Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ոչ ոք այլևս չի նկատում նրա մեծ քիթն ու փոքրիկ աչքերը. ԲԱՐԲՐԱ ՍԹՐԵՅԶԱՆԴ

06.02.2012


«Մայրս չէր հավատում, որ կարող եմ հաջողության հասնել, որ կարող եմ համաշխարհային փառք ունենալ, սիրված լինել հանրության կողմից, նա ինձ չափազանց տգեղ էր համարում այդպիսի հաջողության համար» ….


Բարբարա Ջոան Սթրեյզանդը ծնվել է Նյու Յորքի Բրուկլին թաղամասում' աղքատ հրեաների ընտանիքում: «Ես ատում էի իմ անունը, այն ինձ նման ծիծաղելի էր»: Հետագայում նրա այսպիսի վերաբերմունքն էլ պատճառ դարձավ այն կրճատելու մեկ տառով՝ դարձնելով Բարբրա: Փոքրիկ Բարբարան կորցնում է իր հորը դեռ երկու տարեկանում: «Երբ Հայրս հեռացավ կյանքից, ես նույնպես հեռացա մորս կյանքից»: Փոքրիկ աղջիկը ապրում էր մոր և խորթ հոր հետ, որը հաճախ ծեծում և ծաղրում էր Բարբարային: «Անգամ դա էր ինձ ուժ տալիս…»,- խոստովանում է երգչուհին: Ոսկրոտ, մեծ քթով, անընդհատ շեղվող աչքերով աղջնակը ծիծաղի առարկա էր դպրոցում: «Հաճախ դպրոց գնալիս ես ինքս ինձ երևակայում էի հայտնի գեղեցկուհի դերասանուհի»:

Մի անգամ Բարբարան ներկեց մազերը կանաչ, ամբողջովին գաջապատեց դեմքը և գնաց դպրոց: Տնօրենն անմիջապես նամակ գրեց ծնողներին՝ «Լողացնե՛լ աղջկան» բովանդակությամբ և նրան հետ ուղարկեց տուն: Մայրը դժգոհությամբ մաքրեց նրա երեսը, բայց մազերի հարցում ամեն ինչ շատ ավելի բարդ էր: Արդյունքում Բարբարայի գլուխը սափրեցին: Բայց դա էլ ավելի դուր եկավ աղջկան: Նա սկսեց գրիչով հետաքրքիր պատկերներ նկարել իր գլխին և հպարտորեն ցույց տալ դասընկերներին: Ամենատարբեր պիտակներով էին դիմում նրան' հիմարիկ, անճոռնի, թափթփված… Եվ ծաղրողներից ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ այդ «անճոռնի ճուտիկը» մի օր կդառնա աշխարհի ամենահարուստ ու ճանաչված երգչուհիներից մեկը, 8 անգամ կստանա «Գրեմմի» մրացանակ և 2 «Օսկար»'լավագույն դերակատարման համար:

15 տարեկանում Բարբարան ընդունվեց աշխատանքի շրջիկ թատրոնում որպես հավաքարար: Հետզհետե նրան վստահում էին փոքրիկ դերեր, որոնց նա ամենայն պատասխանատվությամբ էր մոտենում: «Ես երբեք չէի դադարում երազել դերասանուհի դառնալու մասին: Երբ փոքր էի մեր հարևանների համար ներկայացումներ էի տալիս, և դա նրանց դուր էր գալիս»,-պատմում է հետագայում բազմաթիվ բեմեր նվաճած դերասանուհին:

Շուտով, արդեն որպես երգչուհի, Բարբարան սկսում է երգել գիշերային ակումբներում:

Դեռ այն ժամանակ մարդիկ նկատեցին Բարբարայի ձայնի, միմիկաների սեքսուալությունը: Չնայած իր արտաքին տգեղությանը, նա կարողանում էր գրավել հանդիսատեսին: Բարբարան բեմ էր բարձրանում մուգ կարմիրկեղծամով, թափթփված արտաքինով, նկատելի ծուռ ոտքերով, բերանից հանում էր ծամոնն ու ամրացնում այն բարձրախոսին: Քննադատների աղմուկը դադարում էր հենց այն պահին, երբ Ստրեյզանդը սկսում էր երգել… «Երգել նշանակում է ապրել: Այդ մի քանի րոպեի ընթացքում, երբ դու երգում ես, մի ողջ կյանք ես ապրում կամ գուցե վերապրում…»:

1962 թվականը Բարբարայի համար աննախադեպ հաջողությունների տարի էր: Նա կրճատեց իր անունը՝ դարձնելով Բարբրա, էպիզոդիկ, բայց աչքի ընկնող դեր ստացավ ներկայացման մեջ: Բարբրայի տաղանդը գնահատեց նաև «Columbia Records» հայտնի ընկերությունն ու միանգամից առաջարկեց պայմանագիր: 1963-ին դուրս եկավ Բարբրա Ստրեյզանդի առաջին ալբոմը՝ The Barbra Streisand Album: Այն ստացավ երկու «Գրեմմի» մրացանակ'լավագույն ալբոմ և լավագույն կանացի վոկալ անվանակարգում: «Happy Days are Here Again» («Կրկին երջանիկ օրեր են») երգը դարձավ հիթ, այն կարելի էր լսել ամեն երկրորդ անցորդի շուրթերից: Բարբրան դարձավ ճանաչված ու սպասված ամենուր: Ամերիկյան ոչ մի ամսագիր բաց չէր թողնում նրա հետ հարցազրույց ունենալու իր հնարավորությունը:

1964-ին Բարբրան գլխավոր դեր ստացավ հոլիվուդյան մյուզիքլում'  «Զվարճալի աղջնակը»: Սա դերասանուհու առաջին լուրջ քայլն էր կինոյի աշխարհում: Այստեղ Բարբրան մարմնավորեց ամերիկյան հայտնի երգչուհի և դերասանուհի Ֆաննի Բրայսի կերպարը: «Ես չէի խաղում, այդ ես էի,այդ ֆիլմն իմ կենսագրությունն էր,իմ հոգին էր…»,- մի առիթով պատմել է Բարբրա Սթրեյզանդը: Ֆիլմը Սթրեյզանդին միանգամից երկու հեղինակավոր մրցանակ բերեց' «Օսկար» և «Ոսկե գլոբուս»' «Լավագույն դերասանուհի» անվանակարգում: Բացի մրցանակից, ֆիլմը Բաբրային բերեց նաև հիանալի մի սիրեկան' Օմար Շարիֆին, որը ֆիլմում մարմնավորում էր տղամարդու գլխավոր դերը: Նրանց սիրավեպը սկսվեց ֆիլմի մի տեսարանից, երբ նրանք պետք է համբուրվեին: Այս ֆիլմից հետո տղամարդիկ սկսեցին ուղղակի հետևել Բարբրային: Ոչ ոք այլևս չէր նկատում նրա մեծ քիթն ու փոքրիկ աչքերը:

Շուտով Բարբրա Սթրեյզանդը ամուսնացավ դերասան, աննկարագրելի գեղեցիկ Էլլիոտ Գուլդի հետ: Բարբրայի մայրը, չկարողանալով իրեն զսպել, հարսանիքից մի քանի օր առաջ ասում է. «Ես պատկերացնում եմ՝ երբ մարդիկ ձեզ միասին տեսնեն հարսանիքին: Բոլորը կծիծաղեն…»: Այս խոսքերը, ինչպես երևում է, ազդեցին Բարբրայի վրա: Նա հարսանիքին միայն մեկ հյուր ուներ՝ ռեժիսոր Էրլիխմանը: Շուտով Բարբրան երեխա է ունենում' Ջեյսոն Գուլդին, և լքում է ամուսնուն՝ հավատացնելով, որ վերջինս արժանի չէր իրեն: Երեխայի հետ Բարբրան վարվում է այնպես, ինչպես ժամանակին իր մայրը: Նա երկար տարիներ կարծես մոռացել էր նրա մասին…«25 տարի ես հեռու եմ եղել իմ երեխայից, ես նրա համար օտար եմ» ,-հետագայում անկեղծանում է Բարբրան:

Երաժշտությունն ու կինոն միշտ պայքարել են Սթրեյզանդի համար: Նա երբեք չի սովորել դերասանական վարպետություն. «Խաղալն այնքան հեշտ է, որ սովորել, պարապել այն ուղղակի ամոթ է»: Բայց նրա մասնակցությամբ բոլոր ֆիլմերը' «Աստղի ծնունդը», «Բարև Դոլլի», «Խելագարները», «Զվրճալի Լեդի», «Ծանոթություն Ֆակերների հետ» և ուրիշ շատ -շատերը դառնում են տպավորիչ իրադարձություններ կինոմատոգրաֆիայում:

Բացի խաղալուց և երգելուց Բարբրա Սթրեյզանդը նաև հանճարեղ ստեղծագործում է: Նա տաղանդավոր ռեժիսոր է և կոմպոզիտոր: «Յենթլ» Ֆիլմում նա և՛ դերասան էր, և՛ ռեժիոոր, և՛ պրոդյուսեր և անգամ սցենարի հեղինակ: 1984 թվականին այս ֆիլմը ստանում է 5 նոմինացիա «Օսկար» մրացնակաբաշխությունում:

Բարբարա Սթրեյզանդին են վերագրում անհավանական թվով սիրային արկածներ ամենատարբեր ոլորտի մարդկանց հետ:

28-ամյա Ջոն Պիտերսը, որը սեփականատեր էր էլիտար գեղեցկության սրահների ցանցի, Բարբրայի հետ կապվեց 70-ականներին: Ստրեյզանդը համառորեն բաժանեց նրան իր կնոջից և տեղափոխեց իր մոտ ապրելու: Նրանց համատեղ կյանքը տևեց 8 տարի: Նա վերահսկում էր Պիտերսի ամեն մի քայլը: Բայց հանկարծ Բարբրան լքում է նրան: Երգչուհու կյանքում հայտնվում է Պիեր Տրյուդոն' Կանադայի վարչապետը: Վերջինս խելագարվում էր Ստրեյզանդի համար և անհապաղ ուզում էր ամուսնանալ: Հարսանիքի պատրաստությունները երկար ժամանակ տևեցին, բայց… Բարբրան վերջին պահին կասկածում է իր զուգընկերոջ սիրո վրա և հայտարարում. «Երբեք չեմ ամուսնանա. տղամարդիկ ոչնչություններ են, խաբեբաներ…»

Հետո Բարբարայի կյանքում հայտնվեցին հաղորդավար Պիտեր Ջեննինգսոնը, դերասաններ Ռիչարդ Գիրն ու Ջոն Վոյտը, թենիսիստ Անդրե Աղասին, որը 28 տարով փոքր էր դերասանուհուց: «Դուք ասում եք' ես տգե՞ղ եմ: Տեսեք՝ ինչ տղամարդիկ են եղել իմ կողքին…»,- հպարտորեն նշում է Բարբրան: Երբ հերթական հարաբերությունները ձանձրացնում էին նրան, Սթրեյզանդն անհապաղ դռան ճանապարհն էր ցույց տալիս զուգընկերոջը: Թվում էր՝ Բարբրան վրեժխնդիր էր լինում աշխարհից… «Իմ կատարած ամեն մի քայլ ուղղված էր աշխարհի դեմ, աշխարհին ապացուցելու, որ ես իմ կանոններով կխաղամ ու շատ ավելի լավ կյանք կապրեմ, քան ճակատագիրն էր ինձ համար պատրաստել…»,- ասում է արդեն կյանքի փորձ ունեցող կինը, որի համար ճակատագիրը անթիվ փորձություններ ու դժվարություններ էր պատրաստել:

Բարբարա Սթրեյզանդի ստեղծագործական կյանքում մեծ տեղ է զբաղեցնում նրա դիսկոգրաֆիան , որն ընդգրկում է 50 ոսկե սկավառակ, 30 պլատինե և 13 մուլտիպլատինե սկավառակներ, 30-ից ավել ալբոմներ: Սա ահռելի ներդրում է երաժշտության ասպարեզում: Նրա հիթերը մինչև օրս էլ ցնցում են մարդկանց իրենց անկեղծությամբ, աննակարագրելի հզոր ձայնով և դրամատիկությամբ: Նրա համար առաջին հիթը Way We Were «Ինչպիսին մենք էինք» երգն էր, որը դարձավ համանուն ֆիլմի սաունդթրեքը: Այս ֆիլմում առաջին անգամ Բարբարա Սթրեյզանդը հեռացավ կոմիկական կերպարից և հանդես եկավ դրամատիկ կերպարով: 

Բարբարա Սթրեյզանդի կյանքի խելագար հունը չէր խանգարում նրան ինքնակատարելագործվել: Նա զբաղվում էր գիմնաստիկայով, հետևում կազմվածքին, խաղում մեծ թենիս: «Ամենից առաջ ես կին եմ, նոր միայն երգչուհի, դերասանուհի, կոմպոզիտոր, ռեժիսոր, պրոդյուսեր, դիզայներ, լուսանկարիչ և այլն»,-ասում է Սթրեյզանդը: Նա սկսում է ուսումնասիրել հոգեբանություն, էկոլոգիա: Դառնում է պատվավոր դոկտոր արվեստի և հումանիտար գիտությունների ասպարեզում ամերիկյան համալսարաններից մեկում: 2008-ի փետրվարին Forbes ամսագիրը 2007-ի ամենահարուստ երգչուհիների ցուցակում Սթրեյզանդի անունը երկրորդ հորիզոնականում է դրել:

Միայն 56 տարեկանում Բարբարան վերջապես որոշում է ամուսնանալ: «Ամուսնանալու համար տարիքը խոչընդոտ չի կարող լինել»,- հավատացնում է Սթրեյզանդը: Նրա ընտրյալը 57-ամյա դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ջեյմս Բրոլինն է: Բարբրայի կյանքը Ջեյմսի հետ միանգամայն այլ ուղղվածություն ստացավ: Բարբարան ավելի հեզ կնոջ կերպար ստացավ, որը ընթրիք է պատրաստում իր ամուսնու համար և երեկոյան միասին ֆիլմ նայում:

Եվ այնուամենայնիվ Բարբրայի մեջ դեռ կենդանի է այն «զվարճալի աղջնակը»: Չնայած իր պատկառելի տարիքին' Բարբրա Սթրեյզանդը շարունակում է նկարահանվել ֆիլմերում, իր երգերով հուզել դահլիճներ և վարել առողջ ու աշխույժ ապրելակերպ: «Թող բժիշկները քննարկեն մարդու ծերացման մասին: Դա ինձ համար չէ: Ես աչքերի փայլի, աստղային խառնվածքի, շքեղ հագուստի միավորում եմ: Ինչ տարբերություն՝ քանի տարեկան ես: Դու արթնացել ես առավոտյան, և դա արդեն երջանկություն է: Ամեն ապրած օրվա համար պետք է շնորհակալ լինել Աստծուն: Եթե դու վախենում ես քո ծննդյան օրերից, ապա ինչո՞ւ ես ապրում» :

Նրա կյանքի պատմությունը կարող է թվալ հեքիաթի իրականացում, եթե չիմանալ, որ կյանքի հատակից մինչև ամենաանհավանական բարձունքներին հասնելը կախարդական փայտիկի օգնությամբ չի կատարվել: Դա արդյունք է նրա համառ ու անկոտրում նպատակասլացության, նպատակ նվաճել աշխարհն ու մարդկանց սրտերը, նրա ինքնավստահության ու հավատի արդյունք, որի շնորհիվ աղքատ, տգեղ հրեա աղջիկը դարձավ ամենահայտնի ու հարուստ կանանցից մեկը: Բարբրան, որից դեռ մանկուց անպակաս էին կյանքի դառնությունները, ծաղրն ու հեգնանքը, հաղթեց կյանքի բազմաթիվ «նոմինացիաներում», ապացուցեց, որ կինը նախևառաջ գեղեցիկ է իր հանճարով…


Մի' ծնվիր գեղեցիկ և դու կհասնես հաջողության: Մի' սիրիր, և քեզ կհավանեն բոլորը: Գրողի ծո'ցն ուղարկիր ամբողջ աշխարհը, և քեզնով կհիանան, քեզ կկրկնօրինակեն: 


Ես եկա Հոլիվուդ' չփոխելով ատամներս, չփոխելով քթիս ձևն ու նույնիսկ անունս: Դա ինձ պատիվ է բերում:

Նորաձևություն թելադրողները նույնպես երբեմն սխալվում են, բայց կգտնվեն միլիոնավոր կանայք, ովքեր մեծ հաճույքով կգնեն այդ «սխալները»:

Ինչո՞ւ են կանայք տասը տարի տքնաջան աշխատում փոխել իրենց տղամարդկանց հին սովորությունները, իսկ հետո բողոքում, որ նա այն մարդը չէ, որի հետ ամուսնացել են...

Ես կարող եմ մի ամբողջ ցուցակ կազմել խոստումների, որոնք տվել ինձ տղամարդիկ անկողնում…


Դուք հարցնում եք' գոյություն ունի՞ գենդերային հավասարություն, դե իհարկե ո՛չ: Մենք' կանայքս, շատ ավելի բարձր ենք…


Պատրաստեց Նելլի Ղարիբյանը

 

Դիտվել է 8264 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կինը առողջ դուստր է ծննդաբերել քրոջ արգանդը փոխպատվաստելուց հետո. ինչպես է դա կատարվել

17.04.2025
Երեխան ստացել է կրկնակի անուն՝ ի պատիվ դոնոր մորաքրոջ և փոխպատվաստումն իրականացրած վիրաբույժի: Նա ծնվեց 2,06 կգ և լիովին առողջ։

Թոշակառուն Սանկտ Պետերբուրգում մասնատել է մոդելին. մարմնի մասերը թաքցրել է մթերային սայլակի մեջ

02.04.2025
Մարդասպանը հանցանքը խոստովանել է այն բանից հետո, երբ ոստիկանները նրան հայտնաբերել են սանդուղքների մոտ՝ մթերային սայլակով: 

Դուբայում հաշմված մոդելի ընկերուհին մանրամասներ է պատմել

28.03.2025
Բազմաթիվ վնասվածքներով աղջկան գտել էին ճանապարհի եզրին՝ կոտրված էին ձեռքերը, ոտքերը և ողնաշարը։ Ներկայումս Մարիան ծանր վիճակում գտնվում է հիվանդանոցում։

Մոդել Մարիա Կովալչուկին Դուբայում շեյխի մոտ խնջույքից հետո ողնաշարի կոտրվածքով գտել են ճամփեզրին

21.03.2025
Աղջիկը կորել էր մարտի 10-ին՝ անծանոթ շրջապատում իր ծննդյան օրը նշելուց հետո։ Նա այժմ ծանր վիճակում է։

Նիհարելու բաղադրատոմս Պամելա Անդերսոնից. 5 կանոն, որոնք կկարգավորեն ձեր կազմվածքը

16.01.2025
Ամանորյա տոնակատարություններից հետո ժամանակն է վերադառնալու նախկին առօրյային։ Բայց սա, պարզվում է, մեծ ջանք է պահանջում։

79-ամյա Հելեն Միրենը բացահայտել է իր կազմվածքի գաղտնիքը. օրական անհրաժեշտ է ընդամենը 12 րոպե

07.01.2025
Կարմիր գորգերի վրա դերասանուհին պարբերաբար գերազանցում է նույնիսկ իր երիտասարդ գործընկերներին։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-04-2025 09:56
Իլոն Մասկը ցանկանում է մոլորակը բնակեցնել իր երեխաներով՝ ժողովրդագրական խնդիրների հետ կապված խորը մտահոգության պատճառով։ «Մասկն իր զավակներին «լեգիոն» է անվանում։ Նա կարծում է, որ քաղաքակրթությունը սպառնալիքի տակ է՝ բնակչության թվի անկման պատճառով։ Նրա ցանկությունն է ավելի շատ բարձր մտավոր կարողություններով մարդկանց արտադրել»,- The Wall Street Journal-ին ասել են աղբյուրները։ Վերջիններս նաև նշել են, որ Իլոն Մասկն իր երեխաների համար մայրեր է փնտրում X սոցիալական ցանցում։
17-04-2025 09:46
Բժիշկները բացատրել են, որ առավոտյան ուժասպառ վիճակը կարող է կապված լինել ոչ թե անկողնում անցկացրած ժամերի քանակի, այլ քնի ցիկլի կեսից արթնանալու հետ: Ամեն գիշեր մարդու ուղեղն անցնում է քնի մի քանի ցիկլերի միջով: Յուրաքանչյուր ցիկլ սկսվում է մակերեսային քնի ժամանակաշրջանից, այնուհետև անցնում  խորը քնի, ապա վերադառնում մակերեսայինի: Այս ցիկլերից յուրաքանչյուրը տևում է մոտ 90 րոպե: Մարդը թարմացած է զգում, եթե արթնանում է այդ 90 րոպեանոց ցիկլերից մեկի ավարտին։
17-04-2025 09:43
Ձեռնարկատիրական ստարտափը հայտարարել է աշխարհում առաջին «սերմնահեղուկների մրցավազքի» մեկնարկի մասին։ Նմուշները կմրցեն Լոս Անջելեսում՝ բարձրացնելու տղամարդկանց պտղաբերության նվազման մասին իրազեկվածությունը: Այս անսովոր մրցույթը կազմակերպել է Sperm Racing-ը՝ երիտասարդ մագնատների և միլիոնատերերի խումբը, ովքեր հավաքել են ավելի քան 1 միլիոն դոլար՝ միջոցառմանը աջակցելու համար: Այն կկայանա ապրիլի 25-ին՝ Hollywood Palladium-ում՝ հազարավոր հանդիսատեսի աչքի առաջ, հայտնում է Traded.com-ը։
17-04-2025 09:36
Dior-ի հմայքը Ճապոնիայով սկսվել է 1950-ականներին հիմնադիր Քրիստիան Դիորից, և այժմ պատմությունը ողջունում է նոր գլուխ՝ Կիոտոյում Մարիա Գրացիա Կյուրիի շոուի միջոցով: Pre-fall 2025 հավաքածուն ցուցադրվել է կեռասի ծաղկման անցողիկ գեղեցկության ֆոնին' Կիոտոյի լեգենդար Տոջի այգու հանգիստ մթնոլորտում, որտեղ գտնվում են քաղաքի ամենահին տաճարներից մեկը և Ճապոնիայի ամենաբարձր փայտե պագոդան: 
17-04-2025 09:02
Հոլիվուդյան նախկին աստղ Ամանդա Բայնսը, ով լքել է կինոարտադրությունը մի շարք սկանդալներից և կախվածության դեմ երկար պայքարից հետո, OnlyFans–ում հաշիվ է ստեղծել է: Այս մասին նա հայտնել է իր Instagram-ում։ «Ես հենց նոր միացա OnlyFans-ին: Հրաժարում պատասխանատվությունից. այս հաշիվն ինձ հարկավոր է իմ երկրպագուների հետ շփվելու համար և մտադրություն չունեմ բաց բովանդակություն հրապարակելու», - գրել է 39-ամյա Բայնսը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2025 թ․

01.04.2025
Գարնան կեսը լավագույն ժամանակն է ձեր կյանքում ինչ-որ բան փոխելու կամ այն ամենը, ինչ ձեզ շրջապատում է, բարելավելու համար: 

LADYNEWS TV
Արսեն Գրիգորյանը թողարկել է «Դեպի Եվրատեսիլ»-ում ներկայացրած Will You Marry Me երգի տեսահոլովակը:
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
14.04.2025
Դիտվել է 1130 անգամ
15.04.2025
Դիտվել է 673 անգամ
16.04.2025
Դիտվել է 423 անգամ
17.04.2025
Դիտվել է 391 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster