնի սիրելիի հոգատարությունը և ընկերների հետ հանդիպումները, որոնց վաղուց չէիք տեսել։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ. Ջրհոս

Այս շաբաթ Ջրհոսներն ավելի լավ է գործեն նախատեսված ծրագրին համաձայն։ Դրա հմար ստիպված կլինեք շատ բան կարգավորել կյանքի տարբեր ոլորտներում: Վճռականորեն մի կողմ թողեք ավելորդ բաները, ավելի լավ հոգ տարեք ձեր անձնական կյանքի մասին։ Հինգշաբթի օրը իսկապես հոգեհարազատ մարդու հետ հանդիպելու հնարավորություն կա։ Շաբաթ օրը արժե կարգի բերել հին իրերն ու զգացմունքները, աղբը դեն նետել ոչ միայն տնից, այլեւ գլխից։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 8-14-ր 2023 թ․ Ձկներ

Առաջնորդի ձեր որակները կաճեն, այլոք էլ ավելի պատրաստակամ կլինեն ձեզ լսելու։ Շաբաթվա կեսը Ձկների համար ամենաներդաշնակ ժամանակն է։ Եթե կան շփոթեցնող իրավիճակներ կամ անավարտ գործեր, ապա դրանք կլուծվեն առանց մեծ ջանքերի։ Շաբաթվա վերջը հարմար է ընտանեկան ժամանցի և ռոմանտիկ հանգստի համար։ Ուշադրություն դարձրեք նրանց, ում սիրում եք։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1859 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 22-28-ը 2024 թ․

22.07.2024
Լիալուսնից անմիջապես հետո (հուլիսի 21) Կենդանակերպի նշանների մեծամասնության համար ամեն ինչ կսկսի վերելք ապրել: Բայց բախտն ու հաջողությունը հասանելի չեն լինի անմիջապես և ոչ բոլորին:

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 15-21-ը 2024 թ․

15.07.2024
Շաբաթը գլորվում է դեպի լիալուսին. այն կլինի հուլիսի 21-ին, և, հետևաբար, որքան առաջ գնա, այնքան ավելի դժվար կդառնա: Շաբաթվա սկզբին աշխատեք լուծել բոլոր կարևոր հարցերը, իսկ հանգստյան օրերին ռիսկային ձեռնարկումների մեջ մի՛ խառնվեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 8-14-ը 2024 թ․

08.07.2024
Հանգիստ շաբաթ է՝ բարենպաստ կենդանակերպի նշանների մեծամասնության համար։ Բայց ոչ բոլորի բախտը կբերի...

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 1-7-ը 2024 թ․

01.07.2024
Հուլիսի սկզբին Կենդանակերպի շրջանակը բավականին տենդային կլինի։ Բայց այս շաբաթվա վերջին (հուլիսի 6-ին) նորալուսինը կվերացնի բացասական ազդեցությունների մեծ մասը, և շատերն ավելի ազատ կշնչեն։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 24-30-ը 2024 թ․

24.06.2024
Այս ժամանակահատվածում մտքերը կնյութականան, ինչը նշանակում է, որ կմեծանա ձեր նվիրական ցանկություններն իրականացնելու հնարավորությունները։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 17-23-ը 2024 թ․

17.06.2024
Ամառային արևադարձը (հունիսի 20) ամենանպաստավոր կերպով կազդի կենդանակերպի ողջ շրջանակի վրա։ Այս շաբաթ մեզանից շատերը կկարողանան ավելի հեշտ շնչել։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-07-2024 13:06
Լոբին ու այլ հատիկեղենը օգնում են կանխել քաղցկեղն ու գիրությունը: Լոբազգիների այս հատկությունն ապահովում է դրանց բաղադրությունը՝ մանրաթել, սպիտակուց և պոլիֆենոլներ՝ հակաօքսիդանտների տեսակ։ Ըստ մասնագետների՝ դրանք ունեն հակաքաղցկեղային, նեյրոպաշտպանիչ ազդեցություն, ինչպես նաև մասնակցում են իմունային պատասխանին, օգնում են պայքարել գիրության և քրոնիկական բորբոքումների դեմ։
26-07-2024 12:59
Հուլիսի կեսերին ամբողջ աշխարհից հայտնի մարդիկ մեկնեցին Մումբայ՝ Անանտ Ամբանիի եւ Ռադհիկա Մերչանտի հարսանիքին, որը ավարտվեց եռօրյա շքեղ տոնակատարություններով: Աշխարհի ամենաթանկ հարսանեկան խնջույքը կշարունակվի Մեծ Բրիտանիայում։ Արքայազն Հարին եւ Բորիս Ջոնսոնը Ասիայի ամենահարուստ մարդու որդու՝ 600 միլիոն դոլար արժողությամբ հարսանիքին հրավիրված հյուրերի թվում են:
26-07-2024 12:39
Քիմ Քարդաշյանը մեծ աղմուկ է բարձրացրել Իտալիայից հրապարակած իր վերջին լուսանկարներով, որոնցում բիկինիով է։ SKIMS-ի հիմնադիրը փայլել է երկու մասից բաղկացած սեւ լողազգեստով եւ սեւ թափանցիկ խալաթով: Նա նաեւ զվարճալի կերպով ակնարկել է, որ պատրաստ է հայտնվել Love Island ռեալիթի շոուում՝ գրելով. «Սեքս-ռումբը հենց նոր մտավ վիլլա»:
26-07-2024 03:17
Ջենիֆեր Լոպեսը նշել է իր 55-ամյակը Հեմփթոնսում կազմակերպված հսկայական խնջույքով։ Տոնակատարությունը կազմակերպվել է «Բրիջերթոն» հեռուստասերիալի ոճով, որը տեղի է ունենում այլընտրանքային Լոնդոնում՝ Ռեջենսի ժամանակաշրջանում (1811-ից 1820 թվականներին ընկած ժամանակահատվածը)։ Բեն Աֆլեքը՝ Լոպեսի ամուսինը, անտեսել է նրա տարեդարձը, սակայն դա չի խանգարել դերասանուհուն թագուհու նման նշել իր օրը։
25-07-2024 07:51
Համաձայն IZEA Worldwide, Inc.-ի՝ տեխնոլոգիաների, տվյալների եւ ծառայությունների ընկերության կողմից իրականացված ուսումնասիրության՝ 18-ից 60+ տարեկան սոցցանցերի օգտատերերի մոտ 54%-ը պատրաստ է իրենց ուժերը փորձել սոցիալական մեդիայի ինֆլուենսերի կարիերայում։ Ոչ բոլորն են պատրաստ կատարել կարիերայի ամբողջական փոփոխություն, բայց այս նույն խմբի 64%-ը։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս, 2024 թ․

02.07.2024
Աստղագուշակները գիտեն, որ այս լիալուսնի ազդեցությունը բոլոր Կենդանակերպի նշանների ճակատագրի վրա բավականին ուժեղ է։ Անձնական կյանքում ամեն ինչ կխառնվի և կսկսվեն լիակատար վայրիվերումներ։ 

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
22.07.2024
Դիտվել է 682 անգամ
23.07.2024
Դիտվել է 212 անգամ
24.07.2024
Դիտվել է 160 անգամ
25.07.2024
Դիտվել է 130 անգամ
26.07.2024
Դիտվել է 96 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster