Рус. Հայ.
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

4 վարժություն սթափ ուղեղը և հիշողությունը մեծ տարիքում պահպանելու համար

24.06.2017

Կանոնավոր մարզանքները օգնում են մեզ ունենալ լավ կազմվածք և հետաձգել տարիքային փոփոխությունները: Դա վերաբերվում է մեր օրգանիզմի բոլոր օրգաններին, այդ թվում ՝ ուղեղին:

Գոյություն ունի 4 հասարակ վարժություն, որոնք կօգնեն պահպանել հիշողությունը և այլ կոգնիտիվ ֆունկցիաները մինչև խոր ծերություն:


Գունավոր տեքստ

Դեղին, սև, կարմիր, կանաչ, կապույտ, կարմիր, դեղին, սև, սև, դեղին, կարմիր, կանաչ, կարմիր, սև, կանաչ, կապույտ, կապույտ, կանաչ, դեղին, կարմիր, սև, կարմիր, սև, կարմիր, սև, դեղին

Ձեր առջև բառերի շարք է՝ գրված տարբեր գույներով: Սկսեք հերթականությամբ՝ առաջին բառից անվանել գույնը, որով գրված է բառը: Հասեք մինչև վերջ, այնուհետև հակառակ ուղղությամբ: Սկզբում բարդ կլինի, քանի որ տեքստի և գույնի ընկալման համար պատասխանատու են գլխուղեղի տարբեր կիսագնդերը:

Օգուտ. Ալցհեյմերի հիվանդության արդյունավետ կանխարգելում: Օգնում է նոր կապեր հաստատել կիսագնդերի միջև, մարզում է կենտրանացվածությունը և ուշադրության անցումները:

Շուլտեի աղյուսակ

 600x580

Կենտրոնացեք աղյուսակի մեջտեղում գտնվող 19 թվի վրա: Ձեր նպատակն է գտնել 1 և բոլոր մնացած թվերը ըստ աճողականության՝ ֆիքսելով գտած թիվը հայացքով: Այս վարժության համար կարելի է ինքնուրույն կազմել աղյուսակ թվերի խառը դասավորությամբ:

Օգուտ. Մեծացնում է տեղեկատվության ստացման և մշակման արագությունը, ինչպես նաև զարգացնում պերիֆերիային տեսողությունը:

Նշաններ մատներով

600x580

Աջ ձեռքի մատներով «խաղաղության» նշան արեք, իսկ ձախով «օքեյ» ցույց տվեք: Այնուհետև հաջորդաբար փոխում եք մատների դիրքը այնպես, որ ձախ ձեռքը ցույց տա «խաղաղության» նշան, իսկ աջը՝«օքեյ»: Կրկնեք մի քանի անգամ: Իսկ այժմ կրկնեք վարժությունը միաժամանակ և աջով, և ձախով:

Օգուտ. Մարզում է ուշադրությունը և մեկ խնդրից մյուսին անցնելու կարողությունը:

Սինքրոն նամակ

600x580

Վերցրեք մեկական թուղթ և գրիչ՝ յուրաքանչյուր ձեռքի համար: Սկսեք միաժամանակ նկարել երկու ձեռքերով երկրաչափական նշաններ կամ բառեր՝ նույն քանակի սիմվոլներով:

Օգուտ. Սինխրոն նամակը սովորեցնում է ուղեղը միաժամանակ մի քանի խնդիրներ լուծել, ակտիվացնում է երկու կիսագնդերի աշխատանքը:

Նեյրոկենսաբան Լոուրենս Քատցը մշակել է վարժություններ ուղեղի համար՝ դրա ֆունկցիաները մինչ խորը ծերություն պահպանելու համար:

Ահա մի քանի խորհուրդ նրա գրքից.

Մարզեք ոչ գերիշխող ձեռքը՝ դրանով կատարելով սովորական գործողություններ՝ մաքրեք ատամները, սանրեք մազերը:

Ցնցուղ ընդունեք և այլ սովորական գործողություններ կատարեք փակ աչքերով:

Աշխատանքի, խանութ կամ այլ սովորական վայրեր գնալուց փոխեք երթուղին:

Առանց ձայնի տեսանյութեր դիտեք՝ փորձելով հասկանալ ժեստերով, շարժումներով, ինչի մասին է գնում խոսքը:

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 13379 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

Ամսվա աստղագուշակ․ սեպտեմբեր 2026 թ․

01.09.2026
Աշնան գալուստով շատերին փոփոխություններ են սպասվում, հիմնականում՝ դեպի լավը: Կարդացեք ճշգրիտ աստղագուշակական կանխատեսումը՝ սերո և հարաբերությունների, կարիերայի, փողի, առողջության և ճանապարհորդության առնչությամբ:

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

Ամսվա աստղագուշակ․ հուլիս 2026 թ․

01.07.2026
Ամռան երկրորդ ամիսը կարող է մեզ բերել ամենաանսպասելի իրադարձությունները՝ թե՛ քաղաքական, թե՛ սոցիալական, թե՛ անձնական։

Ամսվա աստղագուշակ․ հունիս 2026 թ․

02.06.2026
Հունիսը հիանալի հնարավորություններ կբերի բոլոր նշանների համար: Կենտրոնացեք ձեր անձնական կյանքի վրա. սա լավ ամիս է ժամադրությունների, սիրախաղի և սիրավեպի համար:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
16-11-2026 13:19
Բանգկոկում կայացել է առաջին «Եվրատեսիլ Ասիա» երգի մրցույթը: Մասնակցել են 11 երկրների՝ Բանգլադեշի, Բութանի, Վիետնամի, Կամբոջայի, Լաոսի, Մալայզիայի, Մոնղոլիայի, Նեպալի, Թաիլանդի, Ֆիլիպինների և Հարավային Կորեայի, ներկայացուցիչները: BBC-ի փոխանցմամբ՝ հաղթող է ճանաչվել 19-ամյա Կարմելը Ֆիլիպիններից: Նա կատարել է «Sobra-Sobra» երգը, որը լրատվամիջոցները բնութագրել են որպես կանանց ազատագրման հիմն:
16-11-2026 12:39
Վերջին վեց տարիների ընթացքում ամեն տարի Քեյթ Միդլթոնը Վեստմինստերյան աբբայությունում կազմակերպում է Սուրբ Ծննդյան տոների մեծ համերգ, որին մասնակցում են թագավորական ընտանիքի գրեթե բոլոր անդամները և հայտնի հյուրեր: Պարզվել է, որ արքայազն Հարրին և Մեգան Մարքլը չեն ընդգրկվել այս տարվա  դեկտեմբերի 11-ին կայանալիք «Միասին Սուրբ Ծննդյանը» համերգի հյուրերի ցուցակում: Չնայած սասեքսցիների Մեծ Բրիտանիա վերադառնալուն, Բրիտանական թագավորական ընտանիքը դեռևս չի շտապում նրանց հետ վերականգնել հարաբերությունները:
16-11-2026 12:36
Միրա Անդրեևան ևս մեկ ցնցող հաղթանակ տարավ, այս անգամ WTA-ի եզրափակչում։ Նա դարձավ առաջին թենիսիստուհին Մարիա Շարապովայից հետո, որը նվաճեց այս տիտղոսը 22 տարեկանում։ Նա երկրորդ անգամ խաղաց Էլինա Սվիտոլինայի դեմ, որի հետ նախկինում մրցել էր խմբային փուլում։ Լարված խաղն ավարտվեց 7-5, 6-3 հաշվով՝ ռուս թենիսիստուհու օգտին։
16-11-2026 11:47
Վերջերս Ալեն Դելոնի երեք երեխաներից երկուսի մայրը և դերասանի տասնհինգ տարվա ընկերուհին՝ հոլանդացի մոդել և լրագրող Ռոզալի վան Բրիմենը, հրատարակել է իր հուշագրությունը՝ «Խենթ սեր» (Amour Fou): Գիրքը անմիջապես հետաքրքրություն է առաջացրել ֆրանսիացի դերասանի հետ իր կյանքի սարսափելի մանրամասների պատճառով, ով, ըստ Ռոզալիի, բռնություն էր կիրառում իր նկատմամբ:
16-11-2026 10:58
Ինչպես նշում է Daily Mail-ը, «Հարրի Փոթերի» 36-ամյա աստղ Էմմա Ուոթսոնն ընկել է Լոս Անջելեսի լեգենդար Chateau Marmont հյուրանոցում GQ Men of the Year երեկույթից դուրս գալիս: Ուոթսոնը միջոցառման համար ընտրել էր վառ նախշերով վինտաժային մինի զգեստ և սև ու սպիտակ բարձրակրունկ կոշիկներ: Հենց անհարթ մակերեսի հետ անհամատեղելի բարդ կոշիկներն են նրան փաստի առաջ կանգնեցրել: Այն պահին, երբ երկրպագուներից մեկը գոռացել է, որ նա բոլոր ժամանակների իր սիրելի դերասանուհին է, Ուոթսոնը կորցրել է հավասարակշռությունը և ընկել գետնին՝ գրեթե տապալելով մոտակայքում կանգնած ստորագրություն հայցողին:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
10.11.2026
Դիտվել է 498 անգամ
16.11.2026
Դիտվել է 355 անգամ
13.11.2026
Դիտվել է 336 անգամ
15.11.2026
Դիտվել է 268 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster