Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ օգոստոսի 9-15-ը 2021 թ․

09.08.2021

Օգոստոսի 9-15-ն աճող լուսին է: Սա լավ ժամանակ է վեհ ու բարոյական գաղափարների հետ կապված նախագծերի իրականացման համար: Այս շաբաթ բարենպաստ է հոգևոր ինքնակատարելագործման համար: Ժամանակաշրջանը լավ հնարավորություններ կբերի նրանց, ովքեր զբաղվում են հետազոտական, առաջադեմ գործունեությամբ: Սա ճիշտ ժամանակն է նորարարական գաղափարներ իրականացնելու համար: Շաբաթվա վերջում դուք պետք է զգույշ լինեք անձնական անվտանգության հարցում:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Խոյ

Նոր աշխատանք փնտրելու կատարկալ ժամանակաշրջան է, եթե հինից գոհ չեք: Կարող եք նաև աշխատավարձի բարձրացում խնդրել: Ստացվող առաջարկներին պետք է զգուշությամբ վերաբերվել: Իսկ նոր ծանոթներին ստուգեք մանրակրկիտ, որպեսզի չսխալվեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Ցուլ

Ավելի լավ է մի կողմ դնել բարդույթները՝ ձեր տաղանդները ուրիշներին ցուցադրելու համար. չեք փոշմանի: Գայթակղություն կունենաք գնելու այն, ինչ ձեզ բացարձակապես պետք չէ: Փորձեք հաղթահարել այդ ցանկությունը: Օգոստոսի 11-ին՝ չորեքշաբթի, նպատակահարմար է միայնակ լինել և հանգստանալ բոլոր գործերից:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Երկվորյակ

Այս շաբաթ անհանգստանալու շատ բան կունենաք: Կարևորը՝ չմտածված գործելը բացառելն է, և սխալներ թույլ չեք տա: Ցանկալի է, որ ձեր կողքին լինեն համախոհներ: Հոգ տարեք ձեր առողջության մասին, մի խուսափեք բուժումից, եթե դրա կարիքը ունեք:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Խեցգետին

Բոլոր կարևոր աշխատանքային առաջադրանքներն ավարտեք մինչև հանգստյան օրերը: Մի փորձեք փախչել ձեր զգացմունքներից. ավելի լավ է ընդունել դրանք: Ամուսնացածները կարող է դժվարություններ ունենալ հարաբերությունների մեջ: Պարզապես պետք է անցկացնել այս շրջանը:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Առյուծ

Ցանկացած անհաջողության դեպքում, որը կարող է պատահել ձեզ հետ հիմա, կարևոր է ոչ թե խուճապի մատնվել, այլ գտնել դրանց պատճառը: Այդ ժամանակ կկարողանաք խուսափել խնդիրներից: Դուք կարող եք փորձեր կատարել արտաքին տեսքի հետ՝ այցելք գեղեցկության սրահ: Ուրախացրեք ինքներդ ձեզ այն փոփոխություններով, որոնք նախկինում չէիք համարձակվի անել:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Կույս

Ձեզ սպասվում է հանգիստ և ուրախ շրջան: Երեխաները լավ նորություններ կբերեն, ինչը ձեզ հպարտանալու առիթ կտա: Ավագ սերունդն ուշադրություն կպահանջի, ստիպված կլինեք հաշտվել դրա հետ: Հիմա ավելի լավ է պարք չտալ նույնիսկ մտերիմ մարդկանց՝ հարաբերությունները փչացնելու վտանգ կա:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Կշեռք

Ձեզ անհրաժեշտ է ընտանեկան արձակուրդ: Այն պլանավորեք օգոստոսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում: Առայժմ ավելի լավ է աշխատանքը հետին պլան մղել՝ չնայած բոլոր հավակնություններին: Մտերիմ ընկերների հետ հարաբերությունները կարող են բարդ լինել: Ժամանակ տվեք նրանց. թյուրիմացությունները կհարթվեն:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Կարիճ

Փորձեք խուսափել ձեզ դուր չեկած մարդկանց հետ շփվելուց: Այժմ կարևոր է էներգիա կուտակել և ոչ թե այն մանրուքների վրա վատնել: Այս օրերին ցանկացած արկածախնդրություն ձեզ համար չէ: Հեռու մնացեք ամեն նորից: Ավելի լավ է տան ընդհանուր մաքրում կատարել՝ ավելորդ իրերը դուրս շպրտելով:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Աղեղնավոր

Դուք պատրաստ չեք լինի այն լարված ժամանակաշրջանին, որը ճակատագիրը նախատեսել է ձեզ համար: Այն առանց խնդիրների հաղթահարելու համար որոշումները կայացրեք հանգիստ: Շաբաթ և կիրակի փորձեք անգստանալ: Նախընտրելի է, որ այն լինի պասիվ, քան ակտիվ:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Այծեղջյուր

Մի վախեցեք հիմա շատ գումար ծախսել ինքներդ ձեզ վրա. այս շրջանը նախատեսված է դրա համար: Գնեք նվերներ ձեզ համար, անակնկալներ մատուցեք ձեր սիրելիներին: Օգոստոսի 9-ին կամ 10-ին զանգահարեք այն անձին, ում հետ որոշ ժամանակ առաջ դադարել եք շփվել: Նա ձեզանից ազդանշան է սպասում:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը. Ջրհոս

Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի։ Տանը դուք գլուխ կհանեք առօրյա բոլոր հարցերից, իսկ աշխատանքում կփայլեք ձեր գիտելիքներով: Միայն թե գործընկերների հետ կարող է թյուրիմացություններ առաջանալ՝ ոչ թե ձեր մեղքով, այլ ձեր նկատմամբ նախանձից: Զգույշ եղեք ճանապարհներին:

Շաբաթվա աստղագուշակ՝ օգոստոսի 9-15-ը․ Ձկներ

Այս շաբաթը բարենպաստ է փաստաթղթերի ստորագրման և լուրջ որոշումներ կայացնելու համար: Ժամանակաշրջանը բարենպաստ է նաև շփումների համար. նոր ծանոթություններ հաստատեք և թարմացրեք հները. դա ձեր օգտին է: Այլ մարդկանց թուլություններին հանդուրժող եղեք:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 2569 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 22-28-ը 2021 թ

22.11.2021
Ուշադիր եղեք ձեր սեփական բարեկեցության նկատմամբ, ականջ դրեք ձեր մարմնի ազդակներին: Կարևոր է բաց չթողնել ահազանգերը: Խորհուրդ է տրվում նաև ընթացիկ հետազոտություն անցնել՝ դա ավելորդ չի լինի

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 15-21-ը 2021 թ

15.11.2021
Այժմ հիանալի ժամանակ է ցանկացած տեսակի նախաձեռնության, հատկապես՝ ստեղծագործական աշխատանքի և եկամտի նոր աղբյուրներ փնտրելու համար:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 8-14-ը 2021 թ

08.11.2021
Ձգվեք, սահմանեք բարձր չափանիշներ, աշխատեք առանց հանգստի և փորձեք գրկել անսահմանությունը: Այս շաբաթվա ընթացքում դուք կարող եք առաջընթաց արձանագրել գրեթե ցանկացած ոլորտում

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 1-7-ը 2021 թ

01.11.2021
Որքանո՞վ եք դուք փոփոխություններ ցանկանում: Եթե դրանք ձեզ անհրաժեշտ են, ազատորեն շարունակեք ձեր ճանապարհը, եթե ցանկանում եք խուսափել դրանցից, պետք է զերծ մնաք չմտածված գործողություններ կատարելուց:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 25-31-ը 2021 թ

25.10.2021
Այս ընթացքում պետք է ավելի ուշադիր լինել փողի ու փաստաթղթերի նկատմամբ։ Վերստուգեք ամեն ինչ, վերլուծեք, խորհուրդ հարցրեք բանիմաց մարդկանցից։ Երկրորդ կեսի հետ հարաբերություններում ավելի շատ հարցեր կլինեն, քան պատասխաններ:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 18-24-ը 2021 թ

18.10.2021
Կհաղթահարեք կուտակված խնդիրները, բայց աշխատեք սխալներ թույլ չտալ: Մի՛ ընդունեք որոշումներ ոգևորված պահին: Այս օրերին կառուցողական քննադատությունը կարող է օգտակար լինել:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-12-2021 11:22
Իտալացի հայտնի դերասանուհի 56-ամյա Մոնիկա Բելուչին Թուրինի կինոփառատոնում ստացել է Stella della Mole մրցանակը: Վերջինս ամեն տարի շնորհվում է այն արվեստագետներին, որոնք իրենց ներդրումն ունեն կինոյում օրիգինալ, համընդհանուր և հավերժական մշակույթի մեջ:
02-12-2021 11:01
Մասնագետների խոսքով՝ երկարատեւ դաշտանի ընթացքը թեթեւացնելուն կօգնի ճիշտ ռեժիմը, լիարժեք քունն ու հանգիստը, ինչպես նաեւ կյանքից սթրեսի ու ծանր ֆիզիկական ակտիվության վերացումը։ Որոշ դեպքերում մասնագետները թույլ են տալիս արյան մակարդման դեղեր ընդունել, սակայն նշվում է, որ դա պետք է տեղի ունենա բժշկի հսկողության ներքո։
02-12-2021 10:49
Կալիումով հարուստ մթերքները, ինչպիսիք են կարտոֆիլը, բանանը, լոլիկը, սալորաչիրը, սեխը եւ սոյայի հատիկները, կարող են օգնել պահել արյան առողջ ճնշումը, պնդում են դիետոլոգ-սննդաբանները։ Արյան բարձր ճնշումը ինսուլտի ռիսկի գլխավոր գործոն է համարվում:
02-12-2021 08:13
Սեպտեմբերին TikTok-ի լսարանը գերազանցել է 1 միլիարդ օգտատերերի թիվը։ Հետազոտողները կասկածներ ունեն, որ կայքը կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա: Նրանք կարծում են, որ այժմ անհրաժեշտ է ուսումնասիրել TikTok-ը՝ հաշվի առնելով այն խնդիրները, որոնք հայտնաբերվել են օգտատերերի շրջանում այլ հարթակներ օգտագործելիս: Նաև ուշադրություն է հրավիրվում ապատեղեկատվության և դավադրության տեսությունների տարածման վրա։
02-12-2021 05:17
«Բարսայի» կանանց թիմի ֆուտբոլիստ Ալեքսիա Պուտելասը դարձել է 2021 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2021 թ

02.12.2021
Դեկտեմբերին ստիպված կլինեք հաղթահարել հին պարտքերը՝ բարոյական և ֆինանսական։ Ավելի լավ է հասցնել դա անել մինչև նոր տարի, որպեսզի հաջորդ տարի կյանքը սկսի զրոյից՝ առանց պարտքային պարտավորությունների։

LADYNEWS TV
Սոֆի Մխեյանն ու Նիկ Էգիբյանը հանդես են եկել համատեղ երգով: Նրանք երկրպագուների դատին են հանձնել «Բոց ու հրդեհ» ստեղծագործությունը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.11.2021
Դիտվել է 9720 անգամ
30.11.2021
Դիտվել է 7961 անգամ
29.11.2021
Դիտվել է 7474 անգամ
02.12.2021
Դիտվել է 960 անգամ
30.11.2021
Դիտվել է 254 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster