Рус. Հայ.
ԽՄԲԱԳՐԻՑ

Ինչու են հաջողակ մարդիկ միայնակ․ հոգեբաների բացատրությունը

06.12.2024

Հասնելով կարիերայի բարձունքներին՝ մարդը հաճախ դատարկություն և մենակություն է զգում, երբ ծանոթների, մտերիմների և ընկերների հետ շփումն ավելի ու ավելի պակաս հաճելի է դառնում։ Հոգեբաններն ասում են, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես եք մեկնաբանում հաջողությունը ինքներդ ձեզ համար:

Ո՞րն է հաջողության մեկուսացման պատճառը

Հաջողության մեկուսացումը բավականին տարածված երևույթ է, որը զգում են մարդիկ, ովքեր երկար ժամանակ են ծախսել սոցիալական և ֆինանսական կարգավիճակի կարգավորման համար: Ինչո՞վ է պայմանավորված միայնության զգացումն այն մարդկանց մոտ, ովքեր հասել են այն ամենին, ինչի մասին կարելի է միայն երազել:

1. Ճնշում և սպառում

Հաջողության ճանապարհը հաճախ կապված է այն մեծ ակնկալիքների հետ, որոնք մարդն ունի իր և իր շրջապատի հանդեպ: Արդյունքում՝ նա միշտ ձգտում է համապատասխանել դրանց և, ստեղծելով «իր իսկ ավելի լավ տարբերակը», լուրջ ճնշում է զգում։ Դա բնականաբար հանգեցնում է անհանգստության, սթրեսի և աստիճանական սպառման. մարդու համար դժվար է վայելել պահը, «երկնքից իջնել գետնի վրա»:

2. Աջակցության բացակայություն

Մարդիկ, ովքեր հասնում են կարիերայի բարձունքների, հաճախ հաջողության են գնում միայնակ՝ հրաժարվելով ցանկացած օգնությունից և աջակցությունից:

Հաճախ նրանք պերֆեկցիոնիստներ են, ովքեր չգիտեն, թե ինչպես պատվիրակել և բաշխել պատասխանատվությունը, նրանք սովոր են ամեն ինչ վերցնել իրենց վրա:

Արդյունքում՝ ուժեղներն ու անկախները, ովքեր ոչ մեկի կարիքը չունեն, միայնակ են մնում։ Իսկ երբ աջակցությունն իսկապես անհրաժեշտ է լինում, մոտակայքում չեն լինում մտերիմ մարդիկ, ովքեր պատրաստ են այն տրամադրել։

3. Օտարացում

Շատ հաջողակ մարդիկ բախվում են սերտ և վստահելի հարաբերությունների բացակայության հետ: Նրանք սովոր են զոհաբերել հարաբերություններն ու ընկերությունը, կենտրոնանալ աշխատանքի վրա և հայտնվում են սոցիալապես մեկուսացված վիճակում: Բացի այդ, նրանք իրենց օտարված են զգում նրանցից, ովքեր նման փորձառություն չեն ունեցել. կա՛մ նրանց թվում է, որ իրենց չեն հասկանա և կքննադատեն, կա՛մ բոլորին վերաբերվում են ըմբռնումով և թեթև արհամարհանքով:

4. Երջանկության ակնկալիք

Մենք բոլորս ակամա հավասարեցնում ենք հաջողությունն ու երջանկությունը, բայց իրականությունը կարող է չհամապատասխանել այս բանաձևին: Սա առաջացնում է հիասթափության, ներքին դատարկության և կորստի զգացում. այդ դեպքում ինչու՞ էր այս ամենն անհրաժեշտ, եթե ի վերջո ձեզ խորապես դժբախտ եք զգում:

Ինչպես վարվել հաջողության մեկուսացման հետ

600x400

Հոգեբանները խորհուրդ են տալիս մի քանի ռազմավարություններ ընդունել՝ հաջողության մեկուսացումից խուսափելու համար։

1. Աջակցություն փնտրեք

Ձեր կյանքում մարդիկ շատ կարևոր են. ուշադրություն դարձրեք այն ընկերական կապերին, որոնց վրա վերջերս չեք կենտրոնացել, գտեք նոր ընկերներ և մտերիմներ: Վերականգնեք շփումը ձեր սիրելիների հետ՝ նրանց, ում հետ կարող եք սրտանց զրուցել, ովքեր կարող են աջակցել ձեզ: Փնտրեք համախոհներ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները:

2. Վերաիմաստավորեք հաջողության մասին պատկերացումը

Փորձեք վերաիմաստավորել, թե ինչ է նշանակում հաջողություն ձեզ համար: Միգուցե այն ոչ միայն կարիերան և նյութական բարեկեցությունն է, այլ նաև անձնական հարաբերություններ, սիրելի հոբբիներ, ինքնազարգացում: Բազմաթիվ հետազոտություններ ապացուցում են, որ նրանք, ովքեր իրենց համար հաջողությունը տեսնում են հարաբերությունների մեջ, ավելի գոհ են կյանքից:

3. Ընդունեք ձեր խոցելիությունը

Դադարեք ինքներդ ձեզ համարել որպես ամենակարող մարդ, ընդունեք, որ շատ բանից վախենում եք և շատ դեպքերում կասկածում եք։ Ձեր սեփական խոցելիությունն ընդունելը կօգնի ավելի ուշադիր վերաբերվել ինքներդ ձեզ և ավելի վստահորեն շփվել այլ մարդկանց հետ:

4. Աշխատեք հոգեբանի հետ

Եթե հասկանում եք, որ չեք կարողանում գլուխ հանել, դիմեք մասնագետի. նա կօգնի ըմբռնել ձեր զգացմունքները և ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակներ կառաջարկի:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7862 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Կոկո Շանելի 5 սովորություն, որոնք նրան երիտասարդ են պահել

04.11.2026
Նրա հավերժական երիտասարդության գաղտնիքը կայանում էր ոչ թե թանկարժեք քսուքների կամ պլաստիկ վիրահատությունների, այլ պարզ առօրյա սովորությունների մեջ։

Ինչպես գտնել աշխատանք, որը կբերի և՛ բարձր եկամուտ, և՛ հաճույք. առաջարկում են հոգեբանները

09.09.2026
Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ «կոչում» բառը գրեթե որպես կրոն է հնչում։ «Գտիր քո կոչումը, արա այն, ինչ սիրում ես», - պնդում են մարզիչներն ու բլոգերները։ Սակայն իրական կյանքում ամեն ինչ սովորաբար ավելի բարդ է։

Ինչ է տալիս ամուսնությունը կնոջը

14.08.2026
Փաստեր, որոնք կմղեն վերանայել ձեր տեսակետներն ավանդական ամուսնության վերաբերյալ։

10 գիրք, որոնք կարող եք կարդալ մեկ գիշերում

22.07.2026
Դիմավորում ենք ծավալով, ճանապարհում՝ բովանդակությամբ. մեր ընտրանին ներառում է կարճ, բայց արժեքավոր ստեղծագործություններ, որոնք կարդացվում են մեկ շնչով։

Կարելի՞ է արևայրուք ընդունել, եթե շատ խալեր ունեք

25.06.2026
Արևայրուքի և խալերի շուրջ այդքան շատ առասպելներ կան: Ուռուցքաբանները բացահայտել են արևայրուքի ռիսկերը, և թե ինչպես դրանք նվազագույնի հասցնել, արդյոք հնարավոր է գտնել բնական արևայրուքի անվտանգ այլընտրանք:

Յոթ բան, որ տղամարդը չի անի, եթե իսկապես գնահատում է կնոջը

13.05.2026
Կինը զարմանալի ինտուիցիա ունի, որը թույլ է տալիս նրան հստակ զգալ, թե երբ են իրեն իսկապես գնահատում և որտեղ՝ պարզապես հանդուրժում։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1567 անգամ
15.11.2026
Դիտվել է 595 անգամ
17.11.2026
Դիտվել է 401 անգամ
18.11.2026
Դիտվել է 369 անգամ
20.11.2026
Դիտվել է 236 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster