Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 5-11-ը 2022 թ

05.09.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Խոյ

Խոյերին շաբաթվա առաջին կեսին աստղերը խորհուրդ են տալիս բարելավել իրենց առողջությունը, քանի որ սա հիանալի շրջան է տարբեր հիվանդությունների կանխարգելման համար։ Այս օրերը բարենպաստ են առողջարանային տիպի հաստատություններում բուժզննում անցնելու և բուժվելու համար։ Հաջորդը, որտեղ կարող եք բարենպաստ լուծումներ գտնել, աշխատանքն է և կարիերան։ Օրինակ՝ կարող եք գտնել համապատասխան պաշտոն, որը կլինի հետաքրքիր և բարձր վարձատրվող։ Երեքշաբթի եւ չորեքշաբթի խորհուրդ է տրվում տան մաքրությամբ զբաղվել և դուրս շպրտել հին, անպետք իրերը։

Շաբաթվա երկրորդ կեսն անբարենպաստ է կարճատև ճանապարհորդությունների և նոր ծանոթությունների համար։ Աշխատեք վեճի մեջ չմտնել հարազատների ու հարեւանների հետ։ Հնարավոր է, որ ձեր մտերիմներից որևէ մեկը հիվանդության պատճառով օգնության կարիք ունենա:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Ցուլ

Ցուլերի համար այս շաբաթը շատ երկիմաստ է լինելու։ Երկուշաբթի հոգ տարեք ձեր առողջության մասին։ Սա հատկապես վերաբերում է մրսածությանը, որին այժմ հակված կլինեք։ Երեքշաբթին և չորեքշաբթին շաբաթվա ամենահաջող ժամանակներն են, երբ կբարելավվեն ռոմանտիկ հարաբերությունները: Ամուսնացածներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի շատ վստահել զուգընկերոջը։ Հետո կտեսնեք, թե սիրելին ինչ հաջողությամբ է գլուխ հանում ընդհանուր գործերից։ Ուր էլ որ ձեզ հրավիրեն, ամենուր գնացեք միասին։

Հինգշաբթից հետո՝ մինչեւ շաբաթվա վերջ կարող են ֆինանսական դժվարություններ առաջանալ։ Երեխաների նվերների վրա խորհուրդ է տրվում շատ գումար չծախսել։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Երկվորյակ

Շաբաթվա հենց սկզբում սիրահարված Երկվորյակները կարող են վիճաբանել սիրելիի հետ։ Դրանից խուսափելու համար աշխատեք նրա հետ չքննարկել փողի ու եկամուտների, նվերների գնման հետ կապված հարցեր։ Պարզելուց, թե ով ինչպես է աշխատում և որքան է վաստակում, կարող եք վիճել։ Երեքշաբթի և չորեքշաբթի ընտանեկան կյանքում կգա ներդաշնակության և բարեկեցության պահը: Լավ է այս օրերին համատեղ աշխատանք պլանավորել. օրինակ՝ ընդհանուր մաքրություն կամ հարակից այգու նախապատրաստում ձմեռային շրջանին:

Հինգշաբթից հետո կարող են տարաձայնություններ ծագել մտերիմների հետ հարաբերություններում։ Աշխատեք նախաձեռնություններ չձեռնարկել առանց ընտանիքի անդամների հետ նախապես խորհրդակցելու։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Խեցգետին

Երկուշաբթին ամենահարմար օրը չէ ընտանեկան պարտավորություններով ծանրաբեռնված Խեցգետինների համար։ Հնարավոր է հակասություն տարբեր սերունդների միջև, երբ ծնողների պահպանողական հայացքները խանգարում են երեխաների ինքնարտահայտմանը: Երեքշաբթին և չորեքշաբթին շաբաթվա ամենահաջող և հանգիստ օրերը կլինեն։ Այս ընթացքում շատ հաճելի շփումներ կգտնեք, ժամանցային նորություններ կսովորեք, կկարողանաք ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ։ Չի բացառվում ռոմանտիկ ծանոթությունը ճամփորդության ժամանակ։ Եթե այս օրերին լինեք ծովափնյա հանգստում, ապա չի բացառվում սիրավեպ, որն ամբողջությամբ կգրավի ձեր ուշադրությունը։

Հինգշաբթից հետո ընկած ժամանակահատվածը ճամփորդությունների ու ծանոթությունների համար այնքան էլ բարենպաստ չէ։ Խուսափեք անծանոթ մարդկանց հետ շփումից, հնարավորության դեպքում եղեք միայն ընտանեկան շրջապատում։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Առյուծ

Առյուծները երկուշաբթի օրը կարող են տեղեկատվություն ստանալ, որը դժվար թե նրանց դուր գա: Փորձեք կարեւորություն չտալ ամենատարբեր ասեկոսեներին ու բամբասանքներին։ Երեքշաբթի և չորեքշաբթի բարենպաստ օրեր են կենցաղային բազմաթիվ խնդիրներ կարգավորելու համար։ Դուք կունենաք բավականաչափ ֆինանսական ռեսուրսներ կենցաղային տեխնիկա գնելու և, այդպիսով, տնային գործերը հեշտացնելու համար։ Մտածեք այն գնումների մասին, որոնք երկար ժամանակ հետաձգել էիք։ Թերևս հիմա ժամանակն է այդ ցանկից ինչ-որ բան գնելու: Հարմար ժամանակ է նաև ձեր տան և պարտեզի բարեկարգման համար:

Հինգշաբթից հետո՝ մինչև շաբաթվա վերջ անբարենպաստ ժամանակ է լինելու հետաքրքրություն ներկայացնող ակումբներ այցելելու և ընկերական շրջապատում լինելու համար։ Պետք չէ հեռուն գնացող ծրագրեր կառուցել։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Կույս

Երկուշաբթի Կույսերին աստղերը խորհուրդ չեն տալիս պարտքով փող տալ ընկերներին։ Սա կարող է կոնֆլիկտի պատճառ դառնալ։ Նաև չպետք է պատրանքներ ունենալ նվերների կամ անակնկալների վերաբերյալ։ Մինչդեռ երեքշաբթի և չորեքշաբթի հիանալի ժամանակ կլինի ստեղծագործական գաղափարների իրականացման համար։ Փորձեք սկսել անել մի բան, որի մասին երազում էիք, բայց ժամանակի սղության պատճառով անընդհատ հետաձգել եք։ Սա լավ ժամանակ է այն մարդկանց համար, ովքեր սեր ունեն են հավաքածուների, արվեստի կամ որևէ հոբբիի նկատմամբ: Բարենպաստ շրջան է նաեւ ռոմանտիկ հարաբերությունների զարգացման համար։

Հինգշաբթի օրվանից հետո և մինչև շաբաթվա վերջ պետք չէ ձեր առջեւ չափազանց հավակնոտ նպատակներ և խնդիրներ դնեք։ Լավագույն պահը չէ՝ ձեր կարծիքը ուժով ու ազդեցությամբ օժտված մարդկանց առաջ պաշտպանելու համար։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Կշեռք

Երկուշաբթի օրը Կշեռքներն ավելի լավ է խուսափեն ծնողների և վերադասի հետ վեճերից: Ձեզ դժվար թե հասկանան, և, առավել եւս, նրանք չեն ընդունի ձեր դիրքորոշումը։ Պարզապես ձեր կարծիքը պահեք ինքներդ ձեզ, դա բավական կլինի։ Երեքշաբթին և չորեքշաբթին բարենպաստ կլինեն աշխատանքը հանգստի հետ համատեղելու առումով: Ցանկալի է ողջ ազատ ժամանակն անցկացնել միայնության մեջ, հարմարավետ, հանգիստ միջավայրում։ Սա անհրաժեշտ է հոգեվիճակը հավասարակշռության բերելու համար։ Եթե դուք զբաղվում եք հոգևոր գործունեությամբ, ապա հիմա ճիշտ ժամանակն է մեդիտացիայի, աուտոգեն մարզումների կամ յոգայի համար:

Հինգշաբթիից կիրակի հատվածում ձեր հեղինակությունը կարող է վտանգված լինել։ Հնարավոր խնդիրներից խուսափելու համար աշխատեք որևէ պատճառով չառնչվել հեղինակավոր մարդկանց հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Կարիճ

Երկուշաբթի օրը Կարիճներին խորհուրդ է տրվում հեռու մնալ ցանկացած գաղտնի գործարքներից ու գործընթացներից։ Երեքշաբթին և չորեքշաբթին ամենահաջող օրերն են ձեր ստեղծագործական նախաձեռնությունների իրականացման համար։ Աճում է անկախ որոշումներ կայացնելու անհրաժեշտությունը: Այժմ դուք կկարողանաք անել այն բաները, որոնց նախկինում համարձակություն չեք ունեցել։ Մարդկանց հետ շփումները կակտիվանան հատկապես ընկերական հարաբերությունների առումով։ Եթե դուք հաճախում եք նախընտրած ակումբներ կամ լինում ինտերնետ ֆորումներում, ապա այս օրերին ձեր շփումները շատ ավելի ինտենսիվ կդառնա:

Հինգշաբթիից կիրակի հնարավոր են ցանկացած անսպասելի սթրեսային իրադարձություններ։ Զերծ մնացեք պատահական սեռական հարաբերություններից.

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Աղեղնավոր

Երկուշաբթի օրն աստղերն Աղեղնավորներին խորհուրդ չեն տալիս այցելել ֆիթնես ակումբներ կամ մասնակցել թիմային մարզաձեւերի սպորտային մրցումների։ Բանն այն է, որ այս շրջանում վնասվածքի վտանգը մեծ է։ Երեքշաբթի և չորեքշաբթի այն օրերն են, երբ դուք կկարողանաք հասնել ձեր նպատակներին՝ հանդարտ և աննկատ գործելով։ Հարմար պահ է հետաքննություններ անցկացնելու, ձեզ հետաքրքրող մարդկանց մասին մանրամասներ պարզելու, գաղտնի տեղեկատվության հասանելիություն ստանալու համար։ Կարող եք հույս դնել ազդեցիկ հովանավորի օգնության և աջակցության վրա:

Հինգշաբթի օրվանից մինչև շաբաթվա վերջ կարող են վատանալ ամուսնական հարաբերությունները։ Օրինակ, կարող է այնպես ստացվել, որ դուք և ձեր զուգընկերն այլ կերպ եք տեսնում համատեղ հեռանկարները, հակասող նպատակներ եք դնում:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Այծեղջյուր

Երկուշաբթի Այծեղջյուրները կարող են կոնֆլիկտ ունենալ իրենց գործընկերներից մեկի կամ սիրելիի հետ։ Պատճառը կարող է լինել կողմերից մեկի՝ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումը։ Երեքշաբթին և չորեքշաբթին շաբաթվա բարենպաստ օրեր են, երբ ձեր ամենանվիրական ցանկությունները կարող են իրականանալ: Ընկերների դրական դերը կմեծանա։ Դուք ավելի շատ ժամանակ կանցկացնեք նրանց հետ։ Բացի այդ, այս օրերին կարող է լինել հետաքրքիր ճանապարհորդություն, որը նախապես չէիք ծրագրել։

Հինգշաբթիից կիրակի, ընդհակառակը, անբարենպաստ ժամանակ է միջքաղաքային ճանապարհորդությունների համար։ Այս շրջանում պետք է ավելի զգույշ լինեք ձեր առողջության նկատմամբ՝ ճանապարհին կարող եք հիվանդանալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը. Ջրհոս

Երկուշաբթի օրը Ջրհոսները չպետք է մոռանան, որ օրենքների և վարքագծի այլ կանոնների խախտումը կարող է վնաս հասցնել հեղինակությանը: Այս օրը աշխատեք չշեղվել ձեր սոցիալական շրջապատում ընդունված կանոններից։ Երեքշաբթի և չորեքշաբթի աստղերը խորհուրդ են տալիս համարձակորեն պաշտպանել ձեր դիրքորոշումը և չգնալ փոխզիջումների։ Սրանք այն օրերն են, երբ դուք պետք է ցույց տաք մարտական որակներ և ակտիվորեն պաշտպանեք ձեր տեղն արևի տակ։ Մի վախեցեք ռիսկի դիմել և անիմաստ հարցեր տալ, եթե իրավիճակը դա պահանջում է:

Հինգշաբթիից կիրակի, ընդհակառակը, գալիս է մի շրջան, երբ ցանկացած ռիսկ խիստ անցանկալի է։ Խուսափեք ֆինանսական արկածներից և ծայրահեղ գործողություններից։ Սա ծրագրված վիրահատության լավագույն ժամանակը չէ:

Շաբաթվա աստղագուշակ՝ սեպտեմբերի 5-11-ը․ Ձկներ

Երկուշաբթի օրը Ձկները պետք է ավելի հանդուրժող լինեն սիրելիների նկատմամբ։ Եթե ռոմանտիկ հարաբերությունների մեջ եք, զուգընկերոջից չպետք է պահանջեք այն ամենը, ինչ ցանկանում եք՝ անկախ նրա ցանկություններից։ Սա հատկապես վերաբերում է միության ինտիմ կողմին: Երեքշաբթին և չորեքշաբթին այն օրերն են, երբ ամուսնական հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան։ Այս շրջանում կարող եք բարձրաձայնել և քննարկել ցանկացած, նույնիսկ ամենավիճահարույց և սուր հարցեր, հանգիստ գտնել կառուցողական լուծումներ։ Լավ է այս օրերին զբաղվել ձեր ապագայի համատեղ պլանավորմամբ. օրինակ՝ երազել, թե հաջորդ անգամ ուր կգնաք արձակուրդներն անցկացնելու։

Հինգշաբթիից կիրակի ձեր ընտանիքում լարվածությունը կարող է մեծանալ։ Համաձայնության և ընտանիքի անդամների՝ փոխզիջումների գնալու ցանկանության բացակայության պատճառով դժվար թե կարողանաք պլանավորել և իրականացնել համատեղ գործեր:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 4861 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 30-ից հուլիսի 6-ը 2025 թ․

30.06.2025
Այս շաբաթ կենդանակերպի շատ նշաններ կունենան հուզական տատանումներ՝ վերելքներ և վայրէջքներ։ Գլխավորը լավատես մնալն ու չհանձնվելն է, այդ դեպքում դուք կկարողանաք ցանկացած իրավիճակ ձեր օգտին շրջել:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 23-29-ը 2025 թ․

23.06.2025
Պայծառ և արդյունավետ շաբաթ է, բայց շատ նշաններ անձնական կյանքում խնդիրների կբախվոեն՝ բարեբախտաբար, ոչ այնքան լուրջ։ Բայց կայծեր կլինեն, պատրաստվեք։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 16-22-ը 2025 թ․

16.06.2025
Այս շրջանում մոլորակներն ակտիվացնում են իրենց տատանումները՝ էներգիայի հոսքերը ուղղորդելով դեպի մաքրագործում, վերածնունդ և ճակատագրի թաքնված շրջադարձեր։

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 9-15-ը 2025 թ․

09.06.2025
Այս շաբաթն ընդհանուր առմամբ բարենպաստ է նոր մեկնարկների համար՝ թե՛ գործնական հարցերում, թե՛ անձնական կյանքում: Սակայն փորձեք չկայացնել կարևոր որոշումներ, հատկապես, եթե ձեզ կոշտ վերջնագիր են ներկայացնում:

Շաբաթվա աստղագուշակ․ հունիսի 2-8-ը 2025 թ․

02.06.2025
Ամառվա սկիզբը միշտ տոն է։ Հույսի և ուրախության ժամանակ։ Իսկ աստղերը կհուշեն, թե ինչ է ձեզ սպասվում ամռան երկրորդ օրը և հաջորդող բոլոր օրերին։

Շաբաթվա աստղագուշակ․ մայիսի 26-ից հունիսի 1-ը 2025 թ․

26.05.2025
Նորալուսինը (մայիսի 27) շատերի համար հրաշալի և անսպասելի հեռանկարներ կբացի։ Բայց զգույշ եղեք և ամեն ինչ մի հետաձգեք ավելի ուշ ժամկետների, այս հեռանկարները կարող են նույնքան արագ անհետանալ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
03-07-2025 10:43
85-ամյա Ալ Պաչինոին, ով անցյալ տարի բաժանվեց 31-ամյա Նուր Ալֆալլահից, լուսանկարել են իր նոր ընկերուհու հետ համբուրվելիս: Ամերիկացի դերասանը և երիտասարդ իտալացի լրագրող Կատերինա Դի Տերլիզին ճաշել են Հռոմի Պիացցա դել Պոպոլոյի Il Bolognese ռեստորանում, իսկ նրանց համբույրը ֆիքսել են պապարացիները: Ալ Պաչինոյի նոր ենթադրյալ ընկերուհու մասին հայտնի է միայն այն, որ նա ծնունդով Իտալիայից է և վերջին երկու տարիների ընթացքում աշխատել է որպես ազատ լրագրող NBC News-ում: 2023 թվականին աղջիկը ստացել է լրագրության և մուլտիմեդիա հաղորդակցությունների մագիստրոսի աստիճան:
03-07-2025 10:40
50-ամյա Դելֆին Արնոն պարգևատրվել է Ֆրանսիայի բարձրագույն պարգևով՝ Պատվո լեգեոնի շքանշանով: Նախագահ Էմանուել Մակրոնն անձամբ է շքանշանը հանձնել Dior նորաձևության տան գործադիր տնօրենին և LVMH կայսրության սեփականատիրոջ՝ Բեռնար Արնոյի դստերը, որի մեջ են մտնում այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Loro Piana-ն, Louis Vuitton-ը և Moët Hennessy-ն:
03-07-2025 10:33
Մեծահասակ մարդկանց մոտ քնի խանգարումներ առաջանում են արգելակող նեյրոնների կորստի պատճառով, որոնք տեղակայված են հիպոթալամուսում: Այսպիսի եզրակացության են եկել Բոստոնի համալսարանի գիտնականները: Պարզվել է, որ 70-ամյա մարդը միջինում 60 րոպե քիչ է քնում, քան քսանամյա երիտասարդը: Ավելին, մեծ տարիքում դժվարանում է քնելը, օրգանիզմը ավելի վաղ է արթնանում, քունը ֆրագմենտավորվում է: Նախկինում այս առանձնահատկությունների պառճառը չէր հաջողվում պարզել:
03-07-2025 10:17
NYP-ն հաղորդում է, որ ննջասենյակում դասական «բում-բումը» վտանգի տակ է, և այդ ամենը էկրանին «կպչելու» սովորության պատճառով։ Մտահոգիչ է, որ տասը մեծահասակից մեկը խոստովանում է, որ կնախընտրեր սոցցանցերում սքրոլինգ անել զուգընկերոջ հետ մտերմության փոխարեն։ Մասնագետները զգուշացնում են, որ այս «թվային կախվածությունն» ունի մի ամբողջ փունջ կողմնակի ազդեցություններ՝ հոգնածությունից և կենտրոնացման նվազումից մինչև հիշողության և հոգեկան առողջության վատթարացում։
03-07-2025 02:29
Launchmetric հետազոտական ընկերության տվյալներով՝ Լորեն Սանչեսի և Ջեֆ Բեզոսի շքեղ հարսանիքը Վենետիկում հանգեցրել է տպավորիչ 222 միլիոն դոլարի լրատվամիջոցների ազդեցության։ Լրատվամիջոցների ազդեցության առաջատարը իտալական Dolce & Gabbana ապրանքանիշն էր, որը կազմել է 14.5 միլիոն դոլար, գրում է WWD-ն։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2025 թ․

01.07.2025
Մեզ շատ դժվար ամիս է սպասվում։ Մեր գլխավերևում արդեն իսկ պարում է հետադարձ Պլուտոնը, իսկ հիմա դրան կմիանան Նեպտունը (հուլիսի 4-ից), Սատուրնը (հուլիսի 13-ից) և Մերկուրին (հուլիսի 18-ից)։ Լավ համակարգված քառյակ նրանցից դուրս չի գա։ Բայց նույնիսկ առանձին-առանձին, այս «հետադարձները» կազդեն բոլոր կենդանակերպի նշանների կյանքի իրադարձությունների վրա։

LADYNEWS TV
Հայաստանի ներկայացուցիչ Պարգն իր Survivor երգով «Եվրատեսիլ 2025»-ում զբաղեցրեց 20-րդ տեղը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
30.06.2025
Դիտվել է 833 անգամ
01.07.2025
Դիտվել է 808 անգամ
27.06.2025
Դիտվել է 469 անգամ
02.07.2025
Դիտվել է 272 անգամ
03.07.2025
Դիտվել է 173 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster