Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 11-17-ը 2022 թ

11.07.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Խոյ

Մենակության ձեր ներքին ցանկությունը գրեթե անհնար է, ամբողջ շաբաթ դուք կլինեք ամեն ինչի մեջ: Այսպիսով, պատրաստվեք շփվելու, ժպտացեք և աշխարհից չփակվեք: Չորեքշաբթի օրը ձեզ կարող են սպասել պատրանքներ ու չնախատեսված հանգամանքներ՝ խոչընդոտելով ձեր ծրագրերի իրականացմանը։ Շատ մի վստահեք ձեր գործընկերներին. նախանձը կուղղորդի նրանցից շատերի գործողությունները: Ուրբաթ օրը, ամենայն հավանականությամբ, կհանդիպեք մարդկանց, ովքեր հետաքրքրված կլինեն ձեր խնդիրներով:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Ցուլ

Փորձեք ջանք գործադրել ինքներդ ձեզ վրա և ինքնամոռաց հանգստանալ այս շաբաթ։ Մտերիմ ու սիրելի մարդկանց անշահախնդիր ծառայելն, իհարկե, վեհ գործ է, բայց նաև ընդմիջումների կարիք ունի։ Հիմա հիանալի ժամանակ է արձակուրդ գնալու համար։ Մի կախվեք նյութական հարստությանն առնչվող հարցերից, ավելի լավ է մտածեք հոգու հարստության մասին: Ըստ էության այս նշանի որոշ ներկայացուցիչներ հենց այս շաբաթվանից կզբաղվեն իրենց բիզնեսի լայնածավալ փոխակերպմամբ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Երկվորյակ

Դուք կզգաք խաղաղություն և ներդաշնակություն, ձեր նվիրական ցանկությունը կատարված է։ Հիմա հիանալի ժամանակ է ստեղծագործելու, սիրո, ինքնազարգացման համար։ Շաբաթվա կեսը հարմար է նրանց համար, ովքեր հավակնոտ են և ցանկանում են իրենց լավագույնս դրսևորել աշխատանքում։ Ձեր բախտն ու հմայքը կհարթեցնեն սուր անկյունները տարբեր իրավիճակներում։ Ուրբաթ օրը ձեզ կարող է այցելել յուրահատուկ գաղափար, որը կիրագործեք մոտ ապագայում։ Փորձեք հանգստյան օրերն անցկացնել բնության գրկում, ամենահարմարավետ միջավայրում։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Խեցգետին

Այս շաբաթ հնարավոր են հետաքրքիր ճամփորդություններ և արկածային ուղեւրություններ, ընդ որում՝ հիանալի ընկերակցությամբ: Եթե դեռ չեք կարողանում արձակուրդ գնալ, աստղերը խոստանում են ընկերական հանդիպումներ և շատ փոքրիկ, բայց հաճելի անակնկալներ։ Երեքշաբթի խորհուրդ է տրվում զգույշ լինել հարեւանների զգացմունքների նկատմամբ, նրանց շատ հեշտությամբ կարող եք վիրավորել։ Շաբաթվա երկրորդ կեսին հին գործընկերներից հիասթափվելու վտանգ կա, ձեր հարաբերությունները կարող են փակուղի մտնել։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Առյուծ

Ձեր առջեւ ծագած դժվարություններն ու խոչընդոտներն ամբողջ շաբաթվա ընթացքում աստիճանաբար կնվազեն։ Երեքշաբթի օրը զգույշ եղեք, քանի որ բիզնեսում սխալներն ու ոչ ճշգրիտ հաշվարկները կարող են առաջացնել ղեկավարության դժգոհությունը։ Որոշ կազմակերպչական հարցեր դժվարությամբ կլուծվեն, եթե բոլոր ջանքերը չգործադրեք։ Ցանկալի է ձեր ծրագրերի ու մտադրությունների մասին տեղեկություն չտարածել, այդ դետքում դրանք իրագործվելու հնարավորություն կունենան։ Չորեքշաբթի կարող եք ծանրաբեռնված լինել աշխատանքով։ Փորձեք օգնականներ գտնել և ձեր աշխատանքային պլանները համաձայնեցնել գործընկերների հետ: Այդպես դուք կխուսափեք բազմաթիվ խնդիրներից։ Հանգստյան օրերին բավականաչափ ժամանակ տրամադրեք ձեր ընտանիքին, անհրաժեշտ կլինի շտապ լուծել որոշ խնդիրներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Կույս

Ներքին հավասարակշռություն ստեղծելու և առաջ շարժվելու շաբաթ է։ Մի ամաչեք ձեր կարողությունների և հնարավորությունների մասին հայտարարելուց, քանի որ մեկ վճռական և վստահ քայլ թույլ կտա ձեզ առաջ գնալ ու ձեր մեջ զգալ հզոր ներքին էներգետիկ զսպանակը: Սակայն ուշադիր եղեք ձեր շրջապատի նկատմամբ, նրանք կօգնեն ձեզ հասնել այն նպատակին, որը նախանշել եք ձեզ համար։ Եթե բավարարվեք ձեռք բերածով, ապա կարող եք բաց թողնել շատ ավելի մեծ հաջողությունների հասնելու իրական հնարավորությունը: Այո, տնօրինությանը նույնպես դուր չի գա նման պահվածքը։ Օբյեկտիվորեն գնահատեք ձեր հնարավորությունները, հակառակ դեպքում կա հոգնածության և գերլարվածության վտանգ: Շաբաթվա վերջում հնարավոր է ժամադրության հրավեր ստանաք, մի մերժեք։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Կշեռք

Այս շաբաթ ձեզ պետք կգա հանգստանալու և գրգռիչներին՝ հատկապես մանրներին, ուշադրություն չդարձնելու ունակությունը։ Չորեքշաբթի հնարավոր են անակնկալներ, կարևոր է համարժեք արձագանքել տեղի ունեցողին, քանի որ չի լինի մեկը, ումից հնարավոր կլինի խորհուրդ հարցնել։ Հինգշաբթի կփայլեք ու շատ հաճոյախոսություններ կստանաք։ Ուրբաթ օրը փորձեք ուղղել ձեր սխալները, որպեսզի ոչինչ չխանգարի ձեզ հանգստանալ շաբաթ և կիրակի օրերին։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Կարիճ

Ամեն ինչին ավելի հեշտ և հանգիստ վերաբերվեք, մի ստանձնեք այլոց խնդիրների լուծումը։ Ձեր հույսերը կիրականանան հենց այն պահին, երբ հոգնեք հրաշքի սպասելուց։ Չորեքշաբթի օրվա իրադարձությունները հաճելի կլինեն և կարող են էական ազդեցություն ունենալ ձեր ապագայի վրա: Շաբաթվա վերջում հնարավորություն կունենաք բեկում մտցնել կարիերայում, բայց նախ կշռադատեք ձեր առաջնահերթությունները և որոշեք՝ արժե՞ փոխել ճակատագիրը, թե՞ ավելի լավ է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Աղեղնավոր

Շաբաթվա սկզբին արձակուրդ գնալը կարող է ձեզ ազատել որոշակի դժվարություններից աշխատավայրում: Եթե, այնուամենայնիվ, շարունակեք աշխատել, ապա չպետք է մանրուքներից նյարդայնանաք։ Պետք է դրսևորեք նախանձելի համբերություն, այլապես ձեր գործընկերները կարող են օգտվել ձեր հուզականությունից և կոնֆլիկտային իրավիճակ հրահրել։ Կորցված կարևոր կապերը կարող են վերականգնվել: Ուրբաթ օրը պատահական հանդիպումները նոր հեռանկարներ կբացեն ձեզ համար: Երեխաները ձեզ կուրախացնեն: Ավելի շատ ժամանակ անցկացրեք նրանց հետ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Այծեղջյուր

Այս շաբաթ դուք ռիսկի եք դիմում չափազանց տարվել ռազմավարական պլաններ կառուցելով, ավելի լավ է զբաղվել հրատապ խնդիրների լուծմամբ։ Երեքշաբթի լավագույն ժամանակը չէ աշխատանքային հարցերն արագացնելու համար։ Շաբաթը լի կլինի բանակցություններով ու հանդիպումներով, համոզվեք, որ ձեզ ճիշտ են հասկացել՝ խայտառակությունից խուսափելու համար։ Թույլ մի տվեք, որ անհիմն կասկածները ձեզ անհանգստացնեն, նախքան ասեկոսեներին հավատալը փորձեք պարզել դրանց աղբյուրը։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը. Ջրհոս

Եղեք իմաստուն և դիվանագետ՝ տանը և աշխատավայրում առաջացող խնդիրներով զբաղվելիս: Զգույշ լինելն էլ չի խանգարի։ Փորձեք իրականացնել ձեր գաղափարները, բայց դրա համար պետք է աջակցություն գտնել։ Հինգշաբթի օրը պատրաստ եղեք մեղմել ծագած վեճի սուր եզրերը։ Բավական ժամանակ հատկացրեք ձեր հոգևոր զարգացմանը: Բայց աշխատեք չանցնել ինքնատիպության սահմանը, ուրիշները կարող են ձեզ սխալ հասկանալ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 11-17-ը․ Ձկներ

Այս շաբաթ ձեզ օգտակար կլինի կշռադատել և հասկանալ, թե ինչն ու ով է ձեզ համար կարևոր։ Անտարբերությունը և սկզբունքներին հավատարիմ մնալը բոլորովին այն հատկանիշները չեն, որոնք ձեզ օգտակար կլինեն տվյալ հանգամանքներում։ Սովորեք ոչ միայն լսել, այլև հասկանալ, մի տրվեք ակնթարթային իմպուլսիվ ազդակին, այլապես կզղջաք ձեր թույլ տված սխալների համար։ Մարդամոտ լինելը թույլ կտա ընդլայնել գործարար շրջանակները ու հաստատել նոր և օգտակար կապեր։ Ուրբաթ օրը բաց մի թողեք խոստումնալից առաջարկը։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1673 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ հուվարի 30-ից փետրվարի 5-ը 2023 թ

30.01.2023
Հանգամանքներն այժմ կարող են ձեր մեջ մատնանշել այն հատկանիշները, որոնք խոչընդոտներ են ստեղծում հաջողության համար: Ձեր թերությունները հասկանալն ու դրանք շտկելու ձգտումը կլինի այս շրջանի կարևոր բաղադրիչը և թույլ կտա հնարավորինս արդյունավետ օգտագործել այն։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 23-29-ը 2023 թ

23.01.2023
Այս շաբաթվա առաջին կեսը բարենպաստ կլինի անմիջական ու բաց շփման համար, սակայն պետք է խուսափել շողոքորթությունից։ Հիմա ազնվությունը շատ ավելի կգնահատվի, քան ցուցադրական ու ոչ անկեղծ ժպիտները։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 16-22-ը 2023 թ

16.01.2023
Այս շաբաթվա ընթացքում շատ կարևոր է ձգտել օբյեկտիվ ինքնագնահատման։ Չափից դուրս քննադատությունն այժմ հեշտությամբ կարող է փոխարինվել չափազանց լավատեսությամբ:

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 9-15-ը 2023 թ

09.01.2023
Այս ընթացքում արժե խուսափել զգացմունքներով կամ ներկա տրամադրությամբ թելադրված գործողություններից։

Շաբաթվա աստղագուշակ․ հունվարի 2-8-ը 2023 թ

03.01.2023
Շաբաթվա սկզբին կկարողանաք օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը։ Ձեր ընտանիքի կամ ամբողջ երկրի պատմության և ավանդույթների նկատմամբ հետաքրքրությունը կաճի: Կարող են բացահայտել նաև բազմաթիվ ինտրիգներ և անցյալի խաբեություններ։

Շաբաթվա աստղագուշակ. 2022 թվականի դեկտեմբերի 26-ից մինչև 2023 թվականի հունվարի 1-ը

26.12.2022
Առաջիկա շաբաթվա ընթացքում ձեզ կշրջապատեն բազմաթիվ գայթակղություններ։ Պատրաստ եղեք ասելու «ոչ»' հակառակ դեպքում չեք խուսափի տհաճ հետևանքներից։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-02-2023 11:47
Այսօր Սուրբ Սարգիս Զորավարի տոնն է, որը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է:
04-02-2023 10:00
«Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Վրաստանը կներկայացնի հայազգի Իրու Խեչանովան, որը հաղթել է The Voice հեռուստանախագծում:
04-02-2023 07:07
Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը որոշել է ազատվել Լոս Անջելեսում գտնվող իր կալվածքից։ Ինքը՝ Լոպեսը, 2016 թվականին Բել Էյրի էլիտար տարածքում գտնվող կալվածքը գնել է 28 միլիոն դոլարով և նախատեսում է այն վաճառել 14,5 միլիոն դոլարով ավելի՝ 42,5 միլիոնով։ Այս գումարի դիմաց գնորդը կստանա գրեթե 1200 քմ մակերեսով առանձնատուն` 3,23 հա հողամասով։
04-02-2023 05:03
Երեխայի գնահատականները ծնողների կողմից չափազանց լուրջ ընդունելը կարող է խանգարել երեխայի սովորելուն և հանգեցնել ավելի լուրջ հետևանքների: Ըստ հոգեբույժների՝ գնահատականների նկատմամբ չափազանց պահանջկոտ վերաբերմունքը կարող է վնասել աշակերտին և ապագայում խնդիրներ առաջացնել:
04-02-2023 01:55
Նյու Մեքսիկո նահանգը ցանկանում է խորոված չիլիի հոտը դարձնել նահանգի պաշտոնական բույրը։ Եթե պատգամավորները նման որոշում կայացնեն, ապա դա կլինի առաջին նման դեպքն ԱՄՆ-ում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2023 թ

01.02.2023
Փետրվարը համեմատաբար հանգիստ ու հաճելի կլինի։ Արագ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, ճիշտ առաջնահերթություն կդնեք։

LADYNEWS TV
Հարրի Սթալսի «As It Was» թրեքը ճանաչվել է 2022 թվականի աշխարհում ամենահայտնի երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.02.2023
Դիտվել է 1089 անգամ
30.01.2023
Դիտվել է 885 անգամ
31.01.2023
Դիտվել է 404 անգամ
02.02.2023
Դիտվել է 312 անգամ
03.02.2023
Դիտվել է 240 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster