Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

12 սխալ, որոնց պատճառով լողափնյա լուսանկարները չեն ստացվում

19.06.2018

Բոլորս ցանկանում ենք հանգստից բերել գեղեցիկ լուսանկարներ, որոնք ամոթ չէ ցույց տալ ընկերներին և տեղադրել սոցկայքերում:

Սակայն, որպես կանոն, անհաջող դիրքի կամ ռակուրսի պատճառով նկարների մեծամասնությունը այդպես էլ մնում է մեր սարքերի հիշողության մեջ: Ներկայացնում ենք 12 սխալ, որոնք մենք թույլ ենք տալիս ամառային լուսանկարներ անելիս և տարբերակներ՝ դրանցից խուսափելու համար:


№ 1. «Երկակի» ոտք

600x580

Սխալ է. Ոտքերը գտնվում են մեկ գծի վրա, ինչը ստեղծում է «լայն» ոտքի էֆեկտ և տգեղացնում գեղեցիկ նկարը:

Ճիշտ է. Մեկ ոտքը մյուսից մի քիչ բարձր: Ոտքերը լավ տարբերակվում են, չեն ձուլվում և նուրբ տեսք են ստանում:

№ 2. Ծնկները ֆոտոխցիկին են նայում

600x580

Սխալ է. Երբ ծնկները նայում են ուղիղ ֆոտոխցիկին, մարմինը և վերջույթները կարճ են երևում:

Ճիշտ է. Դիրքը կիսաթեք, ինչը ընդգծում է կազմվածքը, իսկ ոտքերը տարբերակվում են:

№ 3. Լուսանկար վերևից

600x580

Սխալ է. Վերևից արված լուսնակարը խախտում է դեմքի համամասնությունը: Պարանոցը անհայտանում է, հայացքը դառնում է ծանր:

Ճիշտ է. Նկարվեք աչքերի մակարդակի վրա: Դա կպահպանի համամասնությունը, իսկ պարանոցը կտարբերակվի:

№ 4. Շեշտը ոչ դեմքի վրա

600x580

Սխալ է. Սխալ ռակուրսի պատճառով պարանոցը կարող է անբնական թվալ, իսկ մարմինը անձև:

Ճիշտ է. Նույնպիսի դիրք, սակայն այլ ռակուրսից: Շեշտը դեմքի վրա:

№ 5. Ջրին շատ մոտ

600x580

Սխալ է. Եթե դունչը շատ մոտ լինի ջրին, պարանոցը կորում է և դեմքի համամասնությունը խախտվում:

Ճիշտ է. Դունչի և ջրի միջև պետք է լինի առնվազն 10-15 սմ հեռավորություն: Այդ դեպքում պարանոցը գեղեցիկ կերևա, իսկ ողջ ուշադրությունը դեմքին է լինելու:

№ 6. Ծնկների վրա կանգնած

600x580

Սխալ է. Այդ դիրքի շնորհիվ ոտքերը կարող են «կորել», իսկ մարդը նման կլինի արկղի: Դա երևում է տգեղ և անբնական:

Ճիշտ է. Կիսաթեք դիրքը կստեղծի կորություններ և կընդգծի գեղեցիկ կառուցվածքը:

№ 7. Զինվորի դիրք

600x580

Սխալ է. Զինվորի դիրքը զրկում է մարմինը կորություններից և մարդը դառնում է անկյունային, իսկ ծնկները ընդհանրապես կորում են:

Ճիշտ է. Թեթևակիորեն թեքված դիրքը ընդգծում է մարմնի կորությունները, իսկ ոտքերի ճիշտ դիրքը դրանք դարձնում է ավելի երկար և գեղեցիկ:

№ 8. Ոտնաթաթերը դեպի ֆոտոխցիկ

600x580

Սխալ է. Որքան շատ է ոտնաթաթը նայում ֆոտոխցիկին, այդքան կարճ կերևան ոտքերը:

Ճիշտ է. Կրկին պետք է փոքր-ինչ թեքվել: Այդ դեպքում կհայտնվեն գեղեցիկ, տարբերակվող և կոր գծեր:

№ 9. Միանման նկարներ

600x580

Սխալ է. Նստած դիրքով նկարները ոչ միշտ են հաջող:

Ճիշտ է. Կիսապառկած դիրքը լավ այլընտրանք է: Իսկ թեթևակիորեն խաչված ոտքերը կոճերի մոտ ավելի նրբագեղ են դարձնում:

№ 10. Ծնկները դեպի կուրծք

600x580

Սխալ է. Որքան ծնկները կրծքին մոտ լինեն, այդքան շատ է խախտվում մարդու մարմնի համամասնությունը:

Ճիշտ է. Պառկած դիրքը, երբ մեկ ոտքը առջևում է: Դա հիանալի ընդգծում է մարմնի գեղեցիկ գծերը:

№ 11. Մի հենվեք

600x580

Սխալ է. Երբ գլուխը հենված է ձեռքին, կադրը ավելի ծանր է դառնում, իսկ մարդը հոգնած տեսք է ստանում:

Ճիշտ է. Չարժե ամբողջ մարմնով հենվել: Միացրեք ծնկները և հենվեք թեթևակիորեն ծալված ձեռքին:

№ 12. Հետևեք կեցվածքին

600x580

Սխալ է. Վատ կեցվածքի պատճառով հայտնվում է որովայն և կորում պարանոցը:

Ճիշտ է. Մի կուզիկացեք: Ավելի նրբագեղ դիրք ստանալու համար բավական է ուղղակի ուղիղ պահել մեջքը:

Բոնուս

600x580

Իհարկե, լուսանկարվելու համար գեղեցիկ դիրքեր ստանալու համար շատ կանոններ կան: Սակայն պետք չէ մոռանալ, որ լավ լուսանկարի համար կարևորը ոչ թե կատարյալ դիրքն է կամ ռակուրսը, այլ էմոցիաները: Թեկուզ սխալ, սակայն վառ, անկեղծ և էմոցիոնալ լուսանկարը անպայման դուր կգա շրջապատին և կհայտնվի ձեր հիշողությունների ալբոմում:

Աղբյուր` LADYNEWS.am

 

Դիտվել է 3430 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2020 թ․

01.06.2020
Սահմանեք ձեր առաջնահերթ նպատակները: Ամառվա առաջին ամիսը հագեցած կլինի ամենակարևոր, հաջող և հաճելի իրադարձություններով:

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2020 թ․

01.05.2020
Բախտը կլինի նրանց կողքին, ովքեր առանձնանում են արկածախնդիր մտածողությամբ, լավատեսորեն են տրամադրված և ուրիշի կարծիքով չեն առաջնորդվում։

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2020 թ․

01.04.2020
Ուժերը ծախսեք ընտանիքի հետ հաղորդակցվելու վրա: Ապրիլին դուք ավելի, քան երբևէ զբաղված կլինեք ձեր «ամրոցը» բարեկարգելու հարցով։

Շաբաթվա աստղագուշակ․ մարտի 23-29-ը 2020 թ

23.03.2020
Մտածեք այն մասին, թե ինչ կցանկանայիք փոխել ձեր կյանքում: Ժամանակաշրջանը բարենպաստ է ինքնաբուխ որոշումներ կայացնելու համար:

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2020 թ․

01.03.2020
Անհնարինն իսկապես հնարավոր է: Մարտ ամսին դուք ցույց կցուցաբերեք կազմակերպչական, կարգապահության և արտադրողականության հրաշքներ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
04-07-2020 13:57
Բեռլինում սեքս-աշխատողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ հասարակաց տները բացելու պահանջով, հաղորդում է ВВС-ն:
04-07-2020 13:55
Վաղ ամուսնությունները կարող են հանգեցնել ալկոհոլիզմի, պարզել են ԱՄՆ-ի Վիրջինիայի Համագործակցության Համալսարանի հետազոտողները:
04-07-2020 13:42
Հայուհի Անուշ Թորանյանն ընտրվել է Փարիզի 15-րդ վարչական շրջանի ղեկավար: Թորանյանն ընտրություններում հաղթանակ է տարել թուրք մրցակցուհու նկատմամբ:
04-07-2020 13:27
Իտալիայում կորոնավիրուսի պատճառով ծնելիության լուրջ անկում են ակնկալում: Փորձագետները նշում են, որ բացասական միտումներ են նկատվում աշխատաշուկայում, որոնք մեծ խնդիրներ են ստեղծում իտալացիների համար, ովքեր ցանկանում էին երեխաներ ունենալ։
04-07-2020 13:16
Քրիստինա Ռիչին ընտանեկան բռնության զոհ է դարձել. նման լուրը ցնցել է դերասանուհու երկրպագուներին: Մինչ այս պահը մամուլում ոչ մի անգամ հաղորդագրություններ չեն հայտնվել այն մասին, որ աստղի ամուսինը՝ Ջեյմս Հեերդեգենը ոչ ադեկվատ պահվածք ունի։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2020 թ․

01.07.2020
Պատմեք աշխարհին ձեր մասին: Մոլորակների դիրքը հուլիսին այնպիսին է, որ ամսվա մի գեղեցիկ առավոտ դուք կարթնանաք հայտնիի կարգավիճակում

LADYNEWS TV
Սիրուշոն ներկայացրել իր նոր՝ անգլալեզու Vision երգը
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.07.2020
Դիտվել է 2120 անգամ
29.06.2020
Դիտվել է 1818 անգամ
30.06.2020
Դիտվել է 540 անգամ
02.07.2020
Դիտվել է 426 անգամ
03.07.2020
Դիտվել է 273 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster