Երեւանում երեկ ուշ երեկոյան ամփոփվեցին «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթի արդյունքները, ըստ որոնց հաղթող ճանաչվեց 20-ամյա Սոնա Դավթյանը:
Հաղթողը որոշվեց նախապես հայտարարված քվեարկության եւ ժյուրիի գնահատականի արդյունքում:
Ծնունդով Գորիսից Սոնա Դավթյանը մրցույթում ներկայացնում էր Սյունիքի մարզը: Նա Երեւանի պետական համալսարանի եվրոպական լեզուների եւ հաղորդակցության ֆակուլտետի իտալերենի եւ անգլերենի բաժնի ուսանողուհի է:
Գեղեցկուհին առաջինը ճանաչվեց 24 աղջիկների մրցակցությունում:
25-11-2026 13:02 Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլի հայրը՝ Թոմաս Մարքլը, կարող է դատապարտվել մինչև 40 տարվա ազատազրկման։ Լոս Անջելեսի դաշնային դատախազները նրան մեղադրանք են առաջադրել մանկական պոռնոգրաֆիա պահելու երկու դեպքով, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։
25-11-2026 03:04 Սուպերմոդել Բելլա Հադիդը վերջերս նշեց իր 30-ամյակը։ Նա որոշել է իր կյանքի այս նոր գլուխը նշել ամերիկյան Harper's Bazaar-ի հետ. ամսագրի ձմեռային համարում մոդելի հետ երկար հարցազրույց էր տպագրվել։ Այնտեղ նա խոսել է իր աշխատանքի, դժվարությունների, առողջության, վերջին տարիների իր հիմնական նվաճումների և ապագայի ծրագրերի մասին։
23-11-2026 11:26 «Տիտանիկի» խորտակումից փրկված ամենահայտնի ուղևորուհիներից մեկի՝ Լյուսի, լեդի Դաֆ-Գորդոնի ադամանդե մատանին աճուրդում վաճառվել է 150 հազար ֆունտ ստեռլինգով (մոտ 165 հազար դոլար), հայտնում է բրիտանական Easy Live Auction առցանց հարթակը։ Լյուսին զարդը կրում էր 1912 թվականի ապրիլի 15-ին տեղի ունեցած աղետի ժամանակ, որը շուրջ 1500 մարդու կյանք խլեց։ Մատանին դարձավ միակ արժեքավոր ոսկերչական զարդը, որը նրան հաջողվեց պահպանել։ Ընտանիքում այն անվանում էին «Տիտանիկի մատանի» և համարում, որ այն ամուսնական մատանի է եղել։
23-11-2026 10:40 Մայլի Սայրուսն ամուսնացել է։ Հինգ տարվա հարաբերություններից հետո Մայլի Սայրուսը և Lilily խմբի թմբկահար Մաքս Մորանդոն նոյեմբերի 21-ին տվել են իրենց երդումները՝ մտերմների մասնակցությամբ արարողության ժամանակ։ Արարողությունը տեղի է ունեցել Պալմ Սփրինգսում, որին ներկա են եղել նորապսակների ընտանիքի անդամներն ու ընկերները, այդ թվում՝ Թիշը, Նոան և Բիլլի Ռեյ Սայրուսը։
23-11-2026 06:57 «Միսս Տիեզերք 2026»-ի եզրափակիչին մնացել է ընդամենը մի քանի օր. աշխարհը շուտով կիմանա ամենագեղեցիկ աղջկա անունը։ Արդեն կայացել է առաջին՝ ազգային տարազների մրցույթը։