Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ․

01.11.2020

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ․ Խոյ

Նոյեմբերի առաջին տասնամյակը Խոյերի համար կանցնի ոչ այնքան հաջող: Կենդանակերպի առաջնեկը վտանգված է սեզոնային հիվանդություն ձեռք բերելու: Նոյեմբերի սկիզբը, դատելով աստղագուշակից, մրսածություն կբերի Խոյերին: Այնուամենայնիվ, ամսի 10-ից սկսած նրանց գործերը կսկսեն բարելավվել: Սրա պատճառը Վեներայի և Մարսի հակադրությունն է: Վերջինս եղել և մնում է Խոյին կառավարող մոլորակը: Նոյեմբերին աստղագիտական իրադարձությունների որոշակի փուլում նա կկատարի իր գլխավոր դերերից մեկը:
Աստղագուշակը ցույց է տալիս, որ նոյեմբերին Խոյերն իրենց կդրսևորեն որպես կրքոտ անձնավորություններ: Աստղերը կանխատեսում են նրանց հաջողությունը հակառակ սեռի շրջանում:

Այնուամենայնիվ, բացի վերելքներից Խոյերին սպասվում են նաև վայրէջքներ: 2020-ի նոյեմբերին, ավելի հաճախ, քան երբևէ, նրանք իրենց կդրսեւորեն սիրային ոլորտում: Հիմնական խնդիրը կլինի Խոյերի խոցելիության աստիճանի բարձրացումը: Այդուհանդերձ, Աստղագուշակը հուշում է, որ ամսվա երկրորդ կեսը Խոյերի համար շատ ավելի լավը կլինի:

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 11, 16, 25, 29
Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 13, 19, 26, 30։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ. Ցուլ

Ցուլերի համար նոյեմբերը կլինի բարենպաստ ժամանակաշրջան: Ամեն ինչ կսկսվի նոյեմբերի 10-ից, երբ Վեներան հակադիր կլինի Մարսին: Մոլորակների այս դիրքը հասարակության մեջ կբարձրացնի կրքերի ուժգնությունը: Այնուամենայնիվ, Ցուլերի մոտ դրանք կարտահայտվեն ծայրաստիճան պայծառ հույզերով: Վիճելիս ամաններ ջարդելու փոխարեն՝ կլինի կրքոտ ներդաշնակություն:

Դատելով Աստղագուշակից՝ Ցուլերն այս ամիս կարող են հույսը դնել մոլորակների դասավորվածության վրա, քանի որ նոյեմբերի երկրորդ կեսը նրանց համար կանցնի լավագույն կերպով:

Ընդդիմադիր Վեներայից և Մարսից հետո տեղի կունենա Յուպիտերի և Պլուտոնի միացումը՝ երկու բոլորովին տարբեր երկնային մարմիններ: Հին հույները Յուպիտերին պաշտում էին որպես լույսի Աստծո, իսկ Պլուտոնին վերապահված էր անդրաշխարհի տիրակալի դերը: Երկու այդքան տարբեր էներգիաների համադրությունը հասարակության մեջ կարևոր փոփոխությունների կհանգեցնի: Աստղագուշակը կանխատեսում է, որ ամենից հաճախ դրանք հաճելի դրսևորումներ կլինեն՝ իրավիճակի հետագա թեթեւացումով:

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 8, 13, 19, 25
Անբարենպաստ օրերը՝ 3, 7, 12, 15, 17, 24։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ. Երկվորյակ

Երկվորյակների համար նոյեմբերը երկիմաստ կլինի: Սրա պատճառը մոլորակների դիրքն է: Նոյեմբերի 10-ին Վեներան կլինի Մարսին ընդդեմ: Դա կհանգեցնի հասարակության մեջ հուզականության բարձրացմանը: Հրե նշանները մտահոգվելու բան չունեն, իսկ, ահա, Երկվորյակներին, այս իրավիճակը հունից կհանի: Ամեն ինչում խոհեմության և ճշգրտության սովոր՝ նրանք, ինչպես ցույց է տալիս Աստղագուշակը, դժվար կտանեն Վեներայի և Մարսի հակադրությունը: Երկվորյակները շատերի կարիքը կունենան, նրանց լուրջ պահանջներ կներկայացվեն: Միշտ չէ, որ Կենդանակերպի ներկայացուցիչները կկարողանան բավարարել ներկայացվող չափանիշներին:

Ըստ Աստղագուշակի՝ Երկվորյակների համար ամսվա երկրորդ կեսը կլինի ավելի արդյունավետ: Այդ ժամանակահատվածում նրանք հնարավորություն կստանան հասարակությանն ի ցույց դնել իրենց տաղանդները: Ձեզ սպասում են նոր հետաքրքիր ծանոթություններ, աշխատանքի գայթակղիչ առաջարկներ և ճիշտ ժամանակին տեղում գտնվելու հնարավորություն:

Բարենպաստ օրերը՝ 1, 2, 10, 20, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 4, 7, 14, 19, 22, 30։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ. Խեցգետին

Գործողությունների ազատություն զգացող Խեցգետինների համար ամսվա առաջին կեսին ավելի դժվար կլինի համակերպվել Պլուտոնի հետ Յուպիտերի միացմանը: Երկնային մարմինների դիրքը Խեցգետիններին կստիպի առայժմ դանդաղեցնել գործողությունները:

Աստղագուշակը խորհուրդ է տալիս հանգիստ ձեռնամուխ լինել նոր գործունեության: Բացի այդ, նոյեմբերի երկրորդ կեսը Խեցգետինների կյանքը կմտնի երկար սպասված հունի մեջ, որից նրանք այնքան դժկամորեն բաժանվել էին Վեներայի և Մարսի հակադրության շրջանում:

Աստղագուշակը կանխատեսում է, որ Խեցգետինները պետք է փիլիսոփայորեն վերաբերվեն փոփոխություններին: Հակառակ դեպքում նյարդային լարվածությունից հնարավոր չի լինի խուսափել:

Բարենպաստ օրերը՝ 1, 5, 10, 17, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 4, 7, 14, 19, 22, 30։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ. Առյուծ

Աստղագուշակը ցույց է տալիս, որ նոյեմբերին Առյուծների կյանքի որոշ բնագավառներում հնարավորությունները կասկածի տակ կլինեն: Այս ժամանակահատվածում մտերիմ մարդիկ կհիշեն իրենց հին վիրավորանքների մասին, անցյալից որոշ մարդիկ կվերադառնան նրանց կյանք: Աստղերն ասում են, որ նոյեմբերին Առյուծների հիմնական խնդիրը ուրիշների դրդապատճառները հասկանալն է: Եթե հինգերորդ նշանին հաջողվի լինել ավելի զգայուն ու ըմբռնող, ապա հաջորդ ամիսները նրա համար կլցվեն նոր իմաստներով:

Բարենպաստ օրերը՝ 1, 4, 10, 15, 22, 29
Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 11, 17, 25, 30։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ. Կույս

Նոյեմբերին Կույսերը պետք է պատրաստվեն իրենց կյանքի փոփոխություններին: Դրանք կլինեն և՛ գլոբալ, և՛ նշանակալի: Ամեն ինչ հանգում է նրան, որ ինքներդ եք ուզում ազատվել առօրյա սարդոստայնից, բայց հարկ է հիշել, որ ամեն ինչ կախված է միայն ձեզանից:

Բարենպաստ օրերը՝ 1, 7, 14, 19, 25, 29
Անբարենպաստ օրերը՝ 3, 6, 12, 17, 22, 28։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ. Կշեռք

Նոյեմբերը Կշեռքներին մեծ հնարավորություն է տալիս բարելավել իրենց կյանքը և լուծել բազմաթիվ հակասություններ: Այնուամենայնիվ, ինչպես շատ այլ նշաններ, Կշեռքները նոյեմբերին չեն կարող հույս դնել ճակատագրի մատուցած նվերների վրա: Ամեն ինչ կստացվի քրտնաջան աշխատանքի միջոցով: Նոյեմբերին Կշեռքների հիմնական նպատակը կայունության ու բարեկեցության հասնելն է:

Բարենպաստ օրերը՝ 1, 7, 13, 19, 22, 31
Անբարենպաստ օրերը՝ 2, 8, 16, 21, 24, 29։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ. Կարիճ

Կարիճներն արտասահմանյան ուղևորության առաջարկ ստանալու մեծ հնարավորություն ունեն, որը կհիշեն ամբողջ կյանքի ընթացքում: Ամսվա վերջին սպասեք հյուրերի՝ լավ նորություններով և հույզերով:

Բարենպաստ օրերը՝ 2, 8, 11, 16, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 1, 4, 9, 15, 27, 30։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ. Աղեղնավոր

Նոյեմբերին Աղեղնավորներին շատ փոփոխություններ են սպասվում: Դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ ոչ ամեն ինչ է դեպի լավն ընթանում, և ամենը չէ, ինչը դուք պլանավորել եք, ընթանալու է ըստ ծրագրի: Կարևոր է ոչ թե ընկճվել, այլ շարունակել գործել․ այդ դեպքում ձեզ հաջողություն է սպասում: Տրամադրությունը բարձրացնելու համար աստղերին խորհուրդ են տալիս խորասուզվել անձնական կյանքի մեջ կամ փոխել սեփական իմիջը:

Բարենպաստ օրերը՝ 1, 3, 10, 16, 22, 29
Անբարենպաստ օրերը՝ 2, 6, 8, 14, 21, 27։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ. Այծեղջյուր

Նոյեմբերին Այծեղջյուրների մոտ ամեն ինչ կզարգանա հանգիստ ու առանց ցնցումների: Նշանի ներկայացուցիչները տեսնում են իրենց նպատակը եւ համառորեն գնում են դեպի այն: Նրանք երկնքից աստղեր չեն իջոցնում և հասկանում են, որ հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրել:

Բարենպաստ օրերը՝ 1, 4, 10, 14, 24, 28
Անբարենպաստ օրերը՝ 2, 3, 9, 13, 22, 27։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ. Ջրհոս

Ջրհոսների համար նոյեմբերը խոստանում է բավականին բուռն լինել: Նրանց մեծ մասը գլուխով կընկղմեվեն արտադրական խնդիրների լուծման մեջ: Նոյեմբերն այն ժամանակն է, երբ Ջհոսների գործարար ակտիվությունը կլինի լավագույնը: Բայց անձնական կյանքին գրեթե ժամանակ չի մնա: Այնուամենայնիվ, չարժե դրանից հուսահատվել:

Բարենպաստ օրերը՝ 1, 6, 11, 17, 24, 29
Անբարենպաստ օրերը՝ 2, 7, 9, 14, 19, 22։

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2020 թ․ Ձկներ

Աշնան վերջին ամիսը կանդրադառնա Ձկների հուզական վիճակի վրա: Նշանի ներկայացուցիչները կընկնեն մտածմունքների մեջ՝ իրենց տեղը փնտրելով այս կյանքում: Այնուամենայնիվ, դա երկար չի տևի, քանի որ Ձկները գիտեն, թե ինչ են ուզում և ինչպես դեպի լավը փոխել իրենք իրենց ու շրջապատող ամեն ինչ:

Բարենպաստ օրերը՝ 1, 4, 10, 14, 21, 26
Անբարենպաստ օրերը՝ 2, 8, 11, 17, 26, 30։

Ամենօրյա աստղագուշակին կարող եք ծանոթանալ LADYNEWS.am կայքում՝ այստեղ։

Դիտվել է 6532 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2022 թ

01.07.2022
Ոչ վաղ անցյալում սկսված նախաձեռնություններն աստիճանաբար թափ կհավաքեն, և նոր մարդիկ ձեր կյանքին այլ ձև ու վառ գույներ կհաղորդեն: Ցորենը հարդից բաժանելը 2022 թվականի հուլիսի հիմնական մարտահրավերն է:

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2022 թ

01.06.2022
Ընդհանուր առմամբ, հունիս ամիսը, թեև բոլոր նշաններից պահանջում է վերահսկել իրենց և չտրվել սադրանքներին, հեշտ և ուրախ ժամանակ է լինելու, ինչպես և պետք է լինի ամառվա սկիզբը՝ արձակուրդների, նոր ծանոթությունների, վառ գույների և ուրախ իրադարձությունների շրջան։

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2022 թ

02.05.2022
Այս վիճակը կարող է շտկվել, եթե սովորեք արագ հավաքել ձեր ուշադրությունը:

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2022 թ

01.04.2022
Գարնան երկրորդ ամսին կենդանակերպի նշենների շատ ներկայացուցիչների ուշադրությունը կկենտրոնանա անձնական կյանքի ու կարիերայի հարցերի վրա։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2022 թ

01.03.2022
Գտե՛ք ձեր ճանապարհը։ Տարբեր առաջարկների և գայթակղությունների ներկապնակում, որոնցով մարտը առատաձեռն կլինի, դուք պետք է մնաք ձեր սեփական ուղու վրա և չտրվեք պատահական իրավիճակներին և տրամադրություններին:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
12-08-2022 09:35
«Բարսելոնայի» խաղացող Ժերար Պիկեն արդեն գտել է նոր սեր Շակիրայից բաժանվելուց հետո (նրանք բաժանվեցին այս տարվա հունիսին՝ գրեթե 11 տարվա ամուսնությունից հետո): Ըստ The Sun-ի՝ 35-ամյա Պիկեն հանդիպում է 23-ամյա ուսանողուհի Կլարա Չիա Մարտիի հետ, ով աշխատում է իր Kosmos միջոցառումների գործակալությունում։
12-08-2022 09:32
Ռուսաստանի ամենապահանջված դերասաններից մեկը՝ Պավել Պրիլուչնին գաղտնի ամուսնացել է 26-ամյա հայազգի դերասանուհի Զեփյուռ Բրուտյանի հետ: «Պավելը Զեփյուռին իր ազգանունն է տվել, իսկ օգոստոսին Հայաստանում հարսանիք են անելու», – Комсомольская Правда-ին ասել են Պրիլուչնիի գործընկերները։
12-08-2022 09:28
Կենդանակերպի 3 նշաններ, ովքեր օգոստոսի երկրորդ կեսին կհանդիպեն իրենց երկրորդ կեսին. Կարիճներ, Աղեղնավորներ, Ջրհոս։
12-08-2022 09:23
Ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի անդամ Արփինե Դալալյանը հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին։ Պատանիների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, երիտասարդների Եվրոպայի կրկնակի չեմպիոնը, պատանիների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը և երիտասարդների Եվրոպայի, աշխարհի առաջնությունների մեդալակրը կարիերան ավարտում է լուրջ վնասվածքի պատճառով։
12-08-2022 09:17
Վիրջինիա նահանգի Պորտսմութ քաղաքի փողոցներից մեկը կվերանվանվի ի պատիվ քաղաքաբնակ երգչուհի Միսի Էլիոթի։ 2022 թվականի օգոստոսի 9-ին քաղաքային խորհուրդը միաձայն քվեարկել է նոր անվանման՝ Mission Elliott Boulevard օգտին։ Երգչուհին սոցցանցերում շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին եւ գրել, որ շոյված է նման վերաբերմունքի ու պատվի համար։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2022 թ

01.08.2022
2022 թվականի օգոստոսը հակասական և բարդ շրջան է կենդանակերպի շատ նշանների համար:

LADYNEWS TV
Արևելահայերեն ու արեւմտահայերեն երգերի գեղեցիկ կատարումներով երաժշտասերներին ծանոթ ստամբուլահայ երգչուհի Սիպիլը և երկար տարիներ Սև ծովի արևելյան շրջանների երաժշտությունն ուսումնասիրող համշենցի երգչուհի Այշենուր Քոլիվարը ներկայացել են «Լուսի հատիկ» երգով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.08.2022
Դիտվել է 8623 անգամ
09.08.2022
Դիտվել է 641 անգամ
11.08.2022
Դիտվել է 396 անգամ
10.08.2022
Դիտվել է 372 անգամ
12.08.2022
Դիտվել է 229 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster