Հազիվ թե հասցրել եք մոռանալ ոսկերչական մատնահարդարումը, որի ժամանակ եղունգներին կպցնում կամ նկարում էին զարդեր, երբ աշխարհում սկսեց ճանաչում ստանալ այլ միտումը` կիսաթանկարժեք քարերի նմանակումը: Օգոստոսի հիթերից է կվարցի մատնահարդարումը:
Պատկերացում կազմելու համար հիշեք անգույն կվարցի քարը: Վերջինիս գլխավոր «խաղաքարտը» ներքին ճաքերն են և բյուրեղապակյա երակները: Ընթացակարգի իրականացման ժամանակ եղունգներին տալիս են կվարցի դիզայն:
Կվարցի եղունգներ ստեղծելու համար հարմար է մարմնագույն երանգին մոտ յուրաքանչյուր լաք՝ կաթնագույն, ավազագույն, վարդագույն:
Քսեք այն եղունգին, իսկ նկարի համար օգտագործեք սպիտակի յուրաքանչյուր երանգ: Առավել գեղեցիկ է դիտվում կվարցը միջին երկարության, նշաձև եղունգներին:
Դիզայնին կարելի է կյանք հաղորդել 2-3 եղունգներին կպցնելով ոսկե կետեր:
09-11-2026 10:26 Վերջերս ֆրանսիացի անիմացիոն ռեժիսոր Սիլվեն Շոմեն, որը չորս անգամ առաջադրվել է «Օսկար»-ի, ստեղծեց կարճամետրաժ Սուրբ Ծննդյան անիմացիա՝ «Christian Dior’s Night in Color»։ Սկզբում արժանանալով հիացմունքի, համացանցում նկատեցին մի քանի տեսողական խափանումներ, այդ թվում՝ վեց մատ ունեցող կերպար։ Սա անմիջապես հանգեցրեց ենթադրությունների և վեճերի, որ անիմատորները դիմել են արհեստական բանականության օգտագործմանը։ Վեճը բռնկվեց, քանի որ Dior-ը «Christian Dior’s Night in Color»–ը ներկայացրել էր որպես ավանդական արհեստագործության հարգանքի տուրք՝ զուգահեռներ անցկացնելով Շոմեի ձեռքով նկարված անիմացիայի և նորաձևության տան բարձր արվեստանոցների մանրակրկիտ աշխատանքի միջև։
09-11-2026 03:34 Չինաստանում կայացած գեղասահքի ISU Գրան պրիում ոսկե մեդալը նվաճեց ճապոնացի Մոնե Չիբան՝ 224.48 միավորով: Արծաթե մեդալը բաժին հասավ ռուս Ալեքսանդրա Տրուսովային՝ ազատ և կարճ ծրագրերում հավաքեց 221.27 միավոր: Երրորդ տեղը գրավեց հարավկորեացի Լի Հա-ինը 210.79 միավորով:
06-11-2026 11:58 Մրցանակաբաշխությունների սեզոնը լիարժեք ընթացքի մեջ է. հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում մենք կտեսնենք մի քանի խոշոր արարողություններ և կարմիր գորգի միջոցառումներ՝ Հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: 2026 թվականի WIF Honors-ը, որը տեղի ունեցավ նոյեմբերի 5-ի երեկոյան Լոս Անջելեսի հայտնի Beverly Hilton հյուրանոցում, կարևորագույն իրադարձություններից մեկն է: Հենց այնտեղ էլ մենք կդիտենք «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունը հունվարի սկզբին, բայց առայժմ բոլորի հայացքներն ուղղված են Women in Film–ի հաղթողներին: Այս տարվա մրցանակակիրների թվում են Սալմա Հայեկը (ներկայացման կարիք չկա), Ադրիա Արջոնան (նոր «Սուպերմեն»–ի ապագա աստղը և Ջեյսոն Մոմոայի ընկերուհին), Պամելա Աբդին (Warner Bros.-ի գլխավոր տնօրենը), Հաննա Ուոդինգհեմը («Թեդ Լասո»–ի աստղը), Ջեմմա Չանը («Ջոզեֆինա» թրիլերի դերասանուհին) և Բեթ դե Արաուժոն (նույն այդ «Ջոզեֆինա»–ի ռեժիսորը):
06-11-2026 03:22 Կանանց թենիսում սկանդալ է բռնկվել։ Ամերիկացի թենիսիստուհի Ջեսիկա Պեգուլան խստորեն քննադատել է Միրրա Անդրեևային՝ չիմանալով, որ իրեն լսում են միկրոֆոնով։ Նա իր մարզչին ասել է, որ ինչ-որ մեկը պետք է ռուս թենիսիստուհուն իր տեղը դնի։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի Ինդիան Ուելս քաղաքում կայանալիք WTA եզրափակիչ մրցաշարից առաջ մարզումներից հետո։ People-ի փոխանցմամբ՝ Ջեսիկա Պեգուլայի զրույցը մարզչի հետ պատահաբար հեռարձակվել և հրապարակվել է։ Ջեսիկան կիսվել է Միրրայի և նրա մարզչի՝ Կոնչիտա Մարտինեսի հասցեին իր քննադատությամբ։
06-11-2026 02:18 Մարտին Ռոուզը նշանակվել է Balenciaga-ի նոր ստեղծագործական տնօրեն, հաղորդում է BoF-ը։ Նա փոխարինել է Պիերպաոլո Պիչոլիին՝ նորաձևության տանը երկու տարի աշխատելուց հետո։ Ռոուզն պատմության մեջ առաջին կինն է, որը կղեկավարի ապրանքանիշը։