Рус. Հայ.
ԳԵՂԵՑԻԿ, ՆՈՐԱՁԵՎ

Նորաձև են «վամպիրի» շրթունքները

07.12.2021

Չնայած անվանը՝ դիմահարդարման այս տեխնիկան ավելի արդիական է առաջիկա Ամանորին, քան Հելոուինին։

Ժամանակակից թրենդների մեծ մասը կա՛մ բացահայտ կրկնօրինակում է 90-ականներին բնորոշ գծերը, կա՛մ մի փոքր երևակայությամբ լրացնում այն, ինչը ժամանակին համարվում էր նորաձև։

Շատ դիզայներներ և դիմահարդարներ մեծացել են այդ ժամանակաշրջանում և կարոտով են հիշում պատանեկության իրենց կերպարներն ու հավաքածուները:

«Վամպիրի» շրթունքների տեխնիկայում նույնպես օգտագործում է շատ ծանոթ մի բան, բայց այստեղ ևս գտնվել է մատուցման ուրույն ձև։

600x400

Շուրթերի ներկման այս տեխնիկան հիմնված է հատապտղային, կարմիր կամ բորդո շրթներկի վրա՝ փայլուն էֆեկտով (կամ շրթներկը կարող է փայլատ լինել, բայց հետո պետք է վրայից փայլ ավելացնել)։

600x400

Այս դիմահարդարման մեկ այլ առանձնահատկությունն այն է, որ շրթունքների անկյուններն ուրվագծված են և մի փոքր մգացված: Ցանկալի արդյունքին կարող եք հասնել մատիտի կամ այլ գույնի շրթներկի միջոցով։

600x400

Ստացվում է օմբրե էֆեկտ՝ մուգից դեպի բացի անցումով։ Նպատակահարմար է երկու երանգների հակադրությունը հնարավորինս բնական դարձնել, որպեսզի անցումը գրեթե անտեսանելի լինի:

600x400

Կարմիր երանգներ օգտագործելիս հաճախ խորհուրդ է տրվում դեմքը դարձնել բացարձակ հարթ և հավասարաչափ՝ կրեմի և դիմափոշու տակ թաքցնելով բոլոր հնարավոր «թերությունները»։

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 7580 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Տղամարդու զգեստապահարանի այս իրը հիանալի տեղավորվում է կանացի նորաձևության մեջ

22.09.2026
Թվում էր, թե փոխառելու ոչինչ չկա, բայց մեկ խիստ գործնական դետալ անսպասելիորեն ակնառու անցում է կատարել։

Կարմիր կաշվե տաբատ. 2026 թվականի աշնանային նորաձևության գլխավոր մարտահրավերը

08.09.2026
Վերջին մի քանի տարիների ընթացքում կաշվե տաբատները դարձել են մեր զգեստապահարանի անբաժանելի մասը՝ էքստրեմալից անցնելով այնպիսի անբաժանելի իրերի, ինչպիսիք են ջինսերը կամ կոստյումի տաբատները։

Գոբելեն. տպավորիչ հյուսվածք աշնանային կերպարների համար

20.08.2026
Ներկայացնում ենք, թե ինչու այժմ արժե գոբելենին հատուկ ուշադրություն դարձնել և ինչպես այն նորաձև դարձնել:

Fruit nails. ամառային արձակուրդի դասական մանիկյուրը

24.07.2026
Եթե դուք փնտրում եք դիզայն, որը կապված չէ որևէ կոնկրետ մրգի հետ և կատարյալ համադրվում է ցանկացած դեկորի հետ, ապա անպայման պետք է փորձեք Fruit nails–ը։

Կակաչաձև կիսաշրջազգեստը կատարյալ է ավելորդ քաշը թաքցնելու համար

02.07.2026
Եթե պատրաստ չեք գումար ծախսել միայն ամռային արդիական նորաձև կիսաշրջազգեստի վրա, դիտարկեք բոլոր եղանակներին հարմար այս մոդելը։

Բնավորության այս գիծն ունեն միայն երջանիկ մարդիկ

19.06.2026
«Երջանկության հետևից մի՛ ընկիր. այն միշտ քո մեջ է», - կարծում էր հին հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասը։ 

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-10-2026 10:42
Ամերիկայի ամենահայտնի ընտանիքներից մեկը շարունակում է վախեցնել իր երիտասարդ անդամների շրջանում մահերի անվերջ հոսքով: Ջոն և Ժակլին Քենեդիների թոռնուհու՝ Տատյանա Շլոսբերգի ողբերգական մահից անցել է մեկ տարուց էլ քիչ ժամանակ: 34 տարեկան հասակում նրա մոտ ախտորոշվել էր սուր միելոիդ լեյկոզ՝ հազվագյուտ մուտացիայով: 2026 թվականի հոկտեմբերի 20-ին հայտարարվեց հայտնի ընտանիքի մեկ այլ անդամի՝ Քայլի մահվան մասին: Ջոնի և Ժակլինի ծոռնուհին մահացել է 42 տարեկանում՝ վեց տարվա կաթվածահարությունից հետո: Նա թողեց երկու երեխա: Իսկ համացանցը կրկին սկսել է խոսել Քենեդիների ընտանիքի անեծքի մասին:
21-10-2026 10:38
Չարլզ III-ը և թագուհի Կամիլան ամուսնացած են 21 տարի։ Այս ընթացքում նրանք մշակել են մի շարք ընդհանուր ծեսեր։ Օրինակ՝ ամեն երեկո նրանք ավանդաբար վերցնում են մի գիրք և կարդում մինչև քնելու ժամանակը։ Այնուամենայնիվ, միապետը հաճախ ընդհատում է կնոջը. Կամիլան վերջերս բացահայտել է, որ նա շեղում է իր ուշադրությունը ծիծաղով։ «Երբ ես խորասուզվում եմ գրքի մեջ, լսում եմ, թե ինչպես է նա ծիծաղում ինչ-որ բանի վրա։ Դա շատ շեղող է», - ասել է նա։
21-10-2026 02:07
Ամերիկացի մոդել Քենդալ Ջեններին և դերասան Ջեյքոբ Էլորդին կրկին միասին նկատել են հասարակական միջոցառման ժամանակ: Հայտնիները մասնակցել են Կինոարվեստի և գիտության ակադեմիայի թանգարանի գալա-երեկոյին, բայց լուսանկարիչների համար կարմիր գորգին առանձին են հայտնվել, ըստ Page Six-ի: Միջոցառման ընթացքում Ջենները և Էլորդին նստել են նույն սեղանի շուրջ: Շատո Մարմոնում երեկույթից հետո նրանք հեռացել են նույն մեքենայով՝ կրկին ուշադրություն հրավիրելով իրենց հարաբերությունների վրա:
21-10-2026 01:00
Սենդի Ռոուզ Քիդման-Ուրբանը պաշտոնապես Vogue-ի շապիկի աստղ է: Նիկոլ Քիդմանի 18-ամյա դուստրը միայնակ զարդարել է գերմանական Vogue-ի նոյեմբերյան համարի շապիկը՝  Louis Vuitton-ի հագուստով լուսանկարվելով խոտածածկ դաշտի մեջտեղում:
21-10-2026 00:10
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը աշխուժացում է առաջացրել Victoria's Secret-ի երկրպագուների շրջանում՝  Լոս Անջելեսում ապրանքանիշի վերջին ցուցադրության ժամանակ հայտնվելով հատուկ տեսահոլովակում: Չնայած 45-ամյա մոդելը չանցավ ցուցադրության պոդիումով, նրա ելույթը հանդիսատեսի շրջանում ենթադրություններ ծնեց ապրանքանիշի հետ հնարավոր համագործակցության վերսկսման մասին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 915 անգամ
20.10.2026
Դիտվել է 201 անգամ
21.10.2026
Դիտվել է 83 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster