Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

5 ոճային ձևավորում ցանկացած երկարության եղունգների համար․ աշնան ամենահետաքրքիր տարբերակները

09.09.2022

Մենք ենք մեր երջանկության կերտողները։ Ուստի, նույնիսկ ամենատխուր եղանակին, փոքրիկ ուրախությունների օգնությամբ կարող ենք մեզ համար լավ տրամադրություն ապահովել։ Դա կարող է լինել հարմարավետ երեկո սրճարանում ընկերների հետ կամ, նույնիսկ, ուղևորություն դեպի մատնահարդարման աշխարհ:

Ծանոթացեք եղունգների մի քանի նորաձև գաղափարների, որոնց կարող եք հետևել ձեր եղունգները հարդարելիս:

Հոգնե՞լ եք սովորական դարձած գինու երանգներով աշնանային մատնահարդարումից և վերջապես ցանկանում եք ավելի հետաքրքիր բա՞ն փորձել: Շտապենք աջակցել ձեր այդ ցանկությանը և ներկայացնենք նոր գաղափարներ՝ ոգեշնչման համար: Ահա եղունգների ձևավորման 5 հիանալի տարբերակ, որոնք ձեզ անպայման կառանձնացնեն շրջապատից:

Ոսկե ծայրեր

600x400

Նման մանիկյուրը զուսպ, բայց միևնույն ժամանակ անսովոր տեսք ունի, ինչն ուշադրություն է գրավում։ Նվիրվում է դասական ոճի բոլոր երկրպագուներին, ովքեր վերջապես որոշել են ինչ-որ նոր բան փորձել։ Ոչ մի աչք ծակող տարրեր և անսովոր համակցություն. միայն կիսաթափանցիկ հիմք և ոսկեպատ ծայրեր: Գեղեցկությունը պարզության մեջ է։

Նուրբ ալիքներ

600x400

Ոչ, խոսքը ծովային թեմատիկայով մատնահարդարման մասին չէ, հավանաբար այդպիսի տարբերակները կհետաձգվեն հաջորդ ամառ։ Այստեղ որպես հիմք են վերցվել տաք սուրճն ու բաց դարչնագույն երանգները, իսկ այդ նույն ալիքները ոչ այլ ինչ են, քան հարթ գծեր, որոնք վերածվել են աշնանային գեղեցիկ զարդի։

Տաք գունապնակի բոլոր երանգները

600x400

Չե՞ք կարողանում կողմնորոշվել սերուցքային, շոկոլադե կամ մանանեխի երանգների ընտրության մեջ: Այդ դեպքում օգտագործեք նշված բոլոր աշնանային երանգները՝ ձեր երազանքի մատնահարդարումը ստեղծելու համար։ Գույները լավ համադրվում են, այնպես որ մի վախեցեք, թե կձոխողվեք:

Ձիթապտղի դրախտ

600x400

Կանաչի տարբեր երանգները հատկապես տարածված են աշնանը։ Այս տարբերակում նուրբ ձիթապտուղի երանգը գեղեցիկ միահյուսված է դարչնագույն-մոխրագույնի հետ: Համաձայնեք, որ այս համադրությունը շատ ակնահաճո է և աշնանային տրամադրություն է հաղորդում։

Գինով նախշեր

600x400

Չե՞ք կարող հրաժարվել գինու ձեր սիրելի երանգից: Դե, դրա կարիքը չկա։ Պարզապես ընտրեք եղունգների յուրահատուկ ձևավորում՝ օգտագործելով այդ երանգը: Օրինակ՝ զարդարեք ձեր եղունգները գեղեցիկ բորդո գույնի բծերով։ Համոզված եղեք, որ եղունգների վրա նման նախշը շատ «թանկ» տեսք կունենա։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 2394 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ինչ տաբատներ են թրենդային 2024 թվականի աշնանը և ինչով հագնել դրանք

05.09.2024
Ստեղծեք նորաձեւ աշնանային զգեստապահարան 2024-ի սեզոնի նորաձեւ տաբատներով:

2024 թվականի աշնանային նորաձևության 5 հիմնական գույները․ ինչպես ստանալ ճիշտ երանգ

21.08.2024
Բոլոր արդիական իրերը և նորաձև դետալներն անիմաստ են, եթե դուք չեք հետևում ժամանակակից գունային սխեմային:

Կանացի զգեստապահարանի այս բաղադրիչը խենթացնում է տղամարդկանց․ իսկ դուք այն կրո՞ւմ եք

06.08.2024
Ամառվա գալուստով հակառակ սեռի ներկայացուցիչների հետաքրքրությունը թրենդների նկատմամբ զգալիորեն աճել է։

Հայտնի է 2024-ի ամենանորաձև կիսաշրջազգեստը

17.07.2024
2024 թվականին կիսաշրջազգեստները դարձել են համաշխարհային նորաձևության հետևորդներից յուրաքանչյուրի զգեստապահարանի գրեթե հիմնական մասը։ Vogue-ի մասնագետների կարծիքով՝ առաջիկա ամիսներին այս միտումը կշարունակվի։

Ինչպես կրել ժանյակը 2024 թ․ ամռանը՝ նրբագեղ տեսք ունենալու համար

28.06.2024
Ժանյակը սեզոնի գլխավոր թրենդներից է։ Շոգ եղանակին դիզայներներն առաջարկում են այն կրել ոտքից գլուխ։ Ներկայացնում ենք, թե ինչպես դա անել նորաձեւ:

Հայտնի է 2024 թվականի ամռան ամենանորաձև գույնը

06.06.2024
Ո՞ր գույնն է լինելու թրենդային:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
06-09-2024 09:56
43-ամյա ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դերասանական ոլորտում իր ուերը սկսեց փորձել ՝ նկարահանվելով «American Horror Story» հեռուստասերիալում և արդեն պատրաստվում է մեկ այլ դերի «American Horror Story»-ի ստեղծող Ռայան Մերֆիի նոր նախագծում։ Քիմը նույնիսկ պատրաստ է փոխել իր առոգանությունը գալիք աշխատանքի համար՝ հիմնականում սեփական ճանաչելի ձայնի հանդեպ ունեցած հակակրանքի պատճառով։
06-09-2024 09:40
Hulu-ի «Սպանություններ նույն շենքում»/Only Murders In The Building սերիալը կունենա հինգերորդ եթերաշրջան: Հանրաճանաչ քրեական շոուն, որում նկարահանվել են Սթիվ Մարտինը, Սելենա Գոմեսը եւ Մարտին Շորթը, բաղկացած կլինի 10 դրվագից, հայտնում է Variety-ն։
06-09-2024 09:32
Աշխարհի երկրորդ ռակետ, Բելառուսի ներկայացուցիչ Արինա Սաբալենկան եւ աշխարհի 6-րդ ռակետ, ամերիկացի Ջեսիկա Պեգուլան դուրս եկան Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության կանանց մենախաղի եզրափակիչ։ Եզրափակիչը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին։ US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
06-09-2024 03:00
Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաներին՝ Անտոնին, Անուշկան և Ալեն-Ֆաբիենը, տրվել են իրենց հոր կտակը` նրա մահից գրեթե երեք շաբաթ անց: Այս մասին գրում է Le Figaro-ն՝ հղում անելով աղբյուրին։ 2024 թվականի հունվարին դերասանի ավագ որդին՝ Էնթոնին ասել էր, որ իր քրոջը՝ Անուշկային կտրվի հոր ունեցվածքի 50%-ը, իսկ եղբայրներից յուրաքանչյուրը կունենա 25%-ը։
05-09-2024 10:18
Հայտնիները և հարուստ մարդիկ հաճախ գրանցվում են Raya ծանոթությունների բացառիկ ծառայութունում, երբ սեր են փնտրում: Սակայն այժմ Tinder-ը՝ ծանոթությունների աշխարհի ամենահայտնի հավելվածը, նպատակադրվել է ծառայութհուններ մատուցել նաև «A» դասի հայտնի մարդկանց համար:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր, 2024 թ․

01.09.2024
Բոլորն ավելի հեշտ սկսեցին շնչել, երբ օգոստոսի 28-ին ավարտվեց Մերկուրիի նահանջը: Սակայն սեպտեմբերին իր գագաթնակետին է հասնում նահանջող Սատուրնը, և նրա ազդեցությունը կենդանակերպի նշանների վրա չի կարելի անտեսել:

LADYNEWS TV
Լեդի Գագան եւ Բրունո Մարսը նոր երգ են թողարկել՝ «Die with a Smile»՝ վինտաժային ոգեշնչված տեսահոլովակով։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
01.09.2024
Դիտվել է 1374 անգամ
02.09.2024
Դիտվել է 766 անգամ
03.09.2024
Դիտվել է 259 անգամ
04.09.2024
Դիտվել է 250 անգամ
05.09.2024
Դիտվել է 210 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster