Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Bubble nails. մանիկյուր, որից հայացքը կտրել չեք կարողանա

25.02.2026

Որքան գարունը մոտենում է, նուրբ դիզայնn ավելի ցայտուն է դառնում եղունգների թրենդներում: Եվ օճառե եղունգների այս տարբերակը հենց դրանցից մեկն է:

Ըստ էության, սա երկու տարի առաջ սոցիալական ցանցերի էջերը նվաճած «օճառային մանիկյուրի» նոր, ավելի աչքի ընկնող տարբերակ է: Այն ժամանակ մենք պարզապես ընտրում էինք կոկիկ նյուդ երանգ՝ թափանցիկ կամ կաթնագույն ենթատոնով՝ ձգտելով առավելագույն փայլի և բնականության: Հիմա գաղափարը մի փոքր ավելի բարդ է դարձել, բայց արդյուքն ինքնին շատ պարզ է մնում: Bubble nails–ը թափանցիկ փուչիկի էֆեկտով մանիկյուր է: Այն ապակյա է, թեթև, հազիվ նկատելի ծիածանային փայլով, կարծես օճառի բարակ շերտը սառել է եղունգների վրա:

300x400

Սակայն այստեղ կարևորը նախորդի պես ոչ թե դիզայնը կամ փայլուն զարդարանքն է, այլ ընդհանուր զգացողությունը։ Մենք շարունակում ենք օգտագործել կիսաթափանցիկ հիմք։ Սա կարող է լինել թեթևակի կաթնագույն երանգ, մեղմ վարդագույն կամ այսպես կոչված գել-ժելե՝ գրեթե թափանցիկ, բայց նուրբ երանգով։ Այնուհետև, վերևում ավելացնում ենք մարգարիտային քող՝ օգտագործելով քսուկ կամ մեղմ քրոմապատ ծածկույթ՝ կիրառելով մարգարիտային լաք, որը ստեղծում է այդ յուրահատուկ փայլուն էֆեկտը։ Լույսն ընկնում է եղունգների վրա՝ ստեղծելով ծավալի զգացողություն, կարծես ծածկույթը թեթևակի ուռուցիկ է և իսկապես նման է փուչիկի։

300x400

Երբեմն մատնահարդարման մասնագետներն անում են թափանցիկ ֆրենչ կամ թեթևակի ընդգծում եղունգների ծայրերը, բայց առանց հակադիր գծերի կամ գրաֆիկայի: Ամեն ինչ հնարավորինս նուրբ է: Ոչ մի ակնառու դետալ, կպչուն պիտակներ կամ համարձակ զարդարանքներ: Նուրբ Bubble nails–ը գտնվում է «գրեթե ոչինչ»-ի և «շատ գեղեցիկ»-ի միջև: Եվ սա նրանց գլխավոր առավելությունն է:

300x400

Երբեմն այս դիզայնը ստացվում է «ատլասե կատվի» էֆեկտով գել լաքերի միջոցով: Սա կատվի աչքի թեմայի տարբերակ է, բայց առանց պայծառ շերտի և ինտենսիվ մագնիսական շեշտադրման: Էֆեկտը մեղմ է, ինչպես ատլասե գործվածք՝ նուրբ ներքին փայլով: Այս տարբերակը ստեղծում է խորություն, բայց հեռվից այն գրեթե ստանդարտ նյուդ մանիկյուրի տեսք ունի: Պարզապես ավելի վառ: Այնուամենայնիվ, հենց լույսի այս նուրբ խաղն է, որն այս մանիկյուրը դարձնում է ժամանակակից:

300x400

Ինչպես «օճառային եղունգների» դեպքում, այստեղ ևս նախապատրաստումը կարևոր է: Կիսթափանցիկ ծածկույթները չեն հանդուրժում չոր կուտիկուլներ և անհարթ եղունգներ: Հետևաբար, քսելուց առաջ կարևոր է կարգի բերել եղունգները, ուշադիր նախապատրաստել մաշկը և հարթեցնել մակերեսը: Հակառակ դեպքում, ապակե էֆեկտի փոխարեն, դուք կստանաք ընդհանուր մակերես, որը կընդգծի բոլոր թերությունները:

300x400

Եղունգի ձևը նույնպես կարևոր դեր է խաղում: bubble nails–ը լավագույնս նայվում է կարճ կամ միջին երկարության եղունգների վրա: Նուրբ քառակուսի, կոկիկ օվալ կամ նշաձև՝ ամեն ինչ կախված է ձեր նախասիրություններից, բայց խորհուրդ է տրվում խուսափել չափազանց երկար և սուր ձևերից: Դրանք կծանրաբեռնեն տեսքը, և օճառային էֆեկտի կախարդանքն անմիջապես կանհետանա: Այստեղ գլխավորը թեթևությունն է: Դուք ցանկանում եք, որ ձեր եղունգները բնական, խնամված և մի փոքր խոնավ տեսք ունենան, կարծես ջրի ազդեցության տակ լինեն:

 300x400

Այս մանիկյուրը հեշտ է ստանալ տանը՝ առանց որևէ հատուկ սարքավորումների, բայց երկարատև արդյունքի համար խորհուրդ է տրվում գել լաքը քսել սրահում: Խնդրեք ձեր մատնահարդարին կրկնօրինակել լուսանկարում պատկերված մինիմալիստական օրինակներից մեկը, իսկ եթե փնտրում եք բազմազանություն, կարող եք փորձարկել միկրոշրջանակներ ավելացնելով: Վստահ ենք, որ այս նուրբ դիզայնը կուրախացնի նույնիսկ ամենազուսպ մարդկանց:

300x400

300x400

 

Աղբյուր՝ LADYNEWS.am

 

Դիտվել է 2788 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի աշուն-ձմեռվա մազերի ամենանորաձև գույնը

10.11.2026
«Դդմային լատեն» դարձել է աշուն–ձմեռ սեզոնի գլխավոր գունային միտումը։

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
25-11-2026 13:02
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման։ Լոս Անջելեսի դաշնային դատախազները նրան մեղադրանք են առաջադրել մանկական պոռնոգրաֆիա պահելու երկու դեպքով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։
25-11-2026 03:04
Սուպերմոդել Բելլա Հադիդը վերջերս նշեց իր 30-ամյակը։ Նա որոշել է իր կյանքի այս նոր գլուխը նշել ամերիկյան Harper's Bazaar-ի հետ. ամսագրի ձմեռային համարում մոդելի հետ երկար հարցազրույց էր տպագրվել։ Այնտեղ նա խոսել է իր աշխատանքի, դժվարությունների, առողջության, վերջին տարիների իր հիմնական նվաճումների և ապագայի ծրագրերի մասին։
25-11-2026 01:19
Իրանի իշխանություններն առանց հիջաբի ելույթ ունենալու համար երգչուհի Փարաստու Ահմադիին և նրա երաժշտական ու նկարահանող խմբի չորս անդամներին պատժել են մտրակի 74-ական հարվածով։ Պատիժն ի կատար է ածվել Ղոմ քաղաքում, որտեղ 2024 թվականին տեղի է ունեցել իշխանությունների ուշադրությունը գրաված համերգը։ Այն ուղիղ հեռարձակվել է երգչուհու YouTube-ի ալիքով, հայտնում է BBC-ն: Համերգի ընթացքում 29-ամյա Ահմադին հանդես է եկել բաց ուսերով զգեստով և առանց գլխաշորի։ Իրանի օրենսդրությունն արգելում է կանանց հրապարակայնորեն երգել՝ միաժամանակ պարտավորեցնելով նրանց կրել հիջաբ և փակ հագուստ։
25-11-2026 01:14
70-ամյա Քիմ Քեթրոլը լուսանկարվել է Harper's Bazaar Spain ամսագրի դեկտեմբերյան համարի համար: «Սեքսը մեծ քաղաքում» սերիալի աստղը զարդարել է The Constellation Issue հատուկ թողարկման ինը շապիկներից մեկը: Շապիկի լուսանկարի համար դերասանուհին հագել է Maison Alaïa-ի աչքի ընկնող վերարկու և Tous զարդեր:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 826 անգամ
20.11.2026
Դիտվել է 446 անգամ
25.11.2026
Դիտվել է 134 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster