Youtube-ում վերջին շաբաթում ռեկորդային դիտումների է հասել մի տեսանյութ, որտեղ զայրացած հայրը փորձում է դաստիարակել Facebook-ում ծնողների խստությունից դժգոհած դստերը: Աղջիկը համոզված է եղել, որ իր գրառումը հասանելի է եղել միայն ընկերներին, որոնց թվում չի եղել հայրը: Բայց նրա դժգոհություններն ընկել են հոր ձեռքը, նա տպել է ֆեյսբուքյան գրառումը, ընթերցել այն՝ գազոնի մեջ՝ փայտյա աթոռին, նստած, տեսագրել եւ գցել Youtube: Ինչպես հաղորդում է vancouversun.com-ը, աղջկա ֆեյսբուքյան դժգոհությունները շարունակվել են գրառումների տեսքով, եւ զայրացած հայրն այս անգամ էլ դստեր նոութբուքն է դրել գազոնին, մի քանի անգամ կրակել վրան, տեսագրել ու գցել Youtube: Երեւում է՝ ծնողական այս տեսակ դաստիարակությունը նորություն է. տեսանյութը Youtube-ում հայտնվելուց հետո՝ վերջին մեկ շաբաթում, ավելի քան 27 միլիոն անգամ դիտվել է եւ ունեցել 215.000 մեկնաբանություն:
Ուշադրություն. տեսանյութում անգլերեն հայհոյախառն արտահայտություններ կան:
01-06-2025 14:02 Հնդկաստանում մայիսի 31-ին ավարտվել է «Միսս Աշխարհ» գեղեցկության համաշխարհային մրցույթը, որն այս տարի անցկացվեց 72-րդ անգամ: 2025 թ-ին գեղեցկության մրցույթի բաղձալի տիտղոսին արժանացավ Թաիլանդը ներկայացնող Օպալ Սուչատա Չուանգսրին: Աղջիկն առաջ է անցել 108 երկրների մասնակիցներից՝ նվաճելով հաղթողի տիտղոսը: Հայաստանը ներկայացնում էր 19-ամյա Ադրինե Աճեմյանը. Հայաստանը տեղ չի զբաղեցրել լավագույն տասնյակում:
31-05-2025 12:31 Հայաստանի ներկայացուցիչ Պարգի Survivor երգը շարունակում է տարածում գտնել աշխարհում։ Այն երկու շաբաթ շարունակ հայտնվել է համաշխարհային հիթ շքերթների 50-յակում։ Այս մասին Պարգը հայտնել է ինստագրամյան իր էջում։ «SURVIVOR-ը վերջին 2 շաբաթվա ընթացքում տարբեր երկրներում Viral 50 երգացանկերի մեջ էր։ Շատ շնորհակալ եմ լսելու համար»,-գրել է «Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանի պատվիրակը՝ հրապարակելով այն երկրների անունները, որտեղ երգը տարածում է գտել։
31-05-2025 12:29 Ամերիկացի հետազոտողները գրանցել են D վիտամինի անսպասելի հատկությունը, որը կարող է ազդել օրգանիզմի ծերացման արագության վրա։ Բոստոնի համալսարանի դոկտոր Մայքլ Հոլիկը հավելել է, որ D վիտամինի մակարդակի բարձրացումը կարող է զգալիորեն նվազեցնել մահացության ընդհանուր վտանգը։
29-05-2025 09:33 Հռոմում տեղի 1 ունեցел Մարիա Գրացիա Կյուրիի հրաժեշտի ցուցադրությունը Dior նորաձևության տան համար: Եվ չնայած ստեղծագործական տնօրենը դեռևս պաշտոնապես չի հաստատել, որ լքում է իր պաշտոնը, շատերը կասկած չունեն. սա նրա ղեկավարության շրջանի տպավորիչ ավարտն էր: Մինչ նորաձևության աշխարհը կռահում է, թե երբ է Ջոնաթան Անդերսոնը պաշտոնապես գլխավորելու ամբողջ Dior-ը (նա արդեն աշխատում է տղամարդկանց հագուստի շարքի վրա), Մարիա Գրացիա Կյուրին շարունակում է ստեղծագործել նորաձևության տան համար:
29-05-2025 09:30 Եթե մարդն օրերով չի քնում, ապա նրա մոտ կարող են առաջանալ շիզոֆրենիայի ախտանշաններ, գրում է Mizo News պարբերականը՝ հղում կատարելով Բոննի համալսարանի և Լոնդոնի Թագավորական քոլեջի հետազոտությանը: Այսպիսով, նվազում է կենտրոնացումը, նկատվում է փսիխոզ: Մարդուն տանջում են տարօրինակ մտքերը, և նա ճիշտ չի ընկալում իրականությունը: