Ուղղակի երջանիկ լինել. պատճառներ, առիթներ փնտրելն է, որ մեզ հեռացնում է երջանկությունից: Թեթեւ, մեկնաբանվելու կարիք չունեցող ուրախությունը կարող է նույնքան բնական ու մշտական լինել, որքան մեր սրտի աշխատանքը: Եվ պետք չէ հատուկ մտածել նրա մասին: Պարզապես զարթնում ես, ու նա քեզ հետ է մինչեւ քո կյանքի եւս մեկ հրաշալի օրվա ավարտը…
Երջանիկ լինելը մի որոշում է, որ վատ չէր լինի նորից ու նորից կայացնել ամեն բացվող օրվա հետ: Սա քո կյանքն է. արա, ինչ ուզում ես. եթե ուզում ես երջանիկ լինել, եղիր: Պատկերացրու' ֆիլմ ես նկարում երջանկության մասին, որի ռեժիսորը, սցենարիստը եւ ամենակարեւորը' գլխավոր դերում դու ես:) Քո «ֆիլմում» նկարահանվելու համար անցկացրու «քաստինգ» եւ ընտրիր լավ դերակատարների: Այնքան ընտրիր, մինչեւ բոլոր առանցքային «դերերում» ճիշտ մարդիկ լինեն: Եվ կտեսնես, որ ապրում ես Հոլիվուդում :)
Ամեն օր «նկարիր» քո երջանկության ֆիլմից մի հատված...
Demetra | 19-10-2012 15:03
Շնորհակալ եմ ՁԵԶ հարգելի խմբագիր: Ես երկու շաբաթ է, ինչ ծանոթ եմ այս կայքին, միանգամից կիսվեցի գործընկերներիս հետ: Հիմա հաճույքով կարդում ու քննարկում ենք միասին բոլոր նյութերն անխտիր: Ամենքս ունենք մեր նախասիրությունները, բայց մեզ միավորում է մի բան LN-ը: Շնորհակալ եմ, որ կաք ԴՈՒՔ
05-06-2026 12:25 19-ամյա ռուս թենիսիստուհի Միրրա Անդրեևան առաջին անգամ դուրս է եկել Մեծ սաղավարտի մենախաղերի եզրափակիչ: Ռոլան Գարոսի կիսաեզրափակչում նա 6-1, 6-3 հաշվով հաղթել է ուկրաինուհի Մարտա Կոստյուկին: Եզրափակչում Անդրեևան կմրցի ռուս Դիանա Շնայդերի (WTA վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 23-րդ տեղը ) և լեհ Մայա Չվալինսկայի (114-րդ տեղը) միջև երկրորդ կիսաեզրափակչի հաղթողի հետ:
05-06-2026 12:21 Լոնդոնում կայացել է Սթիվեն Սփիլբերգի նոր՝ «Բացահայտման օր» ֆիլմի պրեմիերան։ Կարմիր գորգի վրա կեցվածք են ընդունել 43-ամյա Էմիլի Բլանտը, ով ֆիլմում խաղացել է գլխավոր դերը, Գոլդի Հոունը, Բենեդիկտ Քամբերբեթչը, Քոլին Ֆերտը, Սթենլի Տուչին և նրա կինը՝ Ֆելիսիթի Բլանտը, ինքը՝ Սփիլբերգը և նրա կինը՝ Քեյթ Քեփշոուն, և Ջեֆ Գոլդբլումը։
05-06-2026 12:14 Մադոննան 15 րոպեանոց անվճար համերգ է տվել Նյու Յորքի ամենահայտնի զբոսաշրջային վայրում՝ Թայմս Սքվերում: 67-ամյա երգչուհին բեմ է բարձրացել Dolce & Gabbana-ի ներքնազգեստի ամբողջական կերպարով:
05-06-2026 12:12 Վիտորիա Չերետին, ով գրեթե երեք տարի հանդիպում է Լեոնարդո ԴիԿապրիոյի հետ, մերկ լուսանկարվել է ամսագրի համար՝ իր 28-ամյակին ընդառաջ, որը նա կնշի հունիսի 7-ին: Իտալուհի սուպերմոդելը զարդարել է Harper's Bazaar France-ի ամառային համարի շապիկը:
05-06-2026 02:18 63-ամյա Գրիգորի Լեպսը, ով հունվարին բաժանվել էր իր 20-ամյա հարսնացու Ավրորա Կիբայից, ժամանակ է անցկացնում նոր ընկերուհու հետ: Երգչին նկատել են Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի միջոցառման ժամանակ՝ «ձեռք ձեռքի բռնած նոր երիտասարդ, երկար մազերով գեղեցկուհու հետ», հաղորդում է «Անտիգլյանեցը»: Արտիստն ինքը դեռ հանրությանը չի ներկայացրել իր նոր ընկերուհուն: