Փետրվարի 11-ին կյանքից անսպասելիորեն հեռացավ ամերիկյան փոփ, սոուլ, ռիթմ-ն-բլյուզ ժանրերի լեգենդար երգչուհի, դերասանուհի, պրոդյուսեր եւ նախկին մոդել Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոնը (նա կատարելությանը մոտ կազմվածք է ունեցել՝ 86-66-86-ը և մինչ երգչուհու կարիերա սկսելը հայտնի է եղել իբրև մոդել): Հյուսթոնն այնքան շատ մրցանակների է արժանացել, որ դրանք գրեթե հնարավոր չէ ամբողջությամբ թվարկել: Նա 6 անգամ ստացել է «Գրեմմի», 15 անգամ' «Billboard Music Awards», 21 անգամ'«American Music Award», 2 «Emmy», 8 «Soul Train Music Awards», բազմաթիվ տիտղոսներ եւ այլ պարգևներ:
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի' Հյուսթոնը բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր կին արվեստագետն է (The Most Awarded Female Artist of All Time): Նրա ձայնագրությունների վաճառքի ընդհանուր ծավալը կազմում է 170 մլն օրինակ: Rolling Stone ամսագիրը Հյուսթոնին ընդգրկել է 100 մեծագույն կատարողների ցուցակում:
Ուիթնի Էլիզաբեթ Հյուսթոնը ծնվել է 1963 թ. օգոստոսի 9-ին: Նա Ջոն և Սոսսի Հյուսթոնների ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր: Աղջկա մայրը, մորաքրոջ աղջիկն ու կնքամայրը հայտնի երաժիշտներ են եղել, և նրանց միջավայրում մեծացած ՈՒիթնիի համար կարծես կանխորոշված է եղել երգչուհու ապագան: Արդեն 11 տարեկանում ՈՒիթնին սկսել է երգել եկեղեցական երգչախմբում: Մանկության տարիները նշանավորվել են հատկապես մի դեպքով, որ հետագայում լրատվամիջոցներին է պատմել նրա մայրը: Խոսքը մի դժբախտ պատահարի մասին է, երբ Ուիթնին հագուստի կախիչով եղբոր հետ խաղալիս վայր է ընկել, ու կախիչը ծակել է նրա կոկորդը: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները ոչ մի հույս չեն տվել, որ նա երբևէ կկարողանա խոսել: Բայց նա խոսեց, երգեց ու դարձավ համաշխարհային մեծության աստղ:
1985 թ. թողարկվեց Ութնի Հյուսթոնի առաջին ալբոմը' «Whitney Houston»-ը: Հենց այս ալբոմն էլ իր հետ բերեց առաջին հաջողությունները' առաջին «Գրեմմի»-ն, առաջին շրջագայությունը: Ալբոմի «You Give Good Love» երգն արժանացավ «U.S. Billboard Hot 100»-ի երրորդ հորիզոնականին, իսկ ՈՒիթնի Հյուսթոնի անունը քննադատների մոտ սկսեց շրջանառվել իբրև վերջին տարիների նոր ձայներից ամենահիացնողը:
Չնայած առաջին երկու ալբոմների համաշխարհային հաջողություններին' աֆրոամերիկյան մի շարք քննադատներ նշեցին, որ Հյուսթոնի երաժշտությունը «չափազանց սպիտակ» է, եւ դա է պատճառը, որ այն վաճառվում է: Առաջին քննադատությունից հետո երևան եկավ նոր բացասական կարծիք, թե նրա ձայնագրություններում չկա զգացմունքայնություն, ինչն առկա է նրա՝ կենդանի ձայնով համերգների ժամանակ: Հյուսթոնը, սակայն, չափազանց ուժեղ կին էր քննադատությունից կոտրվելու համար: Նրա պատասխանը չուշացավ. «Եթե ուզում եք ունենալ երկար կարիերա, «սպիտակ երաժշտությունն» անխուսափելի ճանապարհ է, եւ ես այդ ճանապարհի վրա եմ: Բացարձակ չեմ ամաչում դրանից»: Չուշացավ նաև այն կատարումը, որ լռեցրեց քննադատներին և ապահովեց Ուիթնի Հյուսթոնի հռչակը: «Թիկնապահը» ֆիլմի համար երգչուհին ձայնագրեց 6 երգ, որոնցից «I Will Always Love You»-ն («Ես քեզ միշտ կսիրեմ») ցնցեց աշխարհը, ցնցեց ոչ թե իբրև ֆիլմի սինգլ, այլեւ իբրև երգարվեստի մի մեծ նվաճում: 14 շաբաթ շարունակ երգը գլխավորեց «Billboard Hot 100»-ը, վաճառվեց 43 միլիոն օրինակով և մինչ օրս մնում է լավագույն սաունդթրեքների թվում: Այս երգն Ուիթնիին բերեց միանգամից երեք «Գրեմմի»:
Ութնի Հյուսթոնը այն արվեստագետներից է, ում անձնական կյանքն անմիջականորեն ազդեց կարիերայի վրա: Այս դեպքում' բացասական իմաստով: Ամեն ինչ կարող էր այլ ընթացք ունենալ, սակայն գանք սկզբից...
80-ականների վերջին ՈՒթնիին խենթի պես սրահարված է եղել Ռոբերտ դե Նիրոն: Իր սերը դերասանը չի թաքցրել. «Նա իմ տեսած բոլոր կանանցից ամենասեքսուալն է: Նա հիասքանչ է: Ես ուզում, որ նա ինձ հետ լինի»: Ուիթնիի կյանքի մի այլ պատմություն էլ կապված է Էդի Մերֆիի հետ: Հյուսթոնը համարվում էր վերջինիս նշանածը: Էդի Մերֆին' հմայիչ, հարուստ, տաղանդավոր, հռչակավոր, եւ, որ ամենակարեւորն է, շատ պարկեշտ վարքով դեպի ՈՒիթնին, այդպես էլ չարժանացավ նրա սիրուն: «Իմ ու Էդիի միջեւ ավելի շատ փոխադարձ ընկերություն կար, քան կիրք», - խոստովանել է Հյուսթոնը: Նա չի թաքցրել նաև, որ հանգիստ ու հարթ հարաբերություններն իրեն վախեցել են ավելի, քան որեւէ ուրիշ բան: Նրա ծնողները երկար տարիներ ապրել են ամուսնական լիարժեք համաձայնության մեջ: Ութնին չի մտաբերել մի դեպք, որ ծնողները վիճեն, կամ առնվազն, չհամաձայնեն իրար հետ որևէ հարցում, լինի դա նոր ավտոմեքենայի ընտրություն, թե երեխաների դաստիարակություն: Ծնողներից նա լսել է միայն՝ «Դու ճիշտ ես, սիրելիս, արա, ինչպես ուզում ես»կամ «Ես ամեն ինչ կանեմ այնպես, ինչպես ուզում ես, սիրելիս»: Նույն կերպ միաձայն էլ Ուիթնիի ծնողները մի օր ընդունել են ամուսնալուծության որոշումը և հայտնել երեխաներին' հանգիստ եւ բարեկամական ժպիտով:
15-ամյա աղջիկը երկար ժամանակ կորցրեց ժպտալու կարողությունը: Նրան միշտ իր ընտանիքը անթերի էր թվացել, բայց մի օր նա հասկացավ, որ իր ծնողները երբեք կապված չեն եղել իրար, այլ ունեցել են ընդհանուր սիրո օբյեկտ' երեխաները: Պարզվեց, որ նրա մայրը, լինելով հաջողակ վոկալիստ, շրջագայությունների ճանապարհին ժամանակ չի վատնել և աջ ու ձախ դավաճանել է ամուսնուն: Հայրն էլ ժամանակ առ ժամանակ այցելել է իր սիրուհիներին: Հենց այդ պահից էլ ՈՒիթնին որոշեց. «Գրողի ծոցը: Չեմ ամուսնանա մի մարդու հետ, որի մասին ոչինչ չեմ ունենա ասելու բացի այն, որ նա հանգիստ ու խոհուն է»:
Ի տարբերություն Էդի Մերֆիի' Հյուսթոնի ընտրյալը' Բոբի Բրաունը, բոլորից քիչ էր նման հանգիստ ու խոհեմ մարդու: Նա, մեղմ ասած, վատ համբավ ուներ'ալկոհոլիզմ, բազմաթիվ ձերբակալություններ, երեք ապօրինի երեխա տարբեր կանանցից: Կյանքի ընկեր ընտրելով նման մարդուն' Ուիթնին մարտահրավեր նետեց բոլորին: «Բոբին այնքանով է լավ, որ չի կարող բացահայտվել նրա որևէ թաքնված թերություն», - կատակով մի անգամ ասել է ՈՒիթնին: 1992 թ. նրանց ամուսնությունը ստացավ «տասնամյակի հարսանիք» անունը: 800 հյուրեր, 10.000 վարդեր, հարսի 3 մետրանոց քող… Այս ամենը նման էր հեքիաթի, բայց ռոմանտիկ հեքիաթը շուտով վերածվեց իսկական թրիլլերի: Ամեն ինչ սկսվեց հենց ՈՒիթնիի դերից «Թիկնապահը» ֆիլմում: Ֆիլմի հետ եկան միջազգային ճանաչումն ու մի քանի միլիոն դոլար գումար: Այս ամենը զայրացրեց Բոբբիին, ով պարզապես սկսեց նախանձել կնոջ փառքին:
ՈՒիթնին հղի էր, երբ սիրելի ամուսինն աջ ու ձախ խաբում էր նրան: Դստեր ծնունդը ոչինչ չփոխեց: Մի քանի ամիս անց ՈՒիթնին դիմեց պոլիկլինիկա: Նրա դեմքին մի մեծ վերք կար: Կինն ասաց բժիշկներին, որ լողալիս դեմքով ժայռին է հարվածել, բայց բոլորը հասկացան, որ վերքը Բոբբիի ձեռքի գործն է: Վերջինիս քննադատեցին բոլորը, բացի ՈՒիթնիից: «Ոչ, նա չի ծեծում ինձ, այդ ես եմ երբեմն նյարդայնացած ժամանակ խփում նրան»,- շարունակ թաքցնում էր երգչուհին:
Հինգ տարվա ամուսնական կյանքի ընթացքում Ուիթնին ժամանակ չունեցավ զբաղվելու իր կարիերայով: Այս ընթացքում նա չթողարկեց ոչ մի ալբոմ: Իսկ մի օր, երբ նա վերջապես բեմ դուրս եկավ… Այդ երեկո ՈՒիթնին համերգասրահ մտավ շատ ցրված: Նախօրեին կրկին վիճել էին: Հարբած Բոբբին «լավ վարձատրել էր» նրան «Որտե՞ղ էիր, սիրելիս» հարցի համար… Մի խոսքով, Ուիթնին երգելու մասին չէ, որ մտածում էր, սակայն պետք էր երգել: Նա փորձեց կատարել իրենից պահանջվող ծրագիրը' «I Will Always Love You» երգը: Բայց ամենապատասխանատու պահին' երգի ամենաբարդ հատվածում, երբ պետք էր վերցնել բարձր նոտան, նա լռեց: Փառք Աստծո, նրա եղբայրը, ով երկար ժամանակ աշխատել է քրոջ թիմում իբրև բեքվոկալիստ, փրկեց իրավիճակը: Կուլիսներում նա հարցրեց քրոջը . «Ի՞նչ է պատահել»: «Ես չգիտեմ», - շշնջաց ՈՒիթնին:Հետո նրան զննեցին բազում բժիշկներ' ոչ պաթոլոգիա էր, ոչ էլ այլ բան. քրոնիկ սթրես էր: Դա տեղի ունեցավ 1994 թվականին' ամուսնությունից երկու տարի անց: «Ես փորձեցի բացատրել ինքս ինձ, որ սերը պետք է լինի խենթ, որ ես սիրում եմ միայն «կյանքի մարդկանց» ու ինձ պետք չեն ձանձրալի ու անտարբեր մարդիկ»: Սակայն անգամ այդ բացատրությունները վերջապես ուժ չունեցան: 2006 թվականին ՈՒիթնին դիմեց դատարան' ամուսնալուծվելու, որ ի կատար ածվեց ապրիլի 24-ին' բացի ամուսնալուծությունից տալով երգչուհուն նաև աղջկա'Քրիստինայի դաստիարակության իրավունքը:
Ամուսնալուծությունից հետո Բոբին չլռեց: Նա հանրությանը պատմեց, որ նախկին կինն ամուսնությունն օգտագործել է իր համասեռամոլական լինելը թաքցնելու համար և որ ներգրավել է իրեն թմրանյութերի օգտագործման մեջ: Ի պատասխան, երգչուհին չցանկացավ որևէ կերպ հակադարձել, ասաց միայն, որ ուզում է այդ մարդուն հավերժ թողնել անցյալում: Եվ դա բնական որոշում էր. ամուսնությունից հետո նրա կյանքն իրոք դժոխքի էր վերածվել: Նա հաճախ ուշանում էր համերգներից, հարցազրույցներից: Նրա մոտից ոստիկանության աշխատակիցները հաճախ առգրավում էին տարբեր տեսակների և քանակի թմրանյութ:
Մի անգամ լրագրողներից մեկի հարցին, թե օգտագործում է արդյոք ինքը կոկոին, պատասխանեց. «Եկեք պարզ խոսենք, լա՞վ: Նախ, եկեք մի բան հասականանք. կոկաինը շատ էժան է, իսկ ես վաստակում եմ չափազանց շատ' կոկաին ծխելու համար: Ես չեմ օգտագործում կոկաին»:Սակայն հետագայում բազմիցս խոստովանել է, որ օգտագործում է տարբեր թմրամիջոցներ հավաքույթների ժամանակ:
Ամուսնալուծությունից հետո Հյուսթոնը բուժման երկու երկարատև կուրսեր անցավ թմրանյութերից կախվածության բուժման կլինիկայում, հաջողությամբ ավարտեց վերականգնողական կուրսերը: Մի քանի ելույթներ ունեցավ, որոնց ժամանակ բավական առույգ տեսք ուներ: Կյանքի վերջին շրջանում, սակայն, նորից սկսեցին լուրեր պտտվել նրա կախվածության մասին: Ու ոչ մի բան չխանգարեց, որ աշխարհահռչակ երգչուհու մահը մամուլն այսօր կապի անձնական խնդիրներից սթրեսների, թմրանյութի չափաքանակի չարաշահման հետ:
Ես վաղուց որոշել էի չքայլել ինչ-որ մեկի ստվերում. թե ձախողվելու, թե հաջողելու դեպքում համենայն դեպս այն արած կլինեմ, ինչին ես եմ հավատում:
Հենց սկզբից էլ ես եւ տեսախցիկը լավ ընկերներ ենք եղել. ես նրան եմ սիրում, նա՝ ինձ:
Միշտ ցանկացել եմ լինել ավելի զգացմունքային՝ դրսում որսալու համար այն ամենը, որ նախատեսված է իմ ներսի համար:
Ես հավատում եմ, որ երեխաներն ապագան են: Նրանց լավ սովորեցրեք եւ թողեք, որ իրենք առաջնորդեն իրենց: Ցույց տվեք այն ողջ գեղեցիկը, որ ունեն նրանք իրենց ներսում:
Երբ որոշեցի երգչուհի դառնալ, մայրս զգուշացրեց՝ շատ մենակ եմ լինելու: Մենակությունը ծնվում է կյանքի հետ:
23-09-2026 10:19 Սեպտեմբերի 22-ին մեկնարկեց Միլանի նորաձևության շաբաթը , և նույն օրը տեղի ունեցավ Vogue World–ի համաշխարհային ցուցադրությունը, որը հինգերորդ անգամ միավորեց նորաձևության և շոու-բիզնեսի համաշխարհային ներկայացուցիչներին: Ցուցադրության թեման, որին մասնակցում էին այսօրվա լավագույն հայտնիները, «Արհեստագործական վարպետություն և մարդկային մասնակցությունն» էր: «Դա հատկապես կարևոր է անել հիմա՝ արհեստական բանականության դարաշրջանում», - Vogue Italia-ին ասել է Ֆրանչեսկա Ռագացցին:
23-09-2026 10:14 Ադրիանա Լիման զարմացրել է երկրպագուներին իր անհավանական կերպարանափոխությամբ։ Նա վերջերս հայտնվեց Մադրիդում կայացած Mercedes-Benz Fashion Week երեկույթին։ Մոդելը միջոցառմանը ժամանեց ապշեցուցիչ սև, հատակին հասնող, մեջքը բաց զգեստով։ Սակայն երկրպագուներին զարմացրեց ոչ նրա ոճային տեսքը։ Սոցիալական ցանցերն այժմ եռում են այն մասին, թե որքան կտրուկ է փոխվել նրա արտաքին տեսքը. Լիման նկատելիորեն նիհարել է, և, որոշ օգտատերեր ենթադրում են, որ պլաստիկ վիրահատություն է կատարել։ Այնուամենայնիվ, անկախ նրանից, թե ինչպես է այս արդյունքին հասել, մեկ բան հստակ է. 45 տարեկանում բեմահարթակների աստղը նույնն է, ինչ 20 տարեկանում էր։
23-09-2026 09:25 Թոմ Քրուզը, երազելով արիստոկրատ հարսնացուի մասին, խիզախորեն սիրահետում է Քեյթ Միդլթոնին: Հոլիվուդյան դերասանը և բրիտանական արքայադուստրը հանդիպել են Լոնդոնում՝ «Digger» ֆիլմի պրեմիերային: Մի շարք հարգված կինոքննադատներ կարծիք են հայտնել. «Թոմ Քրուզը անպայման Օսկար կշահի այս ֆիլմի համար»: Նրանք նկատի ունեն «Digger»-ը, որտեղ հոլիվուդյան դերասանը բոլորովին նման չէ իրեն: Մենք սովոր ենք նրան տեսնել որպես աշխարհը փրկող հերոսի, բայց այստեղ՝ նոսրացող մոխրագույն մազերով և կեղծ փորիկով, նա խաղում է իր կարիերայի ամենատարօրինակ կերպարներից մեկի դերը:
23-09-2026 08:29 Մինչ աշխարհը քննարկում է նրա հայտնի ծնողների բազմամիլիոն դոլարանոց կարողություններն ու հնչեղ անունները, Անջելինա Ջոլիի և Բրեդ Փիթի կրտսեր դուստրը լուռ կառուցում է իր սեփական կարիերան՝ հեռու կարմիր գորգից և Հոլիվուդյան շքեղությունից: 18-ամյա Վիվիեն Ջոլին, որին շատ երկրպագուներ անվանում են նախկին զույգի երեխաներից «ամենահամեստը», վերջերս նկատվել է անսպասելի մի բան անելիս՝ փողոցում նկարներ վաճառելիս: Սեպտեմբերի 19-ին Վիվիենը իր իմպրովիզացված տաղավարն է տեղադրել Լոս Անջելեսի տեղական տոնավաճառում: Նրա սեղանը ծածկված էր սեփական աշխատանքներով՝ տպագրություններ, կպչուն պիտակներ և շնորհավորական բացիկներ՝ իր սեփական դիզայնով: Նա ստեղծագործում է «Կակաչների դաշտեր» կեղծանվամբ:
23-09-2026 02:39 48-ամյա ռուս դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անֆիսա Չեխովան բացահայտել է պրոդյուսեր Ալեքսանդր Զլատոպոլսկու հետ իր հարսանիքը հետաձգելու պատճառները։ Նա այս մասին կիսվել է «VK Лекториум»-ին։ Նրա խոսքով՝ տոնակատարությունը ստիպված է եղել հետաձգել իր շան բուժման պատճառով։ «Ամբողջ բյուջեն ծախսվել է իմ շան՝ Ամերիկայում լիմֆոմայի բուժման վրա։ Հետևաբար, մեր առաջնահերթությունը շանը բուժելն էր, այլ ոչ թե շքեղ հարսանիք անելը։ Բայց մենք երազանքներ ունենք, ուստի կարծում ենք, որ դրանք կիրականացնենք մինչև հաջորդ ամառ», - ասել է դերասանուհին։