Երգչուհին այդպես հագնված ներկա է եղել Բարբադոսում տեղի ունեցած միջոցառմանը։
Հանրաճանաչ երգչուհի Ռիհաննան բաց հագուստով ներկայացել է Crop Over փառատոնին, որը նվիրված է Բարբադոսում բերքի տոնին: Լուսանկարները հրապարակել է Page Six-ը։
Ամեն տարի նշված միջոցառմանը մասնակցող երգչուհին այս անգամ հանրության առջև է հայտնվել հագուստի փոխարեն մարմնին սոսնձված քարերով։ Փայլուն քարերը նմանակում էին կիպ կոմբինեզոն, միևնույն ժամանակ Ռիհաննայի կերպարը լրացնում էին բազմագույն փետուրե թեւերն ու հսկա թագը։
Աստղը չի նշել, թե ով է ստեղծել փառատոնի համար իր զգեստը:
26-11-2026 12:13 Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28 47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
25-11-2026 13:02 Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման։ Լոս Անջելեսի դաշնային դատախազները նրան մեղադրանք են առաջադրել մանկական պոռնոգրաֆիա պահելու երկու դեպքով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։
25-11-2026 03:04 Սուպերմոդել Բելլա Հադիդը վերջերս նշեց իր 30-ամյակը։ Նա որոշել է իր կյանքի այս նոր գլուխը նշել ամերիկյան Harper's Bazaar-ի հետ. ամսագրի ձմեռային համարում մոդելի հետ երկար հարցազրույց էր տպագրվել։ Այնտեղ նա խոսել է իր աշխատանքի, դժվարությունների, առողջության, վերջին տարիների իր հիմնական նվաճումների և ապագայի ծրագրերի մասին։
25-11-2026 01:19 Իրանի իշխանություններն առանց հիջաբի ելույթ ունենալու համար երգչուհի Փարաստու Ահմադիին և նրա երաժշտական ու նկարահանող խմբի չորս անդամներին պատժել են մտրակի 74-ական հարվածով։ Պատիժն ի կատար է ածվել Ղոմ քաղաքում, որտեղ 2024 թվականին տեղի է ունեցել իշխանությունների ուշադրությունը գրաված համերգը։ Այն ուղիղ հեռարձակվել է երգչուհու YouTube-ի ալիքով, հայտնում է BBC-ն: Համերգի ընթացքում 29-ամյա Ահմադին հանդես է եկել բաց ուսերով զգեստով և առանց գլխաշորի։ Իրանի օրենսդրությունն արգելում է կանանց հրապարակայնորեն երգել՝ միաժամանակ պարտավորեցնելով նրանց կրել հիջաբ և փակ հագուստ։