Рус. Հայ.
ԿԱՆԱՆՑ ՍՊՈՐՏ

Շաբաթվա աստղագուշակ․ 2024 թ․ փետրվարի 19-25-ը 

19.02.2024

Շաբաթը բարենպաստ է ռոմանտիկ ծանոթությունների, կրքոտ հանդիպումների ու առկա հարաբերությունների բարելավման համար։ Մարսն ու Վեներան միանում են Ջրհոսում և բերում պայթյունավտանգ էներգիա, ինչպես նաև բարձր մակարդակի մրցակցություն գործընկերների միջև:

Խոյ

Ձեր գործունեությունը պահանջում է փոփոխություններ: Փորձեք խուսափել կոնֆլիկտներից և խնայել ուժերը՝ հաղթանակը կգա ավելի ուշ: Հանգստյան օրերին ավելի լավ է չխոսել հոգեկան խնդիրների մասին, հետաձգեք դրանք անորոշ ժամանակով։

Բարենպաստ օրը երեքշաբթին է, անբարենպաստը՝ չորեքշաբթին։

Ցուլ

Նախքան վճռական քայլեր ձեռնարկելը, ուշադիր մտածեք ամեն ինչի մասին: Եղեք հանդուրժող ձեր աշխատանքային գործընկերների նկատմամբ: Դուք ընդունակ եք մեծ ձեռքբերումների։ Պատրաստվեք բարդ և պատասխանատու աշխատանքի: Հանգստյան օրերին ձեր խորհուրդները մեծապես կգնահատվեն:

Բարենպաստ օրը երկուշաբթին է, անբարենպաստը՝ հինգշաբթին։

Երկվորյակ

Կատարեք ձեր աշխատանքը հանգիստ և հստակ, այդ դեպքում այն ամենը, ինչ պլանավորում եք, կարող է իրականություն դառնալ: Կենտրոնացեք գլխավորի վրա, մի անտեսեք մանրուքները։ Աշխատեք ուշադրություն չգրավել կամ չափից դուրս նախաձեռնողականություն չդրսևորել։ Այս շաբաթավերջին ձեզ հաճելի իրադարձություններ են սպասվում։

Բարենպաստ օրը հինգշաբթին է, անբարենպաստը՝ երկուշաբթին։

Խեցգետին

Փորձեք ձեր կյանքին նայել առանց պատրանքների, միգուցե ժամանա՞կն է կառուցողական փոփոխությունների: Իրատես եղեք ձեր ուժեղ կողմերի առնչությամբ՝ ձեր ուզածին հասնելու համար:

Բարենպաստ օրը հինգշաբթին է, անբարենպաստը՝ երեքշաբթին։

Առյուծ

Աշխատանքում ջանքերը մի թուլացրեք, հակառակ դեպքում կարող են կոնֆլիկտներ առաջանալ։ Շատ բան կարող եք անել, գլխավորն այն է, որ բաց չթողնեք ձեր անգերազանցելի աշխատունակությունը ցուցադրելու հնարավորությունը։ Հանգստյան օրերին փորձեք ժամանակ անցկացնել ընկերների հետ։

Բարենպաստ օրը հինգշաբթին է, անբարենպաստը՝ ուրբաթը։

Կույս

Ձեզ կուրախացնեն նորությունները, բայց ստիպված կլինեք զբաղվել կենցաղային խնդիրներով։ Փորձեք արագ վերականգնել ձեր ուժերը: Անծանոթ մարդկանց մի ներգրավեք ընտանեկան խնդիրների լուծմանը։

Բարենպաստ օրը ուրբաթն է, անբարենպաստը՝ երեքշաբթին։

Կշեռք

Ձեր ժողովրդականությունն աճում է ոչ միայն աշխատավայրում, այլև դրանից դուրս: Մոռացված ծանոթները հանկարծ կսկսեն հետաքրքրություն ցուցաբերել։ Հնարավոր է՝ նրանք ձեզնից օգնություն են ակնկալում և իրենք պատրաստ են օգնել ձեզ։ Հանգստյան օրերին պետք է ուշադրություն դարձնեք ձեր սիրելիների վրա։
Բարենպաստ օրը չորեքշաբթի է, անբարենպաստը՝ ուրբաթը։

Կարիճ

Ստեղծեք ամուր հիմք հարմարավետ աշխատանքային միջավայրի համար: Եթե ամեն ինչ հարթ չընթանա, մի անհանգստացեք, դժվարությունները կանցնեն, և դուք կարող եք վայելել լավ կատարված աշխատանքի զգացումը։ Հանգստյան օրերին արժե ընկերների հետ այցելել սրճարան կամ ռեստորան:

Բարենպաստ օրը ուրբաթն է, անբարենպաստը՝ երկուշաբթին։

Աղեղնավոր

Մնում է մի փոքր ջանք, և դուք կհասնեք ցանկալի արդյունքի։ Համարձակորեն առաջ շարժվեք, բայց պատրաստ եղեք փոխել ձեր տեսակետը, եթե հանգամանքները դա պահանջում են: Այս շաբաթավերջին տունը կարգի բերելու ժամանակն է:

Բարենպաստ օրը չորեքշաբթին է, անբարենպաստը՝ ուրբաթը։

Այծեղջյուր

Հնարավոր են տարաձայնություններ աշխատավայրում, եւ միայն ձեր խելամիտ որոշումը կօգնի շտկել իրավիճակը։ Ուշադրություն դարձրեք ձեր շրջապատին. նրանց գաղափարները կարող են օգտակար և յուրահատուկ լինել: Մտահղացումները, որոնք մտքում կծագեն հանգստյան օրերին, կարող են հետաքրքիր դառնալ:

Բարենպաստ օրը ուրբաթն է, անբարենպաստը՝ երկուշաբթին։

Ջրհոս

Հետևեք սպասման մարտավարությանը, որպեսզի հասնեք տպավորիչ արդյունքների: Համբերությունը ձեր լավագույն դաշնակիցն է: Ֆինանսական խնդիրները կարող են ավելի շատ անհանգստություններ առաջացնել։ Հանգստյան օրերին հնարավոր են վեճեր՝ կապված դրամական խնդիրների հետ։

Բարենպաստ օրը չորեքշաբթին է, անբարենպաստը՝ շաբաթը։

Ձկներ

Հանգամանքների հետ գործ ունենալը դժվար է, թույլ տվեք ինքներդ ձեզ պարզապես գնալ հոսքի հետ: Գործընկերների հետ շփվելիս համոզվեք, որ ձեզ ճիշտ են հասկանում: Հանգստյան օրերին լսեք ձեր սիրելիներին և հասկացեք, թե որտեղ եք սխալվել։

Բարենպաստ օրը երեքշաբթին է, անբարենպաստը՝ հինգշաբթին։

Ամենօրյա, շաբաթական և ամսեկան աստղագուշակներին կարող եք ծանոթանալ այստեղ։

 

Դիտվել է 9584 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 23-29-ը 2026 թ․

23.11.2026
Շաբաթվա սկիզբը կարող է մարտահրավերներով լի լինել կենդանակերպի բոլոր նշանների համար։ Սակայն հինգշաբթի օրվանից հետո իրավիճակն աստիճանաբար կբարելավվի, իսկ աստղերը շատերի համար հաճելի անակնկալներ են պատրաստել։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 16-22-ը 2026 թ․

16.11.2026
Այս օրերը, հավանաբար, կբերեն նվաճումների ճանաչում, անձնական կյանքում հանգստություն և գործնական հարաբերությունների վերականգնում:

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 9-15-ը 2026 թ․

09.11.2026
Շաբաթը խառը կլինի. ոմանց բախտը կբերի, մյուսները ստիպված կլինեն ինքնուրույն լուծել կուտակված խնդիրները, իսկ որոշներն էլ նույնիսկ կկանգնեն ընտրության առաջ, որը կփոխի նրանց ապագա ծրագրերը։

Շաբաթվա աստղագուշակ․ նոյեմբերի 2-8-ը 2026 թ․

02.11.2026
Գալիք շաբաթը կլինի լարված. ոմանք ստիպված կլինեն զբաղվել կուտակված գործերով, մյուսները՝ վերանայել սիրելիների հետ հարաբերությունները, իսկ մի մասը հնարավորություն կունենա բարելավելու իրենց ֆինանսական վիճակը:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը 2026 թ․

26.10.2026
Եթե ոչ մի վատ բան չպատահի, ապա շաբաթն արդեն իսկ կարելի է հաջողված համարել: Այդուհանդերձ, լավ բաներ էլ կլինեն:

Շաբաթվա աստղագուշակ․ հոկտեմբերի 19 - 25-ը 2026 թ․

19.10.2026
Այս շաբաթ ատ գործընթացներ կդանդաղեն, իսկ թե ինչպես դա կազդի կենդանակերպի նշանների վրա, ներկայացված է մեր աստղագուշակում:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
26-11-2026 12:13
Նոյեմբերի 25-ին, 87 տարեկան հասակում, Բեռլինում մահացել է Վերա ֆոն Լենդորֆը, որը աշխարհին հայտնի էր որպես Վերուշկա։ Նրա մահվան մասին հայտնել է Bild-ը՝ հղում անելով հարազատներին։ Վերուշկան Գերմանիայի պատմության մեջ առաջին սուպերմոդելն էր։ Նա ծնվել է 1939 թվականին Քյոնիգսբերգում (այժմ՝ Կալինինգրադ)՝ կոմս Հենրիխ ֆոն Լենդորֆ-Շտայնորտի և կոմսուհի Գոտլիբ ֆոն Կալնեյնի ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա կորցրել է ծնողներին և ուղարկվել որբանոց. հայրը մահապատժի է ենթարկվել ֆաշիզմին դեմ լինելու համար, իսկ մայրը՝ բանտարկվել է։
25-11-2026 13:28
47-ամյա շոումեն Միխայիլ Գալուստյանը լուսանկար է հրապարակել իր սիրելիի՝ 36-ամյա դիմահարդար Լիլիա Կիոսեի հետ, որի հետ նա ամուսնացել է ամուսնալուծությունից մեկ տարի անց և որին անվանում են որպես նախկին կնոջ «կրկնօրինակ»։ Զույգն այժմ Չինաստանում նկարահանվում է «Կայսեր գանձերը» ռեալիթի շոուի նոր եթերաշրջանում։ Լուսանկարները հրապարակվել են Գալուստյանի սոցիալական ցանցերում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 961 անգամ
20.11.2026
Դիտվել է 495 անգամ
25.11.2026
Դիտվել է 256 անգամ
26.11.2026
Դիտվել է 163 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster