Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ հուլիսի 4-10-ը 2022 թ

04.07.2022

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը. Խոյ

Ձեզ կարող են ձգել արկածախնդիր սիրային արկածները, կա գլուխը կորցնելու և հիմարություններ անելու վտանգ, հատկապես՝ շաբաթվա սկզբին։ Ստեղծագործական վերելքի ալիքը կպատի ձեզ, ծանրաբեռնված կլինեք նոր գաղափարներով և ծրագրերով, պարզապես մի խեղդվեք այդ բուռն հոսքի մեջ, կարևոր է ձգտել այս ամենը կիրառել իրական կյանքում:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը. Ցուլ

Այս շաբաթը բավականին բուռն և զբաղված է լինելու: Մտածեք գումար վաստակելու ձևը փոխելու մասին: Չորեքշաբթի օրը ձեր բախտը կարող է բերել բիզնեսում, հնարավոր են դրամական մուտքեր: Աշխատանքում ձեր առաջարկները կնկատվեն վերադասի կողմից։ Լավ է, եթե ձեր արձակուրդը շատ մոտ է: Փոփոխական հաջողությունը պահպանելու համար ձեզ հարկավոր կլինի իմաստություն և համբերություն։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը. Երկվորյակ

Փորձեք կյանքին փիլիսոփայորեն վերաբերվել և համբերատար լինել, այդ դեպքում կգտնեք հաջողություն և կիրականանան նույնիսկ այն ծրագրերն ու ցանկությունները, որոնք անիրագործելի էին թվում: Հանգստյան օրերին կարող եք հույս դնել ընկերների հետ հանդիպումների, բացօթյա ակտիվ հանգստի, վառ տպավորությունների և քնքույշ ժամադրության վրա:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը. Խեցգետին

Հին նախագծերը կարող են իրականություն դառնալ։ Աշխատանքային իրադարձությունները բավականին անկանխատեսելի կլինեն, բայց ընդհանուր առմամբ՝ ձեր օգտին։ Նախաձեռնություն և ակտիվություն դրսևորեք, գործընկերները կկարողանան ձեզ աջակցել, բայց ստիպված կլինեք մասնակցել նաև այլոց խնդիրների լուծմանը։ Շաբաթ օրը պետք է գնալ քաղաքից դուրս՝ ամառանոց կամ բնության գիրկը։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը. Առյուծ

Կապույտ թռչնի հետևից մրցավազքը վերջապես կհաջողությամբ կպսակվի, ինչը թույլ կտա հավատալ ձեր ուժերին։ Աշխատանքում ձեր բարեխիղճ գործունեությունը կսկսի հրաշալի պտուղներ տալ, ժամանակն է, որ ստանաք ձեր վարձատրությունը։ Ձեր հեղինակությունը բարձր մակարդակի վրա կլինի, մյուսները ձեզ կլսեն և խորհուրդ կխնդրեն։ Բայց տանը ձեզ կարող են թերագնահատել, չեն բացառվում ընտանեկան կոնֆլիկտները։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը. Կույս

Բավականին բարդ շաբաթ է, անհրաժեշտ կլինի իրատեսորեն հաշվարկել ձեր ուժերն ու հնարավորությունները։ Նպատակներին հասնելու համար ձեզանից ավելի շատ ջանք ու նորարարական մոտեցումներ կպահանջվեն։ Չորեքշաբթի օրն աշխատավայրում կոնֆլիկտների մեծ ռիսկ կա։ Հինգշաբթի, անհրաժեշտության դեպքում, կարող եք հույս դնել ընկերների օգնության վրա։ Ուրբաթ օրը կարող եք վայելել անսպասելի հանդիպումը ձեր անցյալից մեկի հետ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը. Կշեռք

Այս շաբաթը ձեզ համար խոստանում է լինել հաջողակ և շահավետ։ Դուք կարող եք ակնկալել նվերներ և պարգևատրումներ: Աշխատավայրում հեշտությամբ կարող եք ընդհանուր լեզու գտնել վերադասի, գործընկերների, հաճախորդների հետ։ Հանգստյան օրերին հանգստանալու լավագույն միջոցը կլինեն քայլելը, ճանապարհորդելը և ընկերների հետ հանդիպումը:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը. Կարիճ

Այս շաբաթ ակտիվ եղեք, ձեզ անհրաժեշտ կլինի ակնթարթային արձագանքելու և արագ որոշում կայացնելու ունակություն։ Արդյունքում՝ դուք հաջողության կհասնեք, շահույթ կստանաք և կբարձրանաք կարիերայի սանդուղքով: Կկարողանաք գլուխ հանել հին կուտակված խնդիրներից, որոնք երկար ժամանակ անհանգստացնում են ձեզ։ Այժմ ինքներդ կգտնեք լավագույն ելքը: Հանգստյան օրերը լավ կլինի անցկացնեք բնության գրկում՝ հաճելի ընկերակցությամբ:

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը. Աղեղնավոր

Վերջապես էներգիա կզգաք նոր գործերի համար, ինչը թույլ կտա մասնակցել տարբեր նախագծերի և լուծել բավականին անսովոր հարցեր, որոնց մասին չէիք էլ կարող մտածել։ Գաղափարների առատությունը կօգնի ձեզ դրսևորվել որպես առաջնորդ՝ միևնույն ժամանակ բացահայտելով ձեր կազմակերպչական հմտությունները: Շաբաթը հագեցած կլինի շփումներով, ճամփորդություններով, հանդիպումներով ու նոր կապերով։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10 -ը. Այծեղջյուր

Աշխատեք այս շաբաթ ժամանակ հատկացնել, որպեսզի կարողանաք ոչ միայն արդյունավետ աշխատել, այլև լավ հանգստանալ։ Ի վերջո, ամառն այնքան արագ է անցնում, գնահատեք դրա յուրաքանչյուր օրը: Չորեքշաբթի բոլոր գործնական հարցերը պետք է արագ լուծել՝ խուսափելով ավելորդ կասկածներից ու մտորումներից։ Ուրբաթը կարող է սովորական աշխատանքային օր լինել։ Բայց հանգիստ ու արդյունավետ վիճակը թույլ կտա ավարտին հասցնել սկսած գործերից շատերը։ Կիրակի աշխատեք խուսափել հակասություններից ու վեճերից։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը. Ջրհոս

Երկուշաբթին բարդ օր է լինելու, այնպես որ խուսափեք կոնֆլիկտներից ու գերլարումից։ Բայց դուք կկարողանաք վրեժխնդիր լինել հաջորդ օրերին, երբ բոլոր սահմանափակումներն ու խոչընդոտները անզոր կլինեն ձեր էներգիայի ճնշման առաջ։ Այժմ չպետք է վախենաք փոփոխություններից, թեև ստիպված կլինեք ապավինել միայն ձեր ուժերին։ Անշարժ գույքի հետ կապված հարցերում հնարավոր են լավ նորություններ ու առաջարկներ։

Շաբաթվա աստղագուշակ՝ հուլիսի 4-10-ը․ Ձկներ

Բռնեք հաջողության պահը և փորձեք պահել այն․ աշխատեք հաջողության համար, ձեր կարիերայում այժմ շատ կարևոր շրջան է եկել: Իսկ ահա անձնական կյանքում կարող են թյուրիմացությաններ լինել։ Միգուցե ձեր կողքին այն մարդը չէ, ով պետք է: Աստղերը հուշում են, որ ավելի լավ կլինի բաժանվեք: Միգուցե նոր սիրավե՞պ սկսեք: Փորձեք զսպել ձեր զգացմունքները, վեճերն ու տեսակետների տարբերությունները մի բերեք կոնֆլիկտային իրավիճակի։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 1476 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 2-ը 2022 թ

26.09.2022
Վերահսկողությունը կորցնելու զգացումը կարող է առաջացնել տրամադրության փոփոխություններ և կասկածներ առաջանել շրջապատի նկատմամբ: Դա կուղեկցվի դժգոհությամբ և, նույնիսկ, ագրեսիայի պոռթկումներով, ինչը  բավականին դժվար է կլինի զսպել։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 19-25-ը 2022 թ

19.09.2022
Այն, ինչ վերջին շրջանում անհանգստացնում էր, աստիճանաբար կսկսի պարզվել: Մի ծուլացեք, հիմա աշխատելու ժամանակն է։

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 12-18-ը 2022 թ

12.09.2022
Կարևոր ու ճակատագրական իրադարձությունների, վճռական ընտրության, սխալների ուղղման ու ինքնաիրացման, լավագույն կողմից ինքդ քեզ դրսևորելու ժամանակաշրջան է։ 

Շաբաթվա աստղագուշակ․ սեպտեմբերի 5-11-ը 2022 թ

05.09.2022
Ավելի լավ է խուսափեք ծնողների և վերադասի հետ վեճերից: Ձեզ դժվար թե հասկանան, և առավել եւս նրանք չեն ընդունի ձեր դիրքորոշումը։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը 2022 թ

29.08.2022
Առաջիկա շաբաթը, որը կնշանավորվի շոգ ամառվա ավարտով և աշնան գալուստով, խոստանում է լինել հանգիստ ու բարենպաստ։

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 22-28-ը 2022

22.08.2022
Ընդհանուր առմամբ, սա բարենպաստ ժամանակ է, երբ պետք է հանգստանալ և զվարճանալ։ Այնուամենայնիվ, շաբաթվա երկրորդ կեսին ձեր առաջնահերթությունները կարող են տեղափոխվել դեպի աշխատանքը և առողջությունը:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
30-09-2022 11:32
Սննդաբանները բացահայտել են, թե ինչ օգուտներ կարող է բերել օրգանիզմին սովորական մաստակը․ այն կարող է օգնել հավասարակշռել ալկալիների և թթուների գործողությունը, ինչպես նաև լավ ազդեցություն է ունենում բերանի խոռոչի միջավայրի վրա ու բարելավում մարսողական գործընթացը:
30-09-2022 11:15
Յուրաքանչյուր հինգերորդ երեխան Մեծ Բրիտանիայի տարրական դպրոցներում ուսումն սկսելով առողջ քաշով՝ այն ավարտում է ավելորդ քաշով կամ ճարպակալմամբ։ Ընդորում՝ տղաներն աղջիկներից ավելի հաճախ են ավելորդ կիլոգրամներ հավաքում, վկայում են տվյալները։
30-09-2022 10:45
«ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստի միջազգային փառատոնն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 1-8-ը: Հոբելյանական 20-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը կրում է «Հաջորդ 20 տարիները կլինեն ավելի լավը» խորագիրը: Այս տարի փառատոնը Հայաստանում կհյուրընկալի 10 երկրի ավելի քան 250 մասնակիցների և հյուրերի, այդ թվում՝ Ռումինիայից, Ռուսաստանից, Կիպրոսից, Գերմանիայից, Իսրայելից, Էստոնիայից, Իրանից և այլ երկրներից:
30-09-2022 02:40
Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը, ամուսնալուծվում է իր երկրորդ ամուսնուց՝ Դեն Ջևիտից, հարսանիքից երկու տարի չանցած։ Ջուիթը որպես ուսուցչուհի է աշխատել այն դպրոցում, որտեղ սովորել են Բեզոսի և Սքոթի երեխաները։
30-09-2022 01:37
Դերասանուհի Մարիա Շումակովան, ով հայտնի է «Քաղցր կյանք» հեռուստասերիալով, ամուսնացել է։ 33-ամյա դերասանուհու ընտրյալը Comedy Club Production-ի աշխատակից Սլավա Գուսևն է։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2022 թ

01.10.2022
Համբերություն և մի փոքր ջանք։ Այս կարգախոսով կանցնի 2022 թվականի հոկտեմբերը։ Ճիշտ է, հիմա հաստատ չարժե չափից շատ բարձրացնել նշաձողը։

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.09.2022
Դիտվել է 1208 անգամ
28.09.2022
Դիտվել է 288 անգամ
30.09.2022
Դիտվել է 277 անգամ
01.10.2022
Դիտվել է 263 անգամ
27.09.2022
Դիտվել է 239 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster