Հանրաճանաչ երգչուհի Մադոննան Instagram-ում տեղադրել է նոր ու տարօրինակ լուսանկար, որը գրավել է օգտատերերի ուշադրությունը:
Սոցիալական ցանցում երգչուհին սելֆի է ներկայացրել, որտեղ հայտնվել է վարդագույն հանդերձանքով: Այնուամենայնիվ, հագուստը չէ, որ հարցեր է առաջացրել երկրպագուների մոտ:
Բազմաթիվ օգտատերեր Մադոնայի լուսանկարում «չեն գտել» նրա այտերը, ինչը շատերին տարօրինակ է թվացել: Երգչուհու երկարավուն դեմքը քննարկումների առիթ է տվել:
Մյուս կողմից, բազմաթիվ հետևորդներ հրապարակման տակ ավելի քան կես միլիոն հավանում են թողել։ Այնուամենայնիվ, նրանք մեկնաբանություններում ընդգծել են, որ այս լուսանկարում Մադոնան Քիմ Քարդաշյանի պատճենն է:
03-11-2026 08:42 «Միսս Տիեզերք–2026» 75-րդ միջազգային գեղեցկության մրցույթը կանցկացվի Պուերտո Ռիկոյի Սան Խուան քաղաքում։ Ազգային տարազների ցուցադրությունը տեղի կունենա նոյեմբերի 21-ին, իսկ եզրափակիչը՝ նոյեմբերի 24-ին։ Հիշեցնենք, որ «Միսս Տիեզերք–2025» մրցույթի հաղթող հռչակվեց 25-ամյա մեքսիկուհի Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։
03-11-2026 06:26 Համաշխարհային գեղեցկության ոլորտում Մարիո Դեդիվանովիչ անունը հոմանիշ է Քիմ Քարդաշյանի անվանը։ Նրանք միասին աշխատում են ավելի քան 15 տարի։ Հենց Մարիոն էր, որ ստեղծեց Քիմи համար յուրահատուկ դիմահարդարումը՝ հարուստ հիմքով, առատ քանակությամբ փոշով, դրամատիկ ուրվագծերով և բաց մերկ շրթունքներով, որոնք աշխարհի միլիոնավոր կանայք տարիներ շարունակ կրկնօրինակել են։ Տարիների ընթացքում նրա հայտնի հաճախորդների ցանկը զգալիորեն ընդլայնվել է. այսօր Մարիոյի մշտական հաճախորդներն են Ջենիֆեր Լոպեսը, Սալմա Հայեկը և Պրիանկա Չոպրան։ Դեդիվանովիչի օրական վաստակը կազմում է 60,000 դոլար։
03-11-2026 06:21 Ռուս թենիսիստուհի Դիանա Շնայդերը Տոկիոյում նվաճել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) 500 կարգի հաղթողի կոչումը։ Սա նրա կարիերայի վեցերորդ WTA տիտղոսն է։ Եզրափակչում նա 6-4, 5-7, 6-2 հաշվով հաղթել է կանադացի Լեյլա Ֆերնանդեսին։
02-11-2026 09:33 Հայաստանը ներկայացնող Ալինա Չարաևան հաղթեց Իտալիայի Կուրմայոր քաղաքում կայացած Վալե դ'Աոստա կանանց բաց WTA 125 մրցաշարում: Նոյեմբերի 1-ին կայացած եզրափակիչ խաղում 24-ամյա թենիսիստուհին 6-3, 6-4 հաշվով առավելության հասավ գերմանացի Նոմա Նոհա Ակուգեի նկատմամբ: Եզրափակչի արդյունքը հրապարակվել է Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) պաշտոնական կայքում:
02-11-2026 08:52 Մարդիկ հաճախ արհեստական բանականության կարեկցող պատասխաններն ավելի բարձր են գնահատում, քան այլ մարդկանց աջակցության խոսքերը, բայց միևնույն ժամանակ նախընտրում են հուզական աջակցություն ստանալ մարդուց։ Այս եզրակացությանն են հանգել Փենսիլվանիայի պետական համալսարանի հետազոտողները՝ ուսումնասիրելով մարդկանց վերաբերմունքը ԱԲ-ի ապրումակցման նկատմամբ։ Գիտնականներն այս երևույթն անվանել են «ԱԲ-ի ապրումակցումն ընտրելու պարադոքս»։