Հոլիվուդի ամենահայտնի զույգի ընտանիքում նոր երջանկություն է սպասվում: Ընտանիքի ընկերներից մեկը հայտնել է լրագրողներին, որ զույգն աներևակայելի ուրախացել է, երբ հերթական ստուգման ժամանակ պարզվել է՝ Ջոլին երկվորյակ է ունենալու: Մինչ այդ արդեն շշուկներ կային, որ Ջոլին պատրաստվում է մայրանալ: Հիշեցնենք, որ Բրեդ Փիթն ու Անջելիա Ջոլին արդեն 6 երեխա ունեն, որոնցից երեքը' որդեգրված:
21-07-2026 11:48 Քրիստոֆեր Նոլանի «Ոդիսականը» մեկնարկը տպավորիչ արդյունքներ գրանցել. այն գերազանցել է ռեժիսորի վարձույթի ռեկորդը առաջին իսկ շաբաթավերջին, և ստացել քննադատների գովասանքը։ Variety-ի տվյալներով՝ ֆիլմը առաջին շաբաթավերջին ամբողջ աշխարհում վաստակել է 264.1 միլիոն դոլար, որից 124.5 միլիոն դոլարը՝ ԱՄՆ-ից և Կանադայից։ Եկամուտն արդեն իսկ փոխհատուցել է 250 միլիոն դոլարի արտադրության արժեքը։ Ֆիլմը դարձավ Նոլանի կարիերայի ամենաշահութաբերը՝ գերազանցելով նրա «Մութ ասպետի վերելքը» (2012) ֆիլմը, որը բացման շաբաթավերջին վաստակել էր 249 միլիոն դոլար։
21-07-2026 11:34 Ամերիկյան սրտաբանների ասոցիացիան օրական հինգ բաժակ սուրճի օգտագործումը համարել է անվտանգ: Հետազոտողների խոսքով՝ սա վերաբերում է այն մարդկանց, ովքեր սրտանոթային համակարգի հետ կապված առողջական խնդիրներ չունեն։
21-07-2026 11:29 Հունգարիայի իշխող «Տիսա» կուսակցության պատգամավորները միաձայն աջակցել են շախմատի լեգենդ Յուդիթ Պոլգարի թեկնածությանը երկրի նախագահի պաշտոնում: Առաջադրման վերաբերյալ վերջնական որոշումը կընդունվի հաջորդ նիստում, հայտնում է Reuters-ը: Յուդիթ Պոլգարը, ում մասին փետրվարին լույս է տեսել «Շախմատի թագուհին» վավերագրական ֆիլմը, միակ կին շախմատիստն է, որն ընդգրկվել է տղամարդկանց համաշխարհային վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակում: Նա միաժամանակ ամբողջ աշխարհում «սուպերգրոսմայստերի» կարգավիճակի չափանիշ համարվող 2700 կետի վարկանիշային շեմը հաղթահարած միակ կինն է:
21-07-2026 04:55 Լեհաստանում նորաձևության ցուցադրությունից հետո խորհրդավոր կերպով անհետացած 24-ամյա մոդելին և երգչուհուն գտել են մահացած: Ջեսիկա Յարիկրեն անհետացել է Վրոցլավի նորաձևության շաբաթից անմիջապես հետո: Երկու օրվա որոնումներից հետո նրա մարմինը հայտնաբերվել է իր տան մոտ գտնվող ջրամբարում: Հետաքննիչները շարունակում են պարզել միջադեպի հանգամանքները:
21-07-2026 01:44 Յոդն օրգանիզմի համար կարևորագույն նյութերից է, որը, սակայն, անցկացված հետազոտությունների համաձայն՝ հաճախ չի բավականացնում մարդկանց: Ընդ որում, սա համաշխարհային միտում է: Յոդի անհրաժեշտ քանակի առկայությունն օրգանիզմում օգնում է ավելի հեշտ այրել ճարպեր, ինչպես նաև կանխում է այնպիսի հիվանդությունների առաջացումը, ինչպիսիք են խպիպը՝ զոբը, և ընդհանրապես վահանաձև գեղձի հետ կապված խնդիրները: Յոդը նպաստում է ճիշտ նյութափոխանակությանը, նյարդային համակարգի գործունեությանը, երեխաների աճին: