Рус. Հայ.
ՄԵԿ ՏՈՂՈՎ
28-11-2015 08:54
Կիպրոսի խորհրդարանը օրենք է ընդունել միասեռ ամուսնությունների օրինականացման մասին. եթե երկրի նախագահ Անաստասիադիսը ստորագրի փաստաթուղթը, միասեռականները կկարողանան գրանցել ամուսնական հարաբերությունները:
28-11-2015 08:09
Chanel ֆրանսիական նորաձևության տոնը ներկայացրել է Մի օր և Հավերժ մինի ֆիլմի թրեյլերը` նվիրված ընկերության հիմնադիր Կոկո Շանելին. վերջինիս մարմնավորել է Քրիսթեն Սթյուարթը։
28-11-2015 07:58
Իռլանդուհի Նիամ Ջիանին, ով իր իսկ ստեղծած հատուկ նախագծի շրջանակներում գտել էր իր երկու նմանակներին, այժմ էլ հանդիպել է իր երրորդ նմանակին:
28-11-2015 07:00


28-11-2015 06:06
Դերասանուհի Լիվ Թայլերը չի սիրում մանրամասներ հայտնել անձնական կյանքից, նույնիսկ Դեյվ Գարդների՝ իր կրստեր որդու հոր հետ նշանադրության մասին, նա բացահայտորեն չի ասել․ միայն ակնարկել է՝ հրապարակելով մատանին մատանեմատին լուսանկարը:
27-11-2015 09:56
Նախօրեին բավական արտառոց դեպք է գրանցվել Սևանի «Հարսնաքար» համալիրում. հարսանիքի ավարտին մոտ հարսը, հասանեկան նվերները ստանալուց հետո, վերցրել է դրանք և հարսնաքրոջ հետ փախել։
27-11-2015 09:55
Իրանում մոտ 30 հազար կանանց աշխատանքի կընդունեն ոստիկանությունում՝ սահմանային անցակետերում ստուգումներ իրականացնելու համար:
27-11-2015 09:50
Բոլիվիացի կինը Facebook-ի միջոցով իր նորածնին վաճառել է 250 դոլարով. երկու կին կալանավորված են:
27-11-2015 09:45
Լոնդոնյան «Cocktail Trading Company» բարը ձմռանը ռետինե տաքացուցիչներում կոկտեյլներ է մատուցելու. այն ըմպելիքն ավելի երկար ժամանակ տաք կպահի և կօգնի արագորեն տաքացնել ձեռքերը:
27-11-2015 07:03
Երգչուհի Ադելը ներկայացրել է 5 տարվա ընթացքում իր առաջին համերգային շրջագայությունը. այն կմեկնարկի փետրվարին, երբ երգչուհին ելույթ ունենա Բելֆաստում և կշարունակվի մինչև հունիս:
26-11-2015 09:30
Պարզվել է, որ կանայք միջինը տարեկան լաց են լինում 30-64 անգամ, իսկ տղամարդիկ` 6-17 անգամ. կանանց լացը միջինը 6 րոպե տևողություն ունի, տղամարդունը` 2-3:
26-11-2015 09:20
Բրիտանացի երգչուհի Ադելի նոր ալբոմը թողարկումից մեկ շաբաթ անց վաճառքների ռեկորդ է սահմանել ԱՄՆ-ում։ Նախորդ 5 օրերի ընթացքում վաճառվել է «25» անվանումով ալբոմի 2.4 մլն օրինակ:
26-11-2015 09:12
Սովետական բանաստեղծ, դերասան, երգիչ Վլադիմիի Վիսոցկու այրին` Մարինա Վլադին, փարիզյան աճուրդում պոետի մահադիմակը վաճառել է 55 հազար եվրոյով:
26-11-2015 08:25
Բրիտանացի խոհարարը սուրբծննդյան ոսկե պուդինգ է պատրաստել` 10 000 ֆունտ ստերլինգ արժողությամբ:
26-11-2015 06:16
Գիտնականները բացահայտել են տղամարդկանց սեռական օրգանների զարգացման մի շարք խախտումների գենետիկ եւ հորմոնային արմատները, որոնք հանգեցնում են արական սեռական անդամի լուրջ ձեւախեղման, նույնիսկ՝ հեշտոց հիշեցնող ինչ-որ բանի վերափոխվելու:
25-11-2015 10:03
Աշխարհի կին ակտիվիստները 1981 թվականից նոյեմբերի 25-ին նշում են բռնության դեմ պայքարի օրը. 1999 թվականի դեկտեմբերի 17ին ՄԱԿ-ը նոյեմբերի 25-ը հայտարարել է Կանանց նկատմամբ բռնության վերացման համար պայքարի միջազգային օր:
25-11-2015 08:18
Բրիտանացի մոդել և դերասանուհի Քեյթ Մոսը նկարահանվել է երիտասարդ և հաջողակ բրիտանացի մոդել Կառա Դելևինի հետ համատեղ ֆոտոշարքում. 41-ամյա Քեյթը և 23-ամյա Կառան դարձել են Mango բրենդի գովազդային արշավի դեմքերը։
25-11-2015 08:15
CNN հեռուստալիքը ռեպորտաժ է ներկայացրել հայկական գորգերի մասին, որում նշվում է, որ հայկական գորգագործությունը դարավոր ավանդույթ է, որը Հայաստանում կարևոր են համարում պահպանել նաև այսօր:
25-11-2015 07:09
ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել Բուլղարիայի «Բալկանֆարմա-Տրոյան ԱԴ» ընկերության արտադրության «Տոպոգել, կետոպրոֆեն, դոնդող, 25մգ/գ, 40գ ալյումինե պարկուճ» դեղի գրանցումը Հայաստանում:
24-11-2015 09:35
Դերասանուհի Ջուդի Գարլենդի զգեստը, որով նա Դորոթիի դերով հայտնվել է «Օզ երկրի կախարդը» ֆիլմում, աճուրդում վաճառվել է 1.56 մլն դոլարով:
ՄԵԿ ՏՈՂՈՎ
31-10-2026 10:13
Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ իր Neuralink ընկերությունը ներկայացրել է նոր արտադրանք՝ Blindsight անվամբ, որը թույլ կտա տեսողության խնդիրներ ունեցողներին տեսնել աշխարհը։ 
30-10-2026 11:03
Քեթի Փերին պատմել է, թե ինչպես է նշել իր 42-ամյակը իր ընկերոջ՝ 54-ամյա Կանադայի նախկին վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ։ Երգչուհու ծննդյան օրը զույգը ժայռամագլցում է կատարել, իսկ երեկոն ավարտել տոնական տորթով։
30-10-2026 10:55
Ոստիկանությունն ավարտել է 36-ամյա Հեյդեն Պանետերիի մահվան գործի քննությունը: Դերասանուհու մահը պաշտոնապես որակվել է որպես դժբախտ պատահար, հաղորդում է Daily Mail-ը: Իրավապահ մարմինների տվյալներով՝ դիահերձմամբ որպես մահվան պատճառ նշվել է մի քանի հզոր դեղամիջոցների թունավոր ազդեցությունը: Հետաքննիչները բռնության հետքեր չեն հայտնաբերել և գործը փակել են:
30-10-2026 10:40
Երեկ երեկոյան Լոնդոնի Westfield կինոթատրոնում ցուցադրվել է նոր «Քաղցած խաղեր. Բերքահավաքի արշալույսը» ֆիլմը։ Սրահը լի էր հրավիրված հյուրերով և գլխավոր դերասանական կազմով, որոնք հագնված էին ֆիլմի էլիտային համապատասխան։ Մաքեննա Գրեյսը կմարմնավորի գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Մեյսիլի Դոներին։ Պրեմիերային նրան հատուկ դեր է տրվել. նա հագել է Almée Couture զգեստ՝ նոր ֆիլմի պաստառի ասպարեզը հիշեցնող գեղատեսիլ բնապատկերներով։ Էլ Ֆանինգը էկրանին կմարմնավորի շքեղ նորաձևուհի Էֆի Թրինկետին։ Հետևաբար, նրա վարդագույն Robert Wun–ի փքուն զգեստով էր՝ անսովոր գլխարկով. դրան ամրացված բալետի պարուհու արձանիկը փայլում էր թաքնված կոճակի սեղմումով։
30-10-2026 01:06
Իրինա Շեյքը և Կարա Դելևինը ներկա են գտնվել WSJ Innovator Awards մրցանակաբաշխությանը, որը տեղի է ունենում Նյու Յորքի Ժամանակակից արվեստի թանգարանում։
LN-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿԱՐԴԱԼ
LN -Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԴԻՏԵԼ
% ԶԵՂՉԵՐ ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ
ՈՒՐ ԳՆԱԼ ԵՐԵԿՈՅԱՆ
ՕԳՏԱԿԱՐ ՀՂՈՒՄՆԵՐ
ՆՈՐԸ ՁԵՐ ԿՅԱՆՔՈՒՄ

Ամսվա աստղագուշակ․ հոկտեմբեր 2026 թ․

01.10.2026
Սեպտեմբերը բոլոր կենդանակերպի նշաններին թույլ տվեց մի փոքր հանգստանալ, բայց հիմա ժամանակն է պատրաստվել մարտահրավերներին: Վեներան հոկտեմբերի 3-ին կսկսի հետադարձ շարժվել, իսկ Մերկուրին նրան կհետևի 24-ին: Այսպիսով, ամիսը խոստանում է հետաքրքիր լինել:

LADYNEWS TV
Վիեննայում կայացած 70-րդ «Եվրատեսիլ 2026» երգի մրցույթում հաղթեց Բուլղարիան ներկայացնող Dara-ն։ Նա կատարեց «Bangaranga» երգը` վաստակելով 516 միավոր։
ՕՐՎԱ ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ

Խոյ
21.03-20.04

Ցուլ
21.04-22.05

Երկվորյակ
23.05-22.06

Խեցգետին
23.06-23.07

Առյուծ
24.07-24.08

Կույս
25.08-23.09

Կշեռք
24.09-23.10

Կարիճ
24.10-22.11

Աղեղնավոր
23.11-22.12

Այծեղջուր
23.12-20.01

Ջրհոս
21.01-19.02

Ձուկ
20.02-20.03
ՇԱԲԱԹՎԱ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾԸ
26.10.2026
Դիտվել է 1848 անգամ
27.10.2026
Դիտվել է 394 անգամ
28.10.2026
Դիտվել է 326 անգամ
29.10.2026
Դիտվել է 266 անգամ
30.10.2026
Դիտվել է 220 անգամ

© 2012, LADYNEWS.am
Մեջբերումներ անելիս հղումը (hyperlink) LADYNEWS.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

LADYNEWS.am-ի մասին
Հեռ.` +374060445674, +37455545535
Էլ-փոստ` [email protected]
Գովազդ կայքում: Հեռ.՝ +374060445674, +374 55545535
Էլ-փոստ՝ [email protected]

Webmaster