Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024

Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը: Ներկայացնում ենք, թե ինչպես խուսափել կարևոր հանքանյութերի պակասից:

Միանգամից ասենք, որ մթերքները չեն բաժանվում «տղամարդկանց» և «կանացիների»: Մենք կենտրոնանում ենք կանանց ճաշացանկի վրա միայն այն պատճառով, որ որոշ ուտեստներ պարունակում են տարբեր նյութեր, որոնք քիչ թե շատ օգտակար են յուրաքանչյուր սեռի համար յուրովի։

Օրինակ, գեղեցիկ սեռի յուրաքանչյուր ներկայացուցչի սննդակարգը պետք է ներառի ենթամթերք: Ասենք՝ տավարի, խոզի և հավի լյարդ, ինչպես նաև տավարի կամ խոզի լեզու։ Նման սպիտակուցային մթերքների շաբաթական օգտագործումը օգնում է կանխել երկաթի անբավարարությունը, ինչպես նաև խուսափել մի շարք տհաճ հետևանքներից.

• մազերի փխրունություն և խամրում
• մկանային թուլություն
• հոգնածություն և գլխապտույտ
• անքնություն
• կենտրոնանալու դժվարություն
• գունատ մաշկ։

Սննդաբանները նշում են, որ լյարդը և լեզուն հարուստ են հեմի երկաթով, որն ավելի լավ է կլանում մեր օրգանիզմը, քան այն, ինչ կա բուսական մթերքներում։

600x400

Այստեղ գլխավորը չչարաշահելն է և ձեր առողջության առանձնահատկությունների հաշվի առնելը։ Մարդիկ, ում մոտ ախտորոշվել են աղեստամոքսային տրակտի ցանկացած հիվանդություն, բարձր միզաթթու, հոդատապ և երիկամային քարեր, պետք է զգոն լինեն լյարդ օգտագործելիս:

Ոչ պակաս հազվադեպ է կալցիումի պակասը։ Ուստի մասնագետները խորհուրդ են տալիս ձեր սիրած մսամթերքը համալրել բանջարեղենային հարակից ճաշատեսակով: Առավել օգտակար են խաչածաղկավոր բանջարեղենը՝ բրոկկոլին, հազարը, կաղամբը, բրյուսելյան կաղամբը և ծաղկակաղամբը։ Նման բանջարեղենի օգտագործման հաճելի պարգևը կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելումն է։

600x400

Կալցիում կարելի է գտնել նաև քնջութի սերմերում: Կարող եք դրանք ավելացնել աղցանների, ապուրների և աղանդերի մեջ: Մանր հատիկները հիանալի կանխարգելիչ կլինեն շնչառական համակարգի հետ կապված խնդիրների, թմրածության և նույնիսկ արյան ցածր ճնշման դեմ:

600x400

Յուղոտ ձկան (սաղմոն, սարդինա, սկումբրիա) օգտակարության մասին խոսելն ավելորդ է։ Մեզանից յուրաքանչյուրը լսել է սննդակարգում դրանց անհրաժեշտության մասին։

600x400

Ձուկը օմեգա-3/6/9-ի լավագույն աղբյուրն է, որը ոչ միայն պահպանում է առողջ մաշկը և ամրացնում ոսկորները, այլև հիանալի կանխարգելիչ միջոց է քաշը գցելու ժամանակ, պահպանում է աչքերի առողջությունը և ամրացնում լյարդը: Չհագեցած ճարպաթթուներն օգնում են կանխել ինսուլտի, հիպերտոնիայի զարգացումը ու նվազեցնել Ալցհեյմերի հիվանդության հավանականությունը։

Կաթնամթերքն առողջ սննդակարգի կարևոր բաղադրիչն է։ Կաթնաշոռը, կեֆիրը և մածունը հիանալի օգնականներ են օստեոպորոզի կանխարգելման գործում, որի դրսևորումներից ոչ ոք անձեռնմխելի չէ դաշտանադադարի ժամանակ։

600x400

Ձեր նպատակն է շաբաթական 5 չափաբաժին ընկույզ կամ նուշ ընդունելը: Մի թերագնահատեք այս սննդարար, բարձր կալորիականությամբ «խաղալիքները», քանի որ դրանց մեջ առողջ վիտամինների և հանքանյութերի պարունակությունը պարզապես գերհագեցած է: Հետազոտությունները բազմիցս ցույց են տվել, որ ընկույզի կանոնավոր օգտագործումը լավ միջոց է սրտի, նյարդային համակարգի հիվանդությունների և նույնիսկ դեպրեսիայի կանխարգելման համար:

600x400

Բջջանյութի, կալիումի, երկաթի և B խմբի վիտամինների առատությունը հայտնաբերված է ոսպի մեջ, որը վաղուց առաջատար է երկարակեցություն ձգտող կանանց շրջանում: Այն սպիտակուցի սննդային աղբյուր է և օգնում է պահպանել աղիների օպտիմալ միկրոֆլորան: Ոսպի կանոնավոր օգտագործումը օգնում է նաև կանխել որոշակի ալերգիկ ռեակցիաների առաջացումը որոշակի սննդամթերքի նկատմամբ։

600x400

Լոլիկը պարունակում է հսկայական քանակությամբ հակաօքսիդանտ լիկոպեն, որն օգնում է օրգանիզմին պայքարել ազատ ռադիկալների կործանարար ազդեցության դեմ և կանխում է բջիջների ԴՆԹ-ի վնասումը: Ավելին, լոլիկն ունի բնական SPF պաշտպանիչ գործոն, ինչը նշանակում է, որ դրանք օգնում են ձեր մաշկը պաշտպանել արևից և ավելի դանդաղ ծերանալ: Այսպիսով, եթե դուք լոլիկի հյութի սիրահար եք, ապա պետք է իմանաք, որ ձեր օրգանիզմի բախտը բերել է:

600x400

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 795 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 659 անգամ
15.05.2024
Դիտվել է 185 անգամ
17.05.2024
Դիտվել է 130 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster