Рус. Հայ.
ՆՐԱ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Իրականում ես սեքսուալ չեմ. ՋԵՆԻՖԵՐ ԼՈՈւՐԵՆՍ

21.03.2013

Օսկարի «շփոթված» գեղեցկուհին, ինչպես նրան անվանեցին մրցանակաբշխությունից հետո, երբ աղջիկը երջանկությունից պարզապես կորցրել էր գլուխը, այժմ հայտնի է ոչ միայն երիտասարդների շրջանում, այլև ամբողջ աշխարհում: Չէ որ հենց այս տարի Ջենիֆեր Լոուրենսը  ստացավ ամենահեղինակավոր մրցանակաբաշխության ամենահեղինակավոր մրցանակը` «Լավագույն կին դերասանուհի»  անվանակարգում:  «Մարդիկ, ովքեր նախկինում անտեսում էին ինձ երեկույթներին, հիմա շատ ջերմ են ինձ հետ, նրանք  լպրծուն կենդանիների նման են: Ես ասես տոմս եմ ձեռք բերել դեպի այլ մոլորակ, և այնտեղից վերադարձ չկա: Չգիտեմ` դուր կգա ինձ այնտեղ, և կա՞ն արդյոք այնտեղ ընկերներ»:

Մինչ 2013-ի Օսկարը ոչնչով աչքի չնկնող այս դերասանուհին դեռ փոքր տարիքից երազել է դերասանուհու կարիերայի մասին: Ծնվել է ԱՄՆ-ի Կենտուկի նահանգում: Դեռ մանկուց երգել է եկեղեցական երգչախմբում, խաղացել  նաև փոքրիկ բեմադրություններում: «Ես հաճախում էի բոլոր հնարավոր խմբակներ` ֆուտբոլ, աթլետիկա, հոկեյ: Ես նույնիսկ համոզված էի, որ բժիշկ եմ դառնալու, սակայն դերասանուհի դառնալու հույսս երբեք չեմ կորցրել»: 

14 տարեկանում աղջիկը հստակ որոշում է, որ իր դերասանական կարիերայի մեկնարկը պետք է տրվի, իսկ դրա համար անհրաժեշտ է լավ գործավար գտնել, ով կզբաղվի իր տաղանդով: Լոուրենսը համոզում է ծնողներին, որ կարող է շատ կարճ ժամանակում գտնել այդպիսի մեկին, եթե նրանք տեղափոխվեն Նյու Յորք: Գարնանային արձակուրդները Լոուրենսների ընտանիքը որոշում է անցկացնել Նյու Յորքում:

«Ծիծաղելի է, բայց ես դռնեդուռ էի ընկել, հենց առաջին օրվանից: Ծնողներս դեռ նոր էին տեղավորվում, դասավորում իրերը, իսկ ես շտապեցնում էի նրանց, որպեսզի դուրս գանք աշխատանք փնտրելու: Թեև առաջին փորձից հաջողության չհասա, բայց մի հետաքրքիր բան պատահեց մեզ հետ…»: Ջենիֆերն ու մայրը զբոսնում էին այգիներից մեկում, երբ մի լուսանկարիչ ֆիքսում է Ջենիֆերին և խնդրում մայրիկի էլեկտրոնային փոստի հասցեն, որպեսզի նկարները ուղարկի հասցեատիրոջը: «Այս դեպքը ոտքից գլուխ փոխեց կյանքս: Ով կմտածեր, որ այդ պահին, երբ ամենից քիչն էի սպասում հաջողության, ինձ մոտեցավ «կենդանի» հաջողություն»:

Դեպքերն այս բանից հետո արագ զարգացում են ապրում: Լուսանկարիչը հրավիրում է Ջենիֆերին հեռուստատեսային քաստինգի: Գործակալները հիացած են մնում աղջկա տաղանդից և ընդունում են նրան աշխատանքի` հաշվի չառնելով այն փաստը, որ  15- ամյա աղջնակը չուներ ոչ աշխատանքային փորձ, ոչ էլ կրթություն: Գործակալների պնդմամբ՝ Ջենին ավարտում է դպրոցը էքստրա տարբերակով` 2 տարի շուտ` հանձնելով երկու տարվա ծրագիրը նախապես: «Ես տանել չէի կարողանում դպրոցը: Գրասեղանի առաջ նստելը սպանում էր ինձ»:

Կինոյի աշխարհը Լոուրենսի համար բացվեց "Company Town" ֆիլմով: Ֆիլմում թեև փոքր էր Ջենիի դերը, այնուամենայնիվ սա վերջնականապես համոզեց ծնողներին տեղափոխվել Նյու Յորք:  «Ես ճամպրուկներով եմ ապրում: Միայն ֆիլմերի երկարատև նկարահանումներն են, որ ստիպում են մի քանի նկարներ և էլի մի քանի մանրուքներ  դնել անկողնուս կողքը: Իրականում ես ծիծաղ առաջացնող քաոսային խառնվածք ունեմ»:  Այս խոսքերի ապացույցը մենք տեսանք Օսկարի մրցանակաբաշխության երեկույթին )) :  

Ջենիֆերի մասնակցությամբ լավագույն ֆիլմերից մեկը «The Burning Plain» ֆիլմն է, որտեղ նրա խաղընկերներն են Շարլիզ Թերոնն ու Քիմ Բեսինջերը: Սակայն Ջենիֆերի անունը դեռևս շատերին ոչինչ չէր հուշում: Իսկ 2010թ. նկարահանված  Winter’s Bone  ֆիլմը նրան բերեց այդքան սպասված ճանաչումը:  2011- ին դերասանուհին նոմինացվում է «Ոսկե գլոբուս» և «Օսկար» մրցանակաբաշխություններում, որպես «Լավագույն կին դերակատար», բայց երկու նոմինացիաներում էլ նրանից առաջ է անցնում Նաթալի Պորտմանը:  

«Երբ այնքան մոտ ես հաղթանակին, որ շունչդ կտրվում է, ուզում ես ականջներդ փակել, որպեսզի չլսես անունդ…Ու երբ քո անունն այդպես էլ չեն նշում, դա քեզ ավելի է ոգևորում, ինչ-որ բան մեջդ կիսատ է մնում, որն անպայման ուզում ես լցնել: Դժվար է հաղթանակին մոտ լինել և չհաղթելը»:

Ջենիֆերին ամսագրերում սեքս խորհրդանիշ են համարում: «Առաջին անգամ ես շոկ ապրեցի, երբ այդպիսի հոդված կարդացի իմ մասին: Ես ինձ այդպիսին չեմ համարում: Իրականում ես սեքսուալ չեմ, ես պարզապես գրավիչ եմ, ինչը շատերին սեքսուալ է թվում: Սեքսուալ լինում են ներքուստ, իսկ իմ ներքինը հայտնի չէ անգամ ինձ»:

2012թ. որոշիչ է դառնում Ջենիֆեր Լոուրենսի համար:  Նա նկարահանվում է «The Silver Linings Playbook» (Իմ ընկերը խենթ է) կատակերգությունում, որը միանգամից 2 մեծ հաղթանակ է բերում Լոուրենսին: 22-ամյա աղջիկը դառնում է օսկարակիր, ստանում նաև «Ոսկե գլոբուս» մրցանակ:

Ջենիֆեր Լոուրենսը` 2011-ին ամենագեղեցիկ մարդկանց ցուցակում հայտնված այս 22-ամյա գեղեցկուհին, չի ցանկանում աչքի ընկնել իր անձնական կյանքով, սկանդալներով: «Կան դերասաններ, ում համար կարիերա են ստեղծում լրատվամիջոցները, ես ուզում եմ ինքս հարթել իմ ճանապարհը: Սկանդալներն ու բամբասանքները ինձ տաղանդավոր չեն դարձնի, դրանք կմոռացվեն այնպես, ինչպես բոլորի դեպքում, բայց իրական տաղանդը կմնա»:

Մենք ապրում ենք աշխարհում, որն ասես ռեալիթի շոու լինի: Մենք օգտագործում ենք անձնական ողբերգությունները, որպեսզի գրավենք մարդկանց ուշադրությունը, մենք ուզում ենք ցնցել հանրությանը և հասնել հաջողության:

Դերասանի կարիերան իմ կյանքի շատ կարևոր մասն է, բայց ոչ ամենակարևորը: Ես ոզում եմ ինձ մեծ ընտանիքում տեսնել` շրջապատված շատ երեխաներով:

Թինեյջերների համար չկա աշխարհում ոչինչ. նրանք միայն իրենց առանցքի շուրջ են պտտվում: Եվ միայն մեծանալով` մենք հասկանում ենք, որ մարդիկ գոյություն ունեն:

Միայն լուսանկարիչները կարող են քեզ անսահման գեղեցիկ և չափազանց տգեղ ներկայացնել:

Ուզում եմ վհուկի դեր տանել, ուզում եմ այնպիսի դեր, որին տամ ամբողջ էներգիաս, պոտենցիալս, հանձնվեմ, ապրեմ, շնչեմ ու կորցնեմ ինքս ինձ այդ դերից:

Համացանցում բոլորը գեղեցիկ են, հաճելի, բարեհամբույր, քաղաքակիրթ, ճշտախոս.. բավական է դուրս գալ համացանցից, և այս որակումները հակառակ էֆեկտով են գործում:

Գեղեցիկ է, երբ պայքարում ես հաղթանակիդ համար, տգեղ է, երբ կորցնում ես չափիդ զգացումը:

Ես ամենաանտաղանդ մարդկանցից եմ: Միակ բանը, որ կարողանում եմ անել, կինոյում նկարահանվելն է:

Չնայած ես իմ կարիերայի բարձրակետում եմ, բայց հիմա էլ երազում եմ միայն երեխաներ ունենալու մասին: Ես գիտեմ, որ դա է իմ առաքելությունը: Երբ փոքր էի, այնպես էի խնամում տիկնիկներիս, որ ասես նրանք իմ երեխաներն էին: Երբ մի փոքր մեծացա, գումար էի վաստակում՝ դայակություն անելով: Հիմա ուզում եմ իմ երեխաներն ունենալ:

Ես հասարակ աղջիկ եմ Կենտուկիից, ով պարզապես երազում է երջանիկ լինելու մասին:

 Նելլի Ղարիբյան

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 8716 անգամ

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Ամենալավ համբուրվողների վարկանիշը՝ ըստ Ջենիֆեր Լոուրենսի

26.11.2026
Աշխարհի միլիոնավոր աղջիկներ երազում են համբուրվել այս դերասանների հետ։ Բայց Լոուրենսը նրանց բոլորին իրենց տեղում է դնում։ Ցանկը կզարմացնի ձեզ։

Ջենիֆեր Լոպեսին ծաղրել են վոկալ տաղանդի բացակայության համար և խորհուրդ տվել «թոշակի անցնել»

13.11.2026
57-ամյա Ջենիֆեր Լոպեսը համացանցում ծաղրի է ենթարկվել իր նոր՝ «Սիրո ապացույց» երգը Նյու Յորքի Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի Բիլթ Թաուն հրապարակում ներկայացնելուց հետո:

Նոա Ուայլը ճանաչվել է 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդ

29.10.2026
Սա դարձավ ևս մեկ պատճառ քննարկելու տղամարդկայնության նոր մոտեցումը, քանի որ բարի «լաբրադորյան աչքերը» և նուրբ բնավորությունը նույնքան գրավում են կանանց, որքան մկանուտ կազմվածքը և խիստ վարքագիծը։

Դիանան և Դոդին. արքայադստեր վերջին սիրավեպի անհայտ մանրամասները

23.09.2026
1997 թվականի ամռանը տեղի ունեցած իրադարձությունների ականատեսները պատմում են Ուելսի արքայադստեր անսպասելի քաջության մասին, որն իր վրա էր վերցրել գայթակղողի դերը։

Նրան համարում են աշխարհի ամենագեղեցիկ կինը․ Էլլա Ռուբին

21.08.2026
Երիտասարդ դերասանուհուն համեմատում են Էն Հեթուեյի, Ջուլիա Ռոբերտսի, Վայնոնա Ռայդերի և 90-ականների և 2000-ականների այլ խորհրդանիշների հետ։

Կարինա Շուլյակ. ո՞վ էր Էպշտեյնի վերջին ընկերուհին, որին նա կտակեց իր կարողությունը

30.07.2026
Հնարավոր է՝ հենց այս դիրքորոշումն էր, որ թույլ տվեց Կարինային այդքան մեծ վստահություն ձեռք բերել միլիարդատիրոջ մոտ։

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-11-2026 15:42
Լուրերը ճշմարիտ դուրս եկան. 15 տարվա ընկերությունից հետո Ջոան Սմոլսը և Քենդիս Սվեյնփոլը բաժանվել են: Cutting Room Floor փոդքասթի ժամանակ Ջոանը խոստովանել է, որ իր ընկերուհուց բաժանվելը պայմանավորված էր մի տղամարդով՝ ամերիկյան ֆուտբոլիստ Թոմ Բրեդիով: Սմոլսն ու Բրեդին հանդիպում էին մոտ ութ ամիս: Բաժանումից հետո առցանց լուրեր սկսեցին շրջանառվել, որ մարզիկն արդեն գտել է նոր ընկերուհի՝ Քենդիս Սվեյնփոլին՝ Ջոանի նախկին լավագույն ընկերուհուն: Նրանք երկուսն էլ Victoria's Secret-ի հրեշտակներ են և տարիներ են միասին անցկացրել ինչպես ցուցադրությունների ժամանակ, այնպես էլ դրանից դուրս:
28-11-2026 09:47
Lululemon-ի հիմնադիր Չիպ Ուիլսոնը սկանդալային հայտարարություններ է արել կանանց մասին: Դա տեղի է ունեցել վերջերս Axis Connects-ի կողմից կազմակերպված կանանց առաջնորդության համաժողովում, որտեղ Ուիլսոնը հրավիրված էր որպես խոսնակ: Սակայն նրա ելույթը շուտ ավարտվել է, երբ մի քանի կանայք դուրս եկան դահլիճից, ինչը կազմակերպիչներին ստիպել է արագորեն ավարտել նրա հատվածը: Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ նա խոսել է կանանց դերի, մայրության և հակաբեղմնավորման մասին: Նրա դիրքորոշումն այն է եղել, որ ԱՄՆ-ում և Կանադայում կանայք չափազանց շատ են հետաձգում իրենց առաջնեկի ծնունդը, ինչը հանգեցնում է ծնելիության մակարդակի նվազմանը: Այս տեմպերով, կարծում է Ուիլսոնը, տեղացի տղամարդիկ ստիպված կլինեն «հարսնացուներ ներմուծել Թաիլանդից»՝ բազմազավակ դառնալու համար:
26-11-2026 12:31
65-ամյա քանթրի երգիչ Բիլլի Ռեյ Սայրուսը չի թաքցնում իր երջանկությունը դստեր՝ Մայլի Սայրուսի և երաժիշտ Մաքս Մորանդոի՝ Պալմ Սփրինգսում կայացած հարսանիքից հետո, հաղորդում է People-ը։ Նա սոցիալական ցանցերում գրել է. «Իմ փոքրիկ աղջիկն ամուսնացել է իր կյանքի սիրո հետ։ Չեմ կարող նկարագրել, թե որքան հրաշալի զգացողություն էր, երբ իմ ամբողջ ընտանիքը հավաքվել էր մեկ սենյակում՝ միավորված սիրով։ Մայլի, բառերով չես կարող նկարագրել, թե որքան հպարտ եմ քեզնով ամեն օր... Ես աշխարհի ամենահպարտ հայրն եմ։ Մաքս, մեծ պատիվ է ողջունել քեզ ընտանիքում։ Դուք՝ երեխաներ, ստեղծված եք միմյանց համար...»։
26-11-2026 12:26
Անջելինա Ջոլին և Բրեդ Փիթը համատեղ հայտարարություն են տարածել, որն առաջինն է գրեթե 10 տարի առաջ տեղի ունեցած դաժան բաժանումից հետո։ Այնտեղ նախկին ամուսինները հայտարարել են, որ առանց դատարանի կարողացել են համաձայնության գալ իրենց ֆրանսիական գինեգործարանի՝ Շատո Միրավալի շուրջ երկարատև վեճի շուրջ, որին ներգրավված էր ռուս օլիգարխ։ «Մենք վեճը դատարանից դուրս կարգավորել ենք մեր ընտանիքի շահերից ելնելով և որևէ այլ մեկնաբանություն չենք անի», - ասվում է նախկին ամուսինների հայտարարության մեջ, որը հրապարակվել է The Telegraph-ի կողմից։
26-11-2026 12:23
38-ամյա մոդել Ջոան Սմոլսն առաջին անգամ մանրամասն խոսել է Victoria's Secret-ի գործընկերուհի Քենդիս Սվեյնփոլի հետ իր երկարամյա բարեկամության խզման մասին, որի հետ «թշնամությունը» նախկինում քննարկվել էր առցանց: Մոդելը լուրը բացահայտել է The Cutting Room Floor փոդքասթի ժամանակ: Ջոանը հաստատել է այն լուրերը, որ իրենց հարաբերությունների խզման պատճառը Սվեյնփոլի սիրավեպն է Ժիզել Բունդխենի նախկին ամուսնու՝ Թոմ Բրեդիի հետ, որի հետ Սմոլսը նախկինում հանդիպում էր, ինչպես նաև նրանց մեկ այլ մտերիմ ընկերուհին՝ Իրինա Շեյքը: Մոդելի խոսքով՝ ինքն ու Սվեյնփոլը դադարեցրել են շփվել այս տարվա ապրիլից:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ նոյեմբեր 2026: Բարենպաստ և անբարենպաստ օրերն ըստ կենդանակերպի նշանների

01.11.2026
Սա կլինի ֆինանսների, կարիերայի և անձնական կյանքի վերաբերյալ կարևոր որոշումներ կայացնելու ժամանակ։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
23.11.2026
Դիտվել է 1140 անգամ
25.11.2026
Դիտվել է 411 անգամ
26.11.2026
Դիտվել է 298 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster