Рус. Հայ.
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Երջանիկ հարաբերությունների «թակարդները»

11.05.2021

Իսկական հաջողություն է, երբ ընտանեկան հարաբերություններում ամեն ինչ իդեալական է: Բայց  անգամ երջանիկ ընտանեկան հարաբերություններն էլ ունեն թակարդներ, որոնցից զույգերը պետք է խուսափեն: Ներկայացնում ենք հաջող ամուսնության, երջանիկ հարաբերությունների մի քանի մարտահրավերային կողմեր…

Ամուսնությանը վերաբերվելով ինչպես նպատակի,  դրան հասնելով, դուք կորցնում եք հետաքրքրությունը:  Որոշ մարդիկ ամուսնությանը, ընտանեկան հարաբերություններին վերաբերում են ինչպես գործընթացի, որտեղ սիրելիի հետ յուրաքանչյուր պահը անգնահատելի արժեք է: Մյուսների համար ամուսնությունը արդյունք է, որին հասնելու համար պետք է մի քանի պայմանների հետևել: Կատարելով անհրաժեշտ ծրագիրը` տուն, մեքենա, երեխաներ, հաշիվներ, շատերը մոլորվում են` չիմանալով ինչ անել հաջորդիվ: Նրանք մոռացել են փոքրիկ, բայց հաճելի մանրուքների մասին: «Ավելի արագ,ավելի  բարձր, ավելի  ուժեղ». սրանք կիրառեք մյուս իրադրություններում:

Ձգտումը արդարացնելու  «իդեալական զույգ» կոչումը, անգամ  երբ երկուսով եք: 

Շատ ուժեղ է մարդկանց աչքերում իդեալական երևալու պահանջը: Դուք ուզում եք ցույց տալ, որ միայն իդեալական հարաբերություններ են ձեր ընտանիքում. դուք երբեք չեք վիճում, ապրում եք միմյանց համար, երեխաները հիանալի են իրենց դրսևորում, լսող են, խելացի: Պետք չէ ամեն ինչ իդեալականին մոտեցնել: Իդեալական տարբերակները միայն գովազդներում են  և ամսագրերի շապիկներին:

 Երբ մարդիկ միահյուսվում են իրար այնպես, որ կորցնում են անհատականությունը, դառնում մեկ ամբողջ:  Կնոջ և տղամարդու մոտ միևնույն սովորույթներն են, ճաշակը, հայացքը կյանքին, արժեհամակարգը: Ռոմանտի՞կ է:  Ոչ, վտանգավոր է: Ամուսիններից յուրաքանչյուրը պետք է ունենա իր անձնական կյանքը, որտեղ ոչ մեկի համար տեղ չկա:  Հակառակ դեպքում, երբ անհետանա «ես»-ը, շատ դժվար կլինի հասկանալ միմյանց, դուք կնյարդայնացնեք և կձանձրացնեք իրար:

600x400

Անբաժանելիության համախտանիշ: Զույգերից շատերը գտնում են, որ միմյանցից բաժանվել չարժե անգամ  մի օրով: Դա մոլորություն է: Հարաբերություններն ավելի կայունացնելու համար երբեմն անհրաժեշտ է թեթև ֆլիրտ անծանոթի հետ, մի քանի օրով տնից բացակայել և կարոտած վերադառնալ ամուսնու մոտ:

Ավելորդ վստահություն, անկեղծություն: Սա պատճառ է հազարավոր ընտանիքների կործանման: Խոսքը հարաբերությունների թափանցիկության մասին է, երբ մարդիկ չունեն իրարից ոչ մի գաղտնիք և հպարտաում են այդ փաստով: Երբեմն դուք կորցնում եք չափը և պարզապես չեք գիտակցում, որ ձեր դիմաց ձեր սիրելի մարդն է` իր պահանջներով, հայացքներով, ընկալմամբ: Բոլորովին պարտադիր չէ, որ նա իմանա, թե դուք ինչ եք խոսել ընկերուհիների հետ, ինչ եք դուք արել ձեր ընկերուհու տանը և այլն:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 5966 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կենդանակերպի 6 նշան, որոնք 2022-ին հաջողակ կլինեն սիրո մեջ

14.10.2021
2022-ին մեզնից յուրաքանչյուրին սպասվում են միլիոնավոր հնարավորություններ, որոնց մասին կարող ենք իմանալ՝ ծանոթանալով ձեր աստղագուշակին։ Բայց եթե խոսենք սիրո մասին, ապա առանձնանում են կենդանակերպի մի քանի նշան, որոնց կյանքում ռոմանտիկան ավելի շատ կլինի, քան մյուսների։

Հաղորդակցության 3 սխալ, որոնցով մարդկանց վանում եք ձեզնից

06.10.2021
Պարտադիր չէ հայհոյանքներ հնչեցնել, որպեսզի մարդը դադարի ձեզ հետ շփվելու ցանկությունից՝ ջնջելով իր կյանքից:

Կենդանակերպի նշաններ, որոնք չեն կարողանում առաջին քայլն անել

28.09.2021
Նրանք շատ հազվադեպ են կատարում առաջին քայլը, իսկ եթե անում են, ապա միայն երկար մտածելուց հետո

4 բան, որ կինը միշտ պետք է անի տղամարդու համար

23.09.2021
Հարաբերությունները, որոնցում ամեն ինչ հիմնված է միայն բարի կամքի և անցողիկ ցանկության վրա, քայքայվում են դեռ չսկսված:

Կենդանակերպի ամենահաջողակ նշանները

10.09.2021
Ինչ խոսք, մեզանից յուրաքանչյուրը հանդիպել է մարդկանց, ովքեր միշտ հաջողակ են ամեն ինչում: Մյուսները պարբերաբար ձախողվում են:

Սուրճը և Կենդանակերպի նշանները

29.07.2021
Պարզվում է՝ այո։ Յուրաքանչյուր մարդ, կախված աստղագուշակի նշանից, ունի իր հատուկ վերաբերմունքը սուրճ խմելու առնչությամբ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
15-10-2021 11:25
Հոկտեմբերի 13 -ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է Եվրասիական կանանց ֆորումը: Միջոցառումը տեղի է ունենում երեք տարին մեկ, որտեղ քննարկվում են կանանց դերը ժամանակակից աշխարհում և գլոբալ խնդիրներում: Երեկ նիստի մոդերատորն է եղել Վլադիմիր Պուտինի 36-ամյա  դուստրը՝ Մարիա Վորոնցովան, քննարկվել է «ԴՆԹ-ի ուսումնասիրությունը որպես ինքնաճանաչման միջոց» թեման: 
15-10-2021 10:52
Աշխարհի ամենաբարձրահասակ կինը ապրում է Թուրքիայում, նրա հասակը 215․16 սմ է։ Ռյումեյսա Գելգին Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր նաև 2014 թվականին՝ որպես աշխարհի ամենաբարձրահասակ դեռահաս։ Այն ժամանակ նրա հասակը 213 սմ էր։
15-10-2021 10:33
Ճարպակալում ունեցող մարդկանց համար շատ կարեւոր է սպորտով զբաղվելը, եւ դա ամենեւին էլ քաշի կորստի համար չէ. վարժությունները նրանց համար ինքնին օգտակար են: Ճարպակալում ունեցող մարդիկ, որոնք նստակյաց կյանք են վարում, կարող են 30%-ով կամ ավելի նվազեցնել վաղաժամ մահվան ռիսկը, եթե սկսեն վարժություններ անել:
15-10-2021 10:23
Մարդուն օրական անհրաժեշտ կալորիականությունը պետք է հաշվարկել՝ հաշվի առնելով նրա քաշը. խորհուրդ է տրվում յուրաքանչյուր մեկ կիլոգրամ քաշի համար սպառել 25-30 կիլոկալորիա:
15-10-2021 07:18
Շուրջ 3 միլիարդ մարդ, այսինքն՝ երկրի ամբողջ բնակչության մոտ 40 տոկոսը, չի կարող առողջ սնունդ թույլ տալ իրեն: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ Պարենի համաշխարհային օրվա առթիվ հղած տեսաուղերձում:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2021 թ

01.10.2021
Ամսվա դժվար մեկնարկը հնարավորություն կտա աճել որպես անհատականություն, կենտրոնանալ և ցույց տալ ուժեղ կողմերը: Դա ոչ միայն կհանգեցնի դրական արդյունքների, այլև հնարավորություն կտա կառավարելի դարձնել իրադարձությունները:

LADYNEWS TV
50-ամյա Քրիստինա Օրբակայտեն ներկայացրել է տեսահոլովակ իր նոր ՝ «Երազանք երազում» երգի հիման վրա: Տեսահոլովակում նկարահանվել է նաև նրա իննամյա դուստրը՝ Կլաուդիան, որին Օրբակայտեն լույս աշխարհ է բերել Միխայիլ Զեմցովի հետ ամուսնության ժամանակ:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
11.10.2021
Դիտվել է 1666 անգամ
14.10.2021
Դիտվել է 1023 անգամ
12.10.2021
Դիտվել է 445 անգամ
13.10.2021
Դիտվել է 338 անգամ
15.10.2021
Դիտվել է 332 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster