Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Ձմեռային 8 թրենդ, որոնք հաճոյախոսությունների տարափ կառաջացնեն

19.12.2024

Ջերմությունն ու ոճն այլևս չեն հակադրվում, այլ հիանալի կերպով լրացնում են միմյանց։ Եթե դուք գոնե մի փոքր ուշադրություն դարձնեք արտաքին տեսքին և ձևավորված նոր միտումներին, ապա ձմեռը հեշտությամբ կարող է դառնալ վառ որոշումների և համարձակ կերպարների ժամանակաշրջան։ Իսկ ոգեշնչվել կարող եք ներկայացվող ընտրանուց:

Ներկայացնում ենք ութ թրենդ, որոնք կարող են այս ձմռանը ձեր այցեքարտը դառնալ։ Դրանք կօգնեն ոչ միայն տաք հագնվել, այլև որսալ բազմաթիվ հիացական հայացքներ։ Ազատորեն ավելացրեք դրանք ձեր զգեստապահարանում՝ արժանի հաճոյախոսություններ ստանալու համար:

Ծավալուն շարֆեր

Հսկայական շարֆերը, որոնք բառացիորեն գրկում են ձեզ, սեզոնի գլխավոր հարմարավետ թրենդն են։

 600x400

Նման աքսեսուարները կարելի է կապել տարբեր ձևերով՝ ազատ գցել ուսերին, փաթաթել մի քանի շերտերով կամ կապել մեծ հանգույցով: Վառ գույները և փափուկ հյուսվածքները, ինչպիսիք են մոհերի կամ կաշմիրի շարֆերը, կընդգծեն ձեր անհատականությունն ու հարմարավետություն կհաղորդեն:

Շարֆը օգտագործեք որպես շեշտադրում, որն արտահայտիչ կդարձնի նույնիսկ ամենալակոնիկ տեսքը։

Մորթյա գլխարկներ

Եվ սա նախորդի հակառակ թրենդն է՝ հիշեցնելով իննսունականները։

600x400

Արհեստական մորթուց գլխարկները վերադարձել են հանրաճանաչության գագաթնակետ: Դրանք զվարճություն են բերում և վինտաժային հմայք հաղորդում ձեր տեսքին:

Փորձարկումներ արեք գույների հետ՝ ընդունված սև ու սպիտակից մինչև վառ, հարուստ երանգներ: Նման գլխարկը ոչ միայն կզարդարի ձեր տեսքը, այլեւ ձմռան սառնամանիքներին անհրաժեշտ տաքություն կապահովի։

Թեթև բաճկոններ՝ անսովոր դիզայնով

Թեթև բաճկոնների սովորական ուրվագիծն իր տեղը զիջում է փորձարարական ձևերին։

600x400

Ասիմետրիկությունը, տարբեր նյութերից պատրաստված ներդիրները, ինչպիսիք են կաշվից և տեքստիլից, կամ դետալները, ինչպիսիք են ծածկված նախշերը և գոտիները, բաճկոնն իսկական արվեստի գործ են դարձնում:

Նման մոդելները տպավորիչ և բազմակողմանի տեսք ունեն․ դրանք կարող եք համադրել դասական տաբատների, ջինսերի կամ կիսաշրջազգեստների հետ։

Երկարաճիտ կոշիկներ

Ծնկից վեր երկարաճիտ կոշիկները մնում են դասական, որոնք երբեք դուրս չեն գալիս նորաձեւությունից:

600x400

Այս սեզոնին փնտրեք փափուկ ծալքերով ոճեր, որոնք ծավալ են հաղորդում, կամ սողունների մաշկը հիշեցնող նյութերից պատրաստված կոշիկներ (ընձառյուծը միակը չէ, որ նորաձև է):

Դրանք հիանալի ընտրություն կլինեն շրջազգեստներով կամ կիսաշրջազգեստներով նրբագեղ կերպարների համար, ինչպես նաև կիպ լեգինսներով և ծավալուն սվիտերներով առօրյա տեսքի համար։

Տրիկոտաժե շրջազգեստներ

Երկար և ազատ տրիկոտաժե շրջազգեստները ոչ միայն տաք են, այլև գերոճային։

600x400

Խոշոր հյուսվածքով մոդելները՝ ծավալուն թևքերով և կողքերի բացվածքներով, կատարյալ համակցվում են զանգվածեղ կոշիկների, բարձրաճիտ կոշիկների կամ նույնիսկ նորաձև սպորտային կոշիկների հետ (բայց անպայման՝ տաք):

Շրջագեստին ավելացրեք բարակ գոտի, եթե ցանկանում եք ընդգծել գոտկատեղը, սովորական զարդեր և կստանաք ամբողջական տեսք՝ ցանկացած առիթի համար։

Վառ ձեռնոցներ

Գունավոր ձեռնոցները ձեր ձմեռային զգեստապահարանն աշխուժացնելու կատարյալ միջոց են:

600x400

Համարձակ շեշտադրման համար փորձեք վառ կարմիր կամ զմրուխտե երանգներ:

Առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել դեկորատիվ կարով կաշվե մոդելներին կամ մորթյա ներդիրներով տարբերակներին: Իսկ արմունկին հասնող ձեռնոցներն արդյունավետ հավելում կլինեն կարճ թևքերով կամ մորթյա վերարկուների համար։

Ծավալուն կարդիգաններ

Այս ցուրտ սեզոն կարինդիգանները հավակնում են լինել լիարժեք արտաքին հագուստ: Ձմռանը սա, իհարկե, այնքան էլ արդիական չէ, այնպես որ պարզապես տաք, մի քանի շերտով կերպարներ ստացեք։

600x400

Կարդիգանները հագեք որպես ձեր զգեստապահարանի անկախ տարր՝ դրանք լրացնելով հիմնական իրերով՝ ջինսե տաբատով, շապիկով կամ երկարավիզ սվիտերով:

Ուշադրություն դարձրեք խոշոր հյուսվածքով տրիկոտաժե մոդելներին՝ դեկորատիվ կոճակներով կամ գոտիներով:

Արհեստական մորթի

Արհեստական մորթյա բաճկոններն ու ժիլետները հարմարավետության և դիզայնի կատարյալ համադրություն են:

600x400

Այս սեզոնին հատկապես արդիական են վառ երանգները՝ օրինակ՝ զմրուխտը, բորդոն կամ կապույտը, ինչպես նաև ընձառյուծի և վագրի գրեթե դասական պրինտները։

Նման մորթուց պատրաստված վերարկուներն ու աքսեսուարները հիանալի կերպով լրացնում են ինչպես առօրյա, այնպես էլ երեկոյան տեսքը՝ ընդգծելով վստահությունն ու ինքնատիպությունը։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 6117 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

2026-ի աշուն-ձմեռվա մազերի ամենանորաձև գույնը

10.11.2026
«Դդմային լատեն» դարձել է աշուն–ձմեռ սեզոնի գլխավոր գունային միտումը։

Նորաձևության 3 հնարք, որոնք ձեզ ավելի բարձրահասակ և նիհար կդարձնեն

28.10.2026
Կա շատ պարզ միջոց ձեր ուրվագիծը տեսողականորեն երկարացնելու համար, և դա կարող է լինել լիովին անվճար։

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-11-2026 19:53
Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49
Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1128 անգամ
13.11.2026
Դիտվել է 385 անգամ
15.11.2026
Դիտվել է 351 անգամ
17.11.2026
Դիտվել է 139 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster