Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
07-06-2012 12:19
Երեւանում աշխատանքներն է սկսել ԱՊՀ երկրների իրավաբանների միջազգային 7-րդ համաժողովը:
07-06-2012 10:58
Իրինա Ալեգրովան նոյեմբերի 21-ին համերրգով հանդես կգա  Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. տոմսերի վաճառքն արդեն սկսված է:
07-06-2012 10:54
«Մարիաննա» կաթնամթերքի գործարանում առավոտյան պայթյուն է գրանցվել: Տուժած 55-ամյա Է. Ղազարյանը տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն. նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվում:
06-06-2012 17:07
Հունիսի 6-ին  «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում արձանագրվել է դոլարի միջին փոխարժեքի նոր ռեկորդը' 414.73 դրամ:
06-06-2012 15:15
ԵԱՀԿ գործող նախագահ, Իռլանդիայի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Էյմոն Գիլմորը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան:
06-06-2012 11:32
Հունիսի 6-ը քսաներորդ դարի հայ խոշորագույն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:
06-06-2012 11:23
Հունիսի 7-ին՝ առավոտյան ժամը 8.00-ից, ասֆալտապատման աշխատանքների պատճառով 3 օրով փակվելու է Մյասնիկյան պողոտայից դեպի Սարալանջի փողոց տանող թունելից մինչեւ Գայի պողոտա ճանապարհահատվածը:
05-06-2012 17:34
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում  է սուրբ Գայանյանց կույսերի տոնը: Տոնի առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Գայանե վանք են տարել սրբուհու մասունքն ամփոփող Աջը' հավատավոր հայորդիների երկրպագության եւ օրհնության համար:
05-06-2012 12:01
Երեւանում` «Կասկադի» վերին հատվածում, հունիսի 6-ի առավոտյան կկազմակերպվի հազվագյուտ աստղագիտական երեւույթի դիտումը` Վեներայի անցումն Արեգակի սկավառակի վրայով:
05-06-2012 10:58
Հունիսի 5-ին եւ 6-ին տեղի կունենա հազվագյուտ աստղագիտական երեւույթ՝ Վեներայի անցումն Արեգակի սկավառակի վրայով: Բնության այդ զարմանահրաշ երեւույթը հաջորդ անգամ կդիտվի արդեն 22-րդ դարում՝ 2117թ.:
04-06-2012 17:37
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-7-ին պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա:
04-06-2012 16:23
Facebook-ը տեխնոլոգիա է մշակում, որը  թույլ կտա ցանցում շփվել նաեւ մինչեւ 13 տարեկան երեխաներին: Այս պահին ցանցում արգելված է մինչեւ 13 տարեկանների գրանցումը:
04-06-2012 10:50
«Միսս ԱՄՆ 2012» մրցույթի հաղթող է դարձել 19-ամյա Օլիվիա Քալփոն: Նա ԱՄՆ-ը կներկայացնի «Միսս տիեզերք» մրցույթում:
02-06-2012 12:40
Հունիսի 6-13-ը Երեւանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը:
02-06-2012 12:38
Մեծ Բրիտանիայում հունիսի 2- 5-ը կկայանան չորսօրյա հանդիսություններ' նվիրված Եղիսաբեթ 2-րդի կառավարման 60-ամյակին:
01-06-2012 15:42
Երեւանում  հունիսի 2-4-ին Logos Expo Center-ը կազմակերպում է 6-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը՝ «Մանկության աշխարհ  EXPO  2012»  խորագրով` նվիրված Երեխաների իրավունքների  պաշտպանության միջազգային օրվան:
01-06-2012 11:30
Հայաստանում հունիսի 1-ից մեկնարկում են պետական ավարտական եւ միասնական քննությունները:
01-06-2012 11:28
Հունիսի 1-ը Երեխաների պաշտպանության միջազգային օրն է:
31-05-2012 13:02
Երեւանում կանցկացվի «Երեւանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնը:
31-05-2012 11:46
Ելնելով Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի առաջին կետի պահանջից, հաշվի անելով որ ՀՀ նորընտիր Ազգային Ժողովը գումարել է առաջին նիստը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության նախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
22-10-2026 09:48
29-ամյա Քայլի Ջենները, ով հայտնի բլոգեր է և դերասան Թիմոթի Շալամեի ընկերուհին, կնկարահանվի «Bachelorette Weekend» սերիալում, որի պրոդյուսերը կլինի Քայլիի ավագ քույրը՝ 45-ամյա Քիմ Քարդաշյանը։ Ջենները նաև կլինի նախագծի գործադիր պրոդյուսեր. այժմ ավարտին է հասցնում Hulu հոսքային ծառայության համար ամբողջական եթերաշրջան պատվիրելու գործարքը։
22-10-2026 09:47
40-ամյա մոդել Իրինա Շեյքը դարձել է բրիտանական հայտնի ներքնազգեստի ապրանքանիշ Agent Provocateur-ի աշուն/ձմեռ հավաքածուի դեմքը: Նոր լուսանկարահանումն իրականացվել է նուար ոճով ոգեշնչված. Իրինան կեցվածք է ընդունել սպիտակ, սև, վարդագույն և կարմիր համադրություններով, իսկ նրա սպիտակեցված հոնքերը գեղեցիկ կերպով հակադրվում են իր համարձակ ծխագույն աչքերին: Մոդելը բավականին երկար ժամանակ համագործակցում է ապրանքանիշի հետ. Agent Provocateur-ի հետ նրա առաջին նախագիծը  տեղի է ունեցել 2013 թվականի օգոստոսին:
22-10-2026 09:31
Ուիլյամ Շեքսպիրը եղել է «Էդուարդ III» պիեսի գլխավոր հեղինակը. պիեսը գրվել է Քրիստոֆեր Մարլոյի՝ բանաստեղծի և դրամատուրգի հետ համահեղինակությամբ, որին ավանդաբար համարում են Շեքսպիրի մրցակիցներից մեկը։ Նման եզրակացության է հանգել վաղ Նոր ժամանակների գրականության մասնագետ, հետազոտող Ռորի Լոնգնեյնը։ Ըստ նրա՝ Շեքսպիրի հեղինակությունն հաստատված է «որևէ ողջամիտ կասկածից վեր»։ Պիեսը անանուն կերպով հրապարակվել է 1596 թվականին, և դրա ստեղծման մեջ Շեքսպիրի ներդրումը երկար ժամանակ մնացել է վեճերի առարկա։
22-10-2026 03:44
«101 դալմատինացիները» ֆիլմի 79-ամյա աստղ Գլեն Քլոուզը ստիպված է ձեռնափայտ օգտագործել կոնքի հոդի փոխարինման վիրահատությունից հետո։ Դերասանուհին այս մասին հայտնել է Page Six-ին տված հարցազրույցում։
22-10-2026 01:41
53-ամյա դերասանուհի Քեյթ Բեքինսեյլը իր հետտրավմատիկ սթրեսային խանգարման վատթարացման մասին հայտնելուց հետո առաջին անգամ հայտնվել է հանրությանը։ Պապարացիները դերասանուհուն նկատել են Բևեռլի Հիլզի գրասենյակային շենքից դուրս գալիս։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
19.10.2026
Դիտվել է 1181 անգամ
20.10.2026
Դիտվել է 338 անգամ
21.10.2026
Դիտվել է 287 անգամ
22.10.2026
Դիտվել է 219 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster