Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակը կենդանակերպի բոլոր նշանների համար

31.08.2022

Յուրաքանչյուր աշուն նման չէ նախորդին կամ հաջորդին՝ թե՛ եղանակային, թե՛ աստղաբաշխական պայմանների առումով։ Այս տարվա աշունը լինելու է նոր ծանոթությունների, հանդիպումների ու ճամփորդությունների ժամանակ։

Այդուհանդերձ, սիրո և ժամադրությունների համար այս աշունն ունենալու է լավագույն շրջանը, որը չի կարելի բաց թողնել: Դա կլինի հոկտեմբերի 4-ից 22-ն ընկած ժամանակահատվածը։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Խոյ

Խոյերի աշնանային աստղագուշակը խորհուրդ է տալիս լրջորեն մտածել զուգընկերոջ հետ համատեղ բիզնեսի մասին․ չէ՞ որ ձեր ծանոթությունների մեծ մասը տեղի է ունենում գործնական հանդիպումների ժամանակ:

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Ցուլ

Ցուլերին այս աշնանը հարաբերություններում ճակատագրական իրադարձություն է սպասվում՝ կա՛մ արագընթաց զարգացում, կա՛մ բաժանում «թունոտ» զուգընկերոջից:

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Երկվորյակ

Երկվորյակների համար աստղագուշակը հսկայական էներգիա է խոստանում աշնան երեք ամիսներին էլ։ Եթե Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ցանկանում են, որ երկրպագուները հետպնդեն իրենց, ապա պետք է նրանց դրսևորվելու հնարավորություն տան, հատկապես, որ երկրպագուներն, իսկապես, շատ կլինեն։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Խեցգետին

Կենդանակերպի այս նշանի համար աշնանը սիրո թեման առանցքային է լինելու։ Մի վախեցեք սիրահարվելուց: Խեցգետիններն այս շրջանում առանձնապես բեղմնավոր կլինեն՝ ինչպես ստեղծագործական նախաձեռնություններում, այնպես էլ բառացիորեն՝ հղիանալու և երեխա ունենալու առումով:

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Առյուծ

Աշնանն Առյուծների մոտ կարող են արձանագրվել լուրջ փոփոխություններ՝ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցչների կարգավիճակը «ազատից» կարող է փոխվել «հարաբերությունների մեջ»-ով։ Գլխավորը՝ չանել որևէ քայլ, որը հանգեցնի հակառակին։ Սիրահարված Առյուծները պետք է առանձնահատուկ հոգատար լինեն իրենց զուգընկերների նկատմամբ։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Կույս

Աշնանը կույսերը սիրային հարցերում հանգիստ կարող են հույս դնել Տիեզերքի աջակցության վրա։ Աստղագուշակը կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին գործընկերության միջոցով առաջընթացի բազմաթիվ հնարավորություններ է խոստանում։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Կշեռք

Սեպտեմբերը կստիպի Կշեռքներին հարաբերություններ պարզել նախկինի հետ, սակայն հոկտեմբերը բազմաթիվ նոր հնարավորություններ կտա: Մի ամաչեք մարդամեջ դուրս գալ, և այդ դեպքում անպայման կհանդիպեք ձեր ընտրյալին:

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Կարիճ

Աշնանային սեզոնին Կարիճները պետք է ավելի զգույշ լինեն։ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների անձնական նկրտումներն այժմ կարող են գերազանցել հարաբերությունների մեջ լինելու ցանկությանը։ Եթե Կարիճները ցանկանում են ներդաշնակություն, ապա խորհուրդ է տրվում ձերբազատվել խստապահանջությունից եւ ավելի զգույշ լինել։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Աղեղնավոր

Աղեղնավորները նոր սեզոնում հնարավորություններին պետք է հեռվից հետևեն։ Օրինակ, դուք կարող եք սկսել օտար լեզուներ սովորելուց կամ ճանապարհորդության մեկնել: Հենց այնտեղ է, որ հնարավորություն կբացվի հանդիպելու ձեր ապագա զուգընկերոջը։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Այծեղջյուր

Այծեղջյուրների համար աշնանը շատ առիթներ կլինեն հանդիպելու իրենց զուգընկերոջը։ Հիմնական հարցն այն է, թե այս պահին հարաբերություններ սկսելու ցանկություն կա՞, թե՞ ոչ։ Այնուամենայնիվ, ամեն դեպքում, պետք է հիշել, որ կարիերայի աճի համար, որն այդքան կարևոր է կենդանակերպի այս նշանի համար, էներգիա է տալիս այն մարդը, ով պատրաստ է անընդհատ ձեզ հետ լինել։

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ. Ջրհոս

Ջրհոսների համար աստղագուշակն ազդանշան է տալիս աշնանային ճակատագրական փոփոխությունների բոլոր ճակատներում: Սա վերաբերում է նաև հարաբերություններին, այնպես որ, եթե միայնակ եք, կենտրոնացեք զուգընկերային հարաբերությունների վրա և անպայման ծանոթացեք ինչ-որ մեկի հետ:

2022 թվականի աշնան սիրային աստղագուշակ․ Ձկներ

Սեպտեմբերից Տիեզերքը Ձկներին սիրային հարցերում մեծ աջակցություն կցուցաբերի, սակայն կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հատկապես ռոմանտիկ կդառնան նոյեմբերին։ Ձկները մեծ էներգիա կունենան ավարտելու այն, ինչը մնացել է 2022 թվականի սկզբից, և կհասկանան, թե որ ուղղությամբ պետք է առաջ շարժվել:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 3418 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենատարածված երազները. հոգեբանների բացահայտումը

04.10.2024
Ընկած ատամներ, զուգարանի անհաջող որոնումներ, մերկություն հանրային վայրում և այլն

Հոգեբանները բացատրել են Boy sober հասկացությունը և ինչու են կանայք ընտրում միայնությունը

17.09.2024
Համացանցում կանանց շրջանում տարածում է ստանում կյանքի նկատմամբ նոր մոտեցում՝ նրանք որոշում են հրաժարվել ռոմանտիկ հարաբերություններից և ազատված ժամանակը, ուշադրությունը, ինչպես նաև այլ անձնական ռեսուրսներ տրամադրել իրենց:

Ինչպես է TikTok-ը սպանում կանանց ինքնագնահատականը. 10 միջոց դրա դեմ պայքարելու համար

24.08.2024
Սոցիալական մեդիան կարող է բացասաբար ազդել ինքնագնահատականի վրա՝ ստեղծելով իդեալական արտաքինի պատրանք, որին դժվար է հասնել: 

10 տարբերություն կնոջ և տղամարդու հոգեբանության միջև

31.07.2024
Իհարկե, անհնար է տարբերակել բացարձակապես տղամարդկային վարքագծի կամ իսկապես կանացի ոճով մարդուն։ Այնուամենայնիվ, հնարավոր է բացահայտել որոշակի գծեր, որոնք ավելի տարածված են որոշակի սեռի ներկայացուցիչների մոտ:

Ինչպես են ծանոթությունների հավելվածներն ազդում հոգեկանի վրա

09.07.2024
Ծանոթությունների հավելվածների օգտատերերի 80-90%-ը ժամանակի ընթացքում դրանցից զգում է հոգնածություն կամ զգացմունքային հյուծվածություն

Երեք հիմնական կանոն, որոնք կօգնեն ձեզ հեշտ հաղթահարել բաժանումը

18.06.2024
Զուգընկերոջ հետ հարաբերությունների ընդհատումը չի կարող անցնել առանց հետք թողնելու։ Ինչպե՞ս բաժանվել էկոլոգիապես մաքուր ձևով։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-10-2024 10:09
Բժիշկները թվարկել են այն մթերքները, որոնցից չպետք է հրաժարվել նույնիսկ սննդակարգի հետևելու ժամանակ: Առաջին հերթին դրանց շարքին են դասվում սպիտակուց պարունակող մթերքները՝ հավ, հնդկահավ, ձուկ, ձու, ոչ յուղոտ միս: Դրանք կարևոր են ոսկորներն ու իմունային համակարգն ամրապնդելու, մաշկի վիճակը բարելավելու և հորմոններ արտադրելու համար:
07-10-2024 10:05
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ձվի ամենօրյա օգտագործումը կարող է նվազեցնել դեմենցիայի առաջացման հավանականությունը, բայց ձվի չափից շատ օգտագործումը (օրը երկու անգամից շատ) կամ դրանից հրաժարումը էական էֆեկտ չեն ցուցադրել։
07-10-2024 10:03
Կանանց թենիսի ասոցիացիան (WTA) հրապարակել է համաշխարհային դասակարգման աղյուսակը։ Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մնացել է 47-րդ տեղում։ Առաջատարը լեհ Իգա Շվյոնտեկն է։
07-10-2024 09:44
Էնն Հեթուեյը կվերադառնա 2001 թվականի «Արքայադստեր օրագրերը» ֆիլմի իր դերին: Նա իր սոցիալական ցանցերում պաշտոնապես հայտարարել է, որ ֆիլմի երրորդ մասը լինելու է։ «Հրաշքներ տեղի են ունենում, ես Disney–ի հետ վերադառնում եմ Ջենովիա», - գրել է դերասանուհին:
07-10-2024 07:40
Աշխարհի առաջին ռակետ, 23-ամյա իտալացի Յաննիկ Սիները և 25-ամյա ռուս թենիսիստուհի Աննա Կալինսկայան նշանվել են։ Այս մասին հայտնում է Corriere dello Sport-ը՝ հղում անելով DiPiu շաբաթաթերթին։ Հրատարակության տվյալներով՝ Սիները Կալինսկայային ամուսնության առաջարկություն է արել Նյու Յորքում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 7-ը անցկացվող US Open-ի ընթացքում կազմակերպված երեկույթի ժամանակ։ Ռուս թենիսիստուհին համաձայնել է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2024 թ․

 

01.10.2024
Այս ամիս Կենդանակերպը լուրջ ճնշման տակ է նահանջող Նեպտունի, Ուրանի և Սատուրնի կողմից: Եվ, ի տարբերություն փոքրիկ չարաճճի Մերկուրիի, այս հսկաները կարող են լրջորեն փչացնել ձեր կյանքը: Ո՞վ է կանգնած սպառնալիքի առաջ և ո՞ւմ բախտը կբերի, կարդացե՛ք մեր հորոսկոպում։

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.10.2024
Դիտվել է 1304 անգամ
02.10.2024
Դիտվել է 507 անգամ
03.10.2024
Դիտվել է 422 անգամ
04.10.2024
Դիտվել է 286 անգամ
05.10.2024
Դիտվել է 175 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster