Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
26-09-2015 09:31
Փոքրիկները ժպտում են` ոչ թե արձագանքելով ծնողների դեմքի արտահայտությանը, ինչպես նախկինում էր համարվում, այլ հարմար պահ ընտրելով, որպեսզի մայրն ու հայրն ի պատասխան հնարավորինս երկար ու լայն ժպտան:
26-09-2015 09:26
Հոնկոնգի լողափին առավոտյան ու երեկոյան կարելի է տեսնել աղջիկների ու կանանց, որոնք նայում են արեւի. նրանք նոր դիետայի հետնորդներն են, որոնք փորձում են սնունդը փոխարինել արեւային էներգիայով:
26-09-2015 06:04
Ավստրալուհի Լյուսի Քելլին Սիդնեյում ռոբոտ է ուղարկել App Store, որպեսզի առաջիններից մեկը գնի iPhone 6s. սեպտեմբերի 24-ի վաղ առավոտյան «երկաթե գնորդը» ժամանել է խանութի մոտ:
25-09-2015 09:57
Գիտնականները գրասենյակային ծառայողներին խորհուրդ են տալիս անհանգիստ շարժվել աթոռների վրա և հաճախ կանգնել. դա օգնում է խուսափել նստակյաց կյանքի բացասական հետևանքներից:
25-09-2015 09:55
Ըստ Մոնրեալի համալսարանի մասնագետների՝ կանայք ավելի վատ են հաղթահարում բացասական զգացմունքները, քան տղամարդիկ։
25-09-2015 09:49
Իտալացի հետազոտողները հայտարարել են, որ գտել են Մոնա Լիզայի մասունքները:
25-09-2015 09:44
Նորզելանդացի գիտնականներն ընտանեկան զույգերին խորհուրդ են տալիս միասին վայելել խմիչքը. նրանց խոսքով՝ դա ամրացնում է ընտանիքը, նաեւ երջանկացնում ամուսիններին:
25-09-2015 09:35
Ճապոնական «Takeshita Seika» ընկերությունն առաջարկում է նախաճաշը վերածել սնվելու ամենահամեղ միջոցի՝ առաջարկելով գրանոլան, խնձորի չիրն ու չամիչը համատեղել վանիլային պաղպաղակի հետ:
24-09-2015 09:14
Յորքի համալսարանի հետազոտողները pարզել են, որ նորմալ քաշ պահպանելու համար ժամանակակից երիտասարդներին անհրաժեշտ է ավելի շատ զբաղվել սպորտով և ավելի քիչ ուտել, քան հարկավոր էր իրենց ծնողներին երիտասարդ ժամանակ։
24-09-2015 09:00
Բրիտանացիների «Genius Gluten Free» խումբը իդեալական թոսթ ստանալու բանաձեւն է մշակե. հացի պատառը պետք է թոսթերում թողնել 128 վայրկյան, հետո թողնել 22 վայրկյան, որից հետո միայն բարակ շերտով կարագ քսել:
24-09-2015 08:55
Գիտնականները պարզել են, որ միայնակ մարդկանց ուղեղը  ավելի ակտիվ է աշխատում եւ սուր է արձագանքում տարբեր տեսակի բացասական երեւույթներին։
24-09-2015 08:08
Էլիզաբեթ II թագուհին 132 մլն դոլարով վարձակալության է հանձնել Քենսինգթոնի իր նստավայրը:
24-09-2015 06:05
Իտալական Pirelli ընկերության լեգենդար օրացույցի համար սովորաբար լուսանկարվում են թոփ մոդելները, սակայն 2016-ի օրացույցի մոդելներն են լինելու Ջոն Լենոնի 82-ամյա այրի Յոկո Օնոն, 68-ամյա երաժիշտ Պատի Սմիթը:
23-09-2015 08:47
ԱՄՆ-ի գիտնականները պարզել են, որ յուրաքանչյուր մարդու շրջապատում է միկրոբներից բաղկացած ամպ, այն անտեսանելի է, սակայն վտանգավոր և ինչպես մարդու մատնահետքը՝ յուրաքանչյուրի դեպքում՝ անկրկնելի:
23-09-2015 08:35
Բրիտանիայի ԱՎԾ-ն զեկույց է հրապարակել, ըստ որի երջանկությունը կարելի է գնել․ դրամ ունեցող մարդիկ ավելի պակաս մտահոգություն են զգում: 
23-09-2015 07:57
1848-ի սեպտեմբերի 23-ը համարվում է մաստակի ծննդյան օրը. հենց այդ ժամանակ ամերիկացի Ջոն Քուրթիսն իր տանը ստեղծեց առաջին մաստակը:
23-09-2015 07:43
2015 թվականին շնաձկների հարձակումից ավելի քիչ մարդ է տուժել, քան ինքնատիպ սելֆի անելու փորձից:
23-09-2015 05:51
Տարեց ամերիկացի Հոուարդ Սերենան սերենադ է կատարել մահվան մահճում գտնվող իր տիկնոջ` 92-ամյա Լորայի համար` դառնալով համացանցի աստղ:
22-09-2015 09:33
Forbes-ը հրապարակել է 2015-ի ամենաբարձր վարձատրվող սուպերմոդելների անունները․ առաջատարը Ժիզել Բունդխեն է, ում շահույթը կազմել է 44 մլն դոլար։
22-09-2015 09:32
Երեխաների մոտ գրագետ խոսքի զարգացումը նպաստում է հասուն կյանքում նրանց բարեկացությանը և հաջողությանը. այդպիսի եզրակացության են եկել ռուս գիտնականները։
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1859 անգամ
27.10.2026
Դիտվել է 401 անգամ
28.10.2026
Դիտվել է 335 անգամ
29.10.2026
Դիտվել է 273 անգամ
30.10.2026
Դիտվել է 222 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster