Բժիշկներն ու սննդաբանները հաճախ խորհուրդ են տալիս կոճապղպեղը որպես արդյունավետ միջոց մրսածության բուժման և դրա կանխարգելման համար։
Այնուամենայնիվ, կանայք պետք է խստորեն վերահսկեն այս համեմունքի օգտագործումը, քանի որ այն կարող է բացասաբար ազդել նրանց առողջության վրա:
Կոճապղպեղը կարող է առաջացնել մարսողական խնդիրներ և մեծացնել արյունահոսությունը դաշտանային ցիկլի ընթացքում: Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի գիտնականները պարզել են, որ կոճապղպեղը կարող է բացասաբար ազդել աղիքների վրա և լուծ առաջացնել։
Դաշտանի ժամանակ համեմունքը կանխում է արյան մակարդումը, քանի որ այն ունի հակաթրոմբոցիտային ազդեցություն։
Գիտնականները նաև պարզել են, որ հղի կանայք նույնպես չպետք է օգտագործեն կոճապղպեղ, նույնիսկ փոքր քանակությամբ, քանի որ այն մեծացնում է վիժման հավանականությունը։
03-04-2026 10:04 Բժիշկների պնդմամբ՝ պելմենին և խինկալին հատկապես արգելված են սուր պանկրեատիտ կամ այս հիվանդության քրոնիկ ձևի սրացում ունեցող մարդկանց համար։ Ճարպոտ մսի և խիտ խմորի համադրությունը պահանջում է ենթաստամոքսային գեղձի ֆերմենտների ակտիվ արտազատում։ Եթե ենթաստամոքսային գեղձը բորբոքված է, դա կարող է առաջացնել ուժեղ ցավ, սրտխառնոց և զգալի փքվածություն։ Ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոց ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում խուսափել պելմենիից, հատկապես սրացման փուլում:
03-04-2026 09:08 Ալեքսանդրա Գրիգորյանն ու Վարազդատ Լալայանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում․ այս մասին հայտնում է Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիան։
02-04-2026 09:11 Մարդիկ, որոնք ավելի միապաղաղ են սնվում և հավատարիմ մնում կայուն կալորիականությանը, ավելի արդյունավետորեն են քաշգցում, քան նրանք, ովքեր մշտապես փոխում են իրենց օրաբաժինը։ Նման եզրակացության է հանգել գիտնականների միջազգային թիմը։
02-04-2026 09:04 Դեռահասը խորհուրդ է հարցրել ChatGPT-ից ինքնասպանության մասին, իսկ հաջորդ օրն ինքնասպան է եղել, հայտնում է Daily Mail-ը։ 16-ամյա Լուկա Ուոքերը գնացքի գծերի վրա մահից մի քանի ժամ առաջ արհեստական բանականության չաթ-բոտին հարցրել է ինքնասպանության մասին։ Լուկան, որը վերջերս էր ավարտել հեղինակավոր մասնավոր դպրոցը և նկարագրվում էր որպես «նուրբ և բարի», կարողացել է հեշտությամբ «շրջանցել» ChatGPT-ի անվտանգության արձանագրությունները՝ պնդելով, որ ինքնասպանության մասին հարցնում է «հետազոտական» նպատակներով։
02-04-2026 08:22 Աննդաբանները նշել են անփոխարինելի սննդարար նյութերի մասին, որոնք պարունակվում են ձվերում: Ձվի սպիտակուցը պարունակում է բոլոր 9 անհրաժեշտ ամինաթթուները, որոնք օրգանիզմը չի կարող ինքնուրույն արտադրել, բայց որոնք անհրաժեշտ են բջիջների կառուցման և նորացման համար։ Ձվերը պարունակում են նաև բազմաթիվ վիտամիններ. վիտամին A, որը կարևոր է մաշկի և տեսողության համար, վիտամին B, որը կարևոր է նյարդային համակարգի համար, վիտամին E, որը պաշտպանում է բջիջները ազատ ռադիկալների վնասումից, և վիտամին D, որը կարևոր է իմունային համակարգի համար։
Քեթի Փերրին թողարկել է նոր երգ և տեսահոլովակ՝ նվիրված Օռլանդո Բլումից ինը տարվա համատեղ կյանքից հետո իր վերջերս բաժանմանը: «Bandaids» վերնագրով երգում 41-ամյա երգչուհին պատմում է իրենց բաժանման պատճառների և սերը փրկելու իր փորձերի մասին: