Նորաձևությունը անգութ է սխալների հանդեպ: Մեկ սխալ ընտրված մանրուքը կարող է փչացնել նույնիսկ ամենամտածված կերպարը: Եվ ամենանենգ աքսեսուարը, որը կարող է ջուրը գցել բոլոր ջանքերը պայուսակն է:
Ահա, թե որ պայուսակները պետք է հեռու պահել այս ամառ:
Սև և շագանակագույն պայուսակներ
Իհարկե, բազային գույների դասական խիստ պայուսակը որակյալ կաշվից ավելորդ չի լինի ձեր զգեստապահարանում: Սակայն այս սեզոնում սև և շագանակագույն գույների մասին պետք է մոռանալ: Ձեռք բերեք վառ գույնի պայուսակ՝ վարդագույն, երկնագույն, կանաչ, նարնջագույն կամ նախապատվությունը տվեք մետալիկ փայլին:
Պայուսակ՝ կոշիկի գույնի
Անցել են ժամանակները, երբ լաքը ոտքերի և ձեռքերի վրա, ինչպես նաև պայուսակը և կոշիկների գույները պետք է համընկնեն: Այժմ դիզայներներն ազատություն են տվել, և դուք հանգիստ կարող եք համատեղել անհամատեղելին:
Պլաստիկ
Մի պահ այս պայուսակները մեծ ճանաչում էին ձեռք բերել, սակայն այժմ պարտադիր չէ ի ցույց դնել պայուսակի պարունակությունը: Այս սեզոնին մեծ աղմուկ է հանել Arena Tote պայուսակը հայտնի Balenciaga նորաձևության տնից, որը IKEA-ի հայտնի կապույտ պայուսակի կրկնօրինակումն է: Մի խոսքով, գնացեք հիպերմարկետ մեծ պայուսակի հետևից և ամենանորաձև աղջկա տիտղոսը պատրաստ է ձեր համար:
Ֆեյքեր
Դիզայներները քարոզում են խոշոր գրվածքներով նորաձևությունը․ դուք կարող եք հանգիստ արտահայտել ձեր սերը բրենդների հանդեպ: Սակայն մեկ շտկում՝ իրերը պետք է յուրաօրինակ լինեն: Ֆեյքային պայուսակները ճչացող լոգոտիպերով վատ ճաշակի նշան են: Ավելի լավ է ընտրեք առանց անվանում պայուսակ որակյալ կտորից, քան չինական կրկնօրինակ:
Հսկա անձև պայուսակներ
Անկասկած հարմար է ունենալ պայուսակ, որում տեղավորվում է և կոսմետիկան, և սիրած գիրքը: Սակայն այս սեզոնին դիզայներները նախապատվությունը տալիս են միկրոպայուսակներին: Շատ փոքրիկ պայուսակներին, որի մեջ կարելի է տեղավորել միայն հեռախոսը, շրթներկը և քարտը:
17-11-2026 19:53 Քենդալ Ջենները կրկին դարձել է սոցիալական ցանցերի կատակների առարկա։ Մոդելի անհարմար վարունգ կտրելու փորձի տեսանյութը տարածվել է համացանցում, նույնիսկ նրա քրոջը՝ Քայլիին, ծիծաղեցնելով։ Հիմա բոլորը խոսում են նրա տարօրինակ դիմահարդարման մեթոդի մասին, որը անվանել են «անհպում»։ Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ L'Oréal Paris-ի պաշտոնական էջը հրապարակեց Քենդալի տեսանյութը, որտեղ նա օգտագործում է ապրանքանիշի նոր բարձիկավոր դիմահարդարման միջոցը։ Սակայն, միջոցով դիմահարդարման քսելու եղանակը ցույց տալու փոխարեն, մոդելը հայտնվում է ամբողջությամբ քսված դեմքով։ Եվ երբ խոսքը վերաբերում է միջոցը քսելուն, ակնհայտ է դառնում, որ նա պարզապես կեղծում է գործընթացը, քանի որ սպունգը մնում է լիովին մաքուր՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
17-11-2026 19:49 Արքայազն Ուիլյամը թագավորական ընտանիքի ֆուտբոլի ամենամեծ երկրպագուն է։ Նա սիրում է գնալ խաղերի, այդ թվում՝ իր ավագ որդուն՝ Ջորջի հետ, և երբեմն նույնիսկ պատրաստ է խախտել թագավորական անվտանգության կանոնները՝ կարևոր խաղ դիտելու համար։ Հենց դա էլ տեղի ունեցավ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի Իսպանիա-Անգլիա խաղի ժամանակ, ըստ The Mirror-ի։ Լիգայի ընդհանուր փուլի չորրորդ փուլի մաս կազմող խաղը տեղի ունեցավ Բարսելոնայում։ Խաղում մասնակցում էին համանուն իսպանական ակումբը և «Աստոն Վիլլան», բրիտանական ակումբը, որին Ուիլյամը երկրպագում է համալսարանական տարիներից ի վեր։ Արքայազնը գնացել էր խաղը դիտելու ոչ մենակ, այլ Ջորջի հետ՝ այդպիսով խախտելով արարողակարգի չգրված կանոնը։
16-11-2026 13:19 Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39 Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36 Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։