Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024

Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել: «Օղակավոր» մոլորակն այսպես է աշխատում․ կյանքի բոլոր բնագավառներում՝ սեր, կարիերա, ֆինանսներ, մենք սխալներ թույլ կտանք։ Սատուրնը նմանատիպ իրավիճակներ է ստեղծում և խնդիրներ հրամցնում մեզ, որպեսզի կարողանանք ամեն ինչ շտկել երկրորդ (երրորդ, չորրորդ և այլն) փորձից: Սեպտեմբերի 5-ին նահանջող Սատուրնը կլինի իր ամենաբարձր կետում, ինչը բարդ օր է խոստանում կենդանակերպի բոլոր նշանների համար։

Խոյ

Սեպտեմբերն ընդհանուր առմամբ բարենպաստ կլինի Խոյ նշանի ներկայացուցիչների համար։ Բայց չնայած դրան, ամբողջ ամիս զգոն եղեք և աշխատեք ավելի քիչ գործել զգացմունքներով: Ամսվա առաջին կեսին աշխատավայրում զգոն եղեք՝ հնարավոր է, որ փորձեն ձեզ հեռացնել ձեր գրաված դիրքերից։ Զսպվածություն դրսևորեք, հատկապես զգույշ եղեք կասկածելի առաջարկների դեպքում և մի խաբեք ինքներդ ձեզ։ Սեպտեմբերի 12-ից հետո ձեր ուշադրությունը կպահանջեն առողջության հետ կապված հարցերը՝ ձերը կամ ձեր մտերիմինը։ Ամսվա վերջին սպասվում է նշանակալի իրադարձություն, որը մեծապես կախված կլինի կնոջից՝ լինի դա գործընկեր, բարեկամուհի, թե ընկերուհի։ Ազատորեն ընդունեք բոլոր խորհուրդներն ու օգնությունները՝ առանց խղճի խայթի: Սպորտով զբաղվեք, գոնե հանգստյան օրերին:

• Բարենպաստ օրերը՝ 3, 4, 7, 8, 17, 18, 22, 26, 27, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 6, 12, 16, 20, 21

Ցուլ

Ցուլերը սեպտեմբերին պետք է հոգ տանեն տան մասին։ Ընտանեկան խնդիրները շատ ժամանակ և էներգիա կխլեն և կստիպեն զգալ, որ վատնում եք ձեր ժամանակը: Իրականում դա ճիշտ չէ։ Հանգիստ լուծեք ձեր տնային խնդիրները, քանի որ հոկտեմբերից ածխատանքի ոլորտն ամբողջությամբ կտիրի ձեզ։ Ուստի նախօրոք պատրաստեք հուսալի թիկունք և հանգստության օազիս։ Ամսվա կեսին կարող եք հանդիպել մի մարդու, ով կազդի ձեր ողջ հետագա կյանքի վրա։ Սեպտեմբերի վերջին տասնօրյակում ձեր խարիզման և համոզելու ուժը բազմապատիկ կավելանա։ Օգտագործեք այս հմտությունը, որտեղ անհրաժեշտ է: Գտեք խնդիրների արմատը և լուծեք դրանք: Ամսվա վերջում կցանկանաք փոխել հանդերձանքը և հանգստանալ: Այս ժամանակահատվածում այցելեք թատրոններ, ցուցահանդեսներ և բուսաբանական այգիներ: Ավելի շատ գեղեցկություն, էսթետիկա և մաքուր օդ:

• Բարենպաստ օրերը՝ 2, 4,10,12, 13,17,21,25, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1,7, 9,14,16,22, 27

Երկվորյակ

Սեպտեմբերին Երկվորյակներին լուրջ էմոցիոնալ ցնցումներ են սպասվում։ Կարող են կասկածներ առաջանալ ձեր աշխատանքային ուղու հեռանկարների վերաբերյալ։ Բայց շարունակեք աշխատել, ամենայն հավանականությամբ, ձեզ պարզապես անհրաժեշտ են որոշակի ճշգրտումներ, և արդյունքները կգան: Եթե ակտիվ քայլեր չձեռնարկեք, ապա հնարավոր է, այդ ուղղությունը փակվի։ Բայց մի տագնապեք անհանգստություններից, ձեր փորձից ելնելով դուք կկարողանաք շրջել իրավիճակը: Ամսվա կեսին, անձնական կյանքում ձեր թիկունքում ինտրիգների կհանդիպեք՝ մի՛ հուզվեք և մի՛ նյարդայնացեք, այստեղ միայն հանգիստ խոսակցությունները կօգնեն: Սեպտեմբերի 22-ից հետո կարող են թյուրիմացություններ ու վեճեր ծագել՝ կապված նախագծում բաժնետոմսերի կամ բիզնես գործերին մասնակցելու հետ։ Մի հետաձգեք այս խնդիրների լուծումն ավելի ուշ, գործեք այստեղ և հիմա: Մի հապաղեք օգնություն խնդրել ընկերներից կամ խորհուրդներ՝ մասնագետներից։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 6, 14, 15, 19, 23, 24, 27, 28
• Անբարենպաստ օրերը՝ 2, 3, 7, 10, 11, 17-18, 30

Խեցգետին

Սեպտեմբերը Խեցգետինների համար տարվա ամենահաջող ամիսներից մեկն է լինելու։ Ձեր բոլոր անցյալի ձեռքբերումները, ամբողջ կուտակած փորձը, հաստատված բարեկամությունն ու կարիերայի ձեռքբերումները շոշափելի արդյունքներ կբերեն: Միևնույն ժամանակ, հուսահատ կցանկանաք հանգստություն և տոն, այնպես որ ազատորեն արձակուրդ վերցրեք և գնացեք քաղաքից դուրս կամ առաջին իսկ հնարավորության դեպքում հանդիպեք ընկերների հետ: Եթե ինչ-ինչ պատճառներով արձակուրդը հնարավոր չէ, և կշարունակեք ակտիվ աշխատել, ապա նոր բան սովորելու հնարավորություն կունենաք։ Եթե խոսք գնա խորացված ուսուցման մասին, անմիջապես համաձայնեք: Սա կօգնի ոչ միայն համալրել ձեր գիտելիքներն ու հմտությունները, այլև ընդլայնել ործարար շփումների շրջանակը: Սեպտեմբերին ցանկացած ոլորտում նոր բան անելու անհրաժեշտությունը ձեզ միայն օգուտ կտա։ Անձնական կյանքի ընթացքը կարող է կտրուկ փոխվել, բայց բախտը միշտ կուղեկցի ձեզ։

• Բարենպաստ օրերը՝ 2, 4, 7, 8, 16, 20, 21, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 12, 14, 18, 19, 25

Առյուծ

Սեպտեմբերին Առյուծներին աննախադեպ բերկրանք է սպասվում։ Գործերը վերընթաց կգնան և կսկսեն ինքնուրույն կարգավորվել, իսկ պլանավորված ամեն ինչ հեշտությամբ կիրականանա։ Աշխատավայրում կարող են ի հայտ գալ չարագործներ, սակայն նրանց բոլոր մեքենայությունները կշրջվեն իրանց դեմ, իսկ դժվարությունները կշրջանցեն ձեզ։ Հորդառատ էներգիան ձեզ կմղի նոր գործողությունների և սխրանքների։ Բայց մի փորձեք ինքնաբուխ գործել, հստակ պլան կազմեք: Միայն ուժերի կիրառման առավելագույն օգտակար կետերն ընտրելու դեպքում ձեզ հաջողությունը կուղեկցի ձեզ։ Ձեր հիմնական գործունեությանը կարող են միանալ նաև բոլորովին անսպասելի նախագծեր։ Եթե որոշեք բացել սեփական բիզնես, սկիզբը հիանալի կլինի, իսկ բախտը՝ ձեր կողքին։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 6, 10, 11, 19, 20, 23, 24, 27, 28
• Անբարենպաստ օրերը՝ 8, 9, 14, 17, 21, 22

Կույս

Խոշոր իրադարձությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի առաջին օրերին, զգացմունքների փոթորիկ կառաջացնի Կույսերի մոտ։ Բաց պահեք ձեր աչքերը մասնագիտական նոր հնարավորությունների համար և անմիջապես օգտվեք դրանցից: Հնարավոր է՝ գործընկերները ցանկանան ձեզ հետ համատեղ նախագծեր իրականացնել։ Զգույշ եղեք, որպեսզի նրանք հետագայում չյուրացնեն ձեր աշխատանքի արդյունքները: Հատկապես զգույշ եղեք փաստաթղթեր ստորագրելիս: Ամբողջ սեպտեմբերը հագեցած կլինի շփումներով՝ հանդիպումներ, նոր ծանոթություններ, բանակցություններ, հնարավոր է անգամ փոքր գործուղում։ Ամսվա կեսին նոր գործեր մի սկսեք, այլ ավելի շուտ մարեք բոլոր հին պարտքերը։ Ամսվա երկրորդ կեսին մի քանի օր ընտրեք պատշաճ հանգստի համար։ Ձեզ հարմարավետ կզգաք ձեր տանը կամ պարտեզում: Զբաղվեք կանաչապատմամբ կամ կարկանդակներ թխելով: Թույլ տվեք ձեզ գոնե մեկ շաբաթ հանգիստ և չափված ապրել: Վերականգնեք ձեր մտավոր և ֆիզիկական ուժը:

• Բարենպաստ օրերը՝ 2, 4, 7, 13, 21, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 10, 11, 17, 18, 23, 28

Կշեռք

Կշեռքների համար ամիսը մռայլ կսկսվի։ Առօրականությունը, ձանձրույթն ու կենցաղը կարող են ձեզ զրկել ինչպես էներգիայից, այնպես էլ տրամադրությունից։ Բայց վշտանալու էական պատճառ չկա։ Ամսվա առաջին կեսին սեփական տանը ինչ-որ բան փոխելու ցանկություն կառաջանա՝ վերանորոգելու, վերադասավորելու կամ նոր կահույք գնելու։ Չնայած ծախսելու ուժգին ցանկությանը, նախ կշռեք՝ իսկապե՞ս ուզում եք ապրանք գնել, թե՞ լավ տրամադրություն գնելու հույս ունեք: Ամսվա կեսերին ֆինանսական վիճակը կսկսի աստիճանաբար բարելավվել։ Հնարավոր են անսպասելի շահույթներ։ Կարող եք հանկարծ պարզել, որ ձեզ աջակցում և հասկանում են շատ ավելի շատ մարդիկ, քան կարծում էիք: Ամսվա վերջին ստիպված կլինեք զբաղվել հարկերի, ապահովագրության կամ անշարժ գույքի հետ կապված հարցերով։ Որոշումներ կայացրեք դանդաղ, առանց զգացմունքների։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 6, 10, 11, 15, 23, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 13, 14, 18, 19, 25, 26, 27

Կարիճ

Սեպտեմբերին Կարիճները կձգտեն ազատության, անկախության ու ինքնուրույնության։ Փորձեք շփվել միայն համախոհների ու ձեր հետաքրքրությունները կիսողների հետ։ Սեպտեմբերի սկզբին ձեր մասնագիտական վարկանիշը կարող է սասանվել բամբասանքների ու ինտրիգների պատճառով։ Հնարավոր են ժամանակավոր դժվարություններ, սակայն զերծ մնացեք կտրուկ քայլերից և հատկապես աշխատանքից ազատվելուց։ Այժմ աշխատանքը փոխելու լավագույն ժամանակը չէ։ Մինչեւ ամսվա կեսը կարգի բերեք փաստաթղթերը' վերադասի կամ իշխանությունների կողմից չպլանավորված ստուգումներ են գալիս։ Ամսվա երկրորդ կեսին հնարավոր են անսպասելի մեծ ծախսեր։ Ձեր անձնական կյանքը կարող է ավելի շատ ուշադրություն և ժամանակ պահանջել, քան սպասում էիք։ Համոզվեք, որ մոտակայքում գտնվող մարդիկ չեն չարաշահում ձեր ուշադրությունն ու աջակցությունը: Որպեսզի ամսվա վերջում ձեր առողջությունը չթուլանա, կանոնավոր կերպով հոգ տարեք դրա մասին, մի անտեսեք տհաճ ախտանիշները և ձեր սննդակարգը փոխեք ավելի առողջ և հավասարակշռվածի։

• Բարենպաստ օրերը՝ 3, 4, 7, 8, 12,13, 20, 25, 26, 30
• Անբարենպաստ օրերը՝ 1, 9, 14, 16, 21, 22, 27

Աղեղնավոր

Սեպտեմբերի առաջին կեսին Աղեղնավորները կփորձեն լուծել ձգձգվող ֆինանսական հարցերը։ Զգացմունքային անկայունությունը չի կարող այժմ լավագույն ազդեցություն ունենալ բիզնեսի վրա: Մտերիմ մարդիկ կարող են կրակի վրա յուղ լցնել ու պահանջել, որ իրենց նկատմամբ ավելի ու ավելի մեծ ուշադրություն դարձվի։ Սահմանեք առաջնահերթություններ և աշխատեք ձեզ համար ամենակարևոր ոլորտում՝ պարզապես անտեսելով ձեր շուրջը տիրող ճնշող մթնոլորտը: Դիմացեք փոփոխություններին և մի անհանգստացեք, որ կկորցնեք որոշ բարիքներ և առավելություններ: Գոյատևեք դեպի աշխարհում ձեր տեղը տանող ճանապարհի շրջադարձին: Սեպտեմբերին աշխատավայրում թիմը կարող է բաժանվել երկու հակառակ ճամբարների. դուք չպետք է միանաք դրանցից ոչ մեկին, անկախ նրանից, թե որքան եք ներքաշվում դրա մեջ: Մի հավատացեք ձեր զուգընկերոջ մասին բամբասանքներին, որոնք ձեզ անդադար կպատմեն սեպտեմբերի 20-ից հետո։ Ամսվա վերջին օրերը կլինեն ամենակարեւորը։ Ձեր նախկին գործունեության պտուղները կսկսեն ի հայտ գալ։ Ամբողջ ամսվա ընթացքում մի մոռացեք սպորտի մասին, եղեք ակտիվ։

• Բարենպաստ օրերը՝ 1, 5, 6, 10, 11, 15, 20, 24, 28
• Անբարենպաստ օրերը՝ 2, 3, 17, 18, 23, 29, 30

Այծեղջյուր

Սեպտեմբերին Այծեղջյուրները շատ ակտիվ ու գործունյա կլինեն։ Կցանկանաք ինքներդ ձեզ իրացնել միանգամից մի քանի ոլորտներում և կգործեք առավելագույն արդյունավետությամբ։ Եթե ցուցաբերեք առավելագույն համառություն, արդյունքների հասնելը երկար սպասեցնել չի տա: Աշխատանքում ձեզ իսկական բեկում է սպասվում։ Նկատելով ձեր նախաձեռնությունն ու տեղեկացվածությունը շատ ոլորտներում՝ ղեկավարությունը կարող է ձեզ նոր պաշտոն առաջարկել։ Աշխատեք ավարտել բոլոր հին նախագծերը, նախքան նորերը սկսելը: Սեպտեմբերի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում գործընկերները պատրաստակամորեն կաջակցեն ձեզ բոլոր նախաձեռնություններում։ Ամսվա երկրորդ կեսին սպասեք մի քանի խոշոր ֆինանսական մուտքերի։ Սեպտեմբերի վերջին շաբաթում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրեք ձեր անձնական կյանքին ու հետաքրքրություններին։ Ժամանակ հատկացրեք զբոսանքներին ու հետաքրքիր վայրեր այցելություններին և ստեղծագործեք: Սովորեք նոր բան այն ոլորտներում, որոնք վաղուց էիք ցանկանում անել, բայց հետաձգում էիք:

• Բարենպաստ օրերը՝ 3, 4, 7, 13, 17, 21, 22, 30
• Անբարենպաստ օրերը՝ 5, 12, 19, 20, 25-26

Ջրհոս

Չնայած աշնան սկզբին, Ջրհոսները կցանկանան գարուն՝ որպեսզի սերը պտտեցնի նրանց գլուխը և արյունը եռք գա: Հենց դրան էլ նվիրելու եք ամսվա առաջին կեսը։ Բայց աշխատանքն ու ուսումը թույլ չեն տա ամբողջովին ընկղմվել սիրավեպի հորձանուտում։ Ստիպված կլինեք հմտորեն մանևրել ցանկությունների և առաջնահերթությունների միջև: Ամսվա կեսին դուք կարող եք ձեզ գերբեռնված և անհույս զգալ: Այդ ընթացքում ավելի լավ է խուսափել ճանապարհորդություններից ու ընկերների հետ հանդիպումներից։ Մի քանի օր տրամադրեք ինքներդ ձեզ վերականգնելու համար, և գույները նորից կյանք կվերադառնան: Սեպտեմբերի երկրորդ կեսին կազմեք հստակ գործողությունների ծրագիր, որը կկարգավորի ձեր ածխատանքային գործունեությունը, հակառակ դեպքում լուրջ սխալներ թույլ տալու մեծ ռիսկ կա։ Ամսվա վերջում ամեն ինչ այնքան կարագանա, որ ստիպված կլինեք մոռանալ անձնական կյանքի մասին։ Դուք վճռական և նույնիսկ ագրեսիվ կլինեք, և, հետևաբար, կհասնեք ձեր նպատակին։ Ճիշտ է, դրանով դուք վտանգում եք կորցնել նրանց վստահությունը, ում սիրում եք: Ժամանակ գտեք ձեր սիրելիների համար և կատարեք նրանց տված խոստումները:

• Բարենպաստ օրերը՝ 5,6, 10,11, 15, 20, 23,24
• Անբարենպաստ օրերը՝ 1, 8, 9, 14, 21, 22, 27

Ձկներ

Աստղերը կանխատեսում են, որ սեպտեմբերը Ձկների համար կլինի զբաղված, հետաքրքիր և դժվարին: Առջևում անվերջ բանակցություններ են, սպասումներ, հույսեր։ Դուք կկիսվեք տան և աշխատանքի միջև, կկորցնեք տոկունությունը և կրկին կվերականգնեք ինքնավստահությունը։ Աշխատանքում պահպանեք ողջախոհություն ու կարգապահություն, այլապես ձեր գլուխը կպտտվի իրադարձությունների քանակից։ Սպասվում է, որ նոր նախագծեր կհայտնվեն, իսկ հները վերջապես կսկսեն շահույթ բերել: Սեպտեմբերին պատասխանատվությամբ վերաբերվեք ցանկացած փաստաթղթի ճիշտ կազմմզն համար, նույնիսկ նրանց, որոնք կարևոր չեն թվում: Ամսվա կեսին հնարավոր են չնախատեսված ստուգումներ։ Այս ժամանակահատվածում բոլորը կարող են ձեր օգնության և համագործակցության կարիքը ունենալ միաժամանակ և այնպիսի կարևոր հարցերում, որոնք հնարավոր չէ հետաձգել: Դուք գլուխ կհանեք, ավելին, նույնիսկ կվայելեք մեծ պահանջարկ ունենալը։ Բայց ճիշտ սահմանեք առաջնահերթությունները՝ կենտրոնանալով հիմնականում ձեր արժեքների և հետաքրքրությունների վրա: Որոշ առաջադրանքներ պատվիրակեք ուրիշներին, որպեսզի որևէ կարևոր բան բաց չթողնեք։ Հատուկ ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը։ Մի անտեսեք հոգնածությունը և հանգիստը ժամանակի կորուստ մի համարեք։

• Բարենպաստ օրերը՝ 7, 8, 12, 13, 21, 25, 26
• Անբարենպաստ օրերը՝ 3, 4, 10, 11, 17, 18, 23, 30:

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Դիտվել է 9483 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



Ամսվա աստղագուշակ․ ապրիլ 2026 թ․

01.04.2026
Գարնան երկրորդ ամիսը շատ ավելի լավը կլինի, քան առաջինը՝ բոլոր առումներով, այդ թվում՝ կարիերայի և ֆինանսների։

Ամսվա աստղագուշակ․ մարտ 2026 թ․

01.03.2026
Մերկուրին հետադարձ շարժման մեջ է լինելու, ու հավանաբար արդեն զգացել եք ազդեցությունը, և մինչև մարտի 20-ը որևէ թեթևացում չի սպասվում։ Իսկ ամիսը սկսվում է լուսնի լրիակատար խավարմամբ (մարտի 3-ին)։ Այնուամենայնիվ, բախտն ու սերը ոչ մի տեղ չեն անհայտանա:

Ամսվա աստղագուշակ․ փետրվար 2026 թ․

01.02.2026
Փետրվարը կլինի հագեցած և շրջադարձային ամիս, կատարյալ՝ եղած գաղափարները գործի վերածելու համար: 

Ամսվա աստղագուշակ․ հունվար 2026 թ․

01.01.2026
Նոր տարվա առաջին ամիսը բազմաթիվ դրական փոփոխություններ կբերի ձեր անձնական կյանքում, բայց, ցավոք, շատերը կբախվեն իրենց կարիերայի և եկամտի հետ կապված բացասական հետևանքների։

Ամսվա աստղագուշակ․ դեկտեմբեր 2025 թ․

02.12.2025
Կենդանակերպի բոլոր նշանները գտնվում են վերջնագծի մոտ։ Վերջին ջանքերը, ևս մեկ հրում, և ահա կգա Նոր տարին՝ ձեր կյանքը փոխելու ևս մեկ հնարավորություն։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
25-05-2026 10:56
Խենթ կինոմարաթոնն ավարտվեց. Կաննի կինոփառատոնը հատեց եզրագիծը։ 2026 թվականի «Ոսկե արմավենու ճյուղը» բաժին հասավ Քրիստիան Մունջիուի «Ֆյորդ» ֆիլմին։ Այն պատմում է հինգ երեխա ունեցող զույգի մասին, որը տեղափոխվում է նորվեգական մի փոքրիկ գյուղ։ Այնտեղ նրանք սկսում են մեկուսացված կյանք և արագորեն մտերմանում տեղացիների հետ։ Սակայն շուտով խնդիրներ են ծագում։ Ճապոնուհի Օկամոտո Տաոն և ֆրանսուհի Վիրջինի Էֆիրան արժանացան «Լավագույն դերասանուհի» մրցանակին՝ ռեժիսոր Ռյուսուկե Համագուչիի «Հանկարծ» ֆիլմում իրենց դերերի համար։
25-05-2026 10:43
Անջելինա Ջոլիի հետ ութ տարվա սկանդալային դատական վեճերից հետո, դերասան Բրեդ Փիթը, կարծես, լիովին կորցրել է հավատը պաշտոնական ամուսնության նկատմամբ: Ներքին աղբյուրները պնդում են, որ դերասանը երջանիկ է Ինես դե Ռամոնի հետ, բայց չունի կրկին ամուսնանալու մտադրություն: Ներքին աղբյուրների խոսքով՝ Ջոլիի հետ կապված պատմությունը նրա վրա թանկ է նստել, և ոչ միայն տարիների դատական վեճերի պատճառով:
25-05-2026 10:25
Ձմերուկի բաղադրության մեջ կա մեծ քանակությամբ լիկոպին, որն անհրաժեշտ է յուրաքանչյուրի օրգանիզմին: Այն գործում է որպես հակաօքսիդատն և օգնում է խուսափել քաղցկեղից ու սրտանոթային հիվանդություններից: Ձմերուկի հյութը օգնում է մեղմել մկանային ցավերը, քանի որ այն պարունակում է նաև մեծ քանակությամբ ցիտրուլին: Այն մարդու օրգանիզմի համար շատ կարևոր ամինաթթու է, որից կախված է օրգանիզմում արյան ճնշումը: Ձմերուկն օրգանիզմից հեռացնում է տոկսիկները: Այն անփոխարինելի է քրոնիկ լյարդի հիվանդություններ ունեցողների համար, քանի որ այն ապատոկսիկավորում է օրգանիզմը և օգնում է լյարդի աշխատանքին:
25-05-2026 08:46
Sկանդալ Կաննում Միս Վենեսուելան դաժանորեն ծեծի է ենթարկվել իր հյուրանոցային համարում։ Հարձակվողը հերքում է մոդելի մեղադրանքները: Նա պնդում է, որ ինքն էլ նույնքան տուժել է, որքան Անդրեա դել Վալը իրեն վնասել է:
25-05-2026 07:09
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի Չանդրապուր շրջանում չորս կին է զոհվել վագրուհու և նրա ձագերի հարձակման հետևանքով։ Այս միջադեպը դարձել է շրջանում այս տարվա ընթացքում վագրի մահացու հարձակման յոթերորդ դեպքը, հայտնում է The Indian Express թերթը:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2026 թ․

01.05.2026
Մայիսին շատերը կտանջվեն։ Պարզապես այդպիսի ամիս է։ Ոմանց համար, դատելով աստղագուշակից,դա նույնիսկ վատ շրջան է լինելու։ Բայց կլինեն նաև ուրախություն,նվերներ և խորովածներ։



LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
25.05.2026
Դիտվել է 818 անգամ
20.05.2026
Դիտվել է 364 անգամ
19.05.2026
Դիտվել է 354 անգամ
21.05.2026
Դիտվել է 303 անգամ
22.05.2026
Դիտվել է 284 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster