2000-ականների սկզբին ենթամշակույթի ամենաքննարկվող երեւույթներից մեկը էմոն էր։ Այդ նույն լացակումած աղջիկներն ու տղաները, ովքեր քարոզում էին պիրսինգ, աչքերին թափվող խոպոպներ և սիրում սևն ու վարդագույնը: Այս համադրությունն այսօր գրավում է նաև գեղեցկության ոլորտի ներկայացուցիչներին, այդ թվում՝ մատնահարդարման վարպետներին:
Թրենդի էությունը վերը նշված գույների համադրության մեջ է՝ հիմքի համար վերցված է վարդագույնը, իսկ ծայրերը՝ սև են։ Միևնույն ժամանակ, կան բազմաթիվ տարբերակներ: Օրինակ՝ հարդարմանը կարող եք ավելացվել գծեր, աստղեր, կենդանական պրինտ, փայլեր։
Եղունգների ձևը, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նույնպես երևակայության տեղ է տալիս՝ կարճ, երկար, կիսաշրջանաձև, քառակուսի։ Ծայրերը նույնպես ձևավորված են տարբեր ձևերով՝ և՛ լայն, և՛ հնարավորինս նեղ։
Խորհուրդ ենք տալիս գնահատել սեւ սրածայր եղունգները, որոնք գոթական տեսք են հաղորդում։
Ի տարբերություն սև ֆրենչի դասական տարբերակի (սպիտակ կամ թափանցիկ հիմքով), եղունգների այս թրենդն առանձնանում է հենց վարդագույն երանգով։ Իսկ եթե մինչև վերջ հետևեք էմոների ներկայացուցիչների թրենդին, ապա պետք է ընտրել վառ և նեոնային երանգներ։
Էմո ֆրենչը նույնպես կարող է լավ տոնական տարբերակ լինել: Այն հիանալի համապատասխանում է ընթացիկ միտումներին և կարող է վերածվել ամանորյա մատնահարդարման ոճային գաղափարի։
23-01-2026 13:30 «Օսկար» մրցանակաբաշխության 98-րդ արարողությունը տեղի կունենա 2026 թվականի մարտի 15-ին, Լոս Անջելեսում։ Իսկ հունվարի 22-ին հայտարարվեց, թե ովքեր են պայքարելու ոսկե արձանիկների համար։ «Լավագույն դերասանուհի» անվանակարգի թեկնածուներն են՝ Ջեսի Բաքլին («Համնեթ»), Ռոուզ Բիրնը («Ես քեզ կխփեի, եթե կարողանայի»), Քեյթ Հադսոնը («Նրանց երազանքների մեղեդին»), Ռենատե Ռեյնսվեն («Զգացմունքային արժեք») և Էմմա Սթոունը («Բուգոնիա»)։
23-01-2026 12:59 Այն, թե ինչպես է երեխայի քաշն ավելանում կյանքի առաջին ամսում, ապագայում դիտարկվում է որպես նրա IQ-ի ցուցանիշ: Այդ մասին հայտնել են ավստրալացի և կանադացի գիտնականները: Այսպիսով, այն երեխաները, որոնք կյանքի առաջին 4 շաբաթներում հավաքել են իրենց նախնական քաշի 40%-ը, ունեցել են 1.5 միավորով ավելի բարձր IQ, քան այն երեխաները, որոնց մոտ գրանցվել է սեփական քաշի ընդամենը 15%-ի աճ: Այդ կախվածությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երեխայի զարգացման համար կյանքի առաջին ամիսներն ունեն վճռորոշ դեր:
23-01-2026 07:26 Աշխարհի թիվ 1 ռակետ Արինա Սաբալենկան դարձել է Gucci նորաձևության տան դեմքը: Բրենդը լուրը հայտնել է սոցիալական ցանցերում և թողարկել է իր առաջին գովազդային արշավը, որին մասնակցել է մարզուհին: 27-ամյա թենիսիստուհին կրել է Դեմնա Գվասալիայի Gucci-ի համար նախատեսված դեբյուտային հավաքածուի Primadonna խալաթը, որը նվիրված է Ալլա Պուգաչովային:
23-01-2026 04:13 Փերիս Հիլթոնը մեկնել է Վաշինգտոն՝ խոսելու արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված դիփֆեյքերի աճող սպառնալիքի դեմ, և նրա քայլը հատկապես խորհրդանշական է, քանի որ ավելի քան 20 տարի առաջ նրա անձնական ինտիմ տեսանյութը անօրինական կերպով հրապարակվել է համացանցում։ 44-ամյա Հիլթոնը աջակցել է DEFIANCE ակտին, որը դիփֆեյքերի զոհերին իրավունք կտա դատի տալ նրանց, որոնք ստեղծում և տարածում են ինտիմ լուսանկարներ առանց համաձայնության։
23-01-2026 00:50 Անաստասիա Ռեշետովան, որը 2026 թվականի հունվարի 23-ին նշում է իր 30-ամյակը, առաջին անգամ ամուսնանում է։ Նա լուրը հայտնել է իր Instagram-ում։ Նշանադրությունը տեղի է ունեցել Մալդիվներում։ Մոդելը լուսանկար է հրապարակել, որտեղ նստած է ավազի վրա՝ սպիտակ զգեստով և շքեղ ծաղկեփնջով։ Նրա մատնեմատին փայլում է հսկայական քարով մատանի։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: