Рус. Հայ.
ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024

Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։ Այնուամենայնիվ, մենք շատ ավելի հաճախ ենք մտածում մեր մարմնի գեղեցկության մասին, քան նրա առողջության՝ աչք փակելով այն տագնապալի ազդանշանների վրա, որոնք տալիս է մեր մարմինը։

Վիճակագրության համաձայն՝ կանանց միայն 11%-ն է կանոնավոր այցելում գինեկոլոգի։ Հարցվածների մեծամասնությունը (56%) վերջին 2 տարում մեկ անգամ  է այցելել մասնագետի, իսկ գրեթե 17%-ը երբեք չի դիմել բժշկի՝ նույնիսկ իմանալով հիվանդության առկայության մասին։

Մինչդեռ խորհուրդ է տրվում տարին առնվազն 2 անգամ այցելել գինեկոլոգի` անկախ գանգատների առկայությունից։ Դա պայմանավորված է նրանով, որ գինեկոլոգիական հիվանդությունների մեծ մասն ասիմպտոմատիկ է և հնարավոր է հայտնաբերել միայն հետազոտության ժամանակ: Նման հիվանդությունների թվում են արգանդի միոման, էնդոմետրիոզը, սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, արգանդի վզիկի քաղցկեղը և այլն:

իվանդությունը բացահայտելու համար չպետք է վստահել ընկերների փորձին կամ դիմել վիրտուալ խորհրդատվության․ միայն բժիշկը կարող է ճշգրիտ ախտորոշում կատարել և նշանակել բուժում: Առանձնացրել ենք մի շարք նախազգուշացնող նշաններ և օբյեկտիվ պատճառներ, երբ դուք չպետք է հետաձգեք այցը գինեկոլոգի մոտ:

1. Քոր, այրոց, արտահոսք սեռական օրգաններից

Սովորաբար հեշտոցային արտանետումները պարզ են, թեթև, առանց հոտի և գրգռում չեն առաջացնում: Արտահոսքի քանակը կախված է դաշտանային ցիկլի փուլից։ Այսպիսով, դաշտանի ավարտից անմիջապես հետո արտահոսքը սակավ է և թափանցիկ, դաշտանային ցիկլի կեսին այն դառնում է առատ և մածուցիկ, իսկ երկրորդ փուլում ձեռք է բերում սպիտակավուն երանգ և թեթև թթու հոտ՝ դառնալով մածուցիկ և անթափանց։

Փորձագիտական մեկնաբանություն. Արտահոսքը, քորը և այրոցը, որոնք բնորոշ չեն դաշտանային ցիկլի այս փուլին, կարող են ազդանշան տալ այնպիսի հիվանդությունների մասին, ինչպիսիք են կանդիդոզը, քլամիդիան, բակտերիալ վագինոզը, արգանդի հավելումները, ձվարանների բորբոքումները և այլն: Եթե ի հայտ գան այս ախտանիշները, դուք պետք է դիմեք գինեկոլոգի և հանձնեք արյան անալիզ, հեշտոցից և արգանդի վզիկի շրջանից, ինչպես նաև հետազոտվել վարակների առկայության առումով։

2. Դաշտանային ցիկլի խախտում

Իհարկե, յուրաքանչյուր կին յուրահատուկ է։ Այնուամենայնիվ, կան որոշակի սահմաններ, որոնցից այն կողմ շեղումը վկայում է կանանց առողջության խախտումների մասին։ Սովորաբար դաշտանային ցիկլը տևում է 21-ից 35 օր, որից երեքից յոթ օրը դաշտան է: Ուշացումների, անսովոր ծանր, երկարատև կամ հակառակը՝ կարճ ու սակավ դաշտանի, սրտխառնոցի, գլխացավերի, ուշագնացության ի հայտ գալը վկայում են բժշկի այցելելու անհրաժեշտության մասին։

Փորձագիտական մեկնաբանություն. Քանի որ կնոջ վերարտադրողական համակարգը շատ զգայուն է արձագանքում սթրեսին, թուլացած իմունիտետին, մարմնի քաշի կտրուկ նվազմանը խիստ չարդարացված դիետայի, ֆիզիկական ակտիվության և այլնի ֆոնին, դաշտանի փոփոխությունները կարող են դառնալ այնպիսի հիվանդությունների առաջին ախտանիշները, ինչպիսիք են՝ ձվարանների դիսֆունկցիան, քրոնիկ էնդոմետիտը, էնդոմետրիոզը, արգանդի ֆիբրոդները, պոլիկիստոզային ձվարանների համախտանիշը և շատ ուրիշներ: Որքան շուտ սկսեք դրանք բուժել, այնքան ավելի հեշտ կլինի վերականգնել առողջությունը։

3. Հակաբեղմնավորման եղանակի ընտրություն

Միայն գինեկոլոգը կարող է ընտրել հակաբեղմնավորման այն եղանակը, որը ձեզ հարմար է: Ո՛չ գովազդը, ո՛չ ընկերների խորհուրդները չպետք է ազդեն ձեր ընտրության վրա:

Փորձագիտական մեկնաբանություն. Հորմոնալ հակաբեղմնավորիչները նշանակվում են ոչ միայն հակաբեղմնավորիչ նպատակներով, այլ նաև որպես բուժում. դրանք բուժական ազդեցություն ունեն նախադաշտանային համախտանիշի, դիսմենորեայի, էնդոմետրիոզի դեպքում, բայց չեն պաշտպանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակներից: Նման վարակներից միակ հուսալի պաշտպանությունը հակաբեղմնավորման արգելքային մեթոդներն են (պահպանակներ և այլն): Այսօր կան այլ նորարարական հորմոնալ կանխող համակարգեր՝ միջադիների տիպի համակարգերի, հեշտոցային օղակի և այլնի տեսքով։ Բայց այս ամենն ընտրվում է անհատապես։

4. Սեռական զուգընկերների հաճախակի փոփոխություն

600x400

Շատ «անվնաս» վարակներ անտեսված վիճակում կարող են լուրջ բարդություններ առաջացնել վերարտադրողական համակարգի և այլ ներքին օրգանների վրա: Բացի այդ, կան տարբեր հիվանդություններ, որոնք առանց ախտանիշների են, օրինակ՝ մարդու պապիլոմավիրուսը (ՄՊՎ): Այն չունի բնորոշ նշաններ կամ ախտանիշներ, և մարդկանց մեծամասնությունը չգիտի, որ վարակված է կամ կրում է այն: Այնուամենայնիվ, սեռական ակտիվ երիտասարդների մինչև 70%-ը վարակվում է դրանով իրենց կյանքի ընթացքում, ինչը կազմում է աշխարհի ընդհանուր բնակչության մոտ 13%-ը։ Ավելին, գրեթե 100% դեպքերում ՄՊՎ -ն հանդիսանում է այնպիսի լուրջ հիվանդության պատճառ, ինչպիսին արգանդի վզիկի քաղցկեղն է։

Փորձագիտական մեկնաբանություն. ՄՊՎ վարակն ավելի տարածված է երիտասարդների և աղջիկների շրջանում, ովքեր անկանոն սեռական կյանք են վարում և հաճախ են փոխում զուգընկերներին: Նման մարդկանց մոտ ՄՊՎ -ով վարակվելու վտանգը բազմապատիկ ավելանում է յուրաքանչյուր նոր սեռական զուգընկերոջ հետ։

5. Հղիության բացակայություն

Հղիության բացակայությունը կանոնավոր անպաշտպան սեռական հարաբերությունների մեկնարկից հետո 12 ամսվա ընթացքում ցույց է տալիս, որ անհրաժեշտ է գինեկոլոգի մոտ հետազոտություն անցնել՝ պաթոլոգիաները բացահայտելու համար:

Փորձագիտական մեկնաբանություն. 6-8 ամիս կանոնավոր անպաշտպան սեռական կյանքի պարագայում հղիության բացակայությունը պետք է անհանգստացնի կնոջը և դառնա գինեկոլոգի հետ կապ հաստատելու պատճառ:

6. Գինեկոլոգի մոտ պլանավորված հետազոտություն

Բժշկի պետք է դիմել ոչ թե այն ժամանակ, երբ խնդիրներն արդեն առաջացել են, այլ երբ դրանք նոր են սկսվում։ Հիշու՞մ եք, թե վերջին անգամ երբ եք այցելել գինեկոլոգի։ Շատ հիվանդություններ ասիմպտոմատիկ են, և կինն իրեն բացարձակ առողջ է զգում, մինչդեռ գոյություն ունեցող հիվանդությունները կարող են անցնել քրոնիկ փուլի, որը շատ ավելի դժվար և երկարատև է բուժվում։ Օրինակ, արգանդի վզիկի քաղցկեղն առավել հաճախ հայտնաբերվում է այն կանանց մոտ, ովքեր անտեսել են գինեկոլոգի կողմից հետազոտությունը:
Ուստի վեց ամիսը մեկ անգամ մի ծուլացեք գինեկոլոգի մոտ կանխարգելիչ հետազոտություն անցնել։

Փորձագիտական մեկնաբանություն. Ամենից հաճախ կանայք բժշկի են դիմում ցավոտ ախտանիշների կամ խանգարումների ի հայտ գալուց հետո։ Առողջության հետ կապված նման «անփութության» ամենալուրջ հետևանքները վերարտադրողական համակարգի քրոնիկական բորբոքային պրոցեսներն են, որոնք հաճախ հանգեցնում են անպտղության, բայց ամենավտանգավորը քաղցկեղն է։

Աղբյուր` LADYNEWS.am

Դիտվել է 1083 անգամ

Читать на русском

ՄԵԿՆԱԲԱՆԵԼ

Ձեր անունը: *
Ձեր էլ. հասցեն: *
Մեկնաբանությունը: *

Երկարակյացների 3 սովորություն, որոնք կանխում են վաղ ծերացումը

12.04.2024
Ծերացումը բնական գործընթաց է, որը հնարավոր չէ կանգնեցնել ոչ մի դեղահաբով։ Այնուամենայնիվ, հնարավոր է հետաձգել դրա սկզբը։ Փորձագետները սովորեցնում են, թե ինչպես դա անել:

Առանց խուճապի. 7 դեպք, երբ մազաթափությունը բնական է և վերականգնելի

27.03.2024
Միջին հաշվով մենք օրական կորցնում ենք 50-ից 100 մազ, և դա միանգամայն բնական է. հետո նորերն են աճում դրենց տեղում: Բայց երբեմն դա տեղի չի ունենում...

Այս 8 մթերքները կօգնեն երիտասարդացնել կանացի մարմինը

07.03.2024
Առողջ մարմինը յուրաքանչյուր կնոջ գեղեցկության և երիտասարդության գրավականն է, ուստի չափազանց կարևոր է ամենօրյա սննդակարգի համար ճիշտ մթերքներ ընտրելը:

6 նշան, երբ պետք է անմիջապես վազել գինեկոլոգի մոտ

07.02.2024
Կնոջ գեղեցկությունը ոչ թե առանձին հատկանիշ է, այլ նրա առողջության արտաքին դրսևորում։

Ո՞ր մթերքներն են վնասակար կանանց սեռական առողջության համար

24.01.2024
Սնդակարգն ազդում է այն բանի վրա, թե ինչպես ենք մեզ զգում առօրյայում և ամբողջ կյանքում:

Սննդի 5 օգտակար հատկություն (ակնհայտներից բացի)

08.12.2023
Մենք չենք կարող գոյատևել առանց սննդի, բայց մեր սիրելի ուտելիքները բացի հագեցումից ուրիշ ի՞նչ նպատակների են ծառայում, ի՞նչ ենք մենք փնտրում ուտելիքի մեջ:

Բաժնի բոլոր նյութերը

ՄԵԿ ՏՈՂՈՎ
17-05-2024 10:50
Կաննի կինոփառատոնում տեղի ունեցավ տարվա գլխավոր կինոպրեմիերաներից մեկը՝ ներկայացվեց կուլտային ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի «Մեգալոպոլիս» նոր ֆիլմը, որի վրա նա աշխատել է ավելի քան 30 տարի։ 85-ամյա Կոպոլան հանրությանը անձամբ է ներկայացրել ֆիլմը՝ գլխավոր դերակատարներ Օբրի Պլազայի, Ադամ Դրայվերի, Շիա Լաբոֆի, Լոուրենս Ֆիշբերնի և այլոց հետ։
17-05-2024 10:44
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը։ Այս մասին երգչուհին հայտարարել է ինստագրամյան իր էջում: Մրցույթն այս տարի անցկացվելու է օգոստոսի 22-27-ը:
17-05-2024 10:40
Բժիշկների հավաստմամբ՝ բավականաչափ վիտամին C ստանալը և կանոնավոր ֆիզիկական ակտիվությունը կարող են օգնել նվազեցնել սուր շնչառական հիվանդությունների ռիսկը գարնան փոփոխական եղանակային պայմանների ժամանակ:
17-05-2024 10:25
Աշխարհի երկրորդ ռակետ Արինա Սաբալենկան դուրս եկավ Հռոմում անցկացվող WTA-1000 մրցաշարի եզրափակիչ։ Բելառուսի ներկայացուցիչը 7:5, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 15-րդ ռակետ, ամերիկացի Դանիել Քոլինզին։ Եզրափակիչում Սաբալենկայի մրցակիցը կլինի աշխարհի առաջին ռակետ, լեհ Իգա Շվյոնտեկը, որը 6:4, 6:3 հաշվով հաղթել էր աշխարհի երրորդ ռակետ, ամերիկացի Կորի Գաուֆին։
17-05-2024 02:34
Երգչուհի, երգահան եւ կոմպոզիտոր Մարիամ Մերաբովան «Так сказать» նախագծի շրջանակում «Абзац.Медиа»-ի գլխավոր խմբագիր Ելենա Օյային տված հարցազրույցում կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց «ճորտեր» եւ «ստրուկներ» է անվանել:
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ մայիս 2024 թ․

01.05.2024
Գարնան վերջին ամիսն ընդհանուր առմամբ հանգիստ կլինի։ Մարսը կորցնում է դիրքերը, իսկ Վեներան իր ծաղկման շրջանում է. սա նշանակում է, որ ամիսը բարենպաստ կլինի կենդանակերպի նշանների մեծամասնության համար:

LADYNEWS TV
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի պատվիրակ «Լադանիվա» խումբը նոր տեսահոլովակով ներկայացրել է Armenian Navy Band-ի «Արարատ» երգը։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
13.05.2024
Դիտվել է 647 անգամ
15.05.2024
Դիտվել է 179 անգամ
17.05.2024
Դիտվել է 123 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` contact@ladynews.am
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ marketing@ladynews.am

Webmaster