Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

5 ոճային ձևավորում ցանկացած երկարության եղունգների համար․ աշնան ամենահետաքրքիր տարբերակները

09.09.2022

Մենք ենք մեր երջանկության կերտողները։ Ուստի, նույնիսկ ամենատխուր եղանակին, փոքրիկ ուրախությունների օգնությամբ կարող ենք մեզ համար լավ տրամադրություն ապահովել։ Դա կարող է լինել հարմարավետ երեկո սրճարանում ընկերների հետ կամ, նույնիսկ, ուղևորություն դեպի մատնահարդարման աշխարհ:

Ծանոթացեք եղունգների մի քանի նորաձև գաղափարների, որոնց կարող եք հետևել ձեր եղունգները հարդարելիս:

Հոգնե՞լ եք սովորական դարձած գինու երանգներով աշնանային մատնահարդարումից և վերջապես ցանկանում եք ավելի հետաքրքիր բա՞ն փորձել: Շտապենք աջակցել ձեր այդ ցանկությանը և ներկայացնենք նոր գաղափարներ՝ ոգեշնչման համար: Ահա եղունգների ձևավորման 5 հիանալի տարբերակ, որոնք ձեզ անպայման կառանձնացնեն շրջապատից:

Ոսկե ծայրեր

600x400

Նման մանիկյուրը զուսպ, բայց միևնույն ժամանակ անսովոր տեսք ունի, ինչն ուշադրություն է գրավում։ Նվիրվում է դասական ոճի բոլոր երկրպագուներին, ովքեր վերջապես որոշել են ինչ-որ նոր բան փորձել։ Ոչ մի աչք ծակող տարրեր և անսովոր համակցություն. միայն կիսաթափանցիկ հիմք և ոսկեպատ ծայրեր: Գեղեցկությունը պարզության մեջ է։

Նուրբ ալիքներ

600x400

Ոչ, խոսքը ծովային թեմատիկայով մատնահարդարման մասին չէ, հավանաբար այդպիսի տարբերակները կհետաձգվեն հաջորդ ամառ։ Այստեղ որպես հիմք են վերցվել տաք սուրճն ու բաց դարչնագույն երանգները, իսկ այդ նույն ալիքները ոչ այլ ինչ են, քան հարթ գծեր, որոնք վերածվել են աշնանային գեղեցիկ զարդի։

Տաք գունապնակի բոլոր երանգները

600x400

Չե՞ք կարողանում կողմնորոշվել սերուցքային, շոկոլադե կամ մանանեխի երանգների ընտրության մեջ: Այդ դեպքում օգտագործեք նշված բոլոր աշնանային երանգները՝ ձեր երազանքի մատնահարդարումը ստեղծելու համար։ Գույները լավ համադրվում են, այնպես որ մի վախեցեք, թե կձոխողվեք:

Ձիթապտղի դրախտ

600x400

Կանաչի տարբեր երանգները հատկապես տարածված են աշնանը։ Այս տարբերակում նուրբ ձիթապտուղի երանգը գեղեցիկ միահյուսված է դարչնագույն-մոխրագույնի հետ: Համաձայնեք, որ այս համադրությունը շատ ակնահաճո է և աշնանային տրամադրություն է հաղորդում։

Գինով նախշեր

600x400

Չե՞ք կարող հրաժարվել գինու ձեր սիրելի երանգից: Դե, դրա կարիքը չկա։ Պարզապես ընտրեք եղունգների յուրահատուկ ձևավորում՝ օգտագործելով այդ երանգը: Օրինակ՝ զարդարեք ձեր եղունգները գեղեցիկ բորդո գույնի բծերով։ Համոզված եղեք, որ եղունգների վրա նման նախշը շատ «թանկ» տեսք կունենա։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 852 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

3 ամենանորաձև գարնանային կիսաշրջազգեստները

28.03.2023
Մինի, միդի և մաքսի. ներկայացնում ենք առավել արդիական տարբերակները:

Gucci նորաձեւության տունը 43 հազար դոլարով վաճառում է արջի տեսքով պայուսակներ

22.03.2023
Առաջին անգամ մոդելները ներկայացվել են ապրանքանիշի 2023 թվականի գարուն-ամառ ցուցադրությանը։

«Անտեսանելի» ֆրենչ՝ գալիք գարնան ամենանորաձև մատնահարդարումը

28.02.2023
«Կարմրավուն եղունգներից» մինչև միագույն տարբերակներ- մինիմալիստական մատնահարդարումն այս տարի անկասկած թրենդային է։ Այստեղից էլ ֆրենչի վերամարմնավորումը՝ այժմ միայն ժամանակակից մատուցմամբ:

2023 թվականի գարուն-ամառվա ամենաարդիական երանգները (ըստ Pantone-ի)

09.02.2023
Գարունը օրեցօր ավելի ու ավելի է մոտենում, և այժմ գալիս է ժամանակը, երբ արժե մոտիկից ծանոթանալ նորաձևության ոլորտի աշխարհի առաջատարների կողմից ներկայացված նորաձևության միտումներին:

«Ոսկե գլոբուսի» թոփ 5 նորաձևության թրենդները․ փայլեր, պաստել, ջրահարսներ

12.01.2023
«Ոսկե գլոբուսի» կարմիր գորգի վրա մենք տեսանք տարատեսակ հանդերձանք։ Այնուամենայնիվ, որոշ ընդհանուր հատկանիշներ չեն կարող անտեսվել:

Տրիկոտաժե ժիլետ՝ սեզոնի ամենահուզիչ թրենդը

23.12.2022
Միտումները միշտ ցիկլային են, կասեք դուք: Բայց ոչ, նման բան նախկինում չի եղել, որպեսզի մեր մանկության հագուստները բարձրացվեն սեզոնի մեգա հիթի աստիճանի: Դա հենց այն է, ինչ տեղի ունեցավ տրիկոտաժե ժիլետների հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-03-2023 10:48
Լանջաբացվածքը՝ դեկոլտեն, գալիս է դարերից ու համարվում կանացի գրավչությունն ընդգծող ամենասեքսուալ միջոցներից։ Լանջաբացվածքով հագուստ նախընտրող կանայք միշտ որակվել են համարձակ ու սեքսուալ։ Դեկոլտեն այնքան է տարածվել նորաձեւության մեջ, որ, նույնիսկ, որոշվել է դրան հատուկ օր նվիրել, որը դարձել է մարտի 31-ը։
31-03-2023 09:55
Ձեռքերի մաշկի ճաքերն այնքան էլ անվնաս չեն, որքան կարող է թվալ: Ամենից հաճախ ձեռքերի մաշկի վերքերը և միկրոճաքերը հանգեցնում են մաշկաբանական հիվանդությունների՝ պզուկների, դերմատոմիոզիտների կամ պիոդերմայի։ Բացի դրանից, ինֆեկցիաները մեծացնում են իմունային համակարգի բեռը, ինչը կարող է հետագայում ալերգիայի զարգացում առաջացնել։
31-03-2023 09:52
Գիտնականները պարզել են, որ հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց մարմինները կարող են կենսաբանորեն ավելի ծեր լինել, քան նրանց իրական տարիքը: Դա վերաբերում է այնպիսի վիճակներին, ինչպիսիք են դեպրեսիան, երկբեւեռ կամ տագնապային խանգարումները:
31-03-2023 03:06
Վերջերս հայտնի դարձավ Սելենա Գոմեսի նոր հարաբերությունների մասին. նրան «բռնացրել էին» Զեյն Մալիկի հետ ռոմանտիկ հանդիպման ժամանակ։ Իր նախկինի նոր սիրավեպին արձագանքել է ինքը՝ Ջիջի Հադիդը։ Us Weekly-իի աղբյուրները  նշել են, որ Ջիջին չեզոք է վերաբերվում իր նախկինի հարաբերություններին այլ աղջիկների հետ:
31-03-2023 02:02
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթը վաճառել է այն տունը, որտեղ ապրում էր Անջելինա Ջոլիի և իրենց երեխաների հետ։ Խոսքը Լոս Անջելեսի Լոս Ֆելիզ շրջանում գտնվող կալվածքի մասին է, որը Փիթը ձեռք էր բերել 1994 թվականին դերասանուհի Կասանդրա Պետերսոնից, ով հայտնի է խավարի տիրուհու՝ Էլվիրայի դերով։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2023 թ

01.03.2023
Մարտին պարահանդեսը կկառավարեն Մերկուրին և Սատուրնը, որոնց համադրությունը կօգնի կնքել շահավետ գործարքներ ու ստանալ խոստումնալից առաջարկներ: 

LADYNEWS TV
Երգչուհի Արփի Ալտոն, որը, հատկապես, հայտնի է յութուբյան տիրույթում եւ աշխարհահռչակ դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ իր ակնհայտ նմանությամբ, ներկայացրել է «Նազան իմ յարը»՝ հայկական ամենահայտնի երգերից մեկի cover-ը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
27.03.2023
Դիտվել է 711 անգամ
28.03.2023
Դիտվել է 346 անգամ
25.03.2023
Դիտվել է 254 անգամ
29.03.2023
Դիտվել է 226 անգամ
30.03.2023
Դիտվել է 193 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster