25-ամա բելգիացի մոդել Մարիսա Պապենը վաղուց է հայտնի իր սադրիչ լուսանկարներով։
Նայելով Instagram-ում նրա նկարներին կարծիք է ձևավորվում, որ աղջիկը տանել չի կարողանում հագուստը՝ նրա էջում պարզապես չի կարելի գտնել հագուստով լուսանկար։
Ընդ որում՝ Մարիսան չի սահմանափակվում սովորական ֆոտոստուդիաներով, իր լուսանկարների համար աղջիկն ընտրում է հայտի տեսարժան վայրերը։
Այսպես, Մարիսան արդեն հասցրել է մերկ լուսանկարվել Ֆրեդերիկի եկեղեցում՝ Դանիայում, Իսրայելի սուրբ վայրերում, Եգիպտոսի Կարնակայի տաճարում, ինչի համար, ի դեպ, նրան ձերբակալոցին, ապա բաց թողեցին։
Եվ ահա Մարիսան դարձյալ ցնցել է հանրությանը․ աղջիկը սադրիչ լուսանկարներ է արել Սոֆիայի տաճարում։
Մարիսան լուսանկարվել է սև հիջաբով և բարձրացրել է այն, որպեսզի ցույց տա իր մարմնի ներքևի հատվածները։
Աղջիկը խոստովանում է, որ այդ կերպ փորձում է մարդկանց օգնել ազատվելու «հոգեբանական» բանտարկվածությունից։
02-07-2025 15:10 Դանիայում ուժի մեջ է մտել օրենք, որի համաձայն՝ կանայք, չափահաս դառնալուց հետո (18 տարեկան), պարտավոր են գրանցվել զինվորական ծառայության և կարող են զորակոչվել տղամարդկանց հետ հավասար հիմունքներով, հաղորդում է BBC-ն։
02-07-2025 15:04 Փոփ աստղ Lorde–ը քննադատության ալիքի է արժանացել, երբ Rolling Stone-ին տված անկեղծ հարցազրույցում խոստովանել է, որ դիտել է համացանցում հայտնված Պամելա Անդերսոնի և Թոմի Լիի՝ տնային պայմաններում նկարված սեքս-տեսանյութը, իսկ ավելի ուշ նույնիսկ հղում է կատարել դրան իր նոր երգի տեքստում։ 28-ամյա երգչուհին ասել է, որ պատահաբար հանդիպել է սկանդալային տեսագրությանը հոգեմետ թերապիայի սեանսից հետո։
01-07-2025 11:13 Ժամանակակից սիրավեպերը դառնում են ավելի... ռոբոտացված: Ամերիկյան Wingmate ծառայության վերջերս անցկացված ուսումնասիրության համաձայն՝ երիտասարդների 41%-ն արդեն վստահել է արհեստական բանականությանը առօրյա «կեղտոտ աշխատանքը»՝ բաժանման հաղորդագրություններ գրելը, ներողություններ գրելը և նույնիսկ հարաբերություններում կոնֆլիկտների լուծումը: Նույնիսկ ChatGPT-ն այժմ առաջարկում է առանձին գործիքներ բաժանումների համար. «Բաժանման տեքստային օգնական» գործառույթը օգնում է օգտատիրոջը ընտրել տոնը, նշել հարաբերությունների տևողությունը և «հարցը փակելու» մակարդակը։
01-07-2025 10:54 A$AP Rocky-ն պատահաբար բացահայտել է իր և Ռիհաննայի չծնված երեխայի սեռը։ Դա տեղի է ունեցել անցյալ շաբաթավերջին Բելգիայում կայացած «Սմուրֆիկները» ֆիլմի պրեմիերայի ժամանակ, որտեղ 37-ամյա երգիչուհին հնչյունավորել է Սմուրֆետայի գլխավոր դերը։ 36-ամյա ռեփերը իր սիրելիին ուղեկցել է միջոցառմանը, և Entertainment Tonight-ի լրագրողը նրան հարցրել է. «Նա աղջի՞կ է, որին դուք այդքան սպասում էիք», ինչին A$AP Rocky-ն պատասխանել է. «Այո՛, տղա՛»։ Այնուհետև, հասկանալով, որ բերանբացություն է արել, ռեփերը վերցրել է Սմուրֆետ տիկնիկը և մատնացույց արել այն։ Սակայն սոցիալական ցանցերում եզրակացվել են, որ Ռիհաննան աղջիկ է ունենալու։
01-07-2025 10:53 Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ կարդիոմարզումներն օգտակար են նաև գլխուղեղի համար, հաղորդում է Science World Report-ը: Հետազոտությունը ևս մեկ անգամ հաստատել է, որ տարիքի հետ տեղի են ունենում գլխուղեղի ֆունկցիայի և կարդիոռեսպիրատոր համակարգի փոփոխություններ: Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են շատ ուժեղ կապ անոթի, գլխուղեղի առողջության և կարդիոմարզումների միջև: