Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը 2022 թ
29.08.2022
Առաջիկա շաբաթը, որը կնշանավորվի շոգ ամառվա ավարտով և աշնան գալուստով, խոստանում է լինել հանգիստ ու բարենպաստ։
Ինչպես նշում են աստղագուշակները, այս ընթացքում արժե հետևել պարզ երաշխավորություններին՝ ֆինանսական ոլորտում, սիրո մեջ, տնային գործերում հաջողության տանող ճանապարհը գտնելու համար: Շատերն այս օրերին կդադարեն կենսական բնորոշ սխալներ թույլ տալ, կհանգստանան և, վերջապես, ամուր հող կգտնեն իրենց ոտքերի տակ:
Ի՞նչ պետք է հիշեն կենդանակերպի նշաններից յուրաքանչյուրի ներկայացուցիչները.
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Խոյ
Եթե հանկարծ ձեզ պատեն տհաճ մտքերը, մի մոռացեք հաճելի խորհուրդների մասին, որոնք առավոտը կդարձնեն լավը և այդպիսի տրամադրություն կհաղորդեն ողջ օրվա համար։ Թշնամիների ինտրիգներն անպատիժ չեն մնա։ Իսկ այն անախորժությունները, որոնք ի հայտ են եկել Խոյերի կյանքում իրենց իսկ քայլերի պատճառով, կարող են ամբողջությամբ հաղթահարվել հենց այս շաբաթ։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Ցուլ
Ցուլերը պետք է սովորեն վստահել ներքին ձայնին։ Խոսքը հատկապես վերաբերում է հանգիստ շրջանին, որը կտևի մինչև սեպտեմբերի 2-ը ներառյալ։ Ցուլի ներքին զգացողությունը կսրվի։ Շաբաթվա ամենաբարենպաստ օրը կլինի սեպտեմբերի 3-ը. ձեզ հարկավոր կլինի ակտիվություն դրսեւորել և զբաղվել ձեր սիրելի գործերով:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Երկվորյակ
Այս ժամանակահատվածում կպահանջվի հաջողություն ուղեկցությունը։ Արժե ապավինել ձեր հաջողակ թվի օգնությանը, որը կօգնի իրավիճակի փոփոխությունի, գնումների և արտաքին վերափոխմների ծրագրերն իրականացնելիս: Կարևոր է շարժվել ճիշտ ուղղությամբ, բայց օգտագործել այն մեթոդները, որոնք չեն վնասում ուրիշներին՝ չպետք է կտրել ինչ-որ մեկի ճանապարհը:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Խեցգետին
Շաբաթը ձեզ համար կլինի հնարավորինս չափված և կանխատեսելի։ Բայց հանկարծակի ի հայտ եկած խնդիրները չպետք է վերագրել վնասարարությանն և չար աչքին։ Ամենայն հավանականությամբ, դրանք կվերածվեն նոր հնարավորությունների, այն էլ՝ շատ շուտով։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Առյուծ
Առյուծներն անչափ հաջողակ կլինեն, հատկապես՝ հանգստյան օրերին։ Այս օրերին օգտակար կլինի ճանապարհորդելն ու քաղաքից դուրս գնալը։ Իսկ բնության հետ շփումը երկարաժամկետ դրական ազդեցություն կթողնի։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Կույս
Գիշերային լուսատուները կօգնեն լուծել ձեր ամենակարևոր խնդիրները կամ հնարավորինս կմոտեցնեն դրանց հանգուցալուծմանը։ Եթե դուք իսկապես ցանկանում եք ինչ-որ բանի հասնել, ապա պետք է գործեք, այլ ոչ թե հանգիստ նստեք ու սպասեք բարենպաստ քամուն։ Նահանջող Ուրանը գործարկել է անհրաժեշտ մեխանիզմները, ուստի այս նշանի ներկայացուցիչների կյանքն աստիճանաբար կփոխվի։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Կշեռք
Շաբաթն արդյունավետ կանցնի մարդկանց հետ շփման ու աշխատանքային գործունեության առումով։ Կայուն և լավ տրամադրությունը կօգնի ձեր կյանք ներգրավել բարենպաստ իրադարձություններ և ճիշտ մարդկանց: Հրաշքի սպասումը և երկրորդական դերում մնալը Կշեռքներին օգուտ չեն բերի, ի տարբերություն ակտիվության ու վճռականության դրսեւորման:
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Կարիճ
Կարիճները աշխատանքային օրերին շատ հանգիստ շրջան կունենան։ Աստղագուշակները խստորեն խորհուրդ են տալիս ավելի հաճախ դուրս գալ տնից, քայլել և այցելել լողավազան։ Դուք կարող եք նաև ավելի հաճախ լոգանք ընդունել ու ավելի շատ ջուր խմել՝ ձեր տարերքի ուժերին գրավելու համար: Շաբաթվա սկզբին կարող է այնպիսի զգացողություն առաջանալ, որ այն ամենը, ինչ տեղի է ունենում, արդեն եղել է նախկինում, և կզգացվի կենսունակության անկում։ Սա պատրանք է, ուստի հարկ չկա կենտրոնանալ նման մտքերի վրա։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Աղեղնավոր
Ժամանակն է հասկանալու, որ դուք փակուղում եք, և հաջողության դուռը բացելու բանալին կդառնան տարբեր նորարարությունները՝ զգեստապահարանի թարմացում, նոր ուտեստների պատրաստում, կահույքի վերադասավորում: Հենց այսպես Աղեղնավորները կկարողանան հասկանալ այն ամենը, ինչ տեղի է ունենում և գտնել զարգացման նոր մակարդակի հասնելու բանալին։ Նրանք կկարողանան հաղթել ամառվա վերջի և գորշ աշնան սկզբի մասին բացասական մտքերը։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Այծեղջյուր
Ձեզ սպասվում է հավասարակշռված ու հանգիստ շաբաթ, իսկ կյանքում ցանկացած հաճելի կամ տհաճ փոփոխություն ինչ-որ կարևոր բանի նախանշան կլինի։ Հնարավոր է, որ այս շաբաթ Այծեղջյուրները կարողանան սկսել իրենց ճանապարհը դեպի նոր կյանք։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը. Ջրհոս
Ուշադրություն դարձրեք հագուստի ճիշտ ընտրությանը, նախապատվությունը տալով որոշակի գույների իրերին։ Բացի այդ, աստղագուշակները ձեզ խորհուրդ են տալիս այլ մարդկանց հետ հակամարտությունում սպիտակ դրոշ բարձրացնելու քաջություն ունենալ, քանի որ այս ժամանակահատվածում վեճերն ու կոնֆլիկտները ձեզ էներգետիկ առումով ուժասպառ կանեն։
Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը․ Ձկներ
Հաջողության հասնելու և հաջողությունը կողքին պահելու համար դուք պետք է սկսեք հետևել գիտակցվածության սկզբունքին: Ավելի երջանիկ դառնալու փորձերում, բոլոր միջոցները լավ են, այնպես որ մի վախեցեք օգնություն խնդրել ձեր սիրելիներից և ընկերներից, խորհուրդներ հարցրեք իմաստուն մարդկանցից: Օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին հաղթանակի կհասնեն նրանք, ովքեր չեն վարանի խոստովանել իրենց անհաջողությունը:
Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։ Դիտվել է 1793 անգամ
Читать на русском
|