Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Լքել է ընտանիքը երեխաների հետ. ցնցող մանրամասներ սիամական երկվորյակներ Հենսելի ամուսնու մասին

03.04.2024

Վերջերս բոլորը նորից սկսեցին խոսել սիամական երկվորյակներ Էբի և Բրիտանի Հենսելների մասին։ Նրանց նկատմամբ հետաքրքրությունը կրկին բորբոքվեց բանակի վետերան Ջոշուա Բոուլինգի հետ առաջին քրոջ գաղտնի հարսանիքի մասին լուրերի առնչությամբ, որը տեղի է ունեցել դեռևս 2021 թվականին։

Այն բանից հետո, երբ համացանցում տարածվեց նորապսակների պարի տեսանյութը, օգտատերերն իրենց հարցերով սկսեցին ռմբակոծել նրանց: Ողջ աշխարհում մարդիկ մտածում էին, թե արդյոք այդ ամուսնությունը օրինակա՞ն է, և ինչու՞ տեսանյութում պատկերված փեսան ուշադրություն չի դարձնում Բրետանին։

Անբարեխիղճ հարցերի տարափին երկվորյակները պատասխանեցին. «Եթե ձեզ դուր չի գալիս այն, ինչ մենք անում ենք, բայց շարունակում եք հետաքրքրությամբ հետևել մեր կյանքին, ապա դեռ համարվում եք երկրպագու»:

600x400

Ներկայումս ընտանիքը հանգիստ և հավասարակշռված կյանք է վարում Մինեսոտայում: Էբբին և Բրետանին երեխաներին մաթեմատիկա են սովորեցնում: Քույրերը սկզբում չէին ցանկանում ավելորդ ուշադրություն գրավել իրենց վրա։ Բայց նախօրեին իրավիճակը վատթարացավ, և դա ավելի դժվարացավ անել. մամուլում հայտնվեցին տեղեկություններ Ջոշուայի անցյալի մասին:

Ըստ Hello-ի՝ մինչ Էբիի հետ հարաբերությունները Բոուլինգը ընտանիք է ունեցել, սակայն կնոջը՝ Աննիկային թողել է դստեր՝ Իզաբելլայի հետ։ Ճշմարտությունը ի հայտ եկավ այն պատճառով, որ 2023 թվականի հոկտեմբերին նախկին կինը հայց է ներկայացրել դատարան՝ հայրությունը հաստատելու համար։

Ջոշուան նախորդ ամուսնության մեջ է եղել 2010-ից 2019 թվականներին: Այժմ այդ հարաբերություններից ծնված երեխան արդեն 8 տարեկան է։ Բայց, ինչպես պարզվել է՝ ամուսնալուծության ժամանակ Աննիկան հղի է եղել։ Երեխան ծնվել է 2020 թվականին՝ պաշտոնական ամուսնալուծությունից անմիջապես հետո։ Եվ հիմա, ըստ երևույթին, Բոուլինգի նախկին կինը ցանկանում է, որ տղամարդը հաստատի իր հայրությունը:

 600x400

Ջոշուա Բոուլինգը նախկին կնոջ՝ Աննիկայի հետ

Հայտնի է, որ վերջերս դատարան է ներկայացվել գենետիկական թեստավորման եզրակացությունը, սակայն արդյունքների մանրամասները դեռ գաղտնի են պահվում։ Այնուամենայնիվ, չնայած իրավական պարզաբանումներին, Ջոշուայի ավագ դուստրը՝ Իզաբելլան, հաճախ է ժամանակ անցկացնում հոր և նրա նոր ընտանիքի հետ։ Ասում են, որ աղջիկը նույնիսկ առանձնահատուկ դեր է խաղացել Բոուլինգի ու Հենզելի հարսանիքի ժամանակ։

Սիամյան երկվորյակներն ամուսնու առաջին ամուսնությունից երեխայի հետ լավ հարաբերություններ են հաստատել։ Հիշեցնենք, որ վավերագրական ֆիլմերից մեկում, որը նկարահանվել է դեռահասության տարիներին, Էբբին և Բրիտանին ասել են. «Այո, մենք պատրաստվում ենք մայրանալ»: Միևնույն ժամանակ, դեռ այն ժամանակ աղջիկներն ասում էին, որ չեն պատրաստվում իրենց հղիությունից շոու սարքել. «Ամբողջ աշխարհը չպետք է իմանա, թե ում հետ ենք մենք հանդիպում, ինչ ենք անում և կոնկրետ երբ ենք նախատեսում երեխա ունենալ»։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8888 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են վոկալ տաղանդի բացակայության համար և խորհուրդ տվել «թոշակի անցնել»

13.11.2026
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը համացանցում ծաղրի է ենթարկվել իր նոր՝ «Սիրո ապացույց» երգը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Բիլթ Թաուն հրապարակում ներկայացնելուց հետո:

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Առաջին հայուհին Վինձորների ընտանիքում. արքայադուստր Մարգարեթի թոռն ամուսնանում է

15.07.2026
Եղիսաբեթ II-ի զարմիկ Սամուել Չատտոն հայտարարել է իր նշանադրության մասին հայկական ծագում ունեցող նկարչուհու հետ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
20-11-2026 14:33
Բրիթնի Սնոուն պաշտոնապես հայտարարել է իր նշանադրության մասին։ Դերասանուհին լուրը հայտնել է «Դրյու Բերիմորի շոու»-ի ժամանակ, որտեղ նա գովազդում էր «Որսորդական կանայք» սերիալի երկրորդ եթերաշրջանը։ 40-ամյա դերասանուհին պաշտոնապես հաստատել է իր նշանադրությունը 32-ամյա Հանթեր Մորենոյի հետ։ Նա պատասխանել է հաղորդավարի ուղիղ հարցին. «Դուք վերջերս նոր նշանվե՞լ եք»։ «Մենք նշանված ենք, այո։ Ես առաջ չեմ խոսել դրա մասին։ Ամեն ինչ կարգին է։ Դա այդքան էլ մեծ գաղտնիք չէ։ Ի վերջո, ո՞ւմ է դա ըբդհանրապես հետաքրքիր», - պատասխանել է Բրիթնին։
20-11-2026 14:25
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը մասնակցել է իր «The JLo Show: Live in Las Vegas» համերգային ֆիլմի Լոս Անջելեսի պրեմիերային: Միջոցառման համար նա ընտրել է Dolce & Gabbana-ի հավաքածու, որը ներառում էր կիսաթափանցիկ կրեմագույն ժանյակավոր զգեստ և ատլասե թիկնոց՝ մորթե զարդանախշերով, ծաղկային ասեղնագործությամբ և ծոպերով: Լոպեսի կերպարի գլխավոր առանձնահատկությունը սպիտակ ոսկուց Sicilia վզնոցն էր՝ զարդարված անգույն և դեղին ադամանդներով և 100 կարատից ավելի քաշ ունեցող բնական դեղին տանձաձև ադամանդով:
20-11-2026 14:12
Ջենիֆեր Լոուրենսը խոստովանել է, որ կրծքերի մեծացման վիրահատություն է կատարել։ Դերասանուհին այդ մասին հայտարարել է հեռուստաշոուի ժամանակ։ Հաղորդավարը «Մեռնիր իմ սեր» ֆիլմի աստղին հարցրել է, թե ինչպես է հնարավոր, որ կնոջ կրծքերը կոտրեն մարդու քիթը։ Նման դեպք վերջերս տեղի է ունեցել ռեալիթի շոուի ժամանակ, որտեղ մասնակից Հեյլի Գլասմանը կոտրել է քիթը մեկ այլ կնոջ կրծքերի վրա։ Եվ այդտեղ Լոուրենսը բացահայտել է ճշմարտությունը. «Այո, ես ինքս իմպլանտներ ունեմ։ Դրանք նոր են»։ Հաղորդավարուհին ենթադրել է, որ դերասանուհին այժմ 2-րդ չափսի տեր է։ Սակայն նա ուղղել է. «Ոչ, դանք լիարժեք 3 են»։
20-11-2026 05:08
Միգրենը և ծխելը ծննդաբերած կանանց մոտ 3,6 անգամ մեծացնում են իշեմիկ ինսուլտի վտանգը մինչև 60 տարեկանը։ Նման եզրակացության են եկել Դանիայի Օրհուսի համալսարանի հետազոտողները։ Աշխատանքը հրապարակվել է Neurology ամսագրում։
20-11-2026 04:13
Դեյվիսի Կալիֆոռնիական համալսարանի (UC Davis) և Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարանի (UCSF) գիտնականների ղեկավարությամբ անցկացված լայնածավալ հետազոտությունը ցույց է տվել. որքան բարձր է բժշկական հետազոտությունների ընթացքում երեխայի գլխուղեղի ստացած ճառագայթման ընդհանուր չափաբաժինը, այնքան մեծ է երեխաների և դեռահասների գլխուղեղի ուռուցքի զարգացման ռիսկը։ Արդյունքները հրապարակվել են JAMA գիտական ամսագրում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
16.11.2026
Դիտվել է 1465 անգամ
15.11.2026
Դիտվել է 528 անգամ
17.11.2026
Դիտվել է 328 անգամ
18.11.2026
Դիտվել է 319 անգամ
20.11.2026
Դիտվել է 140 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster