Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
02-09-2015 09:26
Օրեգոնի համալսարանի գիտնականների կարծիքով, չի կարելի իսկական զգացմունքները ճնշել ո՛չ աշխատանքում, ո՛չ անձնական կյանքում. զգացմունքների ճնշումը խանգարում է շփվել շրջապատի հետ։
02-09-2015 09:24
Գիտնականները հանգել են եզրակացության, որ երազ կարող են տեսնել եւ հիշել միայն այն մարդիկ, ովքեր ինտելեկտուալ բարձր մակարդակ ունեն: 
02-09-2015 08:33
ԱՄՆ Միչիգան նահանգի 16-ամյա բնակչուհին ընտանիքին և ընկերներին 10 ամիս շարունակ հավատացրել է, որ հղի է և եռյակի է սպասում:
01-09-2015 09:18
Սեպտեմբերի 1-ը աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում նշում են որպես Գիտելիքի միջազգային օր. սեպտեմբերի 1-ը նոր ուսումնական տարվա մեկնարկի տոնն է առաջին հերթին աշակերտների, ուսանողների, ուսուցիչների եւ դասախոսների համար։
01-09-2015 08:33
Երգչուհի Ադելը չի ընդունել համերգներ տալու առաջարկը, որպես իր նոր ալբոմին աջակցություն․ նույնիսկ հանուն 120 միլիոն դոլարի նա չի ցանկանում բաժանվել իր ընտանիքից։
01-09-2015 08:26
Այսօր միջին վիճակագրական բրիտանուհին 20 տոկոսով ավելի քիչ գործ է անում տանը, քան 1980-ականներին․ կանայք սկսել են ավելի շատ ժամանակ անցկացնել գրասենյակներում, տեխնիկական առաջընթացն իր հերթին ավելի հեշտ է դարձրել տնային գործերը:
01-09-2015 08:22
Դանդիի եւ Էդինբուրգի համալսարանների գիտնականները հայտնագործել են սպիտակուց, որը պաղպաղակի մեջ ավելացնելու դեպքում այն ավելի դանդաղ է հալվում:
01-09-2015 07:35
ԱՄՆ Արիզոնա նահանգի 27-ամյա բնակչուհի Չերիշ Պետերսոնը իր 3 երեխաների հետ խանութ է գնացել և նրանցից մեկին` 2 ամսական տղային, մոռացել է սուպերմարկետի սայլակում:
31-08-2015 08:54
Բերանի խոռոչի անբավարար հիգիենան առաջացնում է էնդոկարդիտ և այլ սրտային հիվանդություններ․ այդ մասին հաղորդել են Դուբլինի Բրիսթոլի համալսարանի և Թագավորական վիրաբույժների քոլեջի հետազոտություններում:
31-08-2015 08:51
Ջենիֆեր Լոպեսն աջակցում է ֆեմինիստներին. «Ինձ համար ֆեմինիստները ուժեղ և անվախ կանայք են` ինքնավստահ և գաղափարներով լի»,- ասել է նա:
31-08-2015 08:45
Իրանում 14-ամյա տղան ամուսնացել է 10-ամյա աղջկա հետ, ինչը ամուսնության համար անթույլատրելի տարիք է այդ երկրում:
31-08-2015 08:36
22-ամյա բրիտանացի Էնդրյու Ինգլուն մի քանի տհաճ րոպեներ է վերապրել, երբ Բլեքփուլի կենդանաբանական այգուն բնակվող Ռամոն անունով 16-ամյա օրանգուտանը փորձել է գրավել իր ընկերուհու ուշադրությունը:
31-08-2015 06:59
Կուբացի 80-ամյա Գրասիելա Գոնսալեսին այնքան բնորոշ է Հավանայի համար մազերի մեջ առկա ծաղիկներով ու անփոխարինելի սիգարով, որ զբոսաշրջիկները հերթ չեն տալիս նրան լուսանկարելու համար․ դրա դիմաց նա 1 դոլար է պահանջում:
28-08-2015 09:27
Ինդիանայի համալսարանի մասնագետները պարզել են, որ տղամարդկանց կոլեկտիվում աշխատող կանայք, հաճախ են տառապում սեռական ոտնձգություններից, ենթակա են սոցիալական մեկուսացման և դժվարությամբ են առաջ շարժվում կարիերայի սանդուղքով։
28-08-2015 09:23
Ըստ Healthy food star-ի՝ ոտքերի կարճատև լոգանքը սառը ջրում պարզ և միևնույն ժամանակ բավականին արդյունավետ միջոց է իմունիտետն ամրապնդելու համար:
28-08-2015 09:20
Ֆրանսիական դատարանը հաշմանդամության նպաստ է նշանակել կնոջը, ով հայտարարել է, որ տառապում է ուժեղ ալերգիայով առօրյայում կիրառվող գաջեթներից՝ օրինակ՝ հեռախոսներից։
28-08-2015 09:12
Երկրի բնակչության շուրջ 2.5%-ը տառապում է երեւակայության բացակայությունից, որոնք չեն կարողանում ուղեղում պատկերացնել մտերիմների կերպարը, գրքերից տեսարաններ եւ նույնիսկ չափազանց պարզ բաներ:
28-08-2015 05:16
Հնդկաստանի Ռայփուր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է դպրոցի տնօրենին, որին կասկածում են մանկապղծության մեջ. նախնական տվյալներով, նա դպրոցի տանիքում բռնաբարել է նախադպրոցական տարիքի մի երեխայի:
27-08-2015 09:29
Օրական մեկ բաժակ կարմիր գինին հավասար է 1 ժամ մարզումների. հետազոտությունները ցույց են տվել, որ այն կարող է օգտակար լինել ոչ միայն առողջության համար, այլև՝ կազմվածքի:
27-08-2015 09:26
Շոտլանդացի գիտնականները պնդում են, որ աշնանը մարդիկ հատկապես հակված են ավելորդ կիլոգրամներ հավաքելուն: Պատճառն ամպամած եղանակն է կամ արևի լույսի պակասը:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1869 անգամ
27.10.2026
Դիտվել է 412 անգամ
28.10.2026
Դիտվել է 345 անգամ
29.10.2026
Դիտվել է 282 անգամ
30.10.2026
Դիտվել է 224 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster