2021 թ. նորձև կանանցի սանրվածքներն ու կտրվածքները
17.03.2021
Նրանց համար, ովքեր ցանկանում են իմանալ, թե ինչ սանրվածքներ ու կտրվածքներ են նորաձեւ 2021 թ.-ին, նշենք, որ առայժմ որևէ արմատապես նոր բան չի հայտնվել, արդիական են այն սանրվածքները, որոնք սկսել էին ժողովրդականություն ձեռք բերել դեռևս անցյալ տարի և, նույնիսկ, մի քանի տարի առաջ:
Առավել նորաձև ու տարածված են համարվում․
• երկար բոբը • 90-ականների ոճի բոբը • սափրված կողքերը
Ճակատային սանրվածք (երկար բոբ)
Երկար բոբը, որը երկու-երեք տարի առաջ դարձավ տարածված սանրվածք, չի պատրաստվում զիջել դիրքերը և մինչ օրս համարվում է ամենաթրենդայինը: Դա հասկանալու համար պարզապես պետք է նայել հայտնիներին, ովքեր երկար ժամանակ է, ինչ չեն փոխում իրենց այս սանրվածքը:
Բոբ՝ 90-ականների ոճով
90-ականների ոճի նորաձեւությունը դրսևորվում է ոչ միայն հագուստի, այլև սանրվածքների մեջ, ուստի 2021-ին բոբը, որն այդքան տարածված էր 20-րդ դարի վերջին տասնամյակում, դարձավ գերժամանակակից սանրվածք: Բացի այդ, այս սանրվածքը սիրում են նրանք, ովքեր ցանկանում են կտրել մազերի «հոգնած» ծայրերը, բայց չեն համարձակվում արմատական փոփոխություններ կատարել՝ անցնելով կարճ կտրվածքի:
Սափրված կողքեր
Ինչ սանրվածք էլ ընտրեք, սափրված կողքերը դրան հանդգնություն կհաղորդեն: Ամենահամարձակ կանայք, ինչպիսին է Մոնակոյի արքայադուստր Շարլինը, ամենեւին չեն վախենում սափրել իրենց գլխի կեսը:
Գերժամանակակից ոճավորում և սանրվածքներ 2021 թ
Ոճաբանները պնդում են, որ նորաձեւ է բնականը, ուստի այս տարի բարդ ոճավորում և սանրվածքներ օետք չէ սպասել:
Գանգուրներ
Խնամքով հարդարվածին փոխարինելու կգան խաղային գանգուրները՝ հնարավորինս մոտ բնականին: Ճիշտ է, ուղիղ մազեր ունեցողների համար նման գանգուրների ոճավորումը նույնպես շատ ժամանակ և ջանք կպահանջի, բայց ամեն ինչ պետք է հնարավորինս բնական տեսք ունենա: Օրինակ, ինչպես Ջուլիա Ռոբերթսի հերոսուհուն «Գեղեցիկուհին» ֆիլմում:
Մեջտեղից բաժանված սանրվածքներ
Մեջտեղից բաժանված սանրվածքներն այս տարի ավելի արդիական կդիտվի: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ դա 2021-ի գերժամանակակից սանրվածքների՝ բոբի և երկար բոբի անբաժանելի մասն է:
Ուղիղ «ձիու պոչ»
Այլևս հարկ չկա բարդ փնջեր պատրաստելու, դրանց փոխարեն բավական է մազերը հավաքել ուղիղ «ձողի պոչ»: Դիտվել է 4667 անգամ
Читать на русском
|