Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-05-2012 11:46
Ելնելով Հայաստանի Սահմանադրության 55-րդ հոդվածի առաջին կետի պահանջից, հաշվի անելով որ ՀՀ նորընտիր Ազգային Ժողովը գումարել է առաջին նիստը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանրապետության նախագահին է ներկայացրել ՀՀ կառավարության հրաժարականի դիմումը:
31-05-2012 10:52
Հայաստանի Ազգային ժողովի շենքում մեկնարկել է  5-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը:
30-05-2012 12:22
«Բոլորը մեկ ռիթմով» կարգախոսը մայիսի 29-ին պաշտոնապես դարձել է Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի 2014թ. աշխարհի առաջնության նշանաբանը:
29-05-2012 17:49
Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը՝ Հունիսի 1-ը, Երեւանում նշվելու է բոլոր վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում՝ բազմաթիվ տոնական միջոցառումներով՝ տոնախմբություններով, կավճանկար-մրցույթներով, համերգային ծրագրերով, հյուրասիրությամբ:
29-05-2012 16:01
Սերժ Սարգսյանը մրցանակներ է հանձնել 2011-ի ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիրներին:
29-05-2012 11:24
Նավթի համաշխարհային գները  մայիսի 29-ից  բարձրանում են: WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է մինչեւ 91,22 դոլար' մեկ բարելի համար, իսկ  Brent տեսակի նավթը՝ մինչեւ 107,11 դոլար:
29-05-2012 11:17
ՀՀ Աժ նորընտիր պատգամավորները կստանան մանդատները մայիսի 30-ին:
29-05-2012 10:56
Հովհաննես Այվազովսկու «Զմեռային պեյզաժ» կտավը  Sotheby's-ում վաճառվել է 277 հազար ֆունթ սթերլինգով:
26-05-2012 17:44
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահությունը փոխանցվել է Ալբանիային, իսկ 2013-ին կփոխանցվի Հայաստանին:
26-05-2012 15:38
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հանրապետության տոնի կապակցությամբ պետական պարգեւներ եւ կոչումներ են շնորհվել գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության եւ այլ ոլորտների մի խումբ ներկայացուցիչների:
25-05-2012 11:48
Այսօր հանրապետության շուրջ 40 հազար շրջանավարտների համար կհնչի «վերջին զանգը»:
25-05-2012 10:42
Մայիսի 25-ին կդիտվի փոփոխական ամպամածություն, առանց տեղումների եղանակ, հնարավոր է քամու ուժգնացում 5-10մ/վ:
24-05-2012 15:46
«Samsung»-ը Smart TV-ների ES8000-ի վաճառքը տարածաշրջանում սկսեց Հայաստանից:
24-05-2012 12:00
Apple-ի առաջատար դիզայներ Ջոնաթան Այվին մայիսի 23-ին Բրիտանական կայսրության ասպետ են կարգել: Այժմ նա  կկոչվի  «սըր» Ջոնաթան Այվ:
24-05-2012 11:55
Օրվա առաջին կեսին հանրապետության ողջ տարածքում  սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-23մ/վրկ, հավանական են նաև առատ տեղումներ և կարկուտ:
23-05-2012 15:07
Երեւանում մայիսի 29-ից հունիսի 1-ը կանցկացվի  «Նոր  անուններ» պատանի երաժիշտ-կատարողների 2-րդ միջազգային փառատոնը:
23-05-2012 12:52
Հայաստանի ոստիկանությունը մայիսի 25-ից հունիսի 3-ն անվտանգ երթեւեկության տասնօրյակ է հայտարարել: Ակցիան անցկացվելու է «Զգույշ, երեխաներ են» կարգախոսով:
23-05-2012 12:49
Եգիպտոսում մեկնարկել  են նախագահական ընտրությունները. սրանք այդ երկրում  առաջին ընտրություններն են «արաբական գարունից» եւ Հոսնի Մուբարաքի տապալումից հետո:
23-05-2012 11:03
Օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ հանրապետության ողջ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ՝ քամու ուժգնացում մինչև 20-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը ամենուրեք 1-3 աստիճանով կբարձրանա:
22-05-2012 15:57
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, մայիսի 23-ին  Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենան Ամերիկյան կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառումներ:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
21-08-2026 10:27
Գրեյսի Աբրամսը Coco Mademoiselle Chanel-ի նոր դեմքն է։ Երգչուհին նկարահանվել է Crush Absolu պաշտամունքային օծանելիքի ֆլանկերին նվիրված հոլովակում և ֆոտոշարքում։ Բրենդի խոսքով՝ օծանելիքը արտացոլում է «ազատ կնոջ կերպարը, որը հետևում է իր բնազդներին և որի մագնիսականությունը միավորում է մարդկանց»։
21-08-2026 10:20
Բելգիայի արքայազն Լորանը պաշտոնապես իր որդի է ճանաչել 26-ամյա նախկին ավտոմեքենաների վաճառող Կլեման Վանդենկերկխովեին, որը ծնվել է բելգիացի երգչուհի Վենդի Վան Վանտենի հետ նրա հարաբերությունների արդյունքում, հայտնում է BBC News-ը։ Վանդենկերկհովեն ստացել է արքայազնի տիտղոս, սակայն պետական բյուջեից ֆինանսավորում չի ստանա, չի մտնի գահաժառանգման հաջորդականության մեջ և չի մասնակցի թագավորական ընտանիքի պաշտոնական միջոցառումներին։
21-08-2026 10:12
Խոշոր երաժշտական ալբոմների թողարկումը կարող է կապված լինել ԱՄՆ-ում մահացու ճանապարհատրանսպորտային պատահարների (ՃՏՊ) թվի աճի հետ։ Այս մասին ցույց են տվել JAMA Network Open ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները։ Թողարկման օրերին ԱՄՆ-ում 200 ամենահանրահայտ երգերի լսումների քանակը միջինում 43%-ով ավելի բարձր է եղել, քան մյուս օրերին։ Միևնույն ժամանակ, ՃՏՊ-ների հետևանքով զոհվածների թիվն ավելացել է 15,1%-ով, ուսումնասիրված 10 ալբոմների թողարկման օրերին գրանցվել է լրացուցիչ մոտ 182 մահվան դեպք։
21-08-2026 09:35
Վեց տարի անց արքայազն Հարրին և Մեգան Մարքլը պլանավորում են վերադառնալ Մեծ Բրիտանիա, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Զույգն այժմ քննարկում է երեխաների հետ տեղափոխվելու հնարավորությունը և պլանավորում ապրել թագավորական ընտանիքից անկախ:
21-08-2026 05:30
90-ականների սուպերմոդել Քարեն Մալդերը այսօր վերադարձել է ոլորտ՝ 25 տարվա մեկուսացումից հետո։ Չնայած երկարատև բացակայությանը՝ նա վերջապես որոշել է բացվել աշխարհի առջև և հայտնվել է Vogue-ի շապիկին։ Ինչո՞ւ նա դա չէր անոււմ ավելի շուտ։ Քարենն ասում է, որ վերջին 20 տարիների ընթացքում իրեն պակասում էր ինքնավստահությունը։ Սակայն հիմա ամեն ինչ այլ է. «Այժմ, կարծում եմ, վերադառնալու ճիշտ ժամանակն է։ Ես նույն մարդը չեմ, ինչ նախկինում։ Ես ապագային նայում եմ միայն դրական հույզերով»։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ օգոստոս 2026 թ․

01.08.2026
Օգոստոսը լի կլինի հրաշքներով լի։ Դուք հրաշալի հնարավորություն կունենաք հրաժեշտ տալու անցյալին և ապագայի ամուր հիմք դնելու համար։

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
17.08.2026
Դիտվել է 1005 անգամ
18.08.2026
Դիտվել է 331 անգամ
21.08.2026
Դիտվել է 292 անգամ
20.08.2026
Դիտվել է 269 անգամ
22.08.2026
Դիտվել է 187 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster